Ձագիկավան
Գյուղ | ||
---|---|---|
Ձագիկավան | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Սյունիքի | |
Գյուղ | Լեռնաձոր և Ղափանի շրջան | |
Այլ անվանումներ | Մուսալլամ, Մուսաշաղ | |
ԲԾՄ | 1300 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 57[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | ձագիկավանցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Ձագիկավան (նախկին անվանումը՝ Մուսալլամ), գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում, Ողջի գետի աջ ափին, Քաջարան քաղաքից մոտ 7 կմ հյուսիս-արևելք։
Մուսալլամ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից՝ Կապանի շրջանի։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Սյունիքի մարզի մեջ։ Վերանվանվել է Ձագիկավան 2017 թ․ հուլիսին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ձագիկավանի մշտական բնակչությունը կազմել է 57, առկա բնակչությունը՝ 40 մարդ[1]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[2]։
Ձագիկավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1897 | 1931 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 34 | 105 | 114 | 154 | 449 | 390 | 106 | 57[1] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում կա XI-XIII դարերի կիսավեր եկեղեցի և գերեզմանոց։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 142» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հուլիսի 22-ին.