Քևին Ջ. Օ’Կոնոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քևին Ջ. Օ’Կոնոր
Ծնվել էնոյեմբերի 15, 1963(1963-11-15)[1] (60 տարեկան)
ԾննդավայրՉիկագո
ԿրթությունSt. Laurence High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և հնչյունավորող

Քևին Ջեյմս Օ’Քոնոր (անգլ.՝ Kevin James O'Connor, նոյեմբերի 15, 1963(1963-11-15)[1], Չիկագո), ամերիկացի դերասան, հայտնի է «Մումիա», «Պատրանքների տիրակալ», «Վան Հելսինգ» ֆիլմերում խաղացած 2-րդ պլանի դերերով[2]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քևին Ջեյմս Օ’Քոնորը որպես դերասան իր առաջին դերը կատարել է 1979 թվականին՝ «Հավայի 5-O» դետեկտիվ հեռուստասերիալում խաղացած երկու դրվագով։ 1985 թվականին ավարտել է Չիկագոյի՝ դերասանական վարպետության «Goodman School of Drama» դպրոցը։ Մեկ տարի անց կայացել է «Փեգի Սյուն ամուսնացել է» ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որտեղ Օ’Քոնորը կատարել է ֆիլմի գլխավոր հերոսուհու ժամանակավոր ընկերոջ՝ Մայքլ Ֆիցսիմոնսի դերը։ Ֆիլմն ունեցել է մեծ հաջողություն, ստացել մի քանի մրցանակ, և ներկայացվել «Օսկար» մրցանակի 3 անվանակարգում։

1990-ական թվականներին Օ’Քոնորը ստացել է 2-րդ պլանի դերեր, այդ թվում՝ նաև լայն ճանաչում և դրամարկղային հաջողություն ունեցող ֆիլմերում («Հերոս», «Աստվածները և հրեշները», «Մումիա»), խաղացել է հեռուստասերիալներում։ 2000-ական թվականների վերջում նկարահանվել է «Նավթ» (2007) և «Կոբրայի թռիչքը (2009) բլոկբաստերներում, ինչպես նաև Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալների կյանքի մասին պատմող «Կենդանի» հեռուստասերիալում[3]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1979 ս «Հավայի 5-Օ» «Hawaii Five-0» Լաբորանտ/Բրուքս
1986 ֆ «Եվս մեկ ձմեռային գիշեր» «One More Saturday Night» Հուդ
1986 ֆ «Փեգի Սյուն ամուսնացել է» «Peggy Sue Got Married» Մայքլ Ֆիտցսիմոնս
1988 ֆ «Քաղցրավենիքի սար» «Candy Mountain» Ջուլիուս
1988 ֆ «Մոդերնիստները» «The Moderns» Հեմինգուեյ
1998 հֆ «Տրիբունալ Քեյնից խռովարարի վրա» «The Caine Mutiny Court-Martial» Լեյտենանտ Թոմաս Քիֆեր
1988 ս «Թաներ 88» «Tanner '88» Հայգս Տեգերտի
1989 ֆ «Կյանքի նշաններ» «Signs of Life» Էդդի Ջոնսոն
1989 ֆ «Պողպատե մագնոլիաներ» «Steel Magnolias» Սեմի Դեսոտո
1990 ֆ «Սերը խոշոր պլանով» «Love at Large» Նկարիչ
1991 ս «Օրենք և կարգ» «Law & Order» Պատրիկ Մակքարթեր
1991 ֆ «Սպանության պատրանք 2» «F/X2» Մետ Նիլի
1992 ֆ «Գիշերահավասար» «Equinox» Ռասել Ֆրանկս
1992 ֆ «Հերոս» «Hero» Չակի
1994 ս «Թռչունների աշխարհ» «Birdland» Պարոն Հորներ
1994 ֆ «Փախչելն անհնար է» «No Escape» Սթեֆանո
1994 ֆ «Գիշերվա գույնը» «Color of Night» Քեյսի Հայնց
1995 ֆ «Կանադական բեկոն» «Canadian Bacon» Ռոյ
1995 ֆ «Վիրտուալություն» «Virtuosity» Քլայդ Ռեյլի
1995 ֆ «Պատրանքների տեր» «Lord of Illusions» Ֆիլիպ Սվան
1996 ֆ «Սպանիր ինձ» «Hit Me» Կոուգար
1997 ֆ «Դժոխային տաքսի» «Chicago Cab» Հարավից երիտասարդ
1997 հֆ «Ֆոլքսվագեն ժուկ» «The Love Bug» Ռոդի Մարտել
1997 ֆ «Ամիստադ» «Amistad» Միսիոներ
1998 ֆ «Աստվածներ և հրեշներ» «Gods and Monsters» Հարրի
1998 ֆ «Վերելք խորությունից» «Deep Rising» Ջոի
1998 հֆ «Սև կատվի վազքը» «Black Cat Run» Հոբս
1999 ֆ «Մումիա» «Mummy» Բենի Գաբոր
1999 ֆ «Ցրտի գործոն» «Chill Factor» Թելսթար
1999 ֆ «Վատ գեներ» «If... Dog... Rabbit...» Ջեյմի Կուպեր
2000 ս «Ուրիշները» «The Others» Ուորեն Դեյ
2001 ս «Գիդեոնի խաչավորումը» «Gideon's Crossing» Պարոն Մայքլ Պիրանդելո
2004 ս «Ապագայի քաղաք» «Century City» Հենրի
2004 ֆ «Վան Հելսինգ» «Van Helsing» Իգոր
2005 ս «Օրենք ու կարգ․ Քրեական մտադրություն» «Law & Order: Criminal Intent» Պարոն Էվան Չապել
2006 ֆ «Ակվարիում» «Kettle of Fish» Հարրի
2006 ֆ «Հրեշտակի ջրվեժ» «Seraphim Falls» Հենրի
2007 ֆ «Դատապարտված չվերթ» «Flight of the Living Dead: Outbreak on a Plane» Ֆրենկ
2007 ֆ «Նավթ» «There Will Be Blood» Հենրի
2009 ս «Կենդանի» «The Beast» Կոնրադ
2009 ֆ «Կոբրայի թռիչքը» «G.I. Joe: The Rise of Cobra» Պարոն Մայնդբենդեր
2012 ֆ «Վարպետ» «The Master» Բիլ Ուայթ
2016 ս «11.22.63» «11.22.63» գիժ տղամարդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1024258793 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Kevin J. O'Connor Biography (1963-)
  3. «Kevin J. O'Connor». Consultado em 25 de maio de 2012

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]