Վիքիպեդիա:Օրվա հոդված/Դեկտեմբեր 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեկտեմբեր ամսվա հոդվածները
Դեկտեմբերի 1
Դավիթ Անհաղթ։ 12-րդ դարի մանրանկար
Դավիթ Անհաղթ։ 12-րդ դարի մանրանկար

Դավիթ Անհաղթ (ծն. և մահ. թթ. անհայտ), V–VI դարերի հայ փիլիսոփա, նեոպլատոնականության հետևորդ։

Հին հայկական փիլիսոփայության աշխարհիկ ուղղության հիմնադիր, հունաբան դպրոցի գլխավոր գործիչներից։ Դավիթ Անհաղթի մասին պահպանվել են շատ քիչ տեղեկություններ։ Ըստ հին հայկական աղբյուրների նա ծնվել է Տարոնի գավառի Ներգին գյուղում։ Այդ պատճառով էլ նա ձեռագրերում հաճախ հիշատակվում է, որպես Դավիթ Ներգինցի։ Ըստ հետազոտությունների, Դավիթ Անհաղթը ծնվել է 5-րդ դարի 70-ական թվականներին, և մահացել է 6-րդ դարի կեսեսրին։ Երիտասարդ տարիներին Դավիթ Անհաղթը մեկնում է Հունաստան՝ ուսման։ Ստույգ ճշտված է, որ Անհաղթը Հունաստանում աշակերտում է Օլիպիոդորոս Կրտսերին, որը 5-րդ դարի վերջերին և 6-րդ դարի սկզբներին ղեկավարում էր Ալեքսանդրիայի փիլիսոփայական դպրոցը։

Վերադառնալով Հայաստան՝ ծավալել է գիտական և մանկավարժական գործունեություն։ շարունակել...

Դեկտեմբերի 2
տեսարաններ Ռիո դե Ժանեյրո քաղաքից
տեսարաններ Ռիո դե Ժանեյրո քաղաքից

Ռիո դե Ժանեյրո, հաճախ կոչվում է պարզապես Ռիո (պորտուգալերեն՝ Rio de Janeiro, ), Բրազիլիայի երկրորդ մեծագույն քաղաքն է, իր մեծությամբ երրորդ ագլոմերացիան Հարավային Ամերիկայում, որի բնակչությունը կազմում է 6,3 միլիոն մարդ, ինչը նրան դարձնում է 6-րդ խոշորագույն քաղաքը Ամերիկայում և 26-րդը աշխարհում:

Քաղաքը մոտ երկու դար եղել է Բրազիլիայի մայրաքաղաքը, 1763-ից 1815-ը պորտուգալական գաղութատիրական ժամանակաշրջանում, իսկ 1815-1960-ին եղել է անկախ Բրազիլիայի մայրաքաղաք: Ռիոն անվանում են նաև Cidade Maravilhosa կամ «հրաշալի քաղաք»:

Ռիո դե Ժանեյրոն հարավային կիսագնդի ամենաշատ այցելվող քաղաքն է, որը հայտնի է իր բնական միջավայրով, սամբայով, Բոսսա-Նովայով և լողափներով շարունակել...

Դեկտեմբերի 3
առաջնության խորհրդանշանը
առաջնության խորհրդանշանը

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1930, առաջինն էր ֆուտբոլի աշխարհի առաջնության պատմության մեջ:

Այն տեղի ունեցավ Ուրուգվայում 1930 թ-ի հուլիսի 13-ից մինչև հուլիսի 30-ը: ՖԻՖԱ-ն, որոշեց անցկացնել առաջնությունն Ուրուգվայում, քանի որ այդ տարի այն նշում էր իր սահմանադրության 100-ամյակը և այն հաղթել էր 1928 թ-ի Ամառային օլիմպիական խաղերի ֆուտբոլի առաջնությունը: Աշխարհի առաջնության բոլոր խաղերն անց են կացվել մայրաքաղաք Մոնտեվիդեոյում, իսկ խաղերի մեծամասնությունը անց է կացվել «Սենտենարիո» մարզադաշտում, որ հատուկ կառուցվել էր աշխարհի առաջնության համար:

13 թիմեր, որից 7-ը Հարավային Ամերիկայից, 4-ը Եվրոպայից և 2-ը Հյուսիսային Ամերիկայից մասնակցեցին 1930 թ-ի աշխարհի առաջնությանը: Եվրոպական թիմերի քչությունը պայմանավորված էր մայրցամաքների միջև եղած մեծ հեռավորության պատճառով: Թիմերը բաժանվեցին չորս խմբերի և յուրաքանչյուր խմբի հաղթողը դուրս էր գալիս կիսաեզրափակիչ շարունակել...

Դեկտեմբերի 4
Ուրանը Երկրի համեմատությամբ
Ուրանը Երկրի համեմատությամբ

Ուրան (լատիներեն՝ Uranus) Արեգակնային համակարգի Արեգակից հեռավորությամբ յոթերորդ, տրամագծով երրորդ և զանգվածով չորրորդ մոլորակն է։ Հայտնաբերվել է 1781 թվականին անգլիացի աստղագետ Ուիլիամ Հերշելի կողմից, և անվանվել է հունական երկնքի աստված Ուրանի պատվին։

Ուրանը դարձավ առաջին մոլորակը, որը հայտնաբերվել է «Նոր ժամանակներում» և աստղադիտակի միջոցով։ Ուրանի հայտնաբերման մասին Ուիլիամ Հերշելը հայտարարեց 1781 թվականի մարտի 13-ին, այսպիսով, առաջին անգամ անտիկ ժամանակներից ի վեր ընդլայնելով մարդկության առաջ Արեգակնային համակարգի սահմանները։ Չնայած այն հանգամանքին, որ երբեմն Ուրանը տեսանելի է անզեն աչքով, ավելի վաղ ժամանակներում դիտարկողները չէին ընդունում այն որպես մոլորակ, նրա խամրածության և ուղեծրով դանդաղ շարժման պատճառով։

Պատկանում է հսկա մոլորակների թվին շարունակել...

Դեկտեմբերի 5
Սթոունհենջը, Անգլիայի խորհրդանիշներից մեկը
Սթոունհենջը, Անգլիայի խորհրդանիշներից մեկը

Անգլիան (անգլերեն՝ England), Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ամենամեծ և ամենաշատ բնակչություն ունեցող երկիրն է։ Անգլիայի բնակչությունը կազմում է ամբողջ Միացյալ Թագավորության բնակչության ավելի քան 83%-ը։

Մայրաքաղաքը Լոնդոնն է: Անգլիան շրջապատող ծովերն են` Հյուսիսային ծովը և Իռլանդական ծովը։ Այն սահմանակցում է արևմուտքից Ուելսի և հյուսիսից Շոտլանդիայի հետ։ Անգլիան գտնվում է Եվրոպայի հյուսիս արևմուտքում:

Անգլիան Շոտլանդիայի, Ուելսի ու Հյուսիսային Իռլանդիայի (Օլսթեր) հետ միասին կազմում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը: Տարածքը 131 հազար կմ² է: շարունակել...

Դեկտեմբերի 6
«Հուդայի համբույրը», հատված Ջոտտոյի նկարից
«Հուդայի համբույրը», հատված Ջոտտոյի նկարից

Հուդա Իսկարիովտացի (եբրայերեն՝ יהודה איש קריות‎, Եհուդա իշ-Կրայոտ), քրիստոնեությունում` Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից մեկը, որի մատնությունը թույլ տվեց հրեա քահանայապետերին բռնել և խաչելության դատապարտել Հիսուս Քրիստոսին :

Ավետարանում Հուդա Իսկարիովտացու անունն առաջին անգամ հանդիպում է Տասներկու առաքյալների ընտրության ժամանակ: Այդ ընտրությունը ներկայացնում են համատես Ավետարանների 3 հեղինակները (Մատթ. 10:2-4, Մարկ. 3:16-19, Ղուկ. 6:14-16): Ավետարանում Հուդայի ծննդյան վերաբերյալ տեղեկություններն առավել քան աղքատիկ են: Առաքյալները բոլորը գալիլիացիներ էին, չնայած որ ոմանց ծննդավայրը ակնհայտ կերպով տրված չէ: Սակայն Գործք առաքելոցում բազմության կողմից ասված «Չէ՞ որ սրանք բոլորը, որ խոսում են, գալիլիացիներ են» (Գործք. 2:7) արտահայտությունը մեզ բացահայտում է Տասներկուսի գալիլիական ծագումը: Միայն ոմանք Հուդա Իսկարիովտացուն փորձում են գալիլիացի չհամարել: Այս հարցի ճշտման համար անդրադառնանք Հուդայի` «Իսկարիովտացի» կոչմանը:

«Իսկարիովտացի» բառը համարում են կազմված 2 բաղադրիչից` «իշ», որ նշանակում է այր, մարդ,և «Կարիոտ», որ քաղաքի կամ գյուղի անվանում է : շարունակել...

Դեկտեմբերի 7
Լիոնել Մեսսի, 2012 թ. լուսանկար
Լիոնել Մեսսի, 2012 թ. լուսանկար

Լիոնել Անդրես «Լեո» Մեսսի (իսպ.՝ Lionel Andres Messi, Հունիսի 24, 1987, Ռոսարիո), արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող, իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի և Արգենտինայի հավաքականի խաղացող: Լիոնել Մեսսին համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը, նրան հաճախ համեմատում են Դիեգո Մարադոնայի հետ, իսկ վերջինս նրան համարում է իր «հետնորդը»:

Մեսսին սկսել է ֆուտբոլ խաղալ երիտասարդ տարիքում և իր հմտությունները ու ներուժը շուտով իրակագործել է «Բարսելոնայում»: Նա տեղափոխվել «Նյուելս Օլդ Բոյսի» երիտասարդական թիմից «Բարսելոնա» 2000 թվականին: 2004-05 մրցաշրջանում նա դարձավ թիմի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով առաջնությում գոլի հեղինակ է դարձել: Մեսսին շուտով լուրջ հաջողությունների հասավ իր թիմի հետ` երկու անգամ հաղթելով Լա Լիգայում (2005, 2006) և Չեմպիոնների Լիգայում (2006):

2006-07 մրցաշրջանից նա դարձավ հիմնական կազմի խաղացող, դարձավ հեթ-տրիկի հեղինակ «Էլ Կլասսիկոյում» և ավարտեց մրցաշրջանը 14 գոլով 26 լիգայի խաղերում շարունակել...

Դեկտեմբերի 8
Յուպիտերի օղակների ձևավորումը
Յուպիտերի օղակների ձևավորումը

Յուպիտերը ունի մոլորակային օղակների համակարգ, որը հայտնի է որպես Յուպիտերի օղակներ կամ Յուպիտերյան օղակների համակարգ:

Սա երրորդ օղակների հայտնաբերված համակարգն է Արեգակնային համակարգում, Սատուրնի և Ուրանի օղակների հայտնաբերումից հետո: Օղակների գոյությունը ենթադրել է դեռևս 1960 թվականին ռուս աստղագետ Սերգեյ Վսեխսվյատսկին, որոշ գիսաստղերի ուղեծրերի հեռակա կետերի ուսումնասիրության հիման վրա Վսեխսվյատսկին ենթադրեց, որ այդ գիսաստղերը կարող են առաջանալ Յուպիտերի օղակում, իսկ այս օղակը կարող էր առաջանալ Յուպիտերի արբանյակների վրա հրաբխային գործունեության հետևանքով (Իոյի վրա հրաբուխները հայտնաբերվեցին երկու տասնամյակ անց): Առաջին անգամ Յուպիտերի օղակները նկատվել են «Վոյաջեր-1» ԱՄԿ-ից ստացված լուսանկարներում, երբ նա մոտենում էր Յուպիտերին 1979 թվականին, օղակների մասին ավելի մանրամասն տեղեկություններ հնարավոր եղավ ստանալ 1990-ականներին, շնորհիվ «Գալիլեո» ԱՄԿ-ի առաքելության:

Օղակները նույնպես դիտվել են Հաբբլ աստղադիտակով, ինչպես նաև Երկրի մակերևույթից: Երկրի մակերևույթից դիտարկումները կարելի է կատարել միայն առավել մեծ աստղադիտակներով շարունակել...

Դեկտեմբերի 9
«Եվրատեսիլ 2012 երգի մրցույթը» հերթական Եվրատեսիլի 57-րդ մրցույթն է: Տեղի է ունեցել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:

Ադրբեջանը հնարավորություն ստացավ հյուրընկալելու մրցույթը այն բանից հետո երբ 2011-ին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայացած Եվրատեսիլ 2011-ում Ադրբեջանը ներկայացնող Էլլ և Նիկկի դուետը իրենց «Running Scared» երգով հաղթեցին, հավաքելով 221 միավոր: 2012-ի մրցույթը կկայացել է նորակառույց Բաքվի բյուրեղյա սրահում: Մրցույթի կիսաեզրափակիչները կկայացել են մայիսի 22-ին և 24-ին, իսկ եզրափակիչը մայիսի 26-ին: 2012-ի մրցույթը հովանավորել են «Schwarzkopf»-ը, Ադրբեջանի բջջային օպերատոր «Azercell»-ը, Բալտիկա ընկերությունը, գերմանական «Brainpool» ընկերությունը: 2012 թվականի հունվարի 17-ին հաստատվեց մասնակցող երկրների ցանկը, 42 երկիր մասնակցելու են մրցույթին: 2012-ին վերաձավ Չերնոգորիան ով բաց թողեց 2010-ի և 2011-ի մրցույթները: 2012-ին հրաժարվեց մասնակցել Լեհաստան և Հայաստանը:

2012 թվականի մարտի 20-ին Բաքվում անցկացվեց երկու կիսաեզրափակիչների ելույթների հերթականության վիճակահանությունը և եզրափակչում Մեծ Հնգյակի և հյուրընկալող երկիր` Ադրբեջանի հերթականությունները: Մրցույթը հաղթեց Շվեդիան ներկայացնող Լորինը իր «Euphoria» երգով, հավաքելով 372 միավոր: շարունակել...

Դեկտեմբերի 10
Ապոկալիպսիսը հիմա ֆիլմի ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա
Ապոկալիպսիսը հիմա ֆիլմի ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա

«Ապոկալիպսիսը հիմա»(անգլ.՝ Apocalypse Now), ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա, մյուս անվանումն է «Մեր ժամանակվա ապոկալիպսիսը»:

«Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմը պատմում է Վիետնամի պատերազմի մասին: Ներկա ֆիլմի սցենարը գրել է հենց ինքը՝ Կոպպոլան, բայց սկզբնական սցենարի հեղինակը Ջոն Միլիուսն է, որը հիմնվել է Ջոզեֆ Կոնրադի «Մթության սիրտը» (1902թ.) պատմվածքի վրա: Ֆիլմը ստացել է երկու «Օսկար»՝ լավագույն օպերատորական աշխատանք և լավագույն ձայն, իսկ Կաննում կիսել է «Ոսկե արմավենին» Ֆոլկեր Շլյոնդորֆի «Թիթեղյա թմբուկ» ֆիլմի հետ: «Ես համոզված եմ, որ ստեղծել եմ արվեստի գլուխգործոց, և չէի կարող անել դա ավելի լավ»,- ասում էր Կոպպոլան իր ֆիլմի մասին:

Ֆիլմը պատմում է հատուկ նշանակման ջոկատի կապիտան Ուիլարդի մասին, որը ուղարկվել էր Կամբոջա՝ վնասազերծելու խենթացած հրամանատար Կուրցին, որը մեղադրվում էր մի քանի վիետնամացիների սպանության մեջ: Ճանապարհորդության ընթացքում Ուիլարդը հանդիպում է տարբեր խնդիրների, որոնք հանգեցնում են նրան, որ նա կորցնում է իրականության զգացումը և չի հասկանում, թե ինչ է կատարվում շուրջը և ինչ պետք է անի ինքը: Շատ կինոքննադատներ ասում են, որ ֆիլմը, ինչպես վեպը, տանում է դիտորդին մարդու դաժան ներաշխարհը, որը թաքնված է սովորական հայացքից, իսկ պատերազմը ուղղակի պատճառ է նման երևույթների արտահայտման համար: շարունակել...

Դեկտեմբերի 11
առաջին տպագրիչ Յոհան Գուտենբերգի Աստվածաշունչ
առաջին տպագրիչ Յոհան Գուտենբերգի Աստվածաշունչ

Աստվածաշունչ (Աստվածաշունչ մատյան, Սուրբ Գիրք, Գիրք Գրոց, Աստծո Խոսք), քրիստոնյաների համար առանցքային և սուրբ համարվող մի շարք կրոնական տեքստեր պարունակող գիրք:

«Սուրբ գիրք», բառի լայն իմաստով, համարվում է ցանկացած կրոնական համակարգում բացառիկ հեղինակություն վայելող և սրբություն համարվող գրությունների ամբողջությունը: Առավել նեղ՝ քրիստոնեական իմաստով Սուրբ Գիրքը սրբազան մատյանների՝ գրքերի այն ժողովածուն է, որն եկեղեցիների կողմից ընդունվում է որպես աստվածային հայտնության արձանագրություն և իր մեջ պարունակում է Աստծո խոսքը, պատգամներն ու թելադրանքները, ինչպես նաև աղբյուր է ծառայում հավատքի, դավանական սկզբունքների, կրոնաբարոյական կյանքի ու հոգևոր սննդի համար: «Սուրբ Գիրք» տերմինը, որ կիրառվում է քրիստոնեական բոլոր եկեղեցիների կողմից, թարգմանությունն է հունարեն βίβλος (biblos) բառի, որը թարգմանվում է գիրք, շարադրանք:

«Գիրք» կամ «գրքեր» անվանումը Սուրբ Գիրքը օգտագործում է դեռևս Հին Կտակարանում (Սաղմ. 39:8), իսկ Նոր Կտակարանում Քրիստոսը և առաքյալները Հին Կտակարանի Սուրբ Գրքերը անվանում են «գրքեր» և «գրություններ» շարունակել...

Դեկտեմբերի 12
Հայ մարմնակրթական ընդհանուր միություն, տարածված հապավումը Հ.Մ.Ը.Մ. (արևմտահայերեն՝ Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւն, անգլերեն՝ Armenian General Athletic Union կամ Homenetmen.) հայկական մարզական և սկաուտական կազմակերպություն:

Հիմնադրվել է 1918 թ. նոյեմբերի 18-ին Կոստանդնուպոլսում: Նշանաբանն է «Բարձրացի՛ր, բարձրացո՛ւր»: Ունի մասնաճյուղեր աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում:

Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրումը սերտորեն կապված է 19-րդ դարում Օսմանյան կայսրությունում ծայր առաջ մարմնամարզական շարժման հետ: Դեռ մինչև Առաջին համաշխարհային պատերազմը Օսմանյան կայսրության տարածքում գործում էին բազմաթիվ մարզական ակումբներ և հաստատություններ: Դրանցից էին Կ. Պոլսում և դրա շրջակայքում հիմնված Սկյուտարի, Սանթրալի, Գում Գափուի, Բերայի, Սամաթիայի, Գատըգյուղի ակումբները շարունակել...

Դեկտեմբերի 13
Պարթենոնի տաճար, Հունաստանի խորհրդանիշերից մեկը
Պարթենոնի տաճար, Հունաստանի խորհրդանիշերից մեկը

Հունաստան (հուն․՝ Ελλάδα), պաշտոնապես Հունաստանի Հանրապետություն (Ελληνική Δημοκρατία, Ellīnikî Dīmokratía, երկիր Հարավ-արևելյան Եվրոպայում:

Մայրաքաղաքն և խոշորագույն քաղաքն Աթենքն է (վերջինիս տարածքի մեջ է մտնում նաև Պիրեուս համայնքը): Համաձայն 2011 թ. մարդահամարի նախնական տվյալների ունի 11 միլիոն բնակիչ: Ժամանակակից Հունաստանը իր արմատներով սկիզբ է առնում Հին Հունաստանի քաղաքակրթությունից, որն ընդհանուր առմամբ համարվում է արևմտյան քաղաքակրթության օրրանը: Այն ժողովրդավարության, Արևմտյան փիլիսոփայության, Օլիմպիական խաղերի, Արևմտյան գրականության և պատմագրության, քաղաքագիտության, հիմնական գիտական և մաթեմատիկական սկզբունքների, և Արևմտյան դրամայի, ներառյալ ողբերգության և կատակերգության, ծննդավայրն է: Այս ժառանգությունը մասամբ արտահայտված է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային Ժառանգության ցանկում 17 հուշարձաններով․ այդ քանակով Հունաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում 13-րդն է աշխարհում և 7-րդը Եվրոպայում:

Ժամանակակից Հունաստանը հիմնադրվել է 1830 թ., Հունական անկախության պատերազմից հետո շարունակել...

Դեկտեմբերի 14
Ժոսլեն Անգլոման (ֆր.՝ Jocelyn Angloma) (ծնվել է 1965թ. օգոստոսի 7-ին Գվադելուպայի Լես Աբիմես քաղաքում) ֆրանսա-գվադելուպական ֆուտբոլային պաշտպան է: Ելույթ է ունենում գվադելուպական «Էտուալ» ակումբի կազմում: Հանդիսանում է ակումբի ամենատարեց ֆուտբոլիստը:

Ֆուտբոլային կարիերան սկսել է գվադելուպական «Էտուալ» ակումբում, որտեղ էլ նրան նկատեցին «Ռենի» սկաուտները: Գալով Ֆրանսիա և «Ռենի» կազմում երեք տարի հանդես գալուց հետո, Ժոսլենը տեղափոխվում է «Լիլ»: Նրա խաղը ֆուտբոլիստի վրա բևեռում է ֆրանսիական գեր-ակումբների ուշադրությունը, և 1990թ. անցնում է «Պարի Սեն - Ժերմեն»: Չնայած այն բանին, որ նա հաճախ էր հայտնվում հիմնական կազմում, սակայն նա այդպես էլ չհարմարվեց նոր թիմում:

Ղեկավարությունը ընդառաջեց Անգլոմայի խնդրանքներին և նրան բաց թողեց Մարսելի «Օլիմպիկ» շարունակել...

Դեկտեմբերի 15
Մովսես Խորենացի
Մովսես Խորենացի

Մովսես Խորենացի (մոտ 410թ. - մոտ 490թ.), Հայ գրականության ոսկե դարի գրող-պատմիչ, մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, իմաստասեր, աստվածաբան, համարվում է հայ միջնադարյան պատմագրության ամենակարկառուն դեմքը՝ Պատմահայրը։

Նրա «Պատմություն Հայոց» աշխատությունը միջնադարում եղել է ազգային ինքնաճանաչման, քաղաքական-հայրենասիրական դաստիարակության ուսումնական ձեռնարկ։ Հայ սերունդները ակնածանքով ու երախտագիտությամբ են հիշել Խորենացուն, մեծարել նրան «Պատմահայր», «Մեծն Մովսես», «Քերթողահայր»,«Տիեզերահռչակյալ» և այլ պատվանուններով:

Խորենացու մասին կենսագրական տեղեկությունները քիչ են: Դրանց մեծ մասը հաղորդում ինքը՝ հեղինակը, իր «Հայոց պատմության» մեջ պատահական կերպով: Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թթ, ենթադրաբար` Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում, մեկ այլ վարկածով՝ Սյունիքի Հաբանդ գավառի Խորեա(ն) գյուղում շարունակել...

Դեկտեմբերի 16
Ալեքսեյ Վիկտորովիչ Շվեդ (ռուս.` Алексей Викторович Швед, ծնվ.` դեկտեմբերի 16, 1988թ.), ռուս պրոֆեսիոնալ բասկետբոլիստ: Խաղում է հարձակվող պաշտպանի և խաղարկողի դիրքերում: Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Մինեսոտա Թիմբերվուլվզ» ակումբում:

2005-2006 թթ. հանդես գալով «ԲԿՄԱ Մոսկվա» ակումբի երիտասարդական հավաքականում` Շվեդը որպես պրոֆեսիոնալ բասկետբոլիստ սկսում է հանդես գալ 2006 թվականից:

2007 թվականի հունվարի 17-ին Շվեդը կատարում է իր նորամուտը Բասկետբոլի Եվրալիգայում` ընդդեմ լիտվական «Ժալգիրիսի»: Շվեդը պատանի հասակում մի քանի անգամ հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում. 2006 թվականին մասնակցել է ՖԻԲԱ-ի մինչև 18 տարեկանների և 2007 և 2008 թվականներին` մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունների շարունակել...

Դեկտեմբերի 17
Յանուշ Կորչակ, 1930 թ. լուսանկար
Յանուշ Կորչակ, 1930 թ. լուսանկար

Յանուշ Կորչակը (լեհ. Janusz Korczak, իրական անունը` Հենրիկ Գոլդշմիտ, հայտնի է նաև որպես Ծեր Բժիշկ կամ Պ-ն Բժիշկ (ծնված` 1878թ. հուլիսի 22-ին Վարշավայում, մահացած` 1942թ. օգոստոսի 5-ին կամ 6-ին, սպանվել է Տրեբլինկայի գերմանական մահապարտների ճամբարում), եղել է բժիշկ, մանկավարժ, գրող, լրագրող, հասարակական գործիչ, լեհական բանակի սպա:

Կորչակը նորարար մանկավարժ է եղել, կրթության մասին տեսական և գործնական հրապարակումների հեղինակ: Նա առաջինն էր երեխաների իրավունքների և երեխաների լրիվ հավասարության ոլորտում: Որպես մանկատան տնօրեն, նա մյուսների հետ միասին հիմնադրել է երեխաների արբիտրաժ դատարան, որտեղ երեխաները կարող էին բարձրացնել իրենց հետաքրքրող հարցերը, նրանք այդտեղ նաև կարող էին հայցեր հարուցել իրենց ուսուցիչների դեմ:

Կորչակը ստեղծել է «Փոքրիկ Շրջահայաց» վերնագրով առաջին ամսագիրը, որտեղ հրատարակել է երեխաների ուղարկած նյութերը, և որը նախատեսված էր առաջին հեթին երեխաների համար շարունակել...

Դեկտեմբերի 18
Պաբլո Պիկասո, 1962 թ. լուսանկար
Պաբլո Պիկասո, 1962 թ. լուսանկար

Պաբլո Պիկասո (1881 թ. հոկտեմբերի 25, Մալագա1973 թ. ապրիլի 8, Մուժեն, Ֆրանսիա), իսպանացի նկարիչ, գծանկարիչ, քանդակագործ: Կյանքի մեծ մասը անցկացրել է Ֆրանսիայում:

Հայտնի է որպես Կուբիստական շարժման հիմնադիր: Աշխատել է բազմազան ժանրերում` նպաստելով այդ ժանրերի զարգացմանը: Պիկասոն դեռևս վաղ տարիքից դրսևորել է գեղարվեստական ընդունակություններ` իր մանկության և երիտասարդության շրջանում նկարելով ռեալիստական ոճում: Սակայն 20-րդ դարի առաջին կեսին նրա ոճը փոխվում է տեսությունների, տեխնիկաների և գաղափարների ազդեցության տակ: Պիկասոյի արտիստիկ կատարումները նրան բերեցին համաշխարհային ճանաչում՝ դարձնելով նրան 20-րդ դարի արվեստի ամենահայտնի կերպարներից մեկը:

Պիկասոն ծնվել է 1881թ. հոկտեմբերի 25-ին Իսպանիայի Անդալուզիա շրջանի Մալագա քաղաքում (նկարչի ամբողջական անունը, ըստ մկրտության վկայականի՝ Պաբլո Դիեգո Խոսե Ֆրանսիսկո դե Պաուլա Խուան Նեպոմուսենո Մարիա դե լոս Ռեմեդիոս Սիպրիանո դե լա Սանտիսիմա Տրինիդադ Ռուիս ի Պիկասո էր) շարունակել...

Դեկտեմբերի 19
Տաթեւի վանքը
Տաթեւի վանքը

Տաթեւի Վանք, Հայ միջնադարեան ճարտարապետութեան նշանաւոր յուշարձաններէն մէկն է. վանական համալիրը կը գտնուի Հայաստանի Հանրապետության Սիւնիքի Տաթեւ գիւղին մօտ: Թ. դարու վերջաւորութեան, ան կը դառնայ Սիւնեաց եպիսկոպոսութեան աթոռանիստ: Վանքը կարեւոր դեր կը խաղայ շրջանի պատմութեան մէջ, դառնալով քաղաքական, կրօնական եւ մշակութային կեդրոն:

ԺԴ. եւ ԺԵ. դարերուն Տաթեւի մէջ կը գործէ հայկական կարեւորագոյն համալսարաններէն մին: Այստեղ կ'արձանագրուին նշանակալի գիտական, կրօնական եւ փիլիսոփայական աշխատանքներ, կը ծաղկի մատենագրութիւնն ու մանրանկարչութիւնը: Տաթեւի մտաւորականները կարեւոր առաջնորդական դեր կը խաղան օտար բռնակալներու դէմ պայքարի ճիգերուն: շարունակել... (արևելահայերեն տարբերակ, այլ արևմտահայերեն հոդվածներ)

Դեկտեմբերի 20
Դմիտրի Դմիտրիևիչ Շոստակովիչ (ռուսերեն՝ Дмитрий Дмитриевич Шостакович, սեպտեմբեր 25, 1906 - օգոստոս 9, 1975), լեհական ծագումով ռուս կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ և հասարակական գործիչ։

Դիմիտրի Շոստակովիչը 20-րդ դարի ամենախոշոր կոմպոզիտորներից է և հսկայական ազդեցություն է ունեցել համաշխարհային երաժշտության վրա։ Իր ստեղծագործական կյանքում անդրադարձել է գրեթե բոլոր երաժշտական ժանրերին։ Մստիսլավ Ռոստրոպովիչը Շոստակովիչի երաժշտությունը համարում էր «Ռուսաստանի գաղտնի պատմություն»։

Դիմիտրի Շոստակովիչը ծնվել է 1906 թվականի սեպտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում: Դիմիտրի Շոստակովիչը ծնվել է 1906 թվականի սեպտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում։ Ընտանիքում նա երեք երեխաներից մեկն էր, ուներ իրենից տարիքով մեծ և փոքր քույրեր։ շարունակել...

Դեկտեմբերի 21
Գրաբար արձանագրություն Դադիվանքում։
Գրաբար արձանագրություն Դադիվանքում։

Լեռնային Ղարաբաղի պատմություն. գտնվելով կովկասյան և մերձավորարևելյան քաղաքակրթությունների ու մշակույթների ակտիվ փոխազդեցության ոլորտում այս երկրամասը տարբեր ժամանականերում հանդես է եկել տարբեր անուններով։ Սակայն դրանցից ամենահինը և գործածականը՝ «Արցախ» անվանումն է, որն ըստ ժողովրդական ստուգաբանության նշանակում է «Արայի անտառներ» — առասպելական մի թագավորի սիրած որսավայրը։

Ուրատական սեպագիր արձանագրություններում երկրամասը կոչվում են «Ուրտեխե» - «Ուրտեխինի»։ Ըստ էության երկրամասն նույն անունով են կոչել նաև հին հույները։ Հույն հեղինակ Ստրաբոնի «Աշխարհագրությունում» (մ.թ. I դար) Քուռ գետի աջ ափին գտնվող երկրամասը հիշատակվում է «Օրխիստենա» (Orcisthnh) անունով՝ որպես Մեծ Հայքի մարզերից մեկը, հայտնի իր մեծաքանակ այրուձիով։

Միջնադարում Արցախը հայտի է եղել նաև «Ծավդեք» (Ծավդեքյան իշխանական տան անունով, որ Առանշահիկների մի ճյուղն էր կազմում), «Փոքր Սյունիք», 13-րդ դարից «Խաչեն» անուններով։ 18-րդ դարում գործածական էր «Փոքր Հայաստան» անվանումը։ Միևնույն ժամանակ Ուտիք նահանգի հետ միասին Արցախը կոչվել է «Աղվանք», «արևելից կողմանք», «Խորին աշխարհն Հայոց» շարունակել...

Դեկտեմբերի 22
Ուրիշ աշխարհ. Լիկանների ապստամբությունը ֆիլմի հերոս Լուցիանի դերակատար Մայքլ Շին
Ուրիշ աշխարհ. Լիկանների ապստամբությունը ֆիլմի հերոս Լուցիանի դերակատար Մայքլ Շին

«Ուրիշ աշխարհ. Լիկանների ապստամբությունը» կամ «Անդրաշխարհ. Լիկանների ապստամբությունը» (անգլ.՝ «Underworld: Rise of the Lycans») հայտնի «Ուրիշ աշխարհ» ֆիլմի երրորդ մասը, որի ռեժիսորը Փաթրիկ Տոտոպուլոսն է:

Այս ֆիլմն իրականում հանդիսանում է «Ուրիշ աշխարհ» ֆիլմի նախաբան ֆիլմը: Ֆիլմում պատմվում է շատ դարեր առաջ վամպիրների և մարդագայլերի միջև ծագած արյան պատերազմի մասին, որտեղ մարդագայլերը դեռ ծառայում էին Մահվան Ասպետներին: Երիտասարդ լիկան Լյուցիանը` մարդագայլերի հզոր առաջնորդը, այլևս չի կարողանում տանել իր ցեղի ստրկացման փաստը և ըմբոստանում է վամպիրների արքայի` Վիկտորի դեմ: Լյուցիանին օգնության է հասնում նաև Սոնյան` Վիկտորի աղջիկը:

«Ուրիշ աշխարհ. Լիկանների ապստամբություն» ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է 2009 Հունվարի 23-ին միանգամից 2,942 կինոթատրոններում: Միայն ԱՄՆ-ում իր առաջին օրվա ցուցադրումից կազմած եկամուտը եղել է 8,050,000 ԱՄՆ դոլար շարունակել...

Դեկտեմբերի 23
Կիլիկիայի Հայկական Իշխանության դրոշ
Կիլիկիայի Հայկական Իշխանության դրոշ

Կիլիկիայի Հայկական Իշխանություն (հայտնի է նաև որպես Կիլիկյան Հայաստան կամ Փոքր Հայք կամ Հայաստան), միջնադարյան հայկական անկախ պետություն` ստեղծված սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով Կիլիկիա գաղթած հայերի կողմից: Գտնվելով Մեծ Հայքից դուրս, այն զբաղեցնում էր պատմական Կիլիկիա շրջանը:

Կիլիկիա անվան ստույգ ծագումնաբանություն չկա, սակայն որոշ գիտնականների կարծիքով Կիլիկիա անունը ծագել է եբրայերեն «քելկիմ», «քալեկ» կամ հունական «կալիս», «կալիկա» բառերից, որոնք թարգմանաբար նշանակում են «քարքարոտ»:

Իշխանության հիմքը դրվել է 1080 թ-ին Բագրատունիների շառավիղ` Ռուբինյանների կողմից: Մայրաքաղաքը սկզբնապես Տարսոնն էր, հետագայում Ադանան և վերջիվերջո Սիսը շարունակել...

Դեկտեմբերի 24
Օվկիանոսը եղանակի և կլիմայի ձևավորման ուժ:

Օվկիանոսը (հունարեն՝ Ωκεανός, Օկեանուս) աղի ջրի ահռելի զանգված է և ջրոլորտի հիմնական բաղադրիչը։

Երկրագնդի մակերևույթի մոտ 70%–ը (մոտ 361 միլիոն քառակուսի կիլոմետր մակերես) ծածկված է օվկիանոսով՝ ջրային անընդհատ զանգվածով, որը պայմանականորեն տարաբաժանվում է մի քանի հիմնական օվկիանոսների և ավելի փոքր ծովերի։ Այս մակերեսի կեսից ավելին ունի 3.000 մետրից ավել խորություն։ Օվկիանոսային միջին աղիությունը կազմում է մոտ 3.5%, և գրեթե ամբողջ ծովաջրի աղիությունը ընկած է 3.1% և 3.8%–ի միջև։

Արտերկրային օվկիանոսները կարող է բաղկացած լինեն քիմիական տարրերի և միացությունների լայն ցանկից: Արտերկրային մակերևույթի միակ հաստատված կայուն լուծույթով խոշոր մարմինները Տիտանի լճերն են, չնայած փաստեր կան արեգակնային համակարգում այլ օվկիանոսների գոյության մասին:

Այնպիսի միացություններ, ինչպիսիք աղերն են և ամիակը խառնված ջրին հայտնի են որպես ջրի սառցակալման ջերմաստիճանը իջեցնող, ինչը հնարավորություն է տալիս ջրային ռեսուրսներին մեծ քանակությամբ գոյություն ունենալ արերկրային տարածքներում ծովի ջրի կամ սառույցի տեսքով: շարունակել...

Դեկտեմբերի 25
Կրզեն (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Grizan - Գիրզան կամ ադրբ.՝ Kiizan - Կիրզան), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Թովուզի շրջանում, շրջկենտրոն Թովուզ (Տավուշ) քաղաքից կազմում է 16 կմ հյուսիս-արևելք՝ Կուր գետից 1 կմ հեռավորության վրա՝ ոչ հեռու այն վայրից, որտեղ Տավուշ գետը միախառնվում է Կուրին, ծովի մակերևույթից 170-185 մ բարձրության վրա: Նախկինում (աստիճանաբար՝ մինչև 1905-ը և մինչև 1990-ները) մեծ հայաբնակ գյուղ էր։

Հնում գյուղը գտնվել է ներկայիս վայրից 1 կմ արևելք՝ Կուր գետի աջ ափին և մի քանի անգամ ենթարկվել տեղափոխությունների: Գյուղի մերձակայքում պահպանված հին գյուղատեղիների առկայությունը վերը նշվածի վկայությունն է:

1998 թվականին արդեն թրքաբնակ հայոց հինավուրց Կրզենը անվանափոխվել է և դարձել Գյունաշլի: 19-րդ դարում լեզգիների՝ հաճախակի կրկնվող արշավանքների հետևանքով Կրզենը հարուստ ու բարեշեն բնակավայրից վերածվել է սակավամարդ ու աղքատիկ գյուղակի: Կրզենի համար առանձնապես կորստաբեր էր Բուլղադարի գլխավորած հրոսակախմբի անակնկալ հարձակումը (Շամիլի օրերում՝ 1797-1871) եկեղեցական տոնակատարության պահին շարունակել...

Դեկտեմբերի 26
Ինգրիդ Բերգման (շվեդ.` Ingrid Bergman, օգոստոսի 29, 1915, Ստոկհոլմ, Շվեդիա - օգոստոսի 29, 1982, Լոնդոն, Մեծ Բրիտանիա), թատրոնի և կինոյի շվեդ հայտնի դերասանուհի:

Խաղացել է ամերիկյան և եվրոպական ֆիլմերում, Օսկարի եռակի և Ոսկե Գլոբուսի քառակի դափնեկիր: Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 4-րդ տեղում է:

Ինգրիդ Բերգմանը ծնվել է 1915 թվականին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Նա մանուկ հասակից մեծացել է առանց ծնողների: 3 տարեկանում մահացել է մայրը, իսկ 13 տարեկանում հայրը` Յուստուս Սեմուել Բերգմանը, ով մասնագիտությամբ դերասան և լուսանկարիչ էր: Նրան խնամքի տակ է վերցնում իր հորեղբայր` Օտտո Բերգմանը, ով ուներ 5 երեխա: Արդեն 17 տարեկանում նրան աշխատանքի են վերցնում Ստոկհոլմի թագավորական դրամատիկական թատրոնում շարունակել...

Դեկտեմբերի 27
բազմատեսակ բոտիխոներ Չինչիյա դե Մոնտեարագոնի Խեցեգործական թանգարանում
բազմատեսակ բոտիխոներ Չինչիյա դե Մոնտեարագոնի Խեցեգործական թանգարանում

Բոտիխո (իսպ.՝ botijo), կավե ծակոտկեն տարա, որի մեջ ջուրը սառն է պահպանվում։ Խեցեգործության մեջ այն բնութագրվում է, որպես գնդանման տարա, որի վերևի մասում կա բռնակ և 2 կամ ավել անցքեր։ Լայն անցքը, որով հեղուկը լցվում է տարայի մեջ, սովորաբար անվանում են բերան, իսկ մյուս անցքերը՝ ծորակ, որի միջոցով ջուրը դուրս է գալիս բարակ շիթերի տեսքով և կարելի է ջուր խմել առանց զգալի կորուստների։

Բոտիխոն իսպանական մշակույթը բնորոշող իր է, որն իրենց առօրյա կենցաղում օգտագործում են Կաստիլիայում, Արագոնում և թերակղզու հարավային երրորդականում (Էստրեմադուրա, Լա Մանչա, Լեվանտե, Անդալուսիա), ինչպես նաև հյուսիսային խոնավ կամ կղզային տարածաշրջաններում։

Ամենահին բոտիխոն, որը պատկանում է արգարիկական մշակույթին, հայտնաբերվել է Պիրենեյան թերակղզու՝ Մուրսիա շրջանի կենտրոնին մոտ գտնվող Պունտառոն Չիկո (Բենիախան) գերեզմանատան պեղումների ժամանակ և ներկայումս պահպանվում է Մուրսիայի հնէաբանական թանգարանում։ շարունակել...

Դեկտեմբերի 28
ԳԴՀ ընդունիչ
ԳԴՀ ընդունիչ

Գլոբալ Դիրքորոշման Համակարգը (ԳԴՀ, անգլ.՝ GPS) միակ լիիրավ գործող Գլոբալ Նավիգացիոն Արբանյակային Համակարգն է, որը բաղկացած է 24 արբանյակներից, որոնք հեռարձակում են ճշգրիտ միկրոալիքային ազդանշաններ, հնարավորություն տալով ԳԴՀ ընդունիչներին որոշելու իրենց դիրքն, արագությունն, ուղղությունն և ժանանակը։ Այն ստեղծվել է Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարարության կողմից։ Նմանատիպ համակարգերից է նաև ռուսական GLONASS–ն, եվրոպական Galileo Դիրքորոշման Համակարգը, չինական COMPASS նավիգացիոն համակարգը և հնդկական IRNSS–ը։ Սակայն բոլոր վերոհիշյալները դեռ մշակման և ստուգման փուլերում են։

Սովորական ԳԴՀ ընդունիչը որոշում է իր դիրքն հիմնվելով չորս և ավելի ԳԴՀ արբանյակներից ստացված ազդանշանների վրա։ Այդ ստացված ինֆորմացիայի հիման վրա որոշվում են դիրքային պարամետրերը՝ x, y, z, և ժամանակը՝ t։

ԳԴՀ-ն կազմված է երեք հիմնական սեգմենտներից՝ տարածքային սեգմենտից (ՏՍ), կառավարման սեգմենտից (ԿՍ) և օգտագործողի սեգմենտից (ՕՍ) շարունակել...

Դեկտեմբերի 29
Ջրհոսն անզեն աչքով դիտելիս
Ջրհոսն անզեն աչքով դիտելիս

Ջրհոս, (լատին․՝ Aquarius) կենդանակերպի համաստեղություններից: Նշանակումը՝ (յունիկոդով՝ ♒), ջուր է խորհրդանշում: Հարևաններից են Այծեղջյուրը, հարավային և արևմտյան Ձկները: Արեգակը Ջրհոսի համաստեղությունում գտնվում է փետրվարի 15-ից մինչև մարտի 8-ը:

Ջրհոսի պայծառ աստղերը α-ն (2,93m) և β-ն (2,87m) են: Մնացած աստղերը (թվով 20) 3,3m-ից մինչև 4,5m մեծության են,այնպես որ միայն պարզ և մթին գիշերներին է հաջողվում անզեն աչքով տեսնել սափորը ձեռքին վազող մարդու գծապատկերը: Ի հակադրություն պայծատ աստղերի բացակայության, Ջրհոսը բավականին մեծ տարածք է զբաղեցնում՝ մոտ 980 քառակուսի աստիճան:

Համաստեղությունը ճիշտ գտնելու համար պետք է օգտվել Պեգասի Մեծ Քառակուսուց: Վերջինիս α And և β Peg աստղերով ներքև տարված անկյունագծի շարունակությունն անցնում է ճիշտ Ջրհոսի գլխի վրայով: Իսկ եթե Մեծ Քառակուսու աջ կողմը (β և α Peg) շարունակենք նորից դեպի ներքև (հարավ), ապա այն կանցնի սափորի և ջրի շիթի վրայով: Այնպես որ Մեծ Քառակուսուց «օգնության եկած» այս երկու ուղիղները հրաշալի ուղեցույց են, որոնցով կազմված անկյան մեջ համարյա ամբողջովին (բացի ետ դրած ոտքից) գտնվում է պատանի Ջրհոսը: շարունակել...

Դեկտեմբերի 30
Դանիայի Արքայական թատրոնը
Դանիայի Արքայական թատրոնը

Դանիական թատրոնը ծագել է միջնադարյան եկեղեցիներում կատարվող Զատիկի և Հայտնության տոնի ծիսակատարություններից։ Կրոնական դրամաները, ինչպես նաև ֆարսերը, որոնք խաղում էին գերմանացի դերասանները, ի հայտ եկան 15-րդ դարում։ Թեև եկեղեցական դրամաներն արգելվեցին Բարեփոխումների ժամանակ, սակայն դպրոցներում և այլ կրթական հաստատություններում շարունակվում էին բեմադրվել լատինական կատակերգություններ, ինչպես նաև ժամանակակից այլ ժանրեր (աստվածաշնչյան «Սյուզաննա» (1576))։

16-17-րդ դարերում միապետները կազմակերպում էին շքեղ փառատոներ՝ իտալական մոտիվներով, այլաբանական շքերթներով։ Թատրոնի զարգացմանը հատկապես նպաստում էին Քրիստիան IV (թագ․ 1596-1648) և Ֆրեդերիկ III (թագ․ 1648-1670) արքաները։

Օտարերկրյա ազդեցությունը շարունակվեց նաև 1662 թվականին, երբ դանիացի մի վաճառական արտոնագիր ձեռք բերեց կառուցելու Կոպենհագենի առաջին հասարակական թատրոնը (1663-1666), որը սակայն երկար չգործեց։ Դանիայի առաջին օպերային տունը բացվեց 1703 թվականին։ Այդ ժամանակ պալատում հանդես էին գալիս ֆրանսիական թատերախմբեր, որոնց մեջ էր նաև Ռենե Մագնոն դե Մոնտեգուն, ում հայրը ճանաչում էր Մոլիերին: շարունակել...

Դեկտեմբերի 31
«Քրիստոսի չարչարանքները» (անգլ.՝ The Passion of the Christ) 2004 թվականին նկարահանված ֆիլմ է, որի ռեժիսորը Մել Գիբսոնն է, իսկ գլխավոր դերակատարը՝ Ջեյմս Կեվիզելը։ Ֆիլմի յուրահատկությունն այն է, որ նկարահանված է արամեերեն, եբրայերեն և լատիներեն լեզուներով։

Ֆիլմը նկարագրում է Հիսուս Քրիստոսի չարչարանքները և այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել նրա երկրային կյանքի վերջին տասներկու ժամերի ընթացքում՝ սկսած ձիթենու այգում նրա աղոթքից, մինչև խաչելությունը։ Ֆիլմն առաջացրել է բազմաթիվ հակասություններ, հիմնականում հրեական համայնքների շրջանում, որոնք անվանել էին այն անտիսեմիտական (չնայած այն հիմնված է Ավետարանների բովանդակության վրա)։ Այն քննադատվել է նաև ծայրահեղ դաժանության տեսարաների համար, որոնք ցուցադրվում են ամբողջ ֆիլմի ընթացքում։

«Քրիստոսի չարչարանքները» ֆիլմը՝ իր թատերական ցուցադրման ընթացքում, հավաքել է ավել քան $600 միլիոն և դարձել է բոլոր ժամանակների ամենաշահութաբեր ոչ անգլալեզու ֆիլմը։ Այն առաջադրվել է երեք «Օսկարի»՝ լավագույն երաժշտության, դիմահարդարման և օպերատորական աշխատանքի համար:

Ֆիլմը սկսվում է Գեթսեմանյան այգում, երբ Քրիստոսը աղոթում է, մինչ առաքյալները քնած են։ Մինչ այդ աշակերտներից մեկը` Հուդա Իսկարիովտացին, մատնում է իր ուսուցչին երեսուն արծաթի դիմաց։ շարունակել...

2012 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր