Վիքիպեդիա:Օրվա հոդված/Մարտ 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտ ամսվա հոդվածները
Մարտի 1
Նիդերլանդները
Նիդերլանդները

Նիդերլանդները գտնվում է Արևմտյան Եվրոպայում, Հյուսիսային ծովի ափին: Հարավում սահմանակցում է Բելգիային, իսկ արևելքում Գերմանիային. արևմուտքում և հյուսիսում ամբողջովին եզերված է Հյուսիսային ծովով: Նիդերլանդների կազմի մեջ են մտնում Արուբան և Նիդերլանդյան Անտիլները (կենտրոնական Ամերիկա): Երկրի ոչ պաշտոնական անվանումն է Հոլանդիա:

Տարածքի զգալի մասը գտնվում է ծովի մակարդակից ցածր (այստեղից էլ Նիդերլանդներ՝ «ցածրադիր երկրներ» անվանումը): Հեղեղումներից պաշտպանվում է ծովափով ձգվող ավազաթմբերի, ամբարտակների ու պատնեշների համակարգով: Ընդհանուր տարածությունը 41,2 կմ² է, իսկ զուտ ցամաքային տարածքը՝ 36,9 կմ²: Ավելի քան 16,5 միլիոն ազգաբնակչությամբ՝ աշխարհի ամենախիտ բնակեցված երկրներից մեկն է (397,7/կմ²):

Նիդերլանդները սահմանադրական-խորհրդարանական միապետություն է: Մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Ամստերդամն է: Թագավորական տան, պառլամենտի և կառավարության նստավայրերը գտնվում են Հաագայում: Վերջինս կարևոր դեր է խաղում նաև միջազգային իրավունքի ոլորտում՝ որպես չորս միջազգային տրիբունալների և Եվրոպոլի նստավայր: շարունակել...

Մարտի 2
Վեց հայկական վիլայեթները
Վեց հայկական վիլայեթները

Հայկական հարց, Օսմանյան կայսրության տիրապետությունից Արևմտյան Հայաստանի ազատագրման, հայ ժողովրդի ինքնորոշման ու սեփական պետականության վերականգնման, հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար հայ ժողովրդի մղված ազգային-ազատագրական պայքարի անվանումը դիվանագիտության պատմության մեջ: Ասպարեզ է իջել որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո:

1908-ի երիտթուրքական հեղաշրջումով Հայկական հարցը թևակոխեց զարգացման նոր փուլ: Հայ հասարա-քաղաքական որոշ գործիչներ Հայկական հարցի լուծումը կապեցին թուրք պետականության բարենորոգման հետ: Սակայն հայերի վիճակը չբարելավվեց, իսկ 1909ապրիլին երիտթուրքերն իրագործեցին Ադանայի կոտորածը, որին զոհ գնաց ավելի քան 30 հզ․ հայ: շարունակել...

Մարտի 3
Լևոն Արոնյան. 14.08.2005
Լևոն Արոնյան. 14.08.2005

Լևոն Արոնյան (ծնվել է 1982հոկտեմբերի 6-ին, Երևանում), հայ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր: 2005-ի աշխարհի գավաթակիր, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ և 38-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թ. աշխարհի թիմային առաջնության հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Բիլբաո–Մեծ սաղավարտի հաղթող, 2009-ի արագ շախմատի աշխարհի չեմպիոն, 2008-ի և 2009-ի Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010-ի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002-ի Հայաստանի չեմպիոն: 2011-ին Մոնակոյում նա մասնակցեց «կույր» և արագ շախմատի «Ամբեր» ավանդական մրցաշարին և դարձավ նրա վերջին հաղթողը (մրցաշարն այլևս չի անցկացվելու):

Հայրը՝ Գրիգորի Արոնովը, ֆիզիկոս-բյուրեղագետ է, մայրը՝ Սեդա Արոնյանը, լեռնային ճարտարագետ: Շախմատ խաղալ սովորել է ինը տարեկանում՝ քրոջից: Մանկության տարիներին նրա մարզիչը եղել է ներկայումս գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը: շարունակել...

Մարտի 4
Կոլիզեյը
Կոլիզեյը

Հռոմեական կայսրություն (լատիներեն՝ Imperium Romanum; հին հունարեն՝ Βασιλεία Ῥωμαίων), Հին Հռոմի հետ-հանրապետական ժամանակաշրջան, որը բնութագրվում է միանձնյա իշխանությամբ և Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում վիթխարի տարածքներ ընդգրկող պետության հաստատմամբ: Եզրույթն օգտագործվում է բնութագրելու Հին Հռոմի պատմությունը սկսած առաջին կայսր՝ Օգոստոսի կառավարումից մինչև 476թ.:

Կայսրությանը նախորդող 500-ամյա պատմություն ունեցող Հռոմի Հանրապետությունը թուլացել էր բազմաթիվ քաղաքացիական պատերազմների պատճառով (քաղաքացիական պատերազմների ժամանակ բազմաթիվ սենատորներ սպանվել էին, և Սենատում գերակշռում էին Առաջին կամ Երկրորդ եռապետության այս կամ այն մասնակիցների աջակիցները): Պատմաբանները մատնանշում են մի շարք իրադարձություններ, որոնք բնութագրում են հանրապետություն-կայսրություն անցումը, ներառյալ Հուլիոս Կեսարի հռչակումը որպես ցմահ դիկտատոր (մ.թ.ա. 44 թ.), Ակտիումի ճակատամարտը (մ.թ.ա. 31 թ. սեպտեմբերի 2), և Սենատի կողմից Գայոս Օկտավիանոսին պատվավոր «Օգոստոս» կոչման շնորհումը (մ.թ.ա. 27 թ. հունվարի 4) շարունակել...

Մարտի 5

Օլիմպիական խաղեր (Օլիմպիադա), խոշորագույն միջազգային սպորտային մրցաշար, որ անց է կացվում յուրաքանչյուր չորս տարին մեկ: Օլիմպիական խաղերը սկիզբ են առել Հին Հունաստանում, սակայն 4-րդ դարում արգելվել են: «Վերածնվել» են 19-րդ դարում ֆրանսիացի բարոն Պիեր դե Կուբերտենի ջանքերի շնորհիվ: Օլիմպիական խաղերը կամ Ամառային Օլիմպիական խաղերը 1896 թ. ի վեր տեղի են ունեցել յուրաքանչյուր չորս տարին մեկ, բացառություն են կազմել համաշխարհային պատերազմի տարիները: 1924 թվականից սկսեցին կազմակերպվել նաև Ձմեռային Օլիմպիական խաղերը, որոնք սկզբնական շրջանում տեղի էին ունենում նույն տարում, ինչ Ամառային Օլիմպիական խաղերը: Սակայն 1994 թվականից Ձմեռային Օլիմպիական Խաղերը անց են կացվում Ամառային Օլիմպիական խաղերից երկու տարի անց: շարունակել...

Մարտի 6
Պետրոս Ադամյանը Համլետի դերում (1870-ականներ)
Պետրոս Ադամյանը Համլետի դերում (1870-ականներ)

Հայկական թատրոնն առաջացել է մ.թ.ա. I հազարամյակում՝ ստրկատիրական համայնական կարգերի ժամանակ Գիսանե և Անահիտ աստվածուհիներին նվիրված ծիսակատարություններից: Հայկական պրոֆեսիոնալ թատրոնն առաջացել է հելլենիստական դարաշրջանի հայկական միապետություններում ողբերգությունից և ժողովրդական կատակերգությունից:

Հույն պատմաբան Պլուտարքոսի վկայությամբ մ.թ.ա. 69թՏիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ) արքան պատմական Հայաստանի հարավային մայրաքաղաք Տիգրանակերտում կառուցել է Սիրիայի հելլենիստական ամֆիթատրոնների նման մի շինություն, որտեղ ներկայացումներ էին բեմադրվում: Հայտնի է նաև, որ Տիգրանի որդի Արտավազդ Բ-ն (մ․թ․ա․ 56-34 թթ, ով ողբերգություններ էր գրում Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք Արտաշատում (որին հռոմեացիները Հայաստանի Կարթագեն էին անվանում), ստեղծել է հելլենիստական ոճի թատրոն... շարունակել...

Մարտի 7
253 Մաթիլդե աստերոիդը (շուրջ 50 կմ տրամագծով
253 Մաթիլդե աստերոիդը (շուրջ 50 կմ տրամագծով

Աստերոիդ, Արեգակնային համակարգի համեմատաբար փոքր երկնային մարմին, որը ուղեծրով պտույտ է գործում Արեգակի շուրջ: Աստերոիդները չափով և զանգվածով զգալիորեն զիջում են մոլորակներին, ունեն ոչ կանոնավոր ձև, չունեն մթնոլորտ, սակայն կարող են ունենալ արբանյակներ:

«Աստերոիդ» անվանումը (հին հունարեն՝ ἀστεροειδής - «աստղի նման», կազմված՝ ἀστήρ - «աստղ» և εῖ̓δος - «տեսք, արտաքին տեսք, որակ») ներդրվել է Ուիլիամ Հերշելի կողմից այն բանի հիման վրա, որ այդ մարմինները դիտարկումների ժամանակ երևում են որպես աստղեր - ի տարբերություն մոլորակների, որոնք աստղադիտակով դիտարկման ժամանակ երևում են սկավառակի նման: «Աստերոիդ»-ի առավել ճշգրիտ սահմանում մինչ այժմ չ տրվել: Մինչև 2006 թվականը աստերոիդները նաև անվանում էին փոքր մոլորակներ: շարունակել...

Մարտի 8
Ատլետիկ Բիլբաո
Ատլետիկ Բիլբաո

Ատլետիկ Բիլբաո (իսպ.՝ Athletic Club de Bilbao), իսպանական ֆուտբոլային ակումբ Բիլբաո քաղաքից (Բասկերի երկիր): Հանդես է գալիս Լա Լիգայում 1928 թվականից վեր: 8 անգամ դարձել է Լա Լիգայի հաղթող: Ընդհանուր մրցանակներով ակումբը չորրորդն է Իսպանիայում և Ռեալ Մադրիդի ու Բարսելոնայի հետ միասին այն եզակի ակումբներից է. որոնք չեն լքել Լա Լիգան: Ատլետիկ Բիլբաոն ունի նաև կանանց ակումբ, որը հաղթել 4 անգամ հաղթել է Իսպանիայի ֆուտբոլի կանանց առաջնությունում:

Ֆուտբոլը Բիլբաոյում տարածում է գտել Մեծ Բրիտանիայից եկած հանքափորների ու նավաշինարարների և վերադարձած ուսանողների շնորհիվ: 19-րդ դարի վերջին Բիլբաոն հանդիսանում էր կարևոր նավահանգիստ, որտեղ գտնվում էին նավաշինության գործարաններ և երկաթի հանքեր: Այն Իսպանիայի տնտեսության կարևորագույն կենտրոններից մեկն էր և որպես հետևանք այստեղ էին գալիս բազմաթիվ այլազգի աշխատողներ: Նրանց մեջ էին նաև հանքագործներ հյուսիս-արևելյան Անգլիայից և նավաշինարարներ Սանդերլենդից, Սաութհեմպտոնից և Պորտսմութից: Բրիտանացի բանվորները իրենց հետ բերեցին նաև ֆուտբոլը: 1890-ականների սկզբներին այս բանվորները հիմնեցին Բիլբաո ֆուտբոլային ակումբը: (շարունակել...)

Մարտի 9
Կիլիկյան Հայաստանի դրոշը
Կիլիկյան Հայաստանի դրոշը

Կիլիկիայի Հայկական Թագավորություն (Միջին հայերեն՝ Կիլիկիոյ Հայոց Թագաւորութիւն, հայտնի է նաև որպես Կիլիկյան Հայաստան կամ Փոքր Հայք կամ Հայաստան), միջնադարյան հայկական անկախ պետություն` ստեղծված սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով Կիլիկիա գաղթած հայերի կողմից: Գտնվելով Մեծ Հայքից դուրս, այն զբաղեցնում էր պատմական Կիլիկիա շրջանը:

Իշխանության հիմքը դրվել է 1080 թ-ին Բագրատունիների շառավիղ` Ռուբինյանների կողմից: Մայրաքաղաքը սկզբնապես Տարսոնն էր, հետագայում Ադանան և վերջիվերջո Սիսը: Կիլիկիյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել խաչակիրների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ողջ Մերձավոր Արևելքում: Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի մահմեդական ծովում»: Քանի որ Մեծ Հայքը գտնվում էր օտարների իշխանության տակ, ապա կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Կիլիկիա և հաստատվեց Հռոմկլա քաղաքում: 1198 թ-ին Լևոն Բ Մեծագործի թագադրմամբ Կիլիկյան Հայաստանը վերածվեց Կիլիկիայի Հայկական Թագավորության: շարունակել...

Մարտի 10
«Գևորգ Մարզպետունի», հայ անվանի գրող Մուրացանի (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) պատմավեպը: Համարվում է հայ գրականության դասական ստեղծագործություններից մեկը: Գրվել և առաջին անգամ հրատարակվել է 1896 թվականին «Արձագանք» ամսագրում: Առանձին գրքի տեսքով լույս է տեսել 1912 թվականին:

Հեղինակը վեպում նկարագրում է Հայաստանը 10-րդ դարում` հայ-արաբական պատերազմը, երկրի ներսում տիրող իրավիճակը, հայ իշխանների ու նախարարների պառակտումը և անմիաբանությունը: Վեպը հիմնված է իրական պատմական փաստերի վրա, այն հագեցած է հայրենասիրական ու հերոսական շնչով: Շատ քննադատներ կարծում են, որ գրքի գլխավոր հերոս՝ Գևորգ Մարզպետունու շուրթերով խոսում է ինքը հեղինակը և հորդորում է միասնական լինել պատմական վճռորոշ պահերին: շարունակել...

Մարտի 11
նկարագրություն
նկարագրություն

Դրաստամատ Կանայան (1884թ. Մայիսի 31, Իգդիր1956թ. Մարտի 8, Բոստոն), հայ ազգային հերոս, ֆիդայի, ազատագրական շարժման գործիչ, Դաշնակցության անդամ: Եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության զորավար (լրիվ գեներալ, 1919 թ.) և պաշտպանության նախարար:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Ցարական Ռուսաստանի Կովկասյան բանակի ջոկատի հրամանատար: Դրոն եղել է հայկական կամավորական ջոկատներից մեկի հրամանտարը` պարգևատրվել ցարի կողմից: 1914թ. նոյեմբերին եղել է Կամավորական երկրորդ ջոկատի հրամանատար: Այս ջոկատը իր առաջին ճակատամարտը տվել է Բայազետի մոտ: Մեկօրյա արյունոտ մարտերից հետո ջոկատի հրամանատար Դրաստամատ Կանայանը ծանր վիրավորվել է: Այդ օրվանից մինչև հաջորդ տարվա մարտ Դրոն մնում է ծանր վիճակում, բայց նրա ջոկատը տալիս է 11 ճակատամարտ Ալաշկերտի, Շատախի, Մալաշկերտի մոտ, մինչև Դրոն ապաքինվում է և վերադառնում ճակատ: շարունակել...

Մարտի 12
Ուրարտական գարեջրի տարաներ:
Ուրարտական գարեջրի տարաներ:

Ուրարտուի տնտեսություն, մ.թ.ա. XIII - VI դարերում Հայկական լեռնաշխարհի տարածքում գոյություն ունեցած Առաջավոր Ասիայի Ուրարտու պետության տնտեսության կառուցվածքը և գործունեության սկզբունքները: Ուրարտուի տնտեսությունը հատուկ էր Հին աշխարհի մերձարևելյան բռնատիրական պետությունների համար և սերտորեն կապված էր հարևան Ասորեստանի տնտեսության հետ:

Ուրարտական պետությունը Հին Արևելքին բնորոշ բռնատիրական պետություն էր: Ուրարտուի թագավորների իշխանությունը անսահմանափակ էր: Ուրարտական բանակի գերագույն հրամանատարը և պետության գերագույն քուրմը թագավորներ էր: Ուրարտուի բնակչությունը նույնպես թագավորի սեփականությունն էր: Շատ դեպքերում անհնազանդ շրջաններից և թշնամի երկրներից մարդիկ ստրկացվում և հարկադիր աշխատանքների էին տարվում: Ընդ որում շատ հաճախ գերի էին վերցվում միայն կանայք և երեխաները, որոնք ժամանակի ընթացքում ինտեգրվում էին Ուրարտուի բնակչության կազմում: Բնակչությունը պարտավոր էր մասնակցել պետական շինարարության գործին, որը հիմնականում ուղղված էր թագավորական տնտեսությունների բարեկարգմանը, պաշտպանական ու կրոնական կառույցների շինարարությանը: Դրա հետ մեկտեղ բնակչության մի լայն շերտ հնարավորություն ուներ սեփական տնտեսություն վարել և, հավանաբար, օգտագործել մեկ կամ մի քանի ստրուկ-ծառաներ: շարունակել...

Մարտի 13
Պարզագույն նկարելուկի օրինակ (I love coffee - Ես սիրում եմ սուրճ)
Պարզագույն նկարելուկի օրինակ (I love coffee - Ես սիրում եմ սուրճ)

Նկարելուկներ, նկարների, նշանների, տառերի, նրանց փոխադարձ դասավորության և պատկերային այլ հնարքների համակցության միջոցով ծածկագրված բառեր կամ արտահայտություններ, որոնք ենթակա են վերծանման: Օտար բառով սա հայտնի է «ռեբուս» անվամբ (ռեբուս բառը տարածում է ստացել լատիներեն non verbis, sed rebus արտահայտությունից, որը նշանակում է «ոչ թե բառերով, այլ իրերով»): Ոչ հայերեն բառի փոխարեն ստեղծվել է «նկարելուկ» բառը (նկար + հանելուկ):

Նկարելուկի «նախահայրեր» կարող են համարել հնագույն ժողովուրդների, այդ թվում՝ հայերի ժայռապատկերները, սեպագիր արձանագրությունները, գաղափարագրերը, մեհենագրերը (հիերոգլիֆները), տապանագրերն ու որմնագրերը: Իսկ առաջին նկարելուկները ծնվել են Ֆրանսիայում XV դարում: Սկզբնապես Պիկարդիայում (պատմական մարզ Ֆրանսիայի հյուսիսում) ռեբուս էին անվանում ամենամյա դիմակահանդեսների այն հատուկ ելույթները, որոնք պատկերում էին տեղական կենցաղի սրամիտ տեսարաններ և կոչվում էին «օրվա նորություններ» (լատիներեն՝ De rebus, quae geruntur, բառացիորեն՝ «կատարվող գործերի մասին»): շարունակել...

Մարտի 14

Բասկետբոլ (անգլ. Basket - զամբյուղ և Ball - գնդակ բառերից), թիմային մարզաձև, որը մտնում է օլիմպիական խաղերի ծրագրի մեջ: Միմյանց դեմ մրցում են երկու թիմ, յուրաքանչյուրում՝ 5 բասկետբոլիստ(ուհի): Խաղի նպատակը հակառակորդ թիմի զամբյուղի մեջ գնդակը նետելն է:

Խաղը ստեղծվել է 1891-ին՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Սպրինգֆիլդի քոլեջի ֆիզիկական դաստիարակության ուսուցիչ Ջեյմս Նեյսմիթի (1861-1939) կողմից: Որպես դպրոցի ֆուտբոլի մարզիչ, նրան հանձնարարվել էր ստեղծել փակ դահլիճում անցկացվող հետաքրքիր մի խաղ, որով ուսանողները կկարողանան զբաղվել ձմեռային ամիսներին: Նեյսմիթն ընտրեց երկու դեղձի կողովներ և մեխեց խաղահրապարակի պատշգամբին: Զամբյուղների բարձրությունը թելադրվեց պատշգամբի բարձրությամբ: շարունակել...

Մարտի 15
Բնակելի տներ Պուդոնգ թաղամասում
Բնակելի տներ Պուդոնգ թաղամասում

Շանհայ (չին.՝ 上海, (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն)), Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ամենամեծ և նշանակալի նավահանգստային քաղաքն է: Շանհայի բնակչությունը արվարձաններով հանդերձ կազմում է 19,21 միլիոն մարդ, իսկ բուն քաղաքի բնակչությունը՝ 13,9 միլիոն է: «Շանհայ» անվանումը առաջացել է չինական երկու հիերոգլիֆներից՝ 上 Շանգ - բարձր, վերևի, և 海 -հայ - Ծով, այսինքն` «Քաղաք ծովի» վրա կամ «Քաղաք ծովի վերևում»: Քաղաքի միջով հոսում է Հուանգպու գետը:

Շանհայի տարածքում առաջին մարդիկ բնակություն են հաստատել դեռևս ՔԱ. 4-րդ հազարամյակում: 960թ. Շանհայը առաջին անգամ հիշատակվում է, որպես փոքրիկ գյուղակ: Յանգցե դինաստիայի տնտեսական առաջընթացին զուգահեռ մեծանում է նաև Շանհայի տնտեսական նշանակությունը: 1264թ. Շանհայը` մեծանալով, միանում է շրջակա գյուղերի հետ: Քաղաքում առկա էր այն ժամանակվա համար կարևոր առևտրական նավահանգիստ, որտեղից Շանհայի բամբակը ուղարկվում էր դեպի մայրաքաղաք Պեկին, Չինաստանի հեռավոր քաղաքներ, ինչպես նաև արտահանվում էր Ճապոնիա: շարունակել...

Մարտի 16
Մարդու լյարդը
Մարդու լյարդը

Լյարդը (Hepar) գեղձային օրգան է (մոտ 1500գ): Լյարդի մեջ մշակված լեղին ծորանով լցվում է տասներկումատնյա աղիքի մեջ: Լյարդը տեղավորված է անմիջապես ստոծանու տակ, որովայնի խոռոչի վերին մասի աջ կողմում: Չափահասի օրգանիզմում լյարդը անցնում է միջին գծից ձախ, նորածնի օրգանիզմում այն գրավում է որովայնի խոռոչի մեծ մասը և հավասար է մարմնի կշռի 1/20-ին, իսկ չափահասինը իջնում է մոտավորապես 1/50-ի:

Լյարդն ունի երկու երես և երկու եզր: Վերին-առաջային կամ ստոծանիական երեսը, կոր է, համապատասխանում է ստոծանու գոգությանը, որի մեջ նա տեղավորված է: Ստորին երեսը կամ ընդերային մասը ուղղված է ցած ու հետ և իր վրա կրում է մի շարք պճեր, որոնք գոյացել են նրան հպվող որովայնի օրգանների ճնշումից: Վերին և ստորին երեսները միմյանցից բաժանվում են սուր առաջային եզրով` margo inferior s. anterior: շարունակել...

Մարտի 17
Սողոմոն Թեհլերյանը
Սողոմոն Թեհլերյանը

«Նեմեսիս», գործողություն, որի նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործած հայ դավաճաններին: Կազմակեպել է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Նեմեսիս կամ Նեմեզիս (հունարեն՝ Νέμεσις) է կոչվել հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունով:

Գործողության կատարման որոշումը կայացվել է 1919 թվականին Երևանում Հայ Հեղափոխական Դաշնակցության IX ընդհանուր ժողովում, որոշվել է ի կատար ածել երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխների նկատմամբ դատավճիռը: Նշվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները: «Նեմեսիս» գործողությունն իրականացնելու համար ստեղծվել են պատասխանատու մարմին (ղեկավար` ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Արմեն Գարո) և հատուկ Ֆոնդ (ղեկավար` Շահան Սաթճակլյան): Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովումը իրագործելու էին Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը: Հանցագործներին հայտնաբերելու գործը ղեկավարելու էր շարունակել...

Մարտի 18
Ֆուտբոլի գնդակ
Ֆուտբոլի գնդակ

Ֆուտբոլ (անգլ.՝ Football- ոտքի գնդակ), աշխարհի ամենատարածված և ամենասիրված խաղերից մեկն է: Ֆուտբոլը թիմային խաղ է, որտեղ թիմի 11 ֆուտբոլիստները համաձայնեցված գործողություններով փորձում են գրավել հակառակորդ թիմի դարպասը և անառիկ պահել իրենցը: Պատմաբանները պարզել են, որ ֆուտբոլ խաղացել են մ.թ.ա. 2500 թվականից: Մարզախաղի գոյության մասին վկայություններ կան աշխարհի շատ ժողովուրդների պատմության էջերում: Օրինակ` Հին Հունաստանում տարածված էր գնդակով խաղը: Իսկ առաջին գրավոր տեղեկությունը, որտեղ հիշատակվում է ժամանակակից ֆուտբոլ հիշեցնող խաղ, թվագրված է մ.թ.ա. 180 թվականով: շարունակել...

Մարտի 19
Մադրիդը
Մադրիդը

Մադրիդ (իսպ.՝ Madrid; Իսպաներեն: [maˈðɾið]), Իսպանիայի մայրաքաղաքն է և երկրի ամենամեծ քաղաքը: Քաղաքի բնակչությունը մոտ 3.3 միլիոն է, իսկ արվարձաններով` մոտ 6.271 միլիոն: Մադրիդը Եվրոպայի երրորդ խոշորագույն քաղաքն է Լոնդոնից և Բեռլինից հետո և իր արվարձաններով նույնպես երրորդն է Եվրոպայում Լոնդոնից և Փարիզից հետո: Քաղաքի մակերեսն է 604.3 քկմ:

Մադրիդի քաղաքային ագլոմերացիան ունի երրորդ խոշորագույն ՀՆԱԵվրոմիությունում և նրա կրթական համակարգը, ժամանցային վայրերը, շրջակա միջավայրը, ԶԼՄ-ները, նորաձևությունը, գիտությունը ու արվեստը միասին վերցված դարձնում են Մադրիդն աշխարհի ամենահետաքրքիր քաղաքներից մեկը: Չնայած ֆինանսական ճգնաժամին, բարձր կենսամակարդակը և շուկայի մեծությունը Մադրիդին դարձնում են տարածաշրջանի ֆինանսական կենտրոններից մեկը: Այստեղ կան գրեթե բոլոր խոշորագույն ընկերությունների գրասենյակներ: Մադրիդը ամենատուրիստական քաղաքն է Իսպանիայում և չորրորդը` Եվրոպայում: Մադրիդը նաև 12-րդ «ամենականաչ» քաղաքն է աշխարհում 2010 թ-ի դրությամբ: շարունակել...

Մարտի 20
Գլիօքսալազ I-ի տարածական մոդելը:
Գլիօքսալազ I-ի տարածական մոդելը:

Ֆերմենտներ կամ էնզիմներ (լատին․՝ fermentum, հուն․՝ ζύμη, ἔνζυμον – խմորիչ, թթխմոր), սովորաբար սպիտակուցային մոլեկուլներ, ՌՆԹ մոլեկուլներ (ռիբոզիմներ) կամ դրանց խմբեր (կոմպլեքսներ), որոնք արագացնում են կենդանի օրգանիզմներում ընթացող քիմիական ռեակցիաները: Էնզիմային ռեակցիայի ընթացքում փոխակերպվող մոլեկուլները կոչվում են սուբստրատներ, իսկ կառուցվողները՝ արդյունքներ: Կենդանի օրգանիզմները կարող են գոյություն ունենալ միայն շնորհիվ իրենց եզակի հատկության՝ կինետիկորեն վերահսկել քիմիական ռեակցիաները և ըստ այդմ ճնշել թերմոդինամիկ հավասարակշռություն|թերմոդինամիկ հավասարակշռության ձգտումը: Ոչ քիչ կարևոր դեր այստեղ ունեն կենսաբանական կատալիզատորները, որոնք ցուցաբերում են կատալիտիկ ակտիվություն և որոնց թիվը, թերևս, համընկնում է հայտնի կենսաքիմիական ռեակցիաների թվի հետ: շարունակել...

Մարտի 21
Աբխազիայի դրոշը:
Աբխազիայի դրոշը:

Աբխազիա (աբխազերեն՝ Аҧсны, Ափսնը; վրացերեն՝ აფხაზეთი Ափխազեթի), դե-ֆակտո անկախ հանրապետություն Սև ծովի արևելյան ծովափնյա հատվածում, Վրաստանի հյուսիսարևմտյան մասում՝ Ռուսաստանից հարավ: Նախկինում` Աբխազիայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն և Աբխազական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (Վրացական ԽՍՀ-ի կազմում): Վրաստանի սահմանադրության համաձայն, համարվում է Վրաստանի մաս: Փաստացի, Աբխազիան Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից չի վերահսկվում: Աբխազիայի անկախությունը ճանաչել են Ռուսաստանը (օգոստոսի 26, 2008), Նիկարագուան (սեպտեմբերի 5, 2008) Վենեսուելան (սեպտեմբերի 10, 2009), Նաուրուն (դեկտեմբերի 15, 2009) և Վանուատուն (մայիսի 23, 2011), ինչպես նաև մասամբ ճանաչված Հարավային Օսիան և չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը: Եվրոպական Միությունը, ՆԱՏՕ-ն և ՄԱԿ-ի մնացած բոլոր երկրները ճանաչում են Աբխազիան որպես Վրաստանի անբաժան մասը: շարունակել...

Մարտի 22
Էկոհամակարգ կամ էկոլոգիական համակարգ (հին հունարեն՝ οἶκος; բնակատեղի, բնակավայր և σύστημα - համակարգ), կենսաբանական համակարգ, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից` բիոցենոզից, նրանց բնակության միջավայրից` կենսատոպից, կապի համակարգից` որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականանում նրանց միջև: Էկոլոգիայի հիմնական հասկացություններից է:

Էկոհամակարգի օրինակ է հանդիսանում ջրավազանը նրանում բնակվող բույսերի, ձկների, անողնաշարավորների, միկրոօրգանիզմների հետ, որոնք կազմում են համակարգի կենդանի բաղադրամասը՝ կենսացենոզը: Որպես էկոհամակարգ ջրավազանի համար բնութագրական են որոշակի բաղադրության նաստվածքները, քիմիական բաղադրությունը և ֆիզիկական պարամետրերը, ինչպես նաև բիոլոգիական արտադրողականության որոշակի ցուցանիշները և տվյալ ջրամբարի յուրահատուկ պայմանները: շարունակել...

Մարտի 23
Խաչակիր ասպետ
Խաչակիր ասպետ

Խաչակրաց արշավանքներ, մի շարք արշավանքներ, որոնք ընդգրկել էին Եվրոպայի քրիստոնյա պետությունների մեծ մասը և որոնց նպատակն էր ազատագրել մուսուլմանների իշխանության տակ գտնվող Սուրբ Երկիրը: Խաչակրաց արշավանքներին հատկապես մեծ դերակատարություն ունեցան Ֆրանսիան և Սրբազան Հռոմեական կայսրությունը: Խաչակրաց արշավանքները շարունակվեցին մոտ 200 տարի` 1095-1291 թթ.: Հետագայում` 15-րդ դարում այդպիսի արշավանքները շարունակվեցին Իսպանիայում և Արևելյան Եվրոպայում: Խաչակիրները մեծ մասամբ կաթոլիկներ էին (ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների կիսումից հետո և Բողոքական բարեփոխումներից առաջ), ովքեր կռվում էին մուսուլմանների դեմ Սուրբ Երկրի համար, որ գրավված էր դեռևս Ռաշիդունյան Խալիֆայության ժամանակներից: Սակայն այդպիսի արշավանքները հետագայում շարունակվեցին հեթանոս սլավոնների և բալթիկ ժողովուրդների, հրեաների, ռուս ուղղափառ քրիստոնյաների, մոնղոլների, աղանդավորների (կատարներ) և Հռոմի Պապի այլ թշնամիների դեմ: շարունակել...

Մարտի 24
Ֆոտոսինթեզի ընթացքը
Ֆոտոսինթեզի ընթացքը

Ֆոտոսինթեզ (հուն․՝ φωτο- «լույս» և σύνθεσις - «սինթեզ» բառերի համակցումից), ածխաթթու գազից և ջրից` լույսի տակ օրգանական նյութերի առաջացումն է ֆոտոսինթետիկ գունանյութերի (բույսերի մոտ` քլորոֆիլ, բակտերիաների մոտ` բակտերիոքլորոֆիլ և բակտերիոռոդօպսին) մասնակցությամբ: Բույսերի ժամանակակից ֆիզիոլոգիայում ֆոտոսինթեզի տակ հասկանում են նրանց ֆոտոավտոտրոֆ գործառույթը`լույսի քվանտի էներգիայի կլանման, փոխակերպման և օգտագործման գործառույթների համախմբությունը տարբեր էնդերգոնիկական ռեակցիաներում,այդ թվում ածխաթթու գազի փոխակերպումը օրգանական նյութերի: շարունակել...

Մարտի 25
Հայ Առաքելական Եկեղեցի (պաշտոնական անունը` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի; Հայաստանյայց եկեղեցի, Հայ եկեղեցի, Հայոց եկեղեցի), աշխարհի հնագույն ազգային եկեղեցիներից է և աշխարհի հնագույն քրիստոնեական համայնքներից մեկը, որ պատկանում է Արևելյան (Օրիենտալ) ուղղափառ եկեղեցիների խմբին: Կենտրոնը` Հայաստան, Վաղարշապատ, Սուրբ Էջմիածնի վանք (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին):

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեկ ամբողջական միություն է, որի բարձրագույն հոգևոր պետը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է: Կաթողիկոսական նստավայրը Սուրբ Էջմիածինն է: Հայ Եկեղեցին ունի նվիրապետական չորս աթոռներ կամ կենտրոններ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն, Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություն: շարունակել...

Մարտի 26
Հեզբոլլահի դրոշը
Հեզբոլլահի դրոշը

Հեզբոլլահ (արաբերեն՝ حزب الله, բառացի «Աստուծո կուսակցություն»), շիա իսլամիստական կուսակցություն և կազմակերպություն Լիբանանում: Հեզբոլլահը մատուցում է հասարակական ծառայություններ` գործակցելով դպրոցներ, հիվանդանոցներ, ինչպես նաև` հողագործական ծառայություններ հազարավոր լիբանանցի շիաների համար, և զորավոր ու կարևոր դեր է խաղում լիբանանյան քաղաքականությունում: Հեզբոլլահն արաբական և մահմեդական աշխարհում համարվում է դիմադրական շարժում: Սակայն մի քանի արևմտյան երկրներ, ամբողջությամբ կամ մասամբ, Հեզբոլլահը դիտում են որպես ահաբեկչական կազմակերպություն: Հեզբոլլահն ստեղծվել է 1982 թվականին որպես ռազմական կազմակերպություն, ի պատասխան Լիբանան ներխուժած Իսրայելի` նպատակ ունենալով Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ դիմադրելու Իսրայելին: շարունակել...

Մարտի 27
Հայկական Սովետական Հանրագիտարանը
Հայկական Սովետական Հանրագիտարանը

Հանրագիտարան, գիտական կամ գիտահանրամատչելի տեղեկատու, որը առավել էական տեղեկություն է պարունակում գիտելիքների կամ գործնական գործունեության բոլոր (համապարփակ) կամ առանձին (ճյուղային) բնագավառների վերաբերյալ: Հայերեն «Հանրագիտարան» (հանր (հանրային, ընդհանուր) + ա (հոդակապ) + գիտ (գիտելիք, գիտություն) + արան (տեղ բնորոշող գոյականակերտ վերջածանց)) բառը (Տեղեկատու ձեռնարկ գիտության բոլոր կամ առաձին ճյուղերի մասին) աշխարհի շատ լեզուներով հնչում է «էնցիկլոպեդիա» կամ «էնսայքլոփիդիա» և տառադարձված է հին հունարեն «ἐγκυκλοπαιδεία» բառից, որը սերում է «ἐγκύκλιος παιδεία» «էնկիկլիոս պայդեա» արտահայտությունից («էնկիկլիոս»(ἐγκύκλιος) նշանակում է «համապարփակ» կամ «շրջանառված» իսկ «պայդեա» (παιδεία) նշանակում է «մանկավարժություն»): Արտահայտությունը տառացիորեն կարելի է թարգմանել «համապարփակ կրթություն» կամ «ուսուցում գիտելիքների ընդհանուր շրջանում»: շարունակել...

Մարտի 28
Կառավարման բուրգ
Կառավարման բուրգ

Կառավարում (նաև մենեջմենթ; անգլերեն management; հին ֆրանսերենից ménagement «ուղեկցելու ուղղություն տալու արվեստ»; լատիներենից «ձեռքով ուղղություն տալ»; ռուսերեն «ղեկավարել») (առավելագույն լայն իմաստով), տարբեր մակարդակների սոցիալ-տնտեսական համակարգերի և մոդելների ստեղծումը, կառավարումը, հսկումը և մաքսիմալ արդյունավետ օգտագործումը: Սոցիալ - տնտեսական համակարգերի կառավարումը, այդ թվում արտադրական, ստացել է «մենեջմենթ» անվանումը :

Մենեջմենթի հիմնական գործառույթներն են՝ պլանավորում, կազմակերպում, կառավարում, հիմնավորում, հաղորդակցում, մշակման ու որոշումների ընդունման գործընթացներ և վերահսկողություն: Այդ ֆունկցիաների փոխադարձ կապը պայմանավորված է նրանով, որ հնարավոր չէ կառավարել անկազմակերպ համակարգը այսինքն, որքանով ավելի լավ է կազմակերպված ձեռնարկությունը, այնքանով այն ավելի քիչ կարիք ունի կառավարման: «Մենեջմենթ» հասկացությունը իր մեջ ընդգրկում է նաև ձեռնարկության ղեկավարումը և տարբեր մակարդակների ղեկավարների: «Մենեջեր» հասկացությունը մոտավորապես համապատասխան է հին ռուսական «հրամայող» հասկացությանը: շարունակել...

Մարտի 29
Ամբողջական պահանջարկի և ամբողջական առաջարկի մոդել (մոդել AD-AS)
Ամբողջական պահանջարկի և ամբողջական առաջարկի մոդել (մոդել AD-AS)

Մակրոէկոնոմիկա (հին հունարեն հին հունարեն՝ μακρός - մեծ, երկար, οἶκος - տուն, և νόμος - օրենք) գիտություն, որն ուսումնասիրում է տնտեսության գործունեությունն ամբողջությամբ, շուկայի և տնտեսագետ գործակալների աշխատանքը, տնտեսական երևույթների ամբողջությունը: Առաջին անգամ այս եզրույթն օգտագործվել է 1934 թ-ի օգոստոսի 14– ին Ֆրիշ Ռագնարի կողմից: Ժամանակակից մակրոէկոնոմիկայի տեսության հիմնադիրը համարվում է Ջոն Քեյնսը, այն բանից հետո երբ 1936 թ-ին նա հրատարակեց իր «Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսություն» գիրքը (անգլ.՝ The General Theory of Employment, Interest, and Money): Մակրոէկոնոմիկա գիտությունը զբաղվում է այնպիսի հարցերով, որոնց պատասխանները անհնար է գտնել միկրոէկոնոմիկայի մակարդակներում: շարունակել...

Մարտի 30
Ժոզե Մոուրինյոն Չելսիում
Ժոզե Մոուրինյոն Չելսիում

Ժոզե Մարիո դոս Սանտոս Ֆելիկս Մոուրինյո (պորտ.՝ José Mário dos Santos Mourinho Félix; հունվարի 23, 1963, Սետուբալ, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլային մարզիչ: Ներկայումս մարզում է Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբը: Նրա մականունն է Առանձնահատուկը: Մասնագետները Մոուրինյոյին համարում են լավագույն մարզիչներից մեկը ֆուտբոլում: Մոուրինյոն սկսել է ֆուտբոլային կարիերան, որպես խաղացող, սակայն լուրջ հաջողություններ չունենալով շարունակել է որպես մարզիչ: 1990-ականների սկզբում որպես մարզիչի օգնական հաջող աշխատելուց հետո, նա դառնում է սըր Բոբի Ռոբսոնի թարգմանիչը: Նրա հետ նա աշխատեց պորտուգալական Սպորտին դե Պորտուգալ և Պորտու ակումբներում, մինչև իսպանական Բարսելոնա տեղափոխվելը: Նա մնաց Կատալոնիայում նաև Բոբի Ռոբսոնի տեղափոխվելուց հետո և աշխատեց հայտնի մարզիչ Լուի Վան Գալի հետ: շարունակել...

Մարտի 31
«Գանգերի բուրգ» նկարը
«Գանգերի բուրգ» նկարը

Մահ, կենդանի օրգանիզմի կենսագործունեության դադարն է, ինչպես նաև այն որակական վիճակը, որում գտնվում է նախկինում կենդանի եղած մարմինը: Մահվան առավել հաճախակի պատճառներ հանդիսացող պատահարներից ու իրադարձություններից են հիվանդությունները, որսը, թերսնուցումը և ծանր վնասվածքների հանգեցնող դժբախտ պատահարները: Միաբջիջ օրգանիզմի գոյության շրջանի ավարտ կարող է հանդիսանալ ինչպես մահը, այնպես էլ դրա միտոտիկ բաշխումը:

Մահվան էությունը հազարամյակներ շարունակ հանդիսացել է կրոնների ուշադրության կենտրոն և փիլիսոփայական պրպտումների առարկա, իսկ հետմահու գոյության և վերածննդի զանազան վարկածները կրոնական հավատների հիմնասյունն են: շարունակել...

2012 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր