Աշխարհ (Մեծ Հայքի վարչական միավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշխարհ, հայ մատենագրության մեջ այս կամ այն ժողովրդի երկիրը սովորաբար կոչվել է «աշխարհ»՝ «Պարսից աշխարհ» (պարսիկների երկիր, Պարսկաստան), «Վրաց աշխարհ» (վրացիների երկիր, Վրաստան), «Հայոց աշխարհ» (հայերի երկիր, Հայք, Հայաստան) ևն։ «Աշխարհ» էլ իր հերթին մասնատվում է տերիտորիալ ավելի փոքր միավորումների՝ «փոքր աշխարհ»–ների, իսկ սրանք էլ՝ գավառների։ Սակայն «փոքր աշխարհ»-ները նույնպես հաճախ կոչվել են «Աշխարհ»։ Մեծ Հայքը (Պատմական Հայաստան) ուներ 15 «փոքր աշխարհ»՝ Այրարատ, Սյունիք, Վասպուրական, Տուրուբերան, Գուգարք, Ուտիք, Արցախ, Փայտակարան, Պարսկահայք, Կորճայք, Սոկք, Աղձնիք, Չորրորդ Հայք (Ծոփք), Բարձր Հայք և Տայք։ Դրանց մի մասը միջին դարերում սոսկ բնական մեծ շրջաններ էին (Այրարատ, Տուրուբերան ևն), իսկ մյուս մասը՝ վարչա–տերիտորիալ միավորներ (Սյունիք, Տայք, Մոկք, Գուգարք ևն)։ Որպես «փոքր աշխարհ»–ի հոմանիշներ գործ են ածված նաև «Կողմ», «Դունդ», «Տուն» տերմինները։

Աշխարհ, նաև երբեմն նահանգ, Մեծ Հայքի ամենախոշոր վարչական միավորը։ Մոտավորապես համապատասխանում է հռոմեական պրովինցիայի։ Ընդհանուր կար 15 աշխարհ՝

  1. Բարձր Հայք
  2. Ծոփք
  3. Աղձնիք
  4. Տուրուբերան
  5. Մոկք
  6. Կորճայք
  7. Պարսկահայք
  8. Վասպուրական
  9. Սյունիք
  10. Արցախ
  11. Ուտիք
  12. Փայտակարան
  13. Տայք
  14. Գուգարք
  15. Այրարատ

Ամենամեծ աշխարհը Վասպուրականն էր, ամենափոքրը՝ Մոկքը։ Աշխարհները բաժանվում էին գավառների. յուրաքանչյուր աշխարհ միջինում կազմված էր 7-10 գավառներից, ընդհանուր գավառների թիվը կազմում էր 191,որից 37-ը՝ Վասպուրականում, 20-ը՝ Այրարատում։ Նահանգներից ամենախոշոր և ամենանշանավորը Այրարատն է։ Հայոց 12 մայրաքաղաքներից տասը գտնվում են Այրարատ նահանգում, իսկ երկուսը` Տիգրանակերտն ու Վանը համապատասխանաբար` Աղձնիքում և Վասպուրականում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 480