Թանահատ (գյուղ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թանահատ (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Թանահատ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Սիսիան (համայնք) | Սիսիան համայնք[1] | ||
Գյուղապետ | Արսեն Օհանյան | ||
Մակերես | 11.56 կմ² | ||
ԲԾՄ | 1920 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 7[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | Թանահատցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (286) | ||
|
Թանահատ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիսիան քաղաքից մոտ 12 կմ հարավ-արևմուտք, Սիսիան գետի ձախ օժանդակ Կամրջակ գետակի ձախ ափին, ծովի մակերևույթից 1920-1960 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 118 կմ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Մեծ Հայքի Ծղուկ գավառում։ Բնակավայրը գոյություն է ունեցել հնագույն ժամանակներում, ինչի մասին վկայում է 1975 թ-ին Թանահատի ավերակներում հայտնաբերված ուրարտերեն սեպագիր արձանագրությունը։ Գյուղում գտնվում է նշանավոր Թանահատի վանքը, որի հիմնադրումը վերագրվում է 5-6-րդ դարերով։ Ղևոնդ Ալիշանի կարծիքով վանքի տեղում հեթանոսական շրջանում գոյություն է ունեցել Անահիտ աստվածուհու մեհյանը։ Վանքի շրջակայքում կան բնակավայրի, գերեզմանաքարերի, խաչքարերի մնացորդներ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Թանահատի մշտական բնակչությունը կազմել է 7, առկա բնակչությունը՝ 2 մարդ[2]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում՝ մինչև Արցախյան շարժումն ու ազգամիջյան բախումները, գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3][4], որոնց հեռանալուց հետո գյուղում բնակություն են հաստատել Խորհրդային Ադրբեջանից բռնագաղթված հայեր։ Ստորև ներկայացված է Թանահատ գյուղի բնակչության թվային տվյալներն ըստ տարիների[4].
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 208 | 333 | 87 | 209 | 268 | 284 | 229 | 59 | 42[5] | 7[2] |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 5, էջ 674
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները