Jump to content

Վիքիպեդիա:Օրվա հոդված/Հուլիս 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուլիս ամսվա հոդվածները
Հուլիսի 1
Համլետը և Հորացիոն
Համլետը և Հորացիոն

Ողբերգական պատմություն Համլետի, դանիական արքայազնի մասին (անգլ.՝ The Tragicall Historie of Hamlet, Prince of Denmarke), աշխարհահռչակ անգլիացի գրող՝ Ուիլյամ Շեքսպիրի հանարահայտ պիես։ Համարվում է Շեքսպիրի ամենահաջողակ ու նշանավոր ստեղծագործությունը։ «Համլետը» գրվել է 1600—1601 թվականներին։ Առաջին անգամ հրատարակվել է 1603 թվականին։ Սա Շեքսպիրի ամեներկար պիեսն է, պարունակելով իր մեջ 4.042 տող և 29.551 բառ։ Այս պիեսով նկարահանվել են բազմաթիվ կինոնկարներ և դրվել բազում ներկայացումներ։ Համլետի դերում հանդես են եկել շատ հայտնի դերասաններ, նաև դերասանուհիներ, ուստի Համլետի դերը համարվում է ամենացանկալի ու բարդ դերերից մեկը։ Հայկական թատրոնում, Համլետի առաջին դերակատարը եղել է մեծանուն հայ դերասան Պետրոս Ադամյանը։ շարունակել...

Հուլիսի 2
Նովալիսը
Նովալիսը

Նովալիս (մայիսի 2, 1772 թ., Օբերվիդերշտեդտ - մարտի 25, 1801 թ., Վայսենֆելզ, բուն անվամբ՝ Գեորգ Ֆրիդրիխ ֆրայհեր ֆոն Հարդենբերգ (գերմ.՝ Georg Philipp Friedrich Freiherr von Hardenberg)), գերմանացի բանաստեղծ, արձակագիր, փիլիսոփա, գիտնական, «վաղ ռոմանտիկների» կարկառուն ներկայացուցիչներից: Նովալիսի պոետիկան իր ուրույն արտացոլումն ունի ֆրանսիական սիմվոլիստներից շատերի, գերմանական էքսպրեսիոնիստների և նորռոմանտիկների հայացքների ձևավորման մեջ: Նովալիսի կյանքին և ստեղծագործությանը առանձնահատուկ նշանակություն է տվել անտրոպոսոֆիայի հիմնադիր Ռուդոլֆ Շտայները: Ֆրիդրիխ ֆոն Հարդենբերգը ծնվել է Կուրզախզենում, Հարցի լանջերին ընկած Օբերվիդերշտեդտ կալվածքում: Սերում է հին ներքին-գերմանական ազնվականությունից: շարունակել...

Հուլիսի 3
Ննջասենյակ Առլում նկարը
Ննջասենյակ Առլում նկարը

«Ննջասենյակ Առլում» (ֆր.՝ La Chambre à Arles; հոլ.՝ Slaapkamer te Arles), աշխարհահռչակ հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի երեք նույնանուն նկարներ: Նկարաշարը ստեղծվել է 1888–1889 թթ. ժամանակահատվածում, Ֆրանսիայի Առլ քաղաքում: Վան Գոգի հայտնի կտավներից է: Նա պատկերել է Առլում գտնվող իր բնակարանի ննջասենյակը: Նկարներից բացի, գոյություն ունեն նաև էսքիզների այլ տարբերակներ, պահպանված Թեո վան Գոգին և Պոլ Գոգենին գրված նամակներում: Վան Գոգի ննջասենյակը կազմված էր սովորական սոճե կահույքից և սեփական նկարներից: Նկարում պատկերված են նկարչի մահճակալը, երկու աթոռ, փոքր սեղան, որին ապակյա շշեր են դրված, պատուհան, պատերին կախված նկարներ, սրբիչներ, հայելի և այլն։ շարունակել...

Հուլիսի 4
Բերտ Լանկաստերը
Բերտ Լանկաստերը

Բերտ Լանկաստեր (անգլ.՝ Burt Lancaster, նոյեմբերի 2, 1913 - հոկտեմբերի 20, 1994), ամերիկացի դերասան և պրոդյուսեր, Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 19-րդն է, իսկ Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում նրա հերոսը «Հաջողության քաղցր բույրը» ֆիլմում 35-րդն է բացասական հերոսների ցանկում:

Բերտ Լանկաստերը ծնվել է 1913 թվականին Նյու Յորքում փոստի աշխատակից Ջեյմս Լանկաստերի ընտանիքում: Լինելով բարձրահասակ և մեծ ուժի տեր երիտասարդ զբաղվում էր բեյսբոլով: Ընդունվում է ֆիզկուլտուրայի քոլեջ, նպատակ ունենալով դառնալ ուսուցիչ: շարունակել...

Հուլիսի 5
Հովհաննավանքը
Հովհաննավանքը

Հովհաննավանք, հայկական վանական համալիր Հովհաննավանք գյուղի մոտ, Արագածոտնի մարզ, Հայաստան։ Այն գտնվում է Քասաղ գետի Արագածահայաց ժայռաբերանին: Վանքը նվրիված է Սուրբ Հովհաննես Մկրտչին։ Վանքի ամենահին շինությունը Սուրբ Կարապետ բազիլիկ տիպի եկեղեցին է, կառուցված չորրորդ դարի սկզբներին Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից: Այդ եկեղեցու փայտե տանիքը քարե տանիքով փոխարինվել է 554 թ-ին, և հիմնովին վերանորոգվել 1652-1734 թթ-ին: Հովհաննավանքի կենտրոնագմբեթ Կաթողիկե եկեղեցին 1216-1221 թթ-ին կառուցել է Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանը, կնոջ՝ Հասանի դուստր Մամախաթունի համագործակցությամբ: շարունակել...

Հուլիսի 6
Նեպտունը
Նեպտունը

Նեպտուն, Արեգակնային համակարգի ութերորդ և ամենահեռու մոլորակը: Նեպտունը հանդիսանում է չորրորդ մոլորակը ըստ տրամագծի մեծության և երրորդն ըստ զանգվածի: Նեպտունի զանգվածը 17,2 անգամ, իսկ հասարակածի տրամագծի մեծությունը 3,9 անգամ մեծ է Երկրից: Մոլորակն անվանվել է հռոմեական ծովերի աստծո պատվին: Նրա աստղագիտական նշանն է , Նեպտունի եռաժանին:

Հայտնաբերվելով 1846 սեպտեմբերի 23-ին, Նեպտունը դարձավ երկրորդ մոլորակը, որը հայտնաբերվել էր մաթեմատիկական հաշվարկների շնորհիվ, այլ ոչ պարբերական դիտարկումների միջոցով: Ուրանի ուղեծրի չկանխատեսված փոփոխությունների հայտնաբերումը ի հայտ բերեց անհայտ մոլորակի մասին տեսությունը, որի ձգողության ուժի ազդեցությամբ էլ պետք է պայմանավորված լինեին այդ փոփոխությունները: շարունակել...

Հուլիսի 7
Նավթի արդյունահանումը ծովի հատակից
Նավթի արդյունահանումը ծովի հատակից

Նավթ, բնական եղանակով հայտնվող, երկրի նստվածքային թաղանթում տարածված, յուղանման, յուրահատուկ հոտով, դյուրավառ հեղուկ է, կարևորագույն օգտակար հանածո: Այն հայտնվում է երկրագնդի ժայռերի կազմավորումների մեջ և բաղկացած է բազմազան մոլեկուլային կշիռներով բարդ ածխաջրածիններից, ինչպես նաև այլ օրգանական բաղադրյալներից: Առաջանում է գազանման ածխաջրածինների հետ միասին, 1,2-2 կմ ից ավելի խորություն ունեցող հորիզոնականներում: Երկրի մակերևույթի մոտ նավթը փոխարկվում է բարձր մալթայի (մածուցիկ նավթ), կիսակարծր ասֆալտի: Ածխաջրածինների համաչափությունը խառնուրդի մեջ հույժ փոփոխական է, և սկսվում է կշռով 97% թեթև նավթերից մինչև նույնիսկ 50% ավելի ծանր նավթերում և բիտումեններում: շարունակել...

Հուլիսի 8
Մանիքեական քուրմեր
Մանիքեական քուրմեր

Մանիքեություն, 3-րդ դարում Սասանյան Իրանում ծագած գնոստիկական կրոն: Հիմնադիրն է Մանին` ծնված Հարավային Միջագետքում, 216-ին: Որդին էր Արշակունի իշխան Պատիկի (Պատակ), մոր անունը հավանաբար Մարիամ էր, ինչը վկայում է նրա հրեադավան կամ քրիստոնյա լինելը: Մանին իր նոր կրոնի քարոզչությունն սկսել է Սասանյան արքա Շապուհ I-ի օրոք (240–271): Սկզբնական շրջանում վայելել է արքայի հովանավորությունը, բայց հետագայում, Վահրամ I արքան նրան մահապատժի է ենթարկել: Մանիքեությունը շուտով տարածվել է Հռոմեական կայսրության սահմաններում, Մերձավոր Արևելքում, հասել մինչև Չինաստան: 8-րդ դարի վերջին մանիքեությունը դարձել է Ույղուրական խաքանության պետական կրոնը: շարունակել...

Հուլիսի 9
Օթելլոն և Դեզդեմոնան
Օթելլոն և Դեզդեմոնան

«Ողբերգություն Օթելլոյի, վենետիկյան մավրի մասին» (անգլ.՝ The Tragedy of Othello, The Moor of Venice), հանրահայտ պիես, գրված աշխարհահռչակ անգլիացի գրող Ուիլյամ Շեքսպիրի կողմից, 1604 թվականին: Պիեսի սյուժեն հիմնված է, Ջիրալդի Չինտիոյի՝ «Վենետիկյան մավր» ստեղծագործության վրա: Առաջին անգամ հրատարակվել է 1622 թվականին: «Օթելլոն» Շեքսպիրի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է:

Վենետիկի մավր Օթելլոն առևանգում է իշխան Բրաբանցիոյի դուստր Դեզդեմոնային և գաղտնի ամուսնանում նրա հետ: Դեզդեմոնաի հայրը ցանկանում է գտնել և պատժել մավրին: Վերջինիս մարդկանցից Յագոն և Ռոդրիգոն խռովություն են պատրաստում Օթելլոյի համար: շարունակել...

Հուլիսի 10
Եվրիպիդեսը
Եվրիպիդեսը

Եվրիպիդես (հին հունարեն` Εὐριπίδης, լատին․՝ Euripides, մ.թ.ա. 480մ.թ.ա. 406 թթ.), հույն ողբերգակ:

Սոփոկլեսի կրտսեր ժամանակակից Եվրիպիդեսն, ըստ ավանդության, ծնվել է մ.թ.ա. 480 թ-ին, Սալամիս կղզում, հենց Սալամիսի ճակատամարտի օրը. հույն-պարսկական պատերազմի այդ կարևորագույն իրադարձությամբ, այսպիսով, իրար են առնչվում երեք մեծ ողբերգակների կենսագրությունները։ 45-ամյա Էսքիլեսը Սալամիսի ճակատամարտի խիզախ զինվորներից էր, 16-ամյա Սոփոկլեսը ղեկավարեց պարսիկների դեմ հաղթանակը փառաբանող պատանիների երգչախումբը, իսկ Եվրիպիդեսն այդ օրը ծնվեց։ Եվրիպիդեսի սոցիալական ծագումը ստույգ հայտնի չէ։ Ըստ որոշ տեղեկությունների, նրա հայրը խանութպան էր, իսկ մայրը` մրգավաճառ։ Ավելի հավանական է, որ Եվրիպիդեսը հարուստ տոհմի շառավիղ էր, քանի որ նա փայլուն կրթություն է ստացել: շարունակել...

Հուլիսի 11
Զովունի գյուղը
Զովունի գյուղը

Զովունի, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, սահմանակից է Երևան քաղաքին։

1644 թվականին Սահակ գրչի հիշատակարանում գյուղը հիշվում է Ծառաշեն անունով. գյուղի նախկին անվանումն է Մոլլաղասում։

Գյուղի պատմական տարածքը գտնվում էր Մեծ Հայքի պատմական Նիգ գավառում: Գյուղը հին պատմություն ունի և ըստ հայոց Տրդատ Գ թագավորի քարագիր հունարեն արձանագրության, Նիգ գավառը իր կենտրոնատեղիով նվիրվել է Գնթունիների նախարարական տոհմին: Ծառաշենի հետ են առնչվում Տաճատ Գնթունու, Դավիթ Գնթունու և Գրիգորի Գնթունու անունները, ովքեր թաղված են պատմական Ծառաշեն գյուղի տարածքում։ Նրանցից Գրիգոր Գնթունին կառուցել է Սուրբ Պողոս-Պետրոս 5-6-րդ դարերի պատմական արժեք ներկայացնող եկեղեցին, որը սակայն ներկայումս կիսաավեր վիճակում է: շարունակել...

Հուլիսի 12
Հրաչյա Աճառյանը

Անձնանուն կամ անուն, անձի անվանումը հասարակության մեջ նրան անհատականացնելու նպատակով: Ներառում է ծնունդը գրանցելիս կամ վաղ տարիքում ծնողների ընտրությամբ տրված անունը, ազգանունը: Ըստ գիտության մեջ լայն տարածում գտած տեսակետի, մարդկանց անունները ծագել են մարդու զարգացման վաղ շրջանում, ի սկզբանե գոյություն են ունեցել բոլոր ցեղերի և ժողովուրդների մոտ:

Անձնանունները առաջացել են հասարակ անուններից և քիչ՝ առանձին վանկերի կամ հնչյունների ու տառերի միացումից: Ըստ Հրաչյա Աճառյանի, անունների մեջ արմատական բաոեր չկան, դրանք նշանակությամբ օժտված բարդ կամ ածանցված բառեր են: Հնում մարդկանց անվանակոչել են նաև նկատի ունենալով արտաքինը կամ բնավորությունը բնութագրող հատկանիշները, ինչպես՝ Լենկ Թեմուր (կաղ Թեմուր), Իվան Ահեղ, Աշոտ Մսակեր, Աշոտ Ողորմած: շարունակել...

Հուլիսի 13
Ջեյսմ Ստյուարտը «Մերկացված սուսեր» վեստեռնում
Ջեյսմ Ստյուարտը «Մերկացված սուսեր» վեստեռնում

Ջեյմս Ստյուարտ, (1908 – 1997) ամերիկացի դերասան, Օսկարի դափնեկիր, Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում գտնվում է պատվավոր 3-րդ տեղում:

Առաջին քիչ թե շատ նշանավոր դերը խաղացել է Ֆրենկ Կապրայի «Ծնված է պարելու համար» մյուզիքլում է, որից հետո սկսվում է Ֆրենկ Կապրայի և Ջեյմս Ստյուարտի ստեղծագործական համատեղ աշխատանքը: Նրանց առաջին համատեղ ֆիլմը` 1938 թվականին նկարահանված «Քո հետ չես տանի» ֆիլմը, համարվում է Հոլիվուդի «Ոսկե» դասական ֆիլմերից մեկը:

շարունակել...

Հուլիսի 14
Արձանը Հոնկոնգում
Արձանը Հոնկոնգում

Բրյուս Լի (1940–1973, իսկական անունը՝ Լի Չժենֆան), արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետներից, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան, ռեժիսոր, մարտական տեսարանների բեմադրիչ, պրոդյուսեր և սցենարիստ:

Պատանի տարիքում Բրյուս Լին հաղթում է Հոնկոնգում կազմակերպված չա-չա-չա պարի առաջնությանը: Դրանից հետո որոշում է լրջորեն զբաղվել քունգ-ֆուով: Նա շատ տաղանդավոր էր և պարապմունքների առաջին 3 օրում արդեն տիրապետում էր քունգ-ֆուի շարժման տեխնիկաներից մեկին: շարունակել...

Հուլիսի 15
Արմենոիդ ռասային պատկանող սիրիահայ
Արմենոիդ ռասային պատկանող սիրիահայ

Արմենոիդ ռասա, Ասիրիոիդ ռասա կամ Առաջավորասիական տիպ կովկասյան ռասայի ենթառասա է:

Համարվում է ամենահին և կայուն մնացած ռասաներից մեկը: Արմենոիդ ռասան շատ նման է Բալկանյան թերակղզում տարածված դինարիկ ռասային; միակ տարբերությունն արմենոիդ ռասայի ավելի մուգ գույնի մաշկն է, որ կապված է նրա միջերկրածովյան ռասայի (ովքեր ունեն ձիթապտղի յուղի գույնի մաշկ) և ալպյան ռասայի (ովքեր ունեն շագանակագույն մաշկ) միախառնման հետ: Արմենորիդ ռասան կովկասյան ռասայի ենթառասան է: շարունակել...

Հուլիսի 16

Դորիան Գրեյի դիմանկարը (անգլերեն՝ The Picture of Dorian Gray), աշխարհահռչակ անգլիացի գրող՝ Օսկար Ուայլդի վեպ: Համարվում է հեղինակի ամենանշանավոր ստեղծագործությունը: Առաջին անգամ հրատարակվել է 1890 թվականի հուլիսին, անգլիական թերթերից մեկում: Առանձին գրքի տեսքով, տպվել է 1891 թվականի ապրիլին:

Գլխավորը հերոսը՝ Դորիան Գրեյն է: Գրքի սկզբում նա բնութագրվում է որպես մի բարի, լավատես ու միամիտ երիտասարդ, սակայն հետագայում ընկնում է լորդ Հենրիի չարագույն ու համոզիչ խոսակցությունների ազդեցության տակ: Լորդ Հենրին պնդում է, որ Դորիանի գեղեցկությունը ամենակարևոր ու թանկարժեք բանը պետք է լինի իր կյանքում, քանի որ նա կարող է շատ շուտ այն կորցնել: շարունակել...

Հուլիսի 17
Արշակունյաց հարստության դրոշ
Արշակունյաց հարստության դրոշ

Արշակունիներ (Արշակունիք), արքայատոհմ Մեծ Հայքում 66-428-ին, Պարթև Արշակունիների հայկական ճյուղը։

Արտաշեսյան հարստության վախճանից հետո (մթ I դ սկիզբ) Մեծ Հայքում քաղաքական ազդեցության համար մրցակցել են[Հռոմն ու Պարթևների թագավորությունը։ Պարթև Արշակունիները ջանացել են Հռոմին դուրս մղել Մեծ Հայքից՝ այնտեղ հաստատելով իրենց տոհմաճյուղի գերիշխանությունը։ Պարթևաց Արտավան III թագավորի որդեգրած քաղաքական այդ ծրագիրը չի իրագործվել, Մեծ Հայքում թագավորող նրա որդիներ Որոդեսն ու Արշակ Ա-ն տապալվել են Հռոմի կայսր Ներոնի (14-37) միջամտությամբ։ Հայերի դեմ հրահրելով աղվանական, վրացական և հարևան այլ ցեղերի՝ Տիբերիոսը 36-ին Մեծ Հայքի գահը հանձնել է Վիրքի թագավոր Փարսամանի եղբորը՝ Միհրդատին։ շարունակել...

Հուլիսի 18
նկարագրություն
նկարագրություն

«Կնքահայրը 2» (The Godfather 2), Ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, նկարահանված հայտնի ռեժիսոր՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի կողմից, 1974 թվականին: Ֆիլմի կարգախոսն է՝ «Եռերգությունը շարունակվում է»:

Ֆիլմը կազմված է երկու սյուժետային գծերից: Առաջինը ներկայացնում է Վիտո Կոռլեոնեյի կյանքը, որը ապագայում դառնալու էր ամենահզոր քրեական ընտանիքի՝ Կոռլեոնե ընտանիքի Դոնը: Երկրորդ գիծը, շարունակելով առաջին ֆիլմը, ցույց է տալիս Վիտո Կոռլեոնեյի որդու՝ Մայքլ Կոռլեոնեյի կյանքը, որը հոր մահից հետո, ղեկավարում է իրենց ընտանիքն ու բիզնեսը: Երկու գծերն էլ, զուգահեռ ուղղորդվում են մինչև ֆիլմի վերջը: շարունակել...

Հուլիսի 19
Ֆրանսիայի քաղաքները, աշխարհագրական քարտեզ
Ֆրանսիայի քաղաքները, աշխարհագրական քարտեզ

Ֆրանսիայի հանրապետություն (ֆր.՝ République française), (հայտնի նաև Ֆրանսիա) ունիտար կիսանախագահական հանրապետություն է Արևմտյան Եվրոպայում իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, տեղակայված Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս: Նրան հաճախ անվանում են l’Hexagone (վեցանկյուն) նրա տարածքի աշխարհագրական պատկերի պատճառով: Այն արևմտյան Եվրոպայի խոշորագույն երկիրն է և երկրորդ ամենամեծը իր բացառիկ տնտեսական գոտով 11,035,000 կմ2, միայն զիջելով Միացյալ նահանգներին (11,351,000 կմ2 / 4,383,000 ք մղոն): շարունակել...

Հուլիսի 20
Սեչենյիի շղթայակապ կամուրջ, կախովի, շղթայակապ կամուրջ Հունգարիայում, Դանուբ գետի վրա, կապում է երկու պատմական քաղաքներ` Բուդան և Պեշտը: Գործարկվել է 1849 թվականի նոյեմբերի 20-ին, կամրջի երկարությունը 375 մետր է, լայնությունը 12,5 մետր իսկ քաշը 2.000 տոննա: Կամրջի ծախսերը կազմել է 6.575 մլն ֆորինց (4,4 մլն դոլլար):

Կամրջի բարձրությունը 202 մետր է որը աշխարհում համարվում է ամենաբարձրներից: շարունակել...

Հուլիսի 21
նկարագրություն
նկարագրություն

Արտս թատրոն (անգլ․՝ Arts Theatre), թատրոն Լոնդոնում՝ Գրեյտ Նյուպորտ փողոցում՝ Վեստմինստերում։ Պատկանում է Վեստ էնդյան թատրոնների շարքին։

Արտս թատրոնը բացվել է 1927 թվականի ապրիլի 20-ին հատուկ ակումբի անդամների համար՝ Լորդ Կամերգերի գրաքննությունից խուսափելու համար, ով համարվում էր Մեծ Բրիտանիայի բարձրագույն արարողակարգային պաշտոնյաներից մեկը և պատասխանատու էր երկրում թատերական ներկայացումների գրաքննության համար։ շարունակել...

Հուլիսի 22
Հայ ընտանիք ԱՄՆ-ում, 1908 թ․
Հայ ընտանիք ԱՄՆ-ում, 1908 թ․

Հայերն Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվել են 19-րդ դարից: Այժմ նրանց թիվը շուրջ 1.400.000 է: ԱՄՆ-ի ամենահայահոծ նահանգը Կալիֆորնիան է, որն հաճախ անվանում են «Ամերիկյան Հայաստան»:

Հայ-ամերիկյան առնչություններն վաղեմի պատմություն ունեն. դեռևս XIX դարի սկզբներին ամերիկացի միսիոներները (կրոնական քարոզիչներ) Արևմտյան Հայաստանում բացել են բազմաթիվ դպրոցներ (քոլեջներ), որտեղ սովորել են հայ երեխաներ: շարունակել...

Հուլիսի 23
նկարագրություն
նկարագրություն

Երևանի պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ) ՀՀ բարձրագույն բժշկական հաստատություններից է։ Հիմնադրվել է 1919 թ.: Տվել է ավելի քան 31 հազար շրջանավարտ: Անդամակցում է Համալսարանների միջազգային ասոցիացիային, Եվրոպայում ատամնաբուժական կրթության, Եվրոպայում բժշկական կրթության ասոցիացիաների անդամ է: Կրում է միջնադարի բժիշկ Մխիթար Հերացու անունը:

ՀՀ կառավարությունը 1995-ին ինստիտուտին տալիս է համալսարանի կարգավիճակ: Նույն թվականին բժշկական համալսարանի ենթակայությանն է հանձնվում հարևանությամբ գտնվող հիվանդանոցային ողջ համալիրը: շարունակել...

Հուլիսի 24
Բակտերիալ դիզենտերիա, մարդու առավելապես մարսողական համակարգի, մասնավորապես, հաստ աղու ախտահարմամբ ընթացող ինֆեկցիոն հիվանդություն` հարուցված Շիգելլա ցեղի բակտերիաներով: «Դիզենտերիա» տերմինն առաջին անգամ առաջարկել է Հիպոկրատը:

Բակտերիալ դիզենտերիան անթրոպոնոզ հիվանդություն է, ֆեկալ-օրալ փոխանցման մեխանիզմով: Վարակի աղբյուր են հանդիսանում առաջին հերթին սուր ձևով հիվանդները , ապա խրոնիկ հիվանդները և բակտերիակիրները: Սեզոնայնությունը` աշուն - ամառ: Հիվանդությունից հետո առաջանում է տիպոսպեցիֆիկ իմունիտետ` մինչև մեկ տարի տևողությամբ: շարունակել...

Հուլիսի 25

Ռեալ Մադրիդ ՖԱ (իսպաներեն՝ Real Madrid Club de Fútbol), իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ։ Ստեղծվել է 1902 թվականին, մասնակցում է Լա Լիգային և համարվում է 20-րդ դարի ամենահաջողակ ակումբը, ունի ռեկորդային 31 հաղթանակ Լա Լիգայում, 17 Կոպա դել Ռեյ (արքայական գավաթ) և ռեկորդային ինը ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա գավաթ։

Ակումբն իր խաղերը անցկացնում է Սանտիագո Բերնաբեու ստադիոնում, որը գտնվում է Մադրիդում։ շարունակել...

Հուլիսի 26
Վանա կատու
Վանա կատու
Վանա կատու, կիսաերկարագեղմ ընտանի կատուների ցեղատեսակ, որը սերում է Վանա լճի շրջակա տարածքից Արևմտյան Հայաստանում՝ այժմյան Թուրքիայի կազմում գտնվող Հայկական լեռնաշխարհ։

Վանա կատուն, ինչպես Հայկական լեռնաշխարհի բոլոր ընտանի կատուները, նեռարյալ այս տարածաշրջանի կատուների հիման վրա ստեղծված կատուների ժամանակակից ցեղատեսակները՝ Թուրքական Անգորա, Թուրքական Վան և Անատոլի, գենետիկորեն պատկանում են միևնույն խմբի և հանդիսանում են հնագույն ընտանեցված կատուների ժառանգներ։

Ինչպես ցույց է տվել կատուների գենետիկ ուսումնասիրությունը, կատուն ընտանեցվել է մարդու կողմից Առաջավոր Ասիայի Բերրի կիսալուսնու տարածքում մոտ 9500 տարի առաջ, երբ մարդը անցել է նստակյած կյանքի և սկսել է զբաղվել ցորենի աճեցմամբ, երբ առաջացել են ցորենի պաշարներ շարունակել...

Հուլիսի 27
Լոնդոնի կամուրջը Օլիմպիական օղակների նշանով
Լոնդոնի կամուրջը Օլիմպիական օղակների նշանով

Ամառային Օլիմպիական խաղեր 2012, կամ XXX Օլիմպիական խաղեր և նույնպես հայտնի է որպես Լոնդոն 2012, որպես օլիմպիական խաղերը ընդունող քաղաք: Օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2012 թվականի հուլիսի 27-ին Լոնդոնում, Մեծ Բրիտանիա:

Լոնդոնը կդառնա առաջին քաղաքը, որը կընդունի օլիմպիական խաղերը երեք անգամ, մինչ այս այստեղ անցկացվել են եղել են 1908-ի և 1948-ի ամառային օլիմպիական խաղերը: շարունակել...

Հուլիսի 28
նկարագրություն
նկարագրություն

Շիզոֆրենիա (հուն․ σχίζω (սխիզո, «երկատված» կամ «ճեղքված») և φρενός (ֆրենոս, «միտք») բառերից), հոգեկան խանգարում է, որը բնորոշվում է մտածողության ճեղքվածությամբ և հույզերի աղքատացմամբ: Հիմնական դրսևորումներից են լսողական ցնորքները, պարանոիդ կամ արտառոց զառանցանքները և անկազմակերպ մտածողությունն ու խոսքը: Ուղեկցվում է նկատելի սոցիալական դիսֆունկցիայով և աշխատունակության անկմամբ: Առաջին ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս երիտասարդ տարիքում: Տարածվածությունը 0,3-0,7% է: շարունակել...

Հուլիսի 29
ՀԽՍՀ պետական զինանշան
ՀԽՍՀ պետական զինանշան

Խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում, Հայաստանի առաջին Հանրապետության Սիմոն Վրացյանի վերջին կառավարության հրաժարականով նոյեմբերի 29-ին Հայաստանը հռչակվեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն:

1920 թվականի աշնանը Հայաստանի Հանրապետության վիճակը խիստ ծանրացավ:Թուրք-հայկական պատերազմի հետևանքով երկրում առաջացավ սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամ: Հատկապես ծանրացավ գաղթականների վիճակը: Իսկ ընդհանրապես հանրապետության բնակչության վրա կախված էր սովի սպառնալիքը:

Նման ծանր պայմաններում հայ բոլշևիկները պայքար ծավալեցին Հայաստանը խորհրդայնացնելու համար:Հայ բոլշևիկների գործունեության համար խթան հանդիսացան հատկապես 1920 թվականի սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցած Արևելքի ժողովուրդների համագումարը շարունակել...

Հուլիսի 30
Վիքիպեդիա պատկերանիշը
Վիքիպեդիա պատկերանիշը

Վիքիպեդիան ազատ բովանդակությամբ, բազմալեզու հանրագիտարանային նախագիծ է, որին հովանավորում է շահույթ չհետապնդող Վիքիմեդիա Հիմնադրամը։

Անունը կազմված է վիքի (համագործակցական կայքեր ստեղծելու տեխնոլոգիա, հավայան վիքի բառից որը նշանակում է «արագ») և հունարեն էնցիկլոպեդիա բառերի։ Վիքիպեդիայի 20 միլիոն հոդվածները (այդ թվում՝ շուրջ 26,000 հայերեն վիքիպեդիայում) ստեղծվել են ինքնակամ մասնակիցների կողմից և համարյա բոլոր հոդվածները կարող են խմբագրվել համացանցից օգտվեղ ցանկացած անձի կողմից։

Վիքիպեդիա նախագիծը սկսել են Ջիմմի Ուելսը և Լարի Սանգերը 2001-ի հունվարին և ներկայումս այն համացանցի ամենաօգտագործվող հանրագիտարանային կայքն է շարունակել...

Հուլիսի 30
Վիքիպեդիա պատկերանիշը
Վիքիպեդիա պատկերանիշը

Վիքիպեդիան ազատ բովանդակությամբ, բազմալեզու հանրագիտարանային նախագիծ է, որին հովանավորում է շահույթ չհետապնդող Վիքիմեդիա Հիմնադրամը։

Անունը կազմված է վիքի (համագործակցական կայքեր ստեղծելու տեխնոլոգիա, հավայան վիքի բառից որը նշանակում է «արագ») և հունարեն էնցիկլոպեդիա բառերի։ Վիքիպեդիայի 20 միլիոն հոդվածները (այդ թվում՝ շուրջ 26,000 հայերեն վիքիպեդիայում) ստեղծվել են ինքնակամ մասնակիցների կողմից և համարյա բոլոր հոդվածները կարող են խմբագրվել համացանցից օգտվեղ ցանկացած անձի կողմից։

Վիքիպեդիա նախագիծը սկսել են Ջիմմի Ուելսը և Լարի Սանգերը 2001-ի հունվարին և ներկայումս այն համացանցի ամենաօգտագործվող հանրագիտարանային կայքն է շարունակել...

Հուլիսի 31
Աֆրիկայի ֆիզիկական քարտեզ
Աֆրիկայի ֆիզիկական քարտեզ

Աֆրիկան տարածքի մեծությամբ և բնակչության թվով երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո։

Այս մայրցամաքը Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով:Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո: Դեռևս մեր թվականությունից շատ դարեր առաջ Աֆրիկայի հյուսիսային ափերն են այցելել փյունիկեցիները, հին հռոմեացիները, հին հույները: Ոսկի, փղոսկր և թանկարժեք փայտանյութ հայթայթելու համար եգիպտական փարավոնները արշավախմբեր են ուղարկել դեպի Նեղոսի վերին հոսանքները:

Դեպի Հնդկաստան տանող ծովային կարճ ճանապարհ գտնելու նպատակով պորտուգալիայի ծովագնացները XV դարում ուսումնասիրել են Աֆրիկայի արևմտյան ափերը: Շրջանցելով այն՝ պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման 1498 թ-ին առաջին անգամ հասել է Հնդկաստան և պարզել, որ Աֆրիկայի հարավային և արևելյան ափերը ողողվում են Հնդկական օվկիանոսի ջրերով շարունակել...

2012 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր