«Սևան (քաղաք)»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 179. | Տող 179. | ||
|date=December 2011 |
|date=December 2011 |
||
}} |
}} |
||
== Մշակույթ == |
|||
=== Սևանի բնագիտական թանգարան === |
|||
Սևանի բնագիտական թանգարանում ներկայացված են Սևանա լճի և նրա շրջակայքի, [[ֆլորա]]յի և [[ֆաունա]]յի, ինչպես նաև հայերի ավանդական կյանքի տարրերի երկրաբանական առանձնահատկությունները։ <ref name="ուղեցույց"/> |
|||
=== Բուսաբանական այգի === |
|||
Բուսաբանական այգին գտնվում է ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա։ Այգում կարելի է գտնել եվրոպական և ասիական ավելի քան 420 բուսատեսակներ։ <ref name="ուղեցույց"/> |
|||
== Քույր քաղաքներ == |
== Քույր քաղաքներ == |
16:55, 20 Օգոստոսի 2013-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևան (այլ կիրառումներ)
Քաղաք | ||
---|---|---|
Սևան | ||
Սևանա լճի տեսարան | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Գեղարքունիքի | |
Քաղաքապետ | Ռուդիկ Ղուկասյան | |
Հիմնադրված է | 1842 թ. | |
Այլ անվանումներ | մինչև 1935 — Ելենովկա | |
Տվյալ կարգավիճակում | 1961 թվականից | |
Մակերես | 17,75 կմ² | |
ԲԾՄ | 1 900 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 24060 մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | սևանցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 (261) | |
Փոստային դասիչ | 1501-1505 | |
Պաշտոնական կայք | sevancity.am | |
| ||
Սևանը, քաղաք Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի հյուսիս-արևմտյան ափին, Երևանից 66 կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա և զբաղեցնում է 7500 քկմ տարածք։ [1] Բնակավայրը 1842թ-ին հիմնադրել են եկվոր ռուս աղանդավորները և կոչել են Ելենովկա`ի պատիվ Պավել 1-ին ցարի աղջիկներից մեկի` Ելենայի։ 1935թ. այն վերանվանվեց Սևան։ 1961թ. բնակավայրին շնորհվեց շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակ /մեկ ավանով և տասը գյուղով/, իսկ 1967թ.-ին` հանրապետական ենթակայության։
Հայաստանի վարչատարածքային նոր բաժանմամբ Սևանը դարձավ ինքնուրույն համայնք և ներառում է Սևան քաղաքը, Ցամաքաբերդ, Գոմաձոր թաղամասերը, Գագարին բնակավայրը։2005թ-ին հաստատվեցին համայնքի վարչական սահմանները, որի արդյունքում Սևան համայնքը զբաղեցնում է 1775.7հա հողատարածք։
Իր աշխարհագրական դիրքով Սևանը Հայաստանի ամենալեռնոտ շրջաններից է. գտնվում է Արեգունի, Փամփակի և Գեղամա լեռնաշղթաների հանգուցակետում։ Համայնքն իր ափամերձ տարածքներով զբոսաշրջությամբ, հանգստի, առողջարանային հիանալի բնակավայր է։ Այն առանձնանում է ջրային ռեսուրսներով, բնապահպանական և մշակութային հուշարձաններով։
Համայնքում գործունեություն են իրականացնում մի շարք հասարակական կազմակերպություններ, ասոցիացիաներ, հիմնադրամներ։
Անցյալ դարի 90-ական թթ-ին փակվեցին և սեփականաշնորհվեցին քաղաքի խոշոր ձեռնարկություններն ու գործարանները, որոնք այսօր չեն գործում։
Ներկայումս սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթություններից է փոքր և միջին բիզնեսի, զբոսաշրջության գործի զարգացումը, որոնց ուղղությամբ իրականացվում են ծրագրեր։ Բնակչության մի մասը զբաղված է կրթության, մշակույթի, ծառայությունների մատուցման ոլորտներում։[2][3] 2012 թվականի նոյեմբերի 10-ին մեծ շուքով նշվեց քաղաքի 170 ամյակը։
Համայնքի բնակարանային տնտեսության պահպանումն իրականացվում է գործող 4 համատիրությունների միջոցով, որոնք ընդգրկում են 201 բազմաբնակարան շենք։
Համայնքային ոչ առևտրային 11 կազմակերպությունների` 5 նախակրթարանների, Հովհ. Այվազովսկու անվան արվեստի, երաժշտական դպրոցների, Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի, Վ. Ստեփանյանի անվան Գրադարանների կենտրոնացված համակարգի /7 գրադարան/, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, համայնքային մշակութային կենտրոնի գործունեության շնորհիվ նախադպրոցական կրթության իրականացումը, մարզամշակութային առօրյան, երեխաների արտադպրոցական աշխատանքների կազմակերպումը իրականացվում է համակարգված ու նպատակային։
Համայնքային մշակութային կյանքի ռիթմն ապահովում են «Սևան» ժողովրդական և «Սուինա-Սևան» ժամանակակից պարերի և «Ակորդներ» էստրադային համույթները։
Համայնքում գործում են 6 հիմնական և 1 ավագ դպրոց, արհեստագործական ուսումնարան, քոլեջ, բժշկական ուսումնարան։ Սևանում է գտնվում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը, որի բնագիտական թանգարանն էլ Սևանա լճի, տարածաշրջանի կենդանական և բուսական աշխարհի, ժողովրդագրության, ավանդույթների ամբողջական ցուցանմուշների և ցուցադրությունների եզակի վայր է։
Սևանը գործնական-ընկերային ապակենտրոնացված հարաբերությունների ոլորտում ունի լուրջ հաջողություններ։ «Սևան-Գրենոբլ» քույր քաղաքներ համագործակցությունը բոլորում է իր 7-ամյա կենսագրությունը և ներառում է զբոսաշրջային, կրթական և առողջապահական ոլորտները` ամրապնդելով հայ-ֆրանսիական բարեկամությունը գործնական ծրագրերի տեսքով։
Մեկամյա կենսագրություն ունեն Սևանի և Լեհաստանի Բրոդնիցա քաղաքի միջև հաստատված ապակենտրոնացված հարաբերությունները։ Համագործակցության ոլորտներն են` տեղական ինքնակառավարման մարմինների միջև փորձի, տեղեկատվության փոխանակում, համագործակցություն կրթության, մշակույթի, սպորտի բնագավառներում, զբոսաշրջության, երիտասարդների փոխանակման ծրագրերի իրականացում։
Վերջին տարիների ընթացքում համայնքում միջազգային և տեղական կազմակերպությունների և համայնքային ներդրումների միջոցով իրականացվել են մի շարք ծրագրեր։
Համայնքի ղեկավար Գ. Մալխասյանի նախաձեռնությամբ 2003թ-ին ստեղծված «Սևան բարեգործական» հիմնադրամի կողմից իրականացված հեռուստամարաթոների միջոցով հանգանակված գումարով իրականացվել են քաղաքապահպան ձեռնարկներ։ Սևանում լույս են տեսնում «Սևան» թերթը, «Ափ» ամսագիրը, գործում է «Գեղամա» հեռուստաընկերությունը։
Համայնքում գործունեություն են իրականացնում մի շարք հասարակական կազմակերպություններ, ասոցիացիաներ, հիմնադրամներ։
Զբաղվածությունը
Անցյալ դարի 90-ական թթ-ին փակվեցին և սեփականաշնորհվեցին քաղաքի խոշոր ձեռնարկություններն ու գործարանները, որոնք այսօր չեն գործում։
Ներկայումս սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթություններից է փոքր և միջին բիզնեսի, զբոսաշրջության գործի զարգացումը, որոնց ուղղությամբ իրականացվում են ծրագրեր։ Բնակչության մի մասը զբաղված է կրթության, մշակույթի, ծառայությունների մատուցման ոլորտներում։
Կլիման
Բարենպաստ աշխարհագրական դիրքի շնորհիվ արևոտ օրերի քանակը հասնում է 250-ի։ Ամառային ամիսների ընթացքում օդի միջին ջերմաստիճանը տատանվում է 20°C-30°C: Ձմեռները ձյունառատ են, իսկ ապրիլ-նոյեմբեր ամիսներին բավական ցուրտ է։ [1]
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Սևան (քաղաք)ում | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ |
Մշակույթ
Սևանի բնագիտական թանգարան
Սևանի բնագիտական թանգարանում ներկայացված են Սևանա լճի և նրա շրջակայքի, ֆլորայի և ֆաունայի, ինչպես նաև հայերի ավանդական կյանքի տարրերի երկրաբանական առանձնահատկությունները։ [1]
Բուսաբանական այգի
Բուսաբանական այգին գտնվում է ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա։ Այգում կարելի է գտնել եվրոպական և ասիական ավելի քան 420 բուսատեսակներ։ [1]
Քույր քաղաքներ
Աղբյուրներ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Գեղարքունիքի մարզի ուղեցույց, 2012թ
- ↑ Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1989). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 290.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Ա. Ա. Ասլանյան, Հ, Ղ Գրգեարյան (1981). Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ էջ 173.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Արտաքին հղումներ
|
|