Հայաստանի Հանրապետության Նախագահը պետության գլուխն է։
Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը։ Հանրապետության Նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորն է։
Հանրապետության Նախագահն անձեռնմխելի է։ Հանրապետության Նախագահն իր լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։ Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության Նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո։ շարունակել...
Գոհար Միքայելի Գասպարյան (օրիորդական ազգանունը` Խաչատրյան, 1924 դեկտեմբերի 14, Կահիրե - 2007 մայիսի 16, Երևան), հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի։
Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թվականին Կահիրեում, ուսանել է տեղի երաժշտական ակադեմիայում, սովորել է Է. Ֆելդմանի և Վ. Կարրոյի մոտ։ 1940-ից ելույթներ է ունեցել Կահիրեում: 1948 թվականին հայրենադարձվել է։
1949 թվականից Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում, նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ շարունակել...
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա, ԳԱԱ կամ ՀՀ ԳԱԱ հապավումով, բարձրագույն պետական ինքնակառավարվող ոչ առևտրային հաստատություն է, որի նախագահությունը գտնվում է Երևանում: Ակադեմիան նաև մասնաճյուղեր ունի Գյումրում, Սևանում, Գորիսում, Վանաձորում, և Կապանում:
Այն կազմակերպում և իրականացնում է հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններ, և համակարգում է հանրապետությունում կատարվող հիմնարար հետազոտությունները: ԳԱԱ-ն նաև ծառայում է որպես ՀՀ իշխանության բարձրագույն մարմինների պաշտոնական գիտական խորհրդական:
ՀՀ ԳԱԱ-ն 1943 թվականին հիմնադրված Հայաստանի գիտությունների ակադեմիայի իրավահաջորդն է դարձել 1993 թվականից շարունակել...
Էլիա Կազան (անգլերեն՝ Elia Kazan, իսկական անուն ազգանունը Էլիաս Կազանջօղլու (հունարեն՝ Ηλίας Καζαντζόγλου), թուրք.՝ Elia Kazancıoğlu), սեպտեմբերի 7, 1909, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 28, 2003, Նյու Յորք, ԱՄՆ), թատրոնի և կինոյի ամերիկացի ռեժիսոր (արմատներով հույն), սցենարիստ և պրոդյուսեր: Օսկարի եռակի և Ոսկե Գլոբուսի քառակի դափնեկիր:
Էլիա Կազանը ծնվել է 1909 թվականին Ստամբուլում հույն առևտրականների ընտանիքում:1930 ական թթ. արդեն սկսում է աշխատել Նյու Յորքի թատերախմբերից մեկում որպես ռեժիսոր: Սկսած 1934 թվականից մոտ 2 տարի Էլիա Կազանը հանդիսանում էր ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցության գաղտնի անդամ:
Արդեն 1940 թթ. սկզբից Կազանը համարվում էր Նյու Յորքի ամենահայտնի թատերական ռեժիսորներից մեկը: Նա նաև խաղում էր թատրոնում («Սպիտակ խալաթներով մարդիկ», «Լեֆտիին սպասելով», «Ջոննի Ջոնսոն», «Ոսկե տղան», «Լիլոիմ» և այլն): Ստացել է թատրոնի հեղինակավոր Տոնի մրցանակ շարունակել...
Րաֆֆին ծնվել է հարուստ ազնվականի ընտանիքում, նախնական կրթություն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ Հայրը` Մելիք Միրզան 13 զավակների հայր էր։ 1847-ին մեկնել է Թիֆլիս, ուսանել Կարապետ Բելախյանցի դպրոցում։ 1852-ին ընդունվել է ռուսական պետական գիմնազիայի չորրորդ դասարանը։
Այնտեղ, չորս տարվա ուսումնառության ընթացքում, կազմավորվել են նրա գրական նախասիրությունները՝ Շիլլերի, Վիկտոր Հյուգոյի, ռուսական ժամանակակից գրականության գեղարվեստական փորձի վրա: շարունակել...
Պանթեոն, շինություն կամ հատուկ գերեզմանատուն, որտեղ ամփոփվում են նշանավոր անձանց աճյունները կամ աճյունասափորները:
«Պանթեոն» (հունարենից թարգմանաբար նշանակում է «բոլոր աստվածների սրբավայր») անունը փոխանցվել է Հին Հռոմի աստվածներին նվիրված տաճարի անվանումից: Այնտեղ թաղված են իտալացի նշանավոր գեղանկարիչ Ռաֆայելը, Միացյալ Իտալիայի առաջին թագավորները և ուրիշներ: Բոլոր երկրներում կան նման առանձնացված գերեզմանատուն-պանթեոններ:
Հայերը Ադրբեջանում, ժամանակակից Ադրբեջանի գրեթե բոլոր շրջաններում հայերն ապրել են հնագույն ժամանակներից։ 1988-92-ին Ադրբեջանում կազմակերպված հայերի ջարդերից հետո այնտեղ հայ համայնք այլևս գոյություն չունի։
Ադրբեջանի ներկայիս տարածքը, որն ընկած է Կուր գետի և Կովկասյան լեռնաշղթայի միջև, պատմականորեն կազմել է Աղվանք երկիրը։ Իսկ Կուրի և Արաքսի, ինչպես նաև Կուրի ստորին հոսանքի և Կասպիական (այժմ` Թալիշի) լեռնաշղթայի միջև ընկած տարածքները կազմել են Պատմական ՀայաստանիԱրցախ, Ուտիք և Փայտակարան, մասամբ` Սյունիք և Այրարատ նահանգները։ 387-ին, Մեծ Հայքի թագավորության բաժանումից հետո, Սասանյան Իրանը Փայտակարան նահանգը կցել է Ատրպատականին, իսկ Արցախ, Ուտիք նահանգներից և բուն Աղվանքից կազմել է Աղվանից մարզպանությունը։
Վաղ միջնադարում բուն Աղվանքը, Փայտակարանը ենթարկվել են պարսից արքունիքին, ապա 7-8-րդ դդ. անցել են արաբների տիրապետության տակ։ 9-րդ դարից սկսած` այս տարածքներում հայտնվել են տարբեր վաչկատուն ցեղեր, որոնք հաստատել են իրենց պետական կազմավորումները: շարունակել...
Հեղինակային իրավունքը որոշակի ժամանակաշրջանով բացառիկ իրավունք է վերապահում օրիգինալ աշխատանքի հեղինակին այդ աշխատանքի նկատմամբ՝ ներառյալ դրա հրատարակումը, տարածումը և հարմարեցումը (անգլ.՝ adaptation)։
Այդ ժամանակաշրջանից հետո աշխատանքը դառնում է հանրության սեփականություն։ Հեղինակային իրավունքը վերաբերում է ցանկացած արտահայտելի գաղափարի կամ տեղեկության, որը գոյություն ունի, դիսկրետ է և ֆիքսված է միջավայրում։ Որոշ օրենքներով ճանաչվում է նաև աշխատանքի հեղինակի բարոյական իրավունքը, ինչպիսին է որպես աշխատանքի հեղինակ նշվելու իրավունքը։
Օրենսդրության մեջ հեղինակային իրավունքը, պատենտների և ապրանքանիշերի հետ, ընդգրկված է մտավոր սեփականություն ընդհանրական տերմինի մեջ: շարունակել...
«Օբլոմով» (ռուս.՝ Обломов), ռուս հայտնի գրող Իվան Ալեքսանդրովիչ Գոնչարովի վեպը: Համարվում է հեղինակի ամենանշանավոր և հայտնի ստեղծագործությունը:
Առաջին անգամ հրատարակվել է 1859 թվականին «Հայրենական գրառումներ» ամսագրի առաջին չորս համարների մեջ: «Օբլոմովը» առաջ է քաշում մարդկային բնավորության մի նոր տեսակ «օբլոմովշինա» անունով: Վեպը եռագրության մաս է կազմում «Սովորական պատմություն» և «Անդունդ» ստեղծագործությունների հետ:
Վեպի սյուժեն ներկայացնում է կալվածատեր Իլյա Իլյիչ Օբլոմովի կյանքը: Նա նստակյաց, ծույլ, ոչ աշխույժ ապրելակերպ է վարում և օրերով կարող է պառկել բազմոցին ոչինչ չանելով, բացի մտքերում երազելուց: Նա չի զբաղվում ոչ մի աշխույժ գործունեությամբ, դուրս չի գալիս բարձր հասարակություն և զարմանում է այն մարդկանց վրա, ովքեր ամբողջ օրը գործով են զբաղված: շարունակել...
Կիբուց (եբրայերեն՝ קיבוץ, קִבּוּץ, բառացիորեն` հավաք; հոգնակի` կիբուցիմ), կոլեկտիվ համայնք է Իսրայելում, որն ավանդաբար հիմնված էր գյուղատնտեսության վրա:
Այսօր, գյուղատնտեսությունը մասամբ ետ է մղվել այլ տնտեսական ուղղություններով, ներառյալ արդյունաբերական ձեռնարկություն և բարձր-տեխնոլոգիական ձեռնարկություններ:
Կիբուցները ստեղծվել են որպես ուտոպիական համայնքներ, որպես սոցիալիզմի և Սիոնիզմի համադրություն: Վերջին տասնամյակներում, որոշ կիբուցներ սեփականաշնորհվել են և համայնքային կյանքի ոճը փոփոխություններ է կրել շարունակել...
Նավասարդ, Հայկական տոմարի առաջին ամիս: Կազմված է «նավ» (նոր) և «սարդ» (տարի) բառերից և նշանակում է «նոր տարի»: Նավասարդ ամիսն ունեցել է 30 օր, սկսվել է օգոստոսի 11-ին և վերջացել սեպտեմբերի 9-ին: Հին հայերի համար Նավասարդի 1-ը (օգոստոսի 11-ը) եղել է ժողովրդական խրախճանքների տոն:
Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը։ Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի, որն անցնում է մեծ արագությամբ, եթե հիշենք, որ մեկ վայրկյանում անցնում է 30 կիլոմետր։ Տարվա գաղափարը առաջին անգամ ծագել է Հին Արևելքի մշակութային կենտրոններից մեկում՝ Եգիպտոսում ։ Այն կապվել է Նեղոս գետի վարարման հետ։ շարունակել...
Արա (գյուղ), գյուղՀայաստանիԱրագածոտնի մարզիԱպարանի տարածաշրջանում։
Գյուղը գտնվում է Ապարանից 10 կիլոմետր հարավ-արևմուտք, Քասաղ գետի միջին հոսանքի շրջանում, գետի աջ կողմում, Արագած սարի ստորոտին։
Արայի գյուղը հյուսիս-արևելքից սահման ունի Վարդենուտ գյուղի հետ (այստեղ գյուղերը գրեթե միաձուլվել են), արևելքից՝ Վարդենուտի դաշտահատվածի հետ, հարավում սահմանակից է Ափնագյուղի դաշտահատվածին և մոտ 300 մետր Ապարան-Երևան ավտոմայրուղուն չհասած շուրջ 5 կիլոմետր ձգվում է արևմուտք և նախկին Նիգատուն գյուղի մոտ ավարտվելով՝ գյուղին զուգահեռ բարձրանում է հյուսիս` Ամրայի աղբյուր - Բեգոյի ձոր - Սալով աղբյուր - Բարսեղի լճակ (Ամառանոցի ճահճուտ) - Ամառանոցի մարգագետին ուղղությամբ, հասնում է Արագած սարի լավային շերտին դեպի արևելք կիսաշրջան գծելով իջնում դեպի Վարդենուտ գյուղի հարավային ծայրամասը, որտեղ Արայի ու Վարդենուտ գյուղերը միաձուլվել են։ շարունակել...
«Յոթերորդ կնիքը» (շվեդ.՝ Det Sjunde Inseglet), Շվեդական գեղարվեստական ֆիլմ, նկարահանված հայտնի շվեդ ռեժիսոր Ինգմար Բերգմանի կողմից 1957 թվականին: Ֆիլմի առաջին պրեմիերան տեղի է ունեցել 1957 թվականի փետրվարի 16-ին, Շվեդիայում: Բերգմանի ճանաչված գործերից մեկն է: Արված է «փիլիսոփայական առակ» ժանրով:
Ֆիլմի գործողությունը ծավալվում է 14-րդ դարում: Տաս տարվա բացակայությունից հետո, ասպետ Անտոնիուս Բլոկն իր զինակից Յոնսի հետ Խաչակրաց արշավանքից վերադառնում են հայրենիք:
Դատարկ ծովափում, ասպետին այցելում է մահը` սև հագուստ հագած, տղամարդու կերպարանքով: Նա եկել է, որպեսզի իր հետ ընդմիշտ տանի ասպետին: Սակայն Անտոնիուսն առաջարկում է մահին, իր հետ շախմատ խաղալ, քանի որ լսել է, որ նա շախմատի վարպետ է: Հաղթանակի դեպքում, մահը կտանի Անտոնիուսին իր հետ, իսկ պարտության դեպքում, բաց կթողնի: շարունակել...
Օշական, գյուղ Հայաստանի Աշտարակի տարածաշրջանում, Աշտարակ քաղաքից 3 կմ հարավ-արևմուտք: Նախկինում ունեցել է Հուշական, Ուշագան, Ուշական, Օշագան անվանումները: Մակերես` 16,96 կմ²: Բնակչություն` 5106:
Ըստ ավանդության` նահապետ Նոյն ու իր ընտանիքը Մասիսի գագաթից իջնելուն պես տեսնում են Օշականը ջրից ազատված և բացականչում են. «Օշ ական», որը նշանակում է «Երանի մեր աչքերին»: Գտնվելով Արշակունիների արքայական ոստանում` Օշականը եղել է նրանց սեփականությունը: Ըստ Կորյունի ` այստեղ գտնվում է գերեզմանատուն, որտեղ թաղվում էին քրիստոնեական հավատի համար նահատակվածները: Վահան Ամատունի իշխանը իր ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցի դին Էջմիածնից տեղափոխում է Օշական,որտեղ էլ նրա աճյունը հանձնվում է հողին: Երեք տարի անց` 442-443 թթ. գերեզմանի վրա կառուցում են եկեղեցի-դամբարանը, որը 1875-1879 թթ. վերածվում է եկեղեցու: շարունակել...
Պետրոս Հերոնիմոսի Ադամյան (դեկտեմբերի 21, 1849, Կ.Պոլիս - Հունիսի 3, 1891, Կ.Պոլիս), հայ մեծ դերասան, բանաստեղծ, գրող, նկարիչ և հասարակական գործիչ։ Համլետի և Օթելլոյի նրա դերակատարումները նրան դասել են աշխարհի մեծագույն ողբերգակների շարքը։ Թիֆլիսի հայկական թատրոնը կրում է նրա անունը:
Պետրոս Ադամյանը ծնվել է 1849 թ. դեկտեմբերի 21-ին Կ. Պոլսում: Նախնական կրթությունը ստացել է Պոլսի Ղալաթիայի Սուրբ Փրկիչ կաթոլիկ եկեղեցու դպրոցում: 17 տարեկան հասակում շատ փոքրիկ դերով հանդես է եկել Արևելյան թատրոնում բեմադրված «Գուլիելմոս աշխարհակալ» ներկայացման մեջ, իսկ առաջին մեծ դերը 1867 թ. Միքայել Նալբանդյանի մահվան առաջին տարեդարձին նվիրված երեկոյին «Վարդան Մամիկոնեան. փրկիչ հայրենյաց» պիեսի բեմադրության մեջ, ինչի համար արժանացել է տեղի մամուլի դրական գնահատականին: շարունակել...
Ժայռապատկեր, իծագիր կամ պետրոգլիֆ (հին հունարեն՝ πέτρος — քար և γλυφή — փորագրություն), քարանձավների պատերին, առաստաղներին, ժայռերի և քարերի մակերեսներին արված հնագույն պատկերներ ու տեսարաններ։ Ժայռապատկերւ հայտնի են երկրագնդի բոլոր մասերում` աշխարհի ավելի քան 120 երկրներում։ Հնագույն ժայռապատկերները վերաբերվում են հին քարի դարին, վերջինները՝ միջնադարին։ Կատարման տեխնիկայով բազմազան են՝ հանքային ներկերով արված բազմագույն նկարներից մինչև տարբեր որակի ուրվագծային պատկերներ ու հարթաքանդակներ։
Հայաստանում կան աշխարհագրական 5 տարածքներ, որոնցից են՝ Արագած, Գեղամա լեռներ, Սյունիք՝ Ուղտասարի լանջերը։ Ընդհանուր թվով 20000 ժայռապատկեր, որից ավելի քան 6000 գտնվում է Սյունաց Ուղտասարում: Ժայռապատկերները թվագրվում են մ.թ.ա. 7000 ամյակով և ավելի հին ժամանակներով: շարունակել...
Օշականի ճակատամարտ, ճակատամարտ հայ-ռուսական և պարսկական զորքերի միջև 1827 թ-ի օգոստոսի 17-ին: Ճակատամարտն ավարտվեց հայ-ռուսական զորքերի հաղթանակով:
1827 թ. գարնանը Երմոլովին փոխարինած գեներալ Պասկևիչի գլխավորությամբ վերսկսվեցին պատերազմական գործողությունները: Ապրիլի սկզբին ռուսական բանակի առաջապահ զորամասը շարժվեց դեպի Երևան և նույն ամսվա կեսերին առանց դիմադրության գրավեց Էջմիածինը: Շուտով անձնատուր եղավ նաև Նախիջևանի խանը: Արաքսի ափին գտնվող Աբասաբադ բերդը գրավելու համար կատաղի մարտերում պարսիկները ջախջախիչ պարտություն կրեցին: շարունակել...
Սամուրայ (ճապ.՝ 侍, բու ́շիճապ.՝ 武士), ճապոնական ավատատիրության ժամանակ՝ ազնվական-ռազմական խավ, սկսած մեծ իշխաններից (դայմյո) և մինչև մանր ազնվականություն: Իմաստաբանական առումով, «սամուրայ» բառը մոտ է «բուշի» բառին. վերջինս գործածվում է ավելի լայն իմաստով և նշանակում է ցանկացած զինվորի, մինչդեռ սամուրայը ազնվական զինվոր է: Հետազոտողները հաճախ զուգահեռներ են անցկացնում ճապոնական սամուրայների և եվրոպական ասպետների միչև, ինչը իմաստ ունի միայն որոշ չափով, քանզի տարբերությունները ակնհայտ են:
Բուն «սամուրայ» բառը առաջացել է saberu բայից, որը նշանակում է «ծառայել»: Այլ կերպ ասած, «սամուրայը» իր ավատատիրոջ` դայմյոյի ռազմական ծառան էր, թիկնապահը, զինվորը, պաշտոնյան: Այդ առումով, սամուրայի ամենապատվավոր պաշտոնն էր համարվում՝ տիրոջ թրի պահապանը: Սակայն սամուրայները նաև այլ պաշտոններ էին զբաղեցնում, ինչպես օրինակ «տիրոջ անձրևանոցի պահապանի» կամ «առավոտյան տիրոջը ջուր մատուցողի» պաշտոնները: շարունակել...
Ջեքի Չան (անգլ.՝ Jackie Chan; չինարեն՝ 成龍, Չեն Լուն; բնագիր Բնագիր անունը չինարեն՝ 陳港生, Չեն Գանշեն («Չեն, որը ծնվել է Հոնկոնգում»); երբեմն հիշատակվում է որպես Չան Կոնսան և Ֆան Շիլուն (Լրիվ ընտանեկան Բնագիր անունը, որը վերականգնվել է ծնվելուց մի քանի տարի անց); ծնվել է ապրիլի 7-ին 1954 թ.-ին, Հոնկոնգում), հոնկոնգյան և ամերիկյան դերասան, կասկադյոր, կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, մարտական տեսարանների և հնարքների բեմադրող, երգիչ:
Ջեքի Չանը ծնվել է 1954 թ.-ի ապրիլի 7-ին, Հոնկոնգում, Չարլզի և Լիլի Չանի ընտանիքում, որոնք չինական քաղաքացիական պատերազմի փախստականներ էին: Նրան փոքր ժամանակ անվանում էին "Պաոպաո" (չինարեն՝ 炮炮, որը թարգմանաբար նշանակում է "Թնդանոթի արկ"), որովհետև նա էներգայով լեցուն երեխա էր և միշտ թռվռում էր: Քանի որ Չանի ծնողներն աշխատում էին ֆրանսիական դեսպանի մոտ` Հոնկոնգում, Չանն իր մանկությունն անցկացրել է կոնսուլի բնակության վայրին մոտ` Վիկտորիա Պիկ փողոցում: շարունակել...
Ածանցներ, արմատներին և բառերին լրացուցիչ իմաստներ տվող և նոր բառեր կազմող բաղադրիչներ: Դրանք երկրորդական բառակազմական ձևույթներ են, որոնք, ավելանալով արմատին կամ բառին, փոխում են նրա իմաստը կամ խոսքի մասային պատկանելությունը, ավելացնում նոր իմաստ։ Դրանք երկրորդական ձևույթներ են՝ ի տարբերություն բառակազմական հիմնական ձևույթների՝ արմատների։
Ըստ տեղադրման լինում են՝ նախածանցներ, միջածանցներ և վերջածանցներ:
Արմատի մեջ ավելացող ածանցը կոչվում է միջածանց (լատիներեն` vici և vinco - հաղթում եմ): Որոշ մասնագետներ միջածանց են համարում առհասարակ բառի մեջ (ոչ անպայմանորեն արմատի մեջ) եղած ածանցները:
Ակիմ Թամիրովը ծնվել է 1899 թվականի հոկտեմբերի 29-ին Թբիլիսիում, Բաքվի նավթարդյունաբերող Միքայել Թամիրովի և Մաշա Ամիրյանի որդին:
Դերասանական կրթությունը ստացել է Մոսկվայի Գեղարվեստական Թատերական դպրոցում:
1923 թվականին տեղափոխվում է Ֆրանսիա` Փարիզ, ապա ԱՄՆ և շարունակում է իր դերասանական կարիերան Հոլիվուդում:
Սկզբում որպես թատրոնի դերասան խաղում է Մ. Բալիևի «Չղջիկ» խմբում (Le Chauve-Souris), ապա Նյու Յորքի «Գիլդ» թատրոնում: Թողնելով թատրոնը հիմնում է բեմական գրիմի սեփական ակադեմիան, սակայն Մեծ Ճգնաժամի տարիներին սնանկանում է և կորցնում ակադեմիան: շարունակել...
«Վան Հելսինգ» (անգլ.՝ Van Helsing), հրեշների որսորդ Վան Հելսինգի մասին պատմող ռեժիսոր Սթիվեն Սոմերսի ֆիլմն է: Սյուժեն իրենից ներկայացնում է «Դրակուլա» և «Ֆրանկենշտեյն» վեպերի համատեղում: Բացի այդ այստեղ Ֆրանկենշտեյնի հերոսը դրական կերպար է:
Ֆիլմի գլխավոր հերոսը Գաբրիել Վան Հելսինգն է, որը վամպիրների և գորգուլյաների որսորդ է: Նրա ազգանունը վերցված է Բրեմ Սքոթերի «Դրակուլա» վեպից, որտեղ կար Աբրահամ Վան Հելսինգ անունով մի կերպար` բժիշկ, փիլիոսոփա և խորհրդապաշտ: Ֆիլմում չի բացահայտվում նրանց ժառանգական կապերը:
Գործողությունները կատարվում են 1887-1888 թթ.-ին: Չար Ուժերը պատրաստվում են վերջին պայքարի: Ուժերի բալանսն իր կողմը թեքելու համար Դրակուլան փորձում է կենդանացնել իր մահածին սերնդին` վամպիրների նոր հրեշավոր ռասայի: շարունակել...
Լուսանկարչություն, պատկերների ստեղծման և պահպանման պրոցես՝ լուսային կամ այլ էլեկտրամագնիսական ճառագայթների գրանցման միջոցով։ Պահաժամի ընթացքում մարմինների կողմից արձակված կամ անդրադարձրած լույսի ճառագայթները պահպանվում են լուսազգայուն մակերեսի (ժապավեն, թուղթ կամ հիշողության ֆիզիկական կրիչներ` սենսոր) վրա։ Լուսանկարչությունն ունի արվեստային, սոցիալական, գիտական կիրառություններ։
Լուսանկարչություն բառի համարժեքը՝ photography (հուն․՝ phōtos՝ լույս և γραφή` գծային պատկերում, նկարչություն) կիրառության մեջ է մտել Սըր Ջոն Հերշելի Լոնդոնի Թագավորական Միությունում կարդացած դասախոսության շնորհիվ 1839-ի մարտի 14-ին։ Սակայն նույն թվականի փետրվարի 25-ին գերմանական «Վոսիշե Ցայտունգ» թերթում հրատարակված հոդվածում գերմանացի աստղագետ Յոհան ֆոն Մեդլեռը օգտագործել էր այդ բառը։ շարունակել...
Յուրի Պետրովիչ Լյուբիմով (ծնված` 1917 թ. սեպտեմբերի 17 (30), Յարոսլավլ), ռուս և սովետական նշանավոր ռեժիսոր, դերասան, Տագանկայի թատրոնի հիմնադիր: Ռուսական թատերական արվեստի բարեփոխիչ:
Յուրի Լյուբիմովը ծնվել է Յարոսլավլում: Ունի ռուսական և մոր կողմից քառորդ գնչուական ծագում: Վաղ տարիքից ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա, նրա ծնողները ստալինյան բռնաճնշումների տարիներին ձերբակալվել են: 1934 թ. ընդունվել է ՄԳԱԹ-2-ի ստուդիա: Առաջին դերը խաղացել է 1935 թ. ("Կյանքի աղերս"): 1936 թ. տեղափոխվում է Վախթանգովի թատրոնի Շչուկինի անվան թատերական ուսումնարան, որն ավարտում է 1939 թ.: Նրա դերասանական կատարումը գրավում է Վսևոլոդ Մեյերխոլդի ուշադրությունը: 1940—1946 թթ. ծառայում է սովետական բանակում՝ Սովետա-ֆիննական պատերազմի և Հայրենական Մեծ պատերազմի մասնակից: 1941-1946 թթ. ՆԳԺԿ-ի երգի-պարի համույթի արտիստ (ելույթներ էին ունենում պատերազմի ճակատում): շարունակել...
Ըստ ավանդության՝ Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր հանգստարան, վրան՝ քարաշեն չորս սյուներով ամպհովանի: 5-րդ դարում այն ավերել են պարսիկները: Հետագայում Սահակ Պարթևը կառուցել է նոր վկայարան: Եկեղեցին հիմնադրվել է այդ վայրում 618 թ-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից: Ավագ խորանի արձանագրությունում կաթողիկոսն իրեն անվանել է «Շինող սրբոյ Հռիփսիմեի»:
1653-ին Փիլիպոս կաթողիկոսն այն վերանորոգել է և արևմտյան մուտքի դիմաց կառուցել բաց գավիթ: շարունակել...
Հրաբուխ, երկրաբանական կառուցվածքներ երկրակեղևի ճեղքերի կամ խողովականման մղանցքների վրա, որոնցով երկրի խորքի մագմայական օջախներից պարբերաբար կամ անընդհատ մակերևույթ են ժայթքում (կամ ժայթքել են) լավա, մոխիր, խարամ, այլ ապարների բեկորներ, շիկացած գազեր ու գոլորշի։
Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից, երբ ապարներն այնտեղ խիստ տաքանում են և փոխակերպվում գազերով հագեցած մեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի։ Մագման երկրի խորքից մեծ ուժով ճնշում է գործադրում երկրակեղևի վրա և, համեմատաբար անկայուն տեղամասերում ճեղքելով այն, արտահոսում է մակերևույթ։ Դուրս ժայթքած մագման սառչում է, գազազրկվում և վեևածվում լավայի։ Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի մղանցք, որն ավարտվում է ձագարաձև տեղամասով՝ խառնարանով։ շարունակել...
Հաճընի հերոսամարտ, Հաճըն քաղաքի հայ բնակչության ինքնապաշտպանական մարտերը թուրքական կանոնավոր զորքերի դեմ։
Հաճընը հայկական քաղաք է պատմական Կիլիկիայում: 1915 թ-ի տվյալներով Հաճըն քաղաքի 35.000 բնակիչներից 30.000-ը հայեր էին: Սակայն 1915-ի Հայոց Ցեղասպանության ժամանակ Հաճընի հայերը բռնությամբ տեղահանվել և աքսորվել են Դեր Զոր, որտեղ նրանց մեծ մասը զոհվել է:
1918-ին Կիլիկիայի վրա հաստատվեց Անտանտի երկրների հսկողությունը և թուրքական զորքերը դուրս բերվեցին (Մուդրոսի զինադադար) այնտեղից։ Հաճընի նախկին 30 հազար հայ բնակիչներից մոտ 8 հազարը վերադարձան։ 1920-ի սկզբին քեմալականների ճնշման տակ ֆրանսիացիները սկսեցին զորքերը դուրս բերել Կիլիկիայից։ Թուրքերը մեկը մյուսի հետևից գրավեցին Ուրֆան, Այնթապը, Մարաշը, Սիսը՝ դաժան հաշվեհարդար տեսնելով տեղի հայ բնակիչների հետ։ շարունակել...
Քեթրին Բեյլի «Քեյթ» Բեքինսեյլ (անգլ.՝ Kathryn Bailey «Kate» Beckinsale; ծնվ. 1973հուլիսի 26), անգլիացի դերասանուհի: Քեյթը սովորել է Օքսֆորդի համալսարանում, ուսումնասիրելով ռուսերեն և ֆրանսերեն լեզուներ: Մի քանի մանր հեռուստատեսային դերերից հետո Քեյթն ունեցավ իր նորամուտը «Շատ աղմուկ ոչնչից» (Much Ado About Nothing, 1993) ֆիլմում, դեռևս լինելով Օքսֆորդի համալսարանի ուսանողուհի: Դրանից հետո նա սկսեց նկարահանվել մի շարք բրիտանական դրամաներում` «Յուտլանդիայի արքայազնը» (Prince of Jutland, 1994), «Սառը ֆերմա» (Cold Comfort Farm film, 1995), «Էմմա» (Emma, 1996) և «Ոսկե գավաթ» (The Golden Bowl, 2000): Բացի այդ նա մասնակցել է նաև այլ ներկայացումների և ռադիո հաղորդումների: 1990-ականների վերջերում` «Դիսկոյի վերջին օրերը» (The Last Days of Disco, 1998) և «Ավերված ամրոցը» (Brokedown Palace, 1999) դրամաներում նկարահանվելուց հետո նա սկսեց աշխատանք փնտրել ԱՄՆ-ի կինոինդուստրիաներում: շարունակել...
Պարբերական հիվանդություն կամ Միջերկրածովյան ընտանեկան տենդ (անգլ.՝ Familial Mediterranean Fever կամ FMF), ժառանգական աուտոբորբոքային հիվանդություն է, որը գլխավորապես, բայց ոչ բացառապես, հանդիպում է այն ազգերի ներկայացուցիչների մոտ, որոնց նախնիները բնակվել են Միջերկրական ծովի ավազանում, հատկապես հայերի, սաֆարդյան հրեաների (շատ ավելի քիչ աշքենազի հրեաների), թուրքերի և Հյուսիսային Աֆրիկայիարաբների մոտ:
Հիվանդությունն ունի նոպաների յոթ տեսակ։ Հիվանդների 90%-ը իրենց առաջին նոպաներն ունենում են նախքան 18 տարեկան: Բոլորը առաջանում են 2-4 ժամվա ընթացքում և շարունակվում 6 ժամից մինչև 4 օր: Նոպաների մեծ մասը տենդ է ներառում:
Որովայնային նոպաներ, որոնք հատկանշվում են որովայնային սուր ցավով ամբողջ որովայնում (Որդանման ելունի բորբոքման ցավի նման): Դրանք պատահում են հիվանդների 95%-ի մոտ և կարելի է անօգուտ լապարոտոմիայի պատճառ դառնան: շարունակել...
Արցախ (նաև՝ Արձախ, Արցախամայր), Մեծ Հայքի տասներորդ նահանգ (աշխարհ), գտնվում էր Փոքր Կովկասի արևելյան և Հայկական Լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում։ Ընդգրկում էր այժմյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ հարակից ազատագրված տարածքներով, և ձգվում էր մինչև Իջևանի շրջանը։ Հյուսիս-արևելքից և արևելքից սահմանակցում էր Ուտիք նահանգին, արմուտքից, Աղավնո գետակով՝ Սյունիքին։ Հյուսիս-արևմուտքում Արցախի սահմանները ձգվում էին Սևանա լճի արևելյան ափով, հարավից՝ Երասխի հովտով մինչև Մուխանք դաշտը՝ ընդգրկելով այդ դաշտի արևմտյան կեսը։ Մայրաքաղաքն էր իշխանանիստ Սոդքը կամ Ծավդեքը, իսկ Առանշահիկների թագավորության շրջանում՝ Դյութական ավանը։ Այլ կարևոր բերդավաններ էին. Ծարը, Փառիսոսը, Տիգրանակերտը։ շարունակել...
Ֆրից Լանգը ծնվել է 1890 թվականին Վիեննայում: Հայրը` Անտոն Լանգը ճարտարապետ էր, մայրը` Պաուլ Շլյեզինգեր արմատներով հրեա էր: Նրանք գաղթականներ էին Չեխիայի Մորավիայի նահանգից: Մայրը ընդունել էր կաթոլիկությունը և շատ լուրջ էր վերաբերվում կաթոլիկ ավանդույթներին: շարունակել...