Ծար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծար (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Ծար | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Բնակչություն | 52 մարդ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Ծար՝ գյուղ և պատմական բերդավան Արցախի Շահումյանի շրջանում, պատմականոմ Վայկունիքում։ Գտնվում է Տրտու գետի ակունքի մոտ, ընդարձակ լեռնահովտում, ծովի մակերեսից 2100 մ բարձրության վրա։ Քարվաճառից՝ 20 կմ հարավ-արևելք է, Ջերմաջուր առողջարանային ավանից` 5 կմ հյուսիս։ Չորս կողմից շրջապատված է բարձր ձյունապատ լեռներով և վիմահերձ ժայռերով։ Ջրառատ է, ունի բերրի վարելահողեր և արոտավայրեր։
Գյուղի միջնակարգ դպրոցը կոչված է Մատթեոս Ծարեցու անվամբ։ Էլեկտրիֆիկացված չէ։ Վերաբնակեցվել է 1993 թ ազատագրումից հետո։ 2005 թ․ ուներ 52 բնակիչ[1]։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիշատակված է վաղ միջնադարյան աղբյուրներում։ Ծարը միջնադարյան Արցախի և ընդհանրապես Հայաստանի պատմամշակութային նշանավոր օջախներից մեկն էր։ Խաչենի իշանության շրջանում եղել է Արցախի երեք կենտրոններից մեկը (մյուս երկուսն էին Հաթերքը և Գանձասարը)։ XIII դարում Ծարը Դոփյանների իշխանական տոհմի նստավայրն էր, որի տիրույթները ընդհանուր առմամբ կոչվում էին Ծար, Ծարա գավառ կամ Վերին-Խաչեն։ Իրենց շինարարական գործունեությամբ աչքի են ընկել Ծարա իշաններից ու հոգևորականներից շատերը, հայտնի է եղել հատկապես իշխանուհի Ասփա Օրբելյանը։
XV դարում Ծարը համանուն մելիքության կենտրոնն էր։ XVI-XVII դդ ամրացվել է պարիսպներով և պաշտպանական այլ շինություններով, որոնք եկեղեցիների ու վանքերի, բազմաթիվ խաչքարերի ու իշխանական դղյակների հետ ընդհանուր տեսք են տվել բերդաքաղաքին։
XIX դարասկզբին Ծարը ավերվել է թուրքերի ասպատակությունների ժամանակ, հայաթափվել է և այստեղ բնակություն են հաստատել քրդերը։ 1921 թ․ Վայկունիքի շրջանի հետ բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին, մտել է Քելբաջարի շրջանի մեջ։ Խորհրդային շրջանում բարբարոսաբար ոչնչացվել է Ծարի պատմամշակութային հուշարձանների մեծ մասը։
1993 թ.-ի սկզբին ազատագրվել է ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի կողմից։
Վերին Խաչենի (Ծարի) իշխանները[խմբագրել | խմբագրել կոդը]
(Դոփի իշխանուհին նշանավոր դեր է խաղում Վերին-Խաչենում և նրա մահից հետո այստեղի տոհմը կոչվում է Դոփյան)
- Գրիգոր Ա Դոփյան
- Հասան Բ (†1298)
- Գրիգոր Բ (13-րդ դարի երկրորդ կես, 14-րդ դարի սկիզբ)
- Վահրամ
- Հասան Գ (†1383)
- Ջհանշե Ա
- Հասան Դ
- Ջհանշե Բ (15-րդ դարի երկրորդ կես)
- Միրզաջան
- Մէլքոն
Նշանավոր Ծարեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դավիթ Մոլորեցուցիչ, հանդես է եկել 1250 թ,
- Հովհաննես Ծարեցի ավագ (†1583), հայ հեղինակավոր վարդապետ, կառուցել է Հաղպատի ժամատունը։
- Հովհաննես Ծարեցի կրտսեր (†1623), ժամանակագիր,
- Մատթեոս Ծարեցի (մոտ 1590-1661), Ամստերդամի հայկական տպագրության հիմնադիր։
Եկեղեցիներ և վանքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ծարա վանք կամ Գետամիջի վանք, կառ. 1301 թ,
- Սուրբ Գրիգոր մայր տաճարի, կառ. 1274 թ,
- Սուրբ Սարգիս եկեղեցի, կառ. 1279 թ,
- Սուրբ Աստվածածին եկեղեցի։
Արձանագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնավայրի բազմաթիվ խաչքարերի, տապանաքարերի, ինչպես նաև եկեղեցիների վրա եղել են բազմաթիվ արձանագրություններ։ Դրանց մի մասը XIX վերջին ընդօրինակել է Մակար Բարխուդարյանը։
![]() |
Թվիս Հայոց ՉԼԸ. Աստուծով ես Գրիգոր, որդի Հասանայ, քաջ և յաղթող զաւրավարին և մեծի իշխանին Ականոյ, Հանդաբերդոյ, Սոթից, Շողգահո և այլ բազում գաւառաց, կանգնեցի զխաչս ի գեղս, որ կոչի Ծար սիրեցելոյն հաւրն իմոյ հայրենիք և պարգև քաջութեան։[3] - Գրիգոր Բ-ի արձանագրությունը։
|
![]() |
A monument built in honor of the Armenian troops who died in the Nagorno-Karabakh War.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայկական Սովետական Մեծ Հանրագիտարան։
- Մակար Բարխուդարյան, Արցախ, «Ամարաս» տպարան - Երևան 1996, էջ 258-261։
- Շահեն Մկրտչյան, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, «Հայաստան» հրատարակչություն, Երևան 1985, էջ 46-47։
- Կիրակոս Գանձակեցի, Հայոց Պատմություն, գլուխ ԽԸ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ազգային վիճակագրության Ծառայություն, 2005 թ մարդահամարի արդյունքներ։
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
- ↑ Մակար Բարխուդարյան, Արցախ, էջ 259։
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ծար կատեգորիայում։ |
|