Եղեգնուտ (Լոռու մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եղեգնուտ (այլ կիրառումներ)
Գյուղ
Եղեգնուտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
ԳյուղապետՄիշա Հովհաննիսյան
Հիմնադրված է1856 թ. թ.
Այլ անվանումներՂամշկութ
Մակերես12.26 կմ²
ԲԾՄ1000 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն820[1] մարդ (2004)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունեղեգնուտցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքlori.mtaes.am/about-communities/498 (հայ.)
Եղեգնուտ (Լոռու մարզ) (Հայաստան)##
Եղեգնուտ (Լոռու մարզ) (Հայաստան)
Եղեգնուտ (Լոռու մարզ) (Լոռու մարզ)##
Եղեգնուտ (Լոռու մարզ) (Լոռու մարզ)

Եղեգնուտ, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում, Դեբեդ գյուղի հարևանությամբ, Փամբակ գետի աջ ափին։

Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1 000 մ: Տեղակայված է մարզկենտրոնից 21-23 կմ հյուսիս-արևելք։ Գյուղում և շրջակայքում նշմարվում են զանազան հնություններ և գյուղատեղիներ։ Գյուղից 2-3 կմ հյուսիս գտնվում է Սբ. Կիրակի մատուռը (18-19-րդ դարեր), «Բերդակ» ամրոցը (Ք.ա. 3-րդ հազարամյակ), «Թևավոր խաչ» և «Սուրբ Սարգիս» խաչքարները։

Հիմնադրվել է 1856 թվականին։ Վարչական տարածքը կազմում է 1225.9 հա։

Բնակչություն

Եղեգնուտի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 421 1 084 1 427 1 200 1 319 998 1 164 820

Կլիմա

Գյուղը պատկանում է սակավահող տնտեսությունների թվին։ Ձմեռվա տևողությունը, միջին հաշվով, 140 օր է։ Ձմեռը մեղմ է, ամառը՝ զով։ Անտառները հարուստ են հատապտուղներով։

Տնտեսություն

Գյուղում հիմնականում զբաղվում են կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարաբոստանային կուլտուրաների արտադրությամբ։ Այս արտադրությունը և բերքատվությունը կախված են բնության քմահաճույքներից։ Անբարենպաստ պայմանների պատճառով գյուղացին երբեմն կորցնում է բերքի 50-55%-ը։ Գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։ Արտադրվում է կաթ, միս, բուրդ, ձու։ Վերջին տարիներին գրանցվել է մեղվաբուծության առաջընթաց։ Բնության քմահաճույքները անդրադառնում են նաև անասնապահության բնագավառի առաջընթացին՝ կերի կուտակմանը և տեղափոխմանը։

Պատմամշակութային կառույցներ

Գյուղը շատ հարուստ է պատմամշակութային կառույցներով։ Գյուղում կան 22 խաչքար և 10 գերեզմանոց։ Գյուղի հարավային կողմում պահպանվել են Ք. ա. 2-1-ին հազարամյակների ամրոցի պատերի մնացորդներ։ Կան Ք. ա. 4-3-րդ հազարամյակների երկու բնակատեղի և մի ամրոց, ինչպես նաև միջնադարյան 6 գյուղատեղի։ Գործում են մեկ մատուռ և մեկ եկեղեցի։ Գյուղի տարածքում են գտնվում Ք. ա. 2-1-ին հազարամյակների մեկ դամբարանատեղի, տապանաքար և թևավոր խաչ։ Փամբակ գետի վրա է գտնվում 19-րդ դարում կառուցված երկաթուղու կամուրջ։ Գյուղի սկզբնամասում, ճանապարհի ձախ կողմում է գտնվում 2-րդ աշխարհամարտում զոհվածներերին նվիրված հուշարձան։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Լոռու մարզի մարդահաշիվ
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 72» (PDF). Վերցված է 2013 Նոյեմբերի 10-ին.