Ռիչարդ Ռոքսբուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Ռիչարդ Ռոքսբուրգ
Richard Roxburgh
Richard roxburgh by andrew maccoll.jpg
Հասակը 180 սմ[1]
Ծնվել է հունվարի 1, 1962 (54 տարեկան)[1]
Ծննդավայր Օլբերի, Նոր Հարավային Ուելս, {{{2}}} Ավստրալիա[1]
Կրթություն Դրամատիկ արվեստի ազգային ինստիտուտ և Նոր Հարավային Ուելսի ինստիտուտ
Քաղաքացիություն Flag of Australia.svg Ավստրալիա
Ազգություն {{{2}}} Ավստրալիա
Մասնագիտություն Դերասան[1]
Ակտիվ շրջան 1987–այժմ[1]
Ժանրեր Թրիլեր,
Դրամա,
Ֆանտաստիկ[1]
Ընտրանի Վան Հելսինգ,
Երևելի ջենտլմենների լիգա,
Սանկտում
Ամուսին(ներ) Սիլվիա Կոլոկա (1 երեխա)[1]
Երեխա(ներ) 1 երեխա
IMDb ID 0746896
ԿինոՊոիսկ ID 22340

Ռիչարդ Ռոքսբուրգը (անգլ.՝ Richard Roxburgh, հունվարի 23, 1962[2] կամ հունվարի 1, 1962[3], Օլբերի), կինոյի, հեռուստատեսության և թատրոնի ավստրալացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր: Հայտնի է «Առաքելությունն անիրագործելի է 2», «Մուլեն Ռուժ», «Երևելի ջենտլմենների լիգա», Վան Հելսինգ», «Սանկտում» ֆիլմերում, ինչպես նաև «Ռեյք» հեռուստասերիալում կատարած դերերի շնորհիվ[4]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Ռոքսբուրգը ծնվել է 1962 թվականի հունվարի 23-ին[5] Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Օլբերի քաղաքում: Նրա հայրը եղել է հաշվապահ Ջոն Ռոսքբուրգը, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի Մերի Ռոքսբուրգը: Ռիչարդն ընտանիքի վեց երեխաներից ամենակրտսերն է: 1984 թվականին նա ավարտել է Ավստրալիայի ազգային համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը[6], իսկ 1986 թվականին՝ Ավստրալիայի Դրամատիկական արվեստի ազգային ինստիտուտը[7]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերական ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո Ռիչարդ Ռոքսֆորդն սկսել է խաղալ Սիդնեյի թատրոններում: Իր դերասանական կարիերայի ընթացքում նա մասնակցել է տարբեր բեմադրությունների, այդ թվում՝ «Վերադարձ», «Խաղալիքների սիմֆոնիա», «Քեռի Վանյա», «Սիրանո դե Բերժերակ», «Գոոյին սպասելիս»[8] և այլն[9][10][11]: Իր թատերական աշխատանքների համար նա երեք անգամ արժանացել է «Sydney Theatre Awards» մրցանակի 2007, 2010 և 2014 թվականներին, ինչպես նաև ստացել է ավստրիալական «Helpmann Awards» մրցանակ 2008 և 2014 թվականներին[12]:

1987 թվականին Ռիչարդ Ռոքսբուրգն սկսել է նկարահանվել ավստրալական ֆիլմերում և հեռուստասերիալներում[13]: 1996 թվականին նա խաղացել է «Հեղափոխության երեխաները» ֆիլմում[14]: 1997 թվականին «Օսկար և Լյուսինդա» ֆիլմում կատարել է միստր Ջեֆրիսի դերը[15]:

Ռիչարդ Ռոքսբուրգը կնոջ՝ Սիլվիա Կոլոկայի հետ, 2012 թվական

Հասարակության ուշադրությանն է արժանացել նրա դերը 2000 թվականի «Առաքելությունն անիրագործելի է 2» ֆիլմում, ինչպես նաև 2001 թվականի «Մուլեն Ռուժ» ֆիլմում կատարած Հերցոգի դերը[16]: 2003 թվականին նա «Երևելի ջենտլմենների լիգա» ֆիլմում նկարահանվում է միանգամից երեք դերերում՝ Մ, Ֆանտոմ և պրոֆեսոր Ջեյմս Մորիարտի[17]: 2004 թվականին Ռոքսբուրգը կատարել է իր լավագույն դերերից մեկը ամերիկյան ֆիլմերում. նա մարմնավորել է Դրակուլային «Վան Հելսինգ» ֆիլմում[18][19][20]: 2007 թվականին Ռիչարդ Ռոքսբուրգը՝ րպես ռեժիսոր, նկարահանել է «Մոռացված ցանկություններ» ֆիլմը, որի գլխավոր դերերը կատարել են Էրիկ Բանն ու Ֆրանկ Պոտենտեն[21][22]: 2010 թվականին Ռիչարդ Ռոքսբուրգը նկարահանվել է ավստրալական «Ռեյք» սերիալի գխավոր դերում. սերիալի որոշ էպիզոդներում նա հանդես է եկել նաև որպես սցենարիստ և պրոդյուսեր[23]: 2011 թվականին Ռոքսբուրգը կատարել է գլխավոր դեր «Սանկտում» ֆիլմում[24]: Կինոյում ու հեռուստատեսությունում կատարած իր աշխատանքների համար Ռոքսբուրգն արժանացել է «Logie» (1996, 2011) և «AFI / AACTA» (1997, 2010, 2013) մրցանակների[12]:

Ռիչարդ Ռոքսբուրգը մասնակցել է «Գիշերային պահակների լեգենդները» (2010), «Մեղու Մայան» (2014), «Բլինկի Բիլ» (2015) մուլտֆիլմերի հնչյունավորմանը[25]: 2014 թվականին նա նկարահանվել է «Գրեյսին որոնելիս» ֆիլմում[26]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1997-2000 թվականներին Ռիչարդ Ռոքսբուրգը հանդիպում էր դերասանուհի Միրանդա Օտտոյի հետ[27]: «Վան Հելսինգ» ֆիլմի նկարահանումների ժամանակ նա ծանոթացել ե Սիլվիա Կոլոկայի հետ. նրանք ամուսնացել են 2004 թվականի սեպտեմբերին[28]: Նրանք ունեն երկու որդի՝ Ռաֆայել Ջեք Դոմենիկո Ռոքսբուրգը (ծնվել է 2007 թվականի փետրվարի 10-ին) և Մայրո Ջաննի Դևիդ Ռոքսբուրգը (ծնվել է 2010 թվականի հոկտեմբերի 1-ին)[29][30]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1987 ֆ Ստինսոնի հանելուկը The Riddle of the Stinson Պրադ
1989 ֆ Սուրբը: Զվարճանքների այգու վախ The Saint: Fear in Fun Park Ջասթին
1990| ս Թղթե մարդը The Paper Man Գրեյսի
1991 ֆ Մեռած աշխարհի համար Dead to the World Ջոննի
1992| ս Փառքի հետքեր Tracks of Glory Հյու Մակինտոշ
1993| ս Յոթ մահացու մեղքեր Seven Deadly Sins Գլատոնի
1993| ս Ոստիկանական փրկարարական ջոկատ Police Rescue Թիմ Ուորն
1993 ֆ Քրեական առևտրական CrimeBroker Հարիսոն
1994 ֆ Խոսակցություն Talk Ջեք/Հարրի
1995| ս Հալիֆաքս Halifax f.p սերժանտ Պոլ Սանտոս
1995 ֆ Դաս սիրո լեզվով Lessons in the Language of Love Հարրի
1995 ֆ Այցելություն դժոխք Hayride to Hell Ջորջ
1995 ֆ Երկնագույն սպանություն Blue Murder Ռոջեր Ռոջերսոն
1995 ֆ Բիլի տոնը Billy's Holiday Ռոբ Մաքսպիդեն
1996| ս Արտասովոր պատմություններ Twisted Tales Բեն
1996 ֆ Հեղափոխության երեխաները Children of the Revolution Ջո Ուելչ
1997| ս Ֆրոնտիր Frontier Ուիլյամ Հոբս
1997 ֆ Ռայաններից վերջինը The Last of the Ryans Ռոնալդ Ռայան
1997 ֆ Լավ օր Փեթսի Քլայնի համար Doing Time for Patsy Cline Բոյդ
1997 ֆ Փառք աստծո, նա հանդիպես Լիզիին Thank God He Met Lizzie Գայ Ջեյմիսոն
1997 ֆ Օսկար և Լյուսինդա Oscar and Lucinda միստր Ջեֆրիս
1998 ֆ Հոգու փոքրիկ մասնիկ A Little Bit of Soul Սամյուել Մայքլ
1998 ֆ Ձմռան մթնում In the Winter Dark Մյուրեյ Յակոբ
1999 ֆ Վերջին սեպտեմբերը The Last September կապիտան Դևենտրի
1999 ֆ Կիրք Passion Պերսի Գրեյնջեր
2000 ֆ Առաքելությունն անիրագործելի է 2 Mission: Impossible II Հյու Ստամպ
2001 ֆ Մուլեն Ռուժ Moulin Rouge! հերցոգ
2001 ֆ Մերլին Մոնրո Blonde միստր Ռ
2002 ֆ Ճանապարհ Կուրեյնից The Road from Coorain Բիլ
2002 ֆ Արկածներ որոնողները The Touch Կառլ
2002 ֆ Միակն աշխարհում The One and Only Նիլ
2002 ֆ Բասկերվիլների շունը The Hound of the Baskervilles Շերլոկ Հոլմս
2003 ֆ Երևելի ջենտլմենների լիգա The League of Extraordinary Gentlemen Մ / Ֆանտոմ / պրոֆեսոր Ջեյմս Մորիարտի
2004 ֆ Վան Հելսինգ Van Helsing կոմս Դրակուլա
2005 ֆ Սթելս Stealth բժիշկ Քեյթ Օրբիտա
2005 ֆ Փխրունություն Frágiles Ռոբերտ Քերրի
2006 ֆ Լռություն The Silence Ռիչարդ Թրիլոր
2006 ֆ Կարդալով մտքերը Like Minds Մարտին Մակենզի
2008 ս Ամեն ինչից դեպի արևմուտք East of Everything Արտ Ուոտկինս
2009 ֆ Դիվանագետ False Witness Չարլզ Վան Կուրս
2010 ֆ Հոուկ Hawke Բոբ Հոուկ]
2010 ֆ Ջեքի համապատասխանությունը Matching Jack Դևիդ
2010 ֆ Գիշերայի պահակների լեգենդները Legend of the Guardians: The Owls of Ga'Hoole Բորոն
2010 ս Ռեյք Rake Քլիվեր Գրին
2011| ս Օրը, երբ հողը սառավ Ice Թոմ Արչեր
2011 ֆ Սանկտում Sanctum Ֆրենկ Մաքգուայեր
2011 ֆ Գիշերից դուրս Out of the Night ֆոն Ռեյտեր
2013 ֆ Ճակատագրի 10 վայրկյան The Turning Վիկ Լենգ
2014 ֆ Մեղու Մայան Maya the Bee Movie Флип
2015| ս Ավստրալիա. պատմություն մեր մասին Australia: The Story of Us պատմող
2015 ֆ Բլինկի Բիլ Blinky Bill the Movie Բիլ Կոալա
2015 ֆ Գրեյսին որոնելիս Looking for Grace Դեն
2016 ֆ Ըստ խղճի Hacksaw Ridge գնդապետ Շտելցեր
2017 ֆ Շնչառություն Breath միստեր Պայկ

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 – Մոռացված ցանկություններ

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-2012, 2014 – Ռեյք

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-2012, 2014 – Ռեյք

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Աշխատանք Արդյունք
1992 Sydney Theatre Critics' Circle Award Երկրորդ պլանի լավագույն դերասան Վերադարձ Հաղթանակ[31]
1994 John Tasker Award Երկնային աչք Հաղթանակ[31]
Լավագույն նոր կատարում մյուզիքլում Առաջադրված

[31]

Լավագույն դերասան Համլետ Հաղթանակ[31]
1995 Green Room Award Լավագույն դերասան Հաղթանակ[12]
1996 Logie Awards Լավագույն դերասան Խորը սպանություն Հաղթանակ[32]
1997 Verona Love Screens Film Festival Լավագույն դերասան Փառք Աստծու, նա հանդիպեց Լիզիին Հաղթանակ[33]
AFI Award Լավագույն դերասան Լավ օր Պետսի Քլայնի համար Հաղթանակ[34]
1998 Ավստրալիայի կինոքննադատներ Լավագույն դերասան Հաղթանակ[35]
1999 AFI Award Լավագույն դերասան Կիրք Առաջադրված

[36]

2001 Երկրորդ պլանի լավագույն դերասան Մուլեն Ռուժ Առաջադրված

[37]

Awards Circuit Community Awards Դերասանական լավագույն կազմ Առաջադրված

[38]

2002 ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ Խաղարկային ֆիլմի լավագույն դերասանական կազմ Առաջադրված

[39]

Online Film & Television Association Award Լավագույն երգ Առաջադրված

[40]

2006 AFI Award Լավագույն դերասան դրամատիկական հեռուստասերիալում Լռություն Առաջադրված

[41]

2007 Logie Awards Լավագույն դերասան Առաջադրված

[42]

Sydney Theatre Awards Տղամարդու լավագույն դերակատարում Խաղալիքների սիմֆոնիա Հաղթանակ[43]
AFI Award Լավագույն ռեժիսուրա Մոռացված ցանկություններ Առաջադրված

[44]

2008 Ավստրալիայի կինոքննադատներ Լավագույն ռեժիսոր Առաջադրված

[45]

Helpmann Awards Թատերական ներկայացման լավագույն դերասան Խաղալիքների սիմֆոնիա Հաղթանակ[46]
2009 AFI Award Երկրորդ պլանի հրավիրված լավագույն դերասան հեռուստատեսային դրամայում Դիվանագետ Առաջադրված

[47]

2010 Sydney Theatre Awards Տղամարդու լավագույն դերակատարում Քեռի Վանյա Հաղթանակ[48]
AFI Award Դրամատիկական հեռուստասերիալի լավագույն դերասան Հոուկ Հաղթանակ[49]
2011 Logie Awards Լավագույն դերասան Առաջադրված

[50]

Լավագույն դերասան Ռեյք Հաղթանակ[51]
Biarritz International Festival of Audiovisual Programming Լավագույն հեռուստադերասան Հաղթանակ[52]
Helpmann Awards Թատերական ներկայացման լավագույն դերասան Քեռի Վանյա Առաջադրված

[53]

Equity Awards Դրամատիկական սերիալի լավագույն դերասանական կազմ Ռեյք Հաղթանակ[54]
2012 AACTA Լավագույն դրամատիկական հեռուստասերիալ Առաջադրված

[55]

2013 Դրամատիկական սերիալի լավագույն դերասան Հաղթանակ[56]
Լավագույն դրամատիկական հեռուստասերիալ Առաջադրված

[56]

Sydney Theatre Awards Տղամարդու լավագույն դերակատարում Գոդոյին սպասելիս Առաջադրված

[57]

2014 Helpmann Awards Թատերական ներկայացման լավագույն դերասան Հաղթանակ[58]
Sydney Theatre Awards Տղամարդու լավագույն դերակատարում Սիրանո դը Բերժերակ Հաղթանակ[59]
2015 AACTA Դրամատիկական հեռուստասերիալի լավագույն դերասան Ռեյք Առաջադրված

[60]

Դրամատիկական լավագույն հեռուստասերիալ Առաջադրված

[60]

Logie Awards Լավագույն դերասան Առաջադրված

[61]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «kinopoisk»։ Վերցված է 2015 Նոյեմբերի 26 
  2. Record #138503648 // Gemeinsame Normdatei Ստուգված է օգոստոսի 14-ին 2015:
  3. Record #138503648 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 27-ին 2014:
  4. «Richard Roxburgh Interview» (անգլերեն)։ Բի-բի-սի։ Վերցված է 2016-02-02 
  5. «Australian Actor Richard Roxburgh» (անգլերեն)։ London Academy of Media Film & TV։ Վերցված է 2016-02-02 
  6. «Transcripts Richard Roxburgh» (անգլերեն)։ Australian Broadcasting Corporation։ Վերցված է 2016-02-02 
  7. «Graduates from 1980—1989» (անգլերեն)։ National Institute of Dramatic Art։ Վերցված է 2016-02-02 
  8. «Richard Roxburgh interview» (անգլերեն)։ Jo Litson: Scene and Heard։ Վերցված է 2016-02-02 
  9. «2014 SYDNEY THEATRE AWARDS Announced - HENRY V, Richard Roxburgh, Sarah Peirse and More!» (անգլերեն)։ broadwayworld.com։ Վերցված է 2016-02-03 
  10. «Cate Blanchett and Richard Roxburgh: two decades on stage for the Sydney Theatre Company — in pictures» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2016-02-02 
  11. «Cate Blanchett and Richard Roxburgh to make Broadway debut in The Present» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2016-02-02 
  12. 12,0 12,1 12,2 «Richard Roxburgh Biography» (անգլերեն)։ The Kennedy Center։ Վերցված է 2016-02-02 
  13. «Sherlock Holmes Richard Roxburgh» (անգլերեն)։ PBS։ Վերցված է 2016-02-04 
  14. «CHILDREN OF THE REVOLUTION» (անգլերեն)։ screenit.com։ Վերցված է 2016-02-04 
  15. «Oscar and Lucinda: Odd Couple … New York’s Intelligentsia Recollects Dogmas Past and Present» (անգլերեն)։ observer.com։ Վերցված է 2016-02-04 
  16. «Richard Roxburgh in East of Everything, and Bob Hawke» (անգլերեն)։ Herald Sun։ Վերցված է 2016-02-04 
  17. «Four Reasons to Watch League of Extraordinary Gentlemen» (անգլերեն)։ tor.com։ Վերցված է 2016-02-04 
  18. «Richard Roxburgh» (անգլերեն)։ GQ։ Վերցված է 2016-02-04 
  19. «An Interview with Dracula and His Brides» (անգլերեն)։ IGN։ Վերցված է 2016-02-04 
  20. «The Van Helsing Interviews: Richard Roxburgh» (անգլերեն)։ horror.com։ Վերցված է 2016-02-04 
  21. «AFI Awards show love to ‘Father’» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2016-02-04 
  22. «Richard Roxburgh, director» (անգլերեն)։ romulusmyfather.com.au։ Վերցված է 2016-02-04 
  23. «Richard Roxburgh plays Cleaver Greene with conspicuous conviction» (անգլերեն)։ theaustralian.com.au։ Վերցված է 2016-02-04 
  24. «Richard Roxburgh and Rhys Wakefield Interview SANCTUM» (անգլերեն)։ collider.com։ Վերցված է 2016-02-04 
  25. «Richard Roxburgh» (անգլերեն)։ behindthevoiceactors.com։ Վերցված է 2016-02-04 
  26. «Richard Roxburgh, Radha Mitchell Go ‘Looking For Grace’» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2016-02-04 
  27. «Miranda Otto slips into the 'Rings'» (անգլերեն)։ USA Today։ Վերցված է 2016-02-04 
  28. «He’s raking it in! Inside the stunning Sydney harbourside home of Richard Roxburgh, star of ABC drama Rake… as he sells it for almost $2million» (անգլերեն)։ Daily Mail։ Վերցված է 2016-02-04 
  29. «Australia’s own kitchen goddess Silvia Colloca reveals her culinary secrets on Made in Italy on SBS» (անգլերեն)։ The Daily Telegraph։ Վերցված է 2016-02-04 
  30. «Is Richard Roxburgh’s wife Silvia Colloca Australia’s Nigella Lawson» (անգլերեն)։ news.com.au։ Վերցված է 2016-02-04 
  31. 31,0 31,1 31,2 31,3 «Richard Roxburgh» (անգլերեն)։ unitedagents.co.uk։ Վերցված է 2016-02-15 
  32. «38th TV Week Logie Awards, 1996» (անգլերեն)։ Logie Awards։ Վերցված է 2016-02-15 
  33. «Awards for 1997» (անգլերեն)։ Internet Movie Database։ Վերցված է 2016-02-15 
  34. «1997 Winners & Nominees» (անգլերեն)։ AACTA։ Վերցված է 2016-02-15 
  35. «Awards for 1998» (անգլերեն)։ Internet Movie Database։ Վերցված է 2016-02-15 
  36. «1999 Winners & Nominees» (անգլերեն)։ AACTA։ Վերցված է 2016-02-15 
  37. «2001 Winners & Nominees» (անգլերեն)։ AACTA։ Վերցված է 2016-02-15 
  38. «ACCA 2001» (անգլերեն)։ Awards Circuit Community Awards։ Վերցված է 2016-02-15 
  39. «The 8th Annual SAG Awards» (անգլերեն)։ ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ։ Վերցված է 2016-02-15 
  40. «6th Annual Film Awards (2001)» (անգլերեն)։ cinemasight.com։ Վերցված է 2016-02-15 
  41. «2006 Winners & Nominees» (անգլերեն)։ AACTA։ Վերցված է 2016-02-15 
  42. «Logie Awards 2007» (անգլերեն)։ Logie Awards։ Վերցված է 2016-02-15 
  43. «2007» (անգլերեն)։ Sydney Theatre Awards։ Վերցված է 2016-02-15 
  44. «2007 Winners & Nominees» (անգլերեն)։ AACTA։ Վերցված է 2016-02-15 
  45. «Awards for 2008» (անգլերեն)։ Internet Movie Database։ Վերցված է 2016-02-15 
  46. «Best Male Actor in a Play 2008» (անգլերեն)։ Helpmann Awards։ Վերցված է 2016-02-15 
  47. «2009 Winners & Nominees» (անգլերեն)։ AACTA։ Վերցված է 2016-02-15 
  48. «2010 — Nominations AND WINNERS» (անգլերեն)։ Sydney Theatre Awards։ Վերցված է 2016-02-15 
  49. «2010 Winners & Nominees» (անգլերեն)։ AACTA։ Վերցված է 2016-02-15 
  50. «2011 Logie Awards» (անգլերեն)։ Logie Awards։ Վերցված է 2016-02-15 
  51. «53rd TV Week Logie Awards, 2011» (անգլերեն)։ Logie Awards։ Վերցված է 2016-02-15 
  52. «Rake» (անգլերեն)։ fipa.tv։ Վերցված է 2016-02-15 
  53. «Best Male Actor in a Play 2011» (անգլերեն)։ Helpmann Awards։ Վերցված է 2016-02-15 
  54. «Equity Awards 2011: Winners announced» (անգլերեն)։ Equity Awards։ Վերցված է 2016-02-15 
  55. «INAUGURAL SAMSUNG AACTA AWARDS» (անգլերեն)։ AACTA։ Վերցված է 2016-02-15 
  56. 56,0 56,1 «2ND AACTA AWARDS WINNERS & NOMINEES» (անգլերեն)։ AACTA։ Վերցված է 2016-02-15 
  57. «2013 — Nominations and Winners» (անգլերեն)։ Sydney Theatre Awards։ Վերցված է 2016-02-15 
  58. «Best Male Actor in a Play 2014» (անգլերեն)։ Helpmann Awards։ Վերցված է 2016-02-15 
  59. «2014 — Nominations and Winners» (անգլերեն)։ Sydney Theatre Awards։ Վերցված է 2016-02-15 
  60. 60,0 60,1 «4TH AACTA AWARDS NOMINEES & WINNERS» (անգլերեն)։ AACTA։ Վերցված է 2016-02-15 
  61. «2015 Logie Awards» (անգլերեն)։ Logie Awards։ Վերցված է 2016-02-15