Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Զովունի)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Դավանանք | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի |
Հոգևոր կարգավիճակ | չգործող |
Ներկա վիճակ | կիսավեր, տարվա մեջ 3-4 ամիս գտնվում է ջրի տակին |
Մասն է | Զովունի գյուղատեղիի հուշարձանախումբ |
Կազմված է | Գերեզմանոց |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետական տիպ | Հայկական |
Ճարտարապետական ոճ | Գմբեթավոր դահլիճ |
Հիմնադրված | 5-րդ դար |
![]() | |
![]() | |
40°30'31.6"N 44°26'07.2"E |
Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի, հայկական եկեղեցի Հայաստանի Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի ձախ ափին, թեքության վրա։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զովունիի Պողոս-Պետրոս եկեղեցին կառուցվել է 5-րդ դարի առաջին կեսին՝ բազիլիկ հատակագծով։ 5-րդ դարի վերջին կամ 6-րդ դարի սկզբին Գրիգոր Գնթունի իշխանը տաճարը վերակառուցել է ներսից՝ պայտաձև, դրսից ուղղանկյուն խորանով գմբեթավոր եկեղեցու՝ երկայնական պատերին հզոր գմբեթակիր որմնամույթեր կցելով։
Զովունիի Պողոս-Պետրոս եկեղեցին հայ ճարտարապետության մեջ եկեղեցական շենքի նոր տիպի՝ գմբեթավոր դահլիճի առաջին օրինակն է։ Պողոս-Պետրոս եկեղեցին վերանորոգվել է 1896-ին, քարե կտուրի փոխարեն ծածկվել է փայտով։ 20-րդ դարում քանդվել են եկեղեցու ծածկը և հարավային պատը։
Ջրամբարի կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]
1962-1967 թթ-ին Ապարանի ջրամբարի շինարարության պատճառով Պողոս-Պետրոս եկեղեցու արևելյան կողմում եղած 4-5-րդ դարերի Թուխ Մանուկ փոքրաչափ բազիլիկ տիպի միանավ եկեղեցին և հարավային կողմում եղած 5-րդ դարի Սուրբ Վարդան մատուռ-դամբարանը 1967 թ-ին տեղափոխվել են գյուղի արևելյան կողմում գտնվող Խաչեր կոչվող հատվածը և իրենց պահպանված չափով վերաշարվել։ Պողոս-Պետրոս եկեղեցին, ցավոք, մնացել է նույն տեղում և 1967 թ-ից սկսած տարեկան 3-4 ամիս մինչև պատուհանների բարձրությամբ մնում է ջրի գերության մեջ։ Այդ վիճակով էլ մինչև 2005 թթ. շինության պատերն ամբողջական վիճակում պահպանվում էին։ Միայն 2005 թ-ին եկեղեցու արևելյան պատը տևական ողողումներից հետո քանդվել է։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիկտոր Պետրոսյանց /Տիգրան Պետրոսյանց/, Նիգ-Ապարանի պատմաճարտարապետական հուշարձանները։ Երևան, 1988 թ., էջ 31-36։
- Վիկտոր Պետրոսյանց /Տիգրան Պետրոսյանց/, Զովունիի արձանագրությունները։ ՀՀ ԳԱ "Պատմա-բանասիրական հանդես", 1980 թ., թիվ 3, էջ 303-306։