Վան Հելսինգ (ֆիլմ)
«Վան Հելսինգ» (անգլ.՝ Van Helsing), հրեշների որսորդ Վան Հելսինգի մասին պատմող ֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Սթիվեն Սոմերսի կողմից։ Սյուժեն «Դրակուլա» և «Ֆրանկենշտեյն» վեպերի համատեղումն է։ Սակայն այստեղ Ֆրանկենշտեյնի հերոսը դրական կերպար է։
Ֆիլմի գլխավոր հերոսը Գաբրիել Վան Հելսինգն է, որը վամպիրների և գորգուլյաների որսորդ է։ Նրա ազգանունը վերցված է Բրեմ Սքոթերի «Դրակուլա» վեպից, որտեղ կար Աբրահամ Վան Հելսինգ անունով մի կերպար՝ բժիշկ, փիլիոսոփա և խորհրդապաշտ։ Ֆիլմում չի բացահայտվում նրանց ժառանգական կապերը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործողությունները կատարվում են 1887-1888 թթ.-ին։ Չար Ուժերը պատրաստվում են վերջին պայքարի։ Ուժերի հավասարակշռությունն իր կողմը թեքելու համար Դրակուլան փորձում է կենդանացնել իր մահածին սերնդին՝ վամպիրների նոր հրեշավոր ռասային։ Դրա համար էլ Տրանսիլվանիայի սարերում նա կառուցում է լաբարատորիա և այնտեղ է կանչում դոկտոր Վիկտոր Ֆրանկենշտեյնին, որը բացահայտում է կյանքի գաղտնիքը և էլեկտրականության միջոցով կենդանացնում է սարսափելի մի հրեշի։ Այդ հրեշը հանդիսանում է վամպիրների նոր սերնդի կենդանացման գաղտնիքի բանալին։ Բայց հարակից վայրերի բնակիչները, վախենալով սարսափելի փորձերից, ապստամբություն են բարձրացնում և այրում են հողմաղացը։ Կրակի մեջ կորչում է ֆրանկենշտենյան հրեշը։
Այդ նույն ժամանակ Վատիկանի հանձնարարությամբ Սուրբ Լեգեոնի ասպետ Վան Հելսինգը վերացնում է Մթին Ուժերի զանազան արարծների։ Օրինակ՝ նրա զոհն է դառնում Պարոն Հայդը։ Բացի այդ բոլոր այդ հրեշները մահվանից հետո կրկին վերածվում են մարդկանց, ինչպես մինչ այդ եղել էին։ Դրա հետևանքով էլ Վան Հելսինգին ընդունում են որպես մարդասպան և նրա համար գլխագին են նշանակում։ Վան Հելսինգի հաջորդ առաջադրանքը դառնում է Դրակուլայի ոչնչացումը։ Բանը նրանում է, որ չորս հարյուր տարի առաջ Տրանսիլվանիայում թագավորում էր Վալերի թագավորը, որի որդին տրվեց չարին և սպանվեց Աստծո ինչ-որ Աջ Ձեռքով։ Մահվանից հետո որդին սատանայի հետ գործարք կնքեց և դարձավ կոմս Դրակուլա։ Վալերի թագավորը երդվեց. քանի դեռ Դրակուլան չի մահացել, իր սերնդից և ոչ մեկը մահվանից հետո դրախտ չի ընկնի։ Բայց Դրակուլային չհաջովեց սպանել ո՛չ նրան և ո՛չ էլ նրա ժառանգներին։ Վան Հելսինգը պարտավորվում է օգնել թագավորի կենդանի մնացած ժառանգներին եկեղեցու հետ կնքած պայմանագրի իրականացման գործում։
Այդ նույն ժամանակ կոմս Դրակուլան Ֆրանկենշտեյնի օգնական Իգորի հետ շարունակում է իր սերնդի կենդանացնելու փորձերը։ Փորձի համար նախատեսված անձը պետք է լինի շատ զորեղ, և զոհը դառնում է գնչուների թագավոր Բորիս Վալերին՝ այն նույն Վալերիի, ինչպես նաև Դրակուլայի մարդկային կերպարանքի ժառանգը։ Բորիսի զավակնեը՝ արքայազն Վելկանը և արքայադուստր Աննան, սկսում են վրեժխնդիր լինել Դրակուլայից։
Վան Հելսինգը գալիս է Տրանսիլվանիա և երես առ երես հանդիպում է վամպիրների հետ։ Վան Հելսինգի հետ առաջին իսկ մարտի ժամանակ մահանում է Դրակուլայի հարսնացուներից մեկը՝ Մարիշկան։ Դրակուլան, ի դեմս Վան Հելսինգի, ճանաչում է իր վաղեմի ընկերոջը և իրեն սպանողին, որին մի ժամանակ կոչում էին Աստծո Աջ Ձեռք։ Վան Հելսինգը պատահմամբ Դրակուլային գցում է Ֆրանկենշտեյնի հրեշի հետքի վրա, որը վամպիրների նոր սերնդի կենդանացման բանալին է։ Մթին Ուժերի գաղտնիքը բացահայտելով՝ Վան Հեսլինգը փորձում է հրեշին ուղարկել Հռոմ, որտեղ վերջինս հեռու կլինի վամպիրներից։ Բայց ճանապարհին կառքի վրա հարձակվում են Դրակուլայի մարտիկները։ Ընդհարման ժամանակ մահանում է կոմս Վերոնի երկրորդ հարսնացուն և մարդագայլ դառած Վելկանը, որը մինչ մահանալը հասցնում է կծել Վան Հելսինգին։ Բայց Դրակուլային հաջողվում է գերի վերցնել արքայադուստր Աննային և Վան Հելսինգին առաջարկում Աննային փոխել հրեշի հետ։ Գործարքը պայամանավորվում են իրականացնել Հելոինի գիշերին նվիրված դիմակավորված պարահանդեսում՝ Բուդապեշտում։ Փոխանակումը տեղի է ունենում՝ անկախ երկու կողմերի ցանկության։ Վան Հեսլինգը փախցնում է Աննային, իսկ Դրակուլային հաջողվում է ճանկել հրեշին։
Վան Հելսինգին հաջողվում է գտնել Սառցե Ապարանքը, որը հանդիսանում էր բանտ-ապաստարան սառցե կղզում, որտեղ վամպիրներին աքսորել էր Վալերի Ավագը։ Մինչ Աննան ու Կարլը Վան Հեսլինգի համար հակաթույն էին ման գալիս, Ալիրան հարձակվում է նրանց վրա։ Պայքարում Աննային հաջողվում է արծաթե ցիցը խրել Ալիրայի կրծքի մեջ և այդպիսով սպանել վերջին հարսնացուին։ Մարդագայլի կծած Վան Հելսինգը ստանում է գերբնական ուժեր և պայքարում նրան երկրորդ անգամ է հաջողվում սպանել Դրակուլային։ Աննային հաջողվում է Վան Հելսինգին ներարկել հակաթույնը, որը նրան վերջնականորեն փրկում է մարդագայլ վերափոխվելուց, բայց Վան Հելսինգը պատահաբար սպանում է Աննային։
Լքելով Տրանսիլվանիան՝ Վան Հեսլինգը տեսնում է Աննայի ժպտացող կերպարը երկնքում, որը հանդիպում է իր եղբոր և հոր հետ դրախտում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Հյու Ջեքման | Գաբրիել Վան Հելսինգ |
Քեյթ Բեքինսեյլ | Աննա Վալերիյ |
Ռիչարդ Ռոքսբուրգ | կոմս Վլադիսլամ Դրակուլա |
Դևիդ Վենեմ | Կարլ |
Շուլեր Հենսլի | ֆրանեկնշտենյան հրեշ |
Ելենա Անայա | Ալիրա |
Ուիլ Քեմփ | Վելկան |
Քևին Ջ. Օ'Քոնոր | Իգոր |
Ջոզի Մարան | Մարիշկա |
Սիլվիա Կոլոկա | Վերոնա |
Թոմ Ֆիշեր | Մեծ Գլխարկ |
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեռևս 1994 թվականին պետք է թողարկվեր Բերմ Սթոքերի «Դրակուլա» ֆիլմի շարունակությունը, որտեղ գլխավոր դերը պետք է ստանձներ Էնթոնի Հոփքինսը։ Բայց դրանից հետո շատ ժամանակ անցավ, և ֆիլմի սկզբնական սցենարը փոփոխվեց անճանաչելիության աստիճան[5]։
- Հյու Ջեքմանը միանգամից նկարահանվում էր երկու ֆիլմերում՝ «Իքս մարդիկ» և «Վան Հելսինգ», բայց նա առաջնային էր համարում հենց «Վան Հելսինգը»։ Դրա համար էլ պատահաբար չէր, որ «Իքս մարդիկ» տեսարանաներից մեկի նկարահանումը նա հետաձգեց, մինչև որ ազատ օր ունեցավ «ВХ» նկարահանման հարթակում։ Բայց և այնպես «Վան Հելսինգը» մեկ տարի ավելի ուշ լույս տեսավ[5]։
- Կարլի դերը պետք է հասներ Փոլ Հոգանին, բայց արդյունքում այն ստանձնեց Դևիդ Վենեմը[5]։
- Վան Հելսինգի կերպարը մարմնավորելու համար Հյու Ջեքմանը հիանալի գանգուրներ ձեռք բերեց[5]։
- Վան Հելսինգում «Դրակուլա» ֆիլմի հերոսը, հանգամանքներից ելնելով, իր անունը Աբրահամից փոխել է Գաբրիելի[5]։
- Սթիվեն Սոմերսն ուզում էր Քեյթ Բեքինսեյլին հրավիրել Աննայի դերի համար, բայց մտածեց, որ այն շատ նման է միևնույն ժամանակ նկարահանվող «Ուրիշ աշխարհ» ֆիլմի դերին։ Բայց և այնպես դերասանուհու գործակալը խնդրեց ֆիլմի սցենարն ուղարկել դերասանուհուն, որպեսզի վերջինս որոշի, իսկ Բեքինսեյլն էլ, սցենարը տեսնելով, միանգամից համաձայնվեց[5]։
- Իգորի դերը հատուկ գրվել է ռեժիսորի մտերիմ ընկեր Քևին Օ'Քոնորի համար[5]։
- Ֆիլմի սկիզբը համընկնում է «Ֆրանկենշտեյնի հարսնացուն» (1935) ֆիլմի հետ, որտեղ նույնպես այրվում է հողմաղացը և Ֆրանկենշտեյնի հրեշը փրկվում է ջրհորում[5]։
- Ֆիլմի նկարահանումների ժամանակ մահացավ ռեժիսոր Սթիվեն Սոմերսի հայրը, դրա համար էլ ֆիլմի տիտրերում կա «In memory of my Dad» գրությունը, որը թարգմանվում է «Իմ հոր հիշատակին»[5]։
- «Մումիա» ֆիլմի նկարահանումից հետո Սթիվեն Սոմերսի ընկերները միշտ ծիծաղում էին նրա վրա, ասելով, թե նա երբ կաշխատի «Դրակուլայի» վրա։ Վերջիվերջո Սոմերսը որոշեց վերջ դնել ծաղրանքներին և Յունիվերսալ ընկերության բոլոր հրեշներին՝ Դրակուլային, մարդագայլին և Ֆրանկենշտեյնին, ամփոփեց մի ֆիլմում[6]։
- Վան Հելսինգի զինանոցը Սթիվեն Սոմերսը սիրով անվանում էր «հրեշակործանիչ»[6]։
- Հիանալի լանդշաֆտների և պեյզաժների ստեղծման համար աշխատել է նկարիչների խումբ, որոնց թիվը կազմում էր ուղիղ 1000 անձ[6]։
- Ամենամեծ դեկորացիան ստեղծել են Դրակուլայի ամրոցի ներսույթի համար։ Ամրոց տանող միջանցքը՝ երկու աշտարակներով և կախովի կամուրջով, այնքան մեծ ստացվեց, որ տաղավարում չտեղավորվեց։ Ստիպված դեկորացիան տեղավորեցին փողոցում, և նկարահանման խմբին մնում էր աշխատել գիշերներին, քանի որ ըստ սցենարի՝ ամրոցում գործողությունները կատարվում են մայրամուտից հետո[6]։
- Դրակուլայի պարահանդեսի դրվագը նկարահանվել է Պրահայի Ս. Նիկոլաս տաճարում։ Աշխատակազմի վրա խիստ պայմաններ էին դրել պատմական արժեք ունեցող այդ շինությունում աշխատելու համար։ Գլխավորապես, տաճարում պետք էր ապահովել շատ ցածր ջերմաստիճան։ «Ես զարմացած մնացի, երբ նկատեցի, որ էկրանի վրա մենք ցրտից կապտած չէինք երևում»,- հիշում է Քեյթ Բեքինսեյլը[6]։
- Նկարահանման անձնակազմը հավաստիացնում է, որ կովը, որին վերացրեց Դրակուլայի հարսնացուներից մեկը, ոչ թե մսից էր, այլ կիլոբայթերից[6]։
- Ֆիլմի նկարահանման ժամանակ Հյու Ջեքմանը պատահականորեն կոտրել է ձեռքը[7]։
- Ֆրանկենշտենյան հրեշին մարմնավորած Շուլեր Հենսլին ֆիլմում եղել է նաև միսթր Հայդի փոխարինողը Հյու Ջեքմանի հետ պայքար ժամանակ[7]։
- Պարահանդեսի տեսարանի համար Սթիվեն Սոմերսը օրական մի քան ժամ պարի դասեր էր տալիս Քեյթ Բեքինսեյլին, Ռիչարդ Ռոքսբուրգին և Ելենա Անայային, դրա համար էլ նրանց պարն անզուգական եղավ[7]։
- Վամպիրների հարսնացուների թռիչքը նկարել են կանաչ ֆոնի վրա միայն դերասանների շորերը և մազերը օգտագործելով։ Սոֆիա Կոլոկայի մարմնավորած հարսնացուն շատ նման է Մոնիկա Բելուչիի մարմնավորած հարսնացուին։ Ընդ որում երկու ֆիլմերում էլ Մարիշկա անունով հարսնացուն մահանում է առաջինը[7]։
- Սթիվեն Սոմերսը իր հարցազրույցներից մեկում հայտնել է, որ ինքը փոխել է Վան Հելսինգի անունը Աբրահամից Գաբրիելի։ Նրա խոսքերով իռլանդացի գրող Բրեմ Սթոքերը իր հերոսին կոչել է իր անունով՝ Աբրահամ, իսկ Բրեմն այդ անվան կարճ տեսակն է[7]։
- Դոկտոր Ֆրանկենշտեյնի լաբարատորիան հագեցած էր eBay-ից գնած անտիկ բժշկական սարքավորումներով[7]։
- Դրակուլայի օգնական ջերկերները իրականում թզուկներ են գերմանական դիցարանում[7]։
- Վան Հելսինգի, Աննայի և հարսնացուների պայքարի տեղավայրը ճիշտ նույն վայրն է, որտեղ նկարահանվել է «Դրակուլան» (1931) և «Մարդագայլը» ֆիլմերը։ Այդ վայրը կոչում են Հրաշքների Բակ և գտնվում է Հոլիվուդի Յունիվերսալ կինոստուդիայում[7]։
- Դևիդ Վենեմի հերոս Կարլը իր անվանումը ստացել է ի շնորհիվ Յունիվերսալ կինոստուդիայի ղեկավարի՝ Կարլ Լայեմնիի անվան[7]։
- «Մատանիների տիրակալը» եռագրությունից հետո այս ֆիլմը հաջորդն է, որտեղ օգտագործել է մեծամասշտաբ համակարգչային ծրագրային սպասարկում[7]։
- Ֆիլմի նկարահանման համար ստեղծված տրանսիլվանական քաղաքը պետք է ծառայեր սերիալի նկարահանման համար։ Այն շատ լավ էր ստացվել, որպեսզի քանդեին[7]։
- Սթիվեն Սոմերսը դիտավորյալ փոխեց մարդագայլի վերածվելու տարբերակը։ Մինչ այդ ֆիլմերում մարդագայլի էին վերածվելիս կերպարների մազերն էին աճում, իսկ այստեղ կաշին են քերծելով հանում։ Ստացվում է, որ կերպարները մարդագայլի են վերածվում մաշկի տակ[7]։
- Եղել է տարբերակ, որ երբ Աննան և Վան Հելսինգն ընկնում են քարայրի մեջ, նրանց վրա պետք է հարձակվեր Գայլ Մարդը, որը Սև Գետնախորշի Արարածն էր։ Բայց այս էպիզոդիկ տեսարանը որոշեցին չնկարահանել[7]։
- Մտադրվում էր նկարահանել Վան Հելսինգ արկածային ֆիլմերի շարք, բայց ֆիլմի մասին կարծիքները բացասական էին, իսկ եկամուտն էլ սպասվածից չափազանց քիչ էր։ Այնպես որ ֆիլմի ներկայացումից մի քանի օր անց այդ ամենի մասին մոռացան[7]։
- Հարցազրույցներից մեկի ժամանակ Քեյթ Բեքինսեյլն ասել է, որ ինքը ահավոր տանել չի կարողանում կորսետները և իր ֆիլմերից մեծամասնությունում ստիպված էր այն կրել։ «Ես ուզում եմ որ այդ բոլոր կորսետներն այրեն»,- ասել է դերասանուհին[7]։
- Ելենա Անայային պարահանդեսի ժամանակ առաջինն էին ցույց տալիս, բայց նրա մասնակցությամբ դրվագը հեռացրել են[7]։
- Սիլվիա Կոլոկան վախենում է բարձրությունից և հարցազրույցներից մեկում կատակով ասել է, որ դրա համար էլ ինքը չի մասնակցել այն տեսարանին, որտեղ վամպիրները կանգնած էին գլխիվայր[7]։
- Ջոզի Մարանը, Ելենա Անայան և Սիլվիա Կոլոկան թռիչքի տեսարանում իրենք անձամբ են մասնակցել հնարքների բեմականացմանը[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 «kinopoisk; Վան Հելսինգ; Հետաքրքիր փաստեր». Վերցված է 2012 Հուլիսի 11-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 «kinomania; Trivia; Վան Հելսինգ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 Հուլիսի 12-ին.
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 «IMDb; Van Helsing (2004); Trivia». Վերցված է 2012 Հուլիսի 12-ին.
Արտաքին հողումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վան Հելսինգ(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Վան Հելսինգ»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Ֆլորիդայում նկարահանված ֆիլմեր
- Փարիզում նկարահանված ֆիլմեր
- Պրահայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2004 ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ ֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ սարսափ ֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Սարսափ ֆիլմեր
- Սթիվեն Սոմերսի ֆիլմեր
- Ֆիլմեր Փարիզի մասին
- Ֆիլմեր մարդագայլերի մասին
- Ֆիլմեր վամպիրների մասին
- Հռոմում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1888 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1887 թվականին