Գյուղը գտնվում է Տոլորսի ջրամբարի արևելյան ափին՝ ծովի մակարդակից 1760-1800 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 111 կմ, իսկ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 4 կմդեպի հարավ։
Հիշատակվել է Ստեփանոս Օրբելյանի կողմից, որը գյուղն անվանել է Տոլորք։ Գյուղի մասին կան նաև վկայություններ՝ արված պատմաբան և աշխարհագրագետ Ղևոնդ Ալիշանի կողմից, որը նշում էր, որ մոտավորպաես 1890 թվականին Տոլորսն ուներ 140 տուն բնակիչ։
Հին Տոլորս գյուղը Որոտանի ՀԷԿ-երի կասկադի հիդրոհանգույցների շինարարության պատճառով մնացել է Տոլորսի ջրամբարի տակ, իսկ այժմյան Տոլորսը գտնվում է հենց ջրամբարի ափին։
Հին Տոլորս գյուղում հնագետների կողմից հայտնաբերվել են ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանի դամբարաններ՝ լի ամեն տեսակ ոսկյա զարդերո և բրոնզե արձանիկներով։ Գյուղի մոտակա բլուրների է վրա գտնվում միջին դարերին վերագրվող գերեզմանատուն՝ երկթեք և օրորոցաձև տապանաքարերով։
Գյուղն ուներ Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (կառուցված` 1861 թ.), որը սակայն մասամբ հայտնվել է ջրամբարի ջրերի տակ[3]։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Տոլորսի մշտական բնակչությունը կազմել է 332, առկա բնակչությունը՝ 268 մարդ[2]։ 1918 թվականին գյուղում ապրել են նաև ադրբեջանցիներ, որոնք սակայն կազմել են փոքրամասնություն[4]։ Ստորև ներկայացված է Տոլորս գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 43)։