Ծար (ավան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծար (այլ կիրառումներ)

Ծար, ավան Մեծ Հայքի Արցախ (Խաչեն) նահանգի համանուն գավառում, Տրտու (Թարթառ) գետի վերին ավազանում (այժմ՝ Քելբաջարի շրջանում)։ Հիշատակված է վաղ միջնադարյան աղբյուրներում։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

14-17-րդ դարերում ամրացվել է պարիսպներով ու պաշտպանական այլ շինություններով, դարձել Արցախի Առանշահիկ նախարարական տան հիմքի վրա գոյացած Վերին Խաչենի կամ Ծարի իշխանության կենտրոնը։ Այստեղ էին նստում նաև այս իշխանության ճյուղավորումից 15-րդ դարում գոյացած Ծարի մելիքության պայազատները։ Ավերվել է 19-րդ դարի սկզբին՝ թուրքերի ասպատակությունների ժամանակ։ 19-րդ դարի վերջին Մակար Բարխուդարյանցը նրա ավերակների մեջ տեսել ու նկարագրել է Ս. Աստվածածնի վանքը, Ս. Սարգիս, Ս. Գրիգոր մատուռները և այլ կիսավեր շինություններ, նրանց պատերից ու խաչարձաններից ընդօրինակել բազմաթիվ արձանագրություններ (մեծ մասամբ՝ 13-15-րդ դարեր

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 120