Jump to content

Մարտին Կլեբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտին Կլեբա
անգլ.՝ Martin Klebba
Ծնվել էհունիսի 23, 1969(1969-06-23) (56 տարեկան)
ԾննդավայրTroy, Օկլենդ շրջան, Միչիգան, ԱՄՆ
ԿրթությունAthens High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան և հնարքներ բանեցնող

Մարտին Կլեբա (անգլ.՝ Martin Klebba, հունիսի 23, 1969(1969-06-23), Troy, Օկլենդ շրջան, Միչիգան, ԱՄՆ), ամերիկյան դերասան, որը հանդես է գալիս կինոյում և հեռուստատեսությունում։ Խաղում է առանձնահատուկ դերեր, քանի որ նրա հասակը 124 սմ է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին Կլեբան ծնվել է 1969 թվականի հունիսի 23-ին ԱՄՆՄիչիգան նահանգի Թրոյ քաղաքում։ Հենց այստեղ էլ 1987 թվին ավարտել է Athens High School բարձրագույն դպրոցը[1]։ Առաջին անգամ էկրաններին հայտնվել է 2001 թվականին փոքրիկ դերով «Էնդի Դիկիի շոուն» կատակերգությունում։ Հենց այդ ժամանակ էլ հանդիսատեսը նրան տեսավ լայնէկրան տարբերակով՝ «Կապիկների մոլորակը» ֆիլմում, որտեղ նա խաղում է էպիզոդիկ դեր։ Դերասանը միշտ խաղում է առանձնահատուկ, ուրույն դերեր, քանի որ տառապում է գաճաճությամբ։ Նրա հասակը կազմում է ընդամենը 124 սմ[2] կայքում։ 2013 թվի դրությամբ նա նկարահանվել է ավելի քան յոթ տասնյակ ֆիլմերում և սերիալներում։

2011 թվականի հունիսի 18-ին Կլեբան ամուսնացել է Միշել Դիլգարդի հետ։ Ունեն որդի՝ Ալեքը և դուստր՝ Մաքենզի Ռեյ։

Ընտրյալ ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումըԴերը
2001«Կապիկների մոլորակը»Planet of the Apes
2001«Հատուկ գործակալ Կորկի Ռոմանոն»Corky RomanoԲռի մարդ
2001«Ցցվածք»How HighԵրեկույթին հյուր
2002«Մեծ գեր ստախոսը»Big Fat LiarՀամբուրվող ավազակ
2002«Սպանել Սմուչիին»Death to SmoochyՌինետ
2002«Սևազգեստ մարդիկ 2»Men in Black IIԱյլմոլորակային երեխա
2002«Օստին Փաուերս` Գոլդմեմբեր»Austin Powers in GoldmemberՊարողը
2003«Ազգային անվտանգություն»National SecurityՊահակ
2003«Օրորոցից մինչև գերեզման»Cradle 2 the GraveՀաղորդավար
2003«Կարիբյան ծովի ծովահենները. Սև մարգարիտի անեծքը»Pirates of the Caribbean: The Curse of The Black PearlԾովահեն Մարտի
2003«Լունի Թյունզ. կրկին գործի մեջ»Looney Tunes: Back in ActionՊարողը
2003«Ուրվականներով առանձնատունը»The Haunted MansionԳոհ ուրվականը
2004«Վան Հելսինգ»Van HelsingԹզուկ
2006«Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը»Pirates of the Caribbean: Dead Man’s ChestԾովահեն Մարտի
2006«Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին»Pirates of the Caribbean: At World’s EndԾովահեն Մարտի
2006«Ծանոթություն սպարտացիների հետ»Meet the Spartans
2008«Հենքոկ »HancockՀանցագործ
2009«Սերո մեջ բոլոր միջոցները լավն են»All's Faire in LoveԼե Պետի կոմս
2012«Գործողություն X »Project XՓոքրիկ կատաղած մարդուկ
2012«Սպիտակաձյունիկը. Թզուկների վրեժը»Mirror MirrorՄսագործ թզուկ
2013«Մուվի 43»Movie 43Մարդասպան Չոն
2013«Օզ. Հռչակավոր և սարսափելի»Oz the Great and PowerfulԱպստամբը
2013«Ուոլ Սթրիթի գայլը»The Wolf of Wall StreeՖրենկի Բերի
2014«Լքվածները»Left BehindՄելվին Վեյր
2017«Կարիբյան ծովի ծովահենները. մեռյալները հեքիաթներ չեն պատմում»Pirates of the Caribbean: Dead Men Tell No TalesԾովահեն Մարտի

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2001 — Մալկոլմը ուշադրության կենտրոնում / Malcolm in the Middle — էպիզոդիկ դեր
  • 2001 — Սպիտակաձյունիկը / Snow White — Թզուկ Ուրբաթ)
  • 2002 — Նորաձևության ամսագիր / Just Shoot Me! — գյուղաբնակ
  • 2002 — Կախարդվածը / Charmed — թզուկ
  • 2004, 2005, 2006— Կլինիկա / Scrubs — Ռենդել Ուինստոն
  • 2007 — Դրեյքը և Ջոշը / Drake & Josh — Նագ-Նագ
  • 2007 — C.S.I.` հանցանքի վայրը / CSI: Crime Scene Investigation — Դիկի Ջոնս
  • 2009 — Իմ անունը Էռլ է / My Name Is Earl — էպիզոդիկ դեր
  • 2009— ԱյՔարլի / iCarly — Նագ-Նագ
  • 2009— Ոսկորներ / Bones — Թոդ Մուր
  • 2010 — C.S.I.` հանցանքի վայրը Նյու Յորքն է / CSI: NY — Քելվին Մուր
  • 2010, 2011— Երկու արքա / Pair of Kings — Հիբաչի
  • 2011 — Վերարկու / The Cape — Ռոլլո[2]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Կլեբա» հոդվածին։