Վարագա լեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարագա լեռ
Տեսակլեռ
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
Վարչատարածքային միավորՎանի նահանգ
Կոորդինատներ: 38°28′3.4700001015971″ հս․ լ. 43°30′6.7900000995944″ ավ. ե. / 38.467630555583774310° հս․. լ. 43.501886111138773572° ավ. ե. / 38.467630555583774310; 43.501886111138773572

Վարագա լեռ, գմբեթաձև լեռնազանգված Վասպուրականի բարձրավանդակում, Վանա լճից 10 կիլոմետր արևելք։ Բարձրությունը 3250 մետր է, լանջերը զառիթափ են, աստիճանաձև։ Կազմված է վերին կավճի նստվածքային ապարներից։ Արտահայտված է բարձունքային գոտիականությունը։ Բնորոշ են լեռնատափաստանները և ալպյան մարգագետինները։ Վարագա լեռներում կան պատմամշակույթային հուշարձաններ, որոնցից նշանավոր է եղել Վարագավանքը (9-10-րդ դարեր) 4 իրար կից դպրոցով ու մատենադարանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 304 CC-BY-SA-icon-80x15.png