Jump to content

Պաշարաջուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Պաշարաջուր
Ս. Հռիփսիմե եկեղեցին
ԵրկիրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
ՇրջանԳորիս
Այլ անվանումներԲաշարաջուր, Բաշիրաջուր, Պաշարաչուր
Բնակչություն23 մարդ (1959)
Ժամային գոտիUTC+4

Պաշարաջուր, ավերակ գյուղ Հայկական ԽՍՀի Գորիսի շրջանում, Գորիս քաղաքից 11 կմ հարավ, Բարձրավան գյուղից 2 կմ հյուսիս-արևելք, անտառներով շրջապատված լեռնաբացատում։ Ունի շրջապատի նկատմամբ իշխող դիրք։

Նույն անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։

Հնում մտել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Մաղանջուղ գավառի մեջ։ Հետագայում այստեղ ամռան ամիսներին ժամանակավորապես բնակվել են ադրբեջանցիներ, որոնք 1949 տեղափոխվեցին Ադրբեջան։ Միայն չնչին մասը մնաց Պածարաջրում, որն հետագայում աստիճանաբար լքվեց։ Ներկայումս հանդիսանում է Բարձրավան գյուղի ձմեռանոցը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշարաջուրի ազգաբնակչության փոփոխությունը.

Տարի 1926 1959
Բնակիչ 9 23

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանգուն է գյուղի քառանկյունի Ս. Հռիփսիմե եկեղեցին, որը XVII-XVIII դարի կառույց է[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 302

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]