Jump to content

Վարագավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարագավանք
Վանքային համալիր

Վարագավանքը 1900 թ-ին

ՏեղադրությունՎասպուրական
ԱշխարհՎասպուրական
Պատմական երկիրԲագրատունյաց Հայաստան Բագրատունյաց Հայաստան, Վասպուրականի թագավորություն
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Պատմություն
Հիմնադիր(ներ)Սենեքերիմ Արծրունի
Ճարտարապետություն
Կարգավիճակկիսավեր
Ակտիվ էՈչ
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ7-րդ դար
Կառուցման ավարտ11-րդ դար
Ավերում1915, ապրիլի 30
Վարագավանք (Թուրքիա)##
Վարագավանք (Թուրքիա)
Վարագավանք (Մեծ Հայք)##
Վարագավանք (Մեծ Հայք)
38°26′58″ հս․ լ. 43°27′38″ ավ. ե.HGЯO

Վարագավանք, հայկական վանքային համալիր պատմական Վասպուրական նահանգում։ Կառուցվել է 7-րդ դարում։ Գտնվում է Վանի քաղաքի հարավարևելյան, Վարագա լեռան արևմտյան լանջին։ Վանի արքեպիսկոպոսի նստավայրն էր։ Ոչնչացվել է Մեծ Եղեռնի ժամանակ։

Կառուցվածքը, համալիրը բաղկացած է վեց եկեղեցուց, գավթից, նախասրահից, օժանդակ շինություններից։ Վանական համալիրի հարավային կողմում գտնվող Սուրբ Սոփիա եկեղեցին (10-րդ դար) պահպանված ամենահին շենքն է։ Այն կոչվել է նաև Բերդավոր, ինչը ուշ միջնադարում դարձել է ամրոց։ Եկեղեցին կառուցված է սրբատաշ ավազաքարից և ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք՝ մեկ զույգ որմնամույթերով և կիսաշրջաձև խորանով։ Բեմը լուսավորվում է արևելյան կողմում տեղադրված պատուհաններով։ Այժմ պահպանված է շինության միայն արևելյան հատվածը։ Հյուսիսային հատվածում տեղակայված է Սուրբ Հովհաննես կամ Քառասուն աբեղաների եկեղեցին (10-րդ դար), որը եռախորան է։ Պատերը կառուցված են սրբատաշ քարից, իսկ գմբեթը՝ աղյուսից։ 11-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին նույնպես կանգուն է, որը հիմնականում կրկնում է Ավանի տաճարի հորինվածքը՝ քառախորան, 3/4 շրջանի հատակագծով խորշերով, անկյուններում ավանդատներով՝ ներառված արտաքին պատերի ուղղանկյուն պարագծի մեջ։ Սուրբ Աստվածածին եկեղեցին հյուսիսից կից է Սուրբ Նշան եկեղեցուն (11-րդ դար), որը ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք, իսկ արևմուտքից՝ գավիթին, որը ըստ արձանագրության կառուցվել է 1648 թվականին Տիրատուրա ճարտարապետի կողմից։ Կառուցված է սրբատաշ քարից, ունի քառակուսի հատակագծով, չորս սյուներով կենտրոնակազմ հորինվածք։

  • «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2002
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարագավանք» հոդվածին։