Մեդովկա (Լոռու մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մեդովկա (այլ կիրառումներ)
Գյուղական համայնք
Մեդովկա
Կոորդինատներ: 41°12′0″ հս․ լ. 44°19′0″ ավ. ե. / 41.20000° հս․. լ. 44.31667° ավ. ե. / 41.20000; 44.31667
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Լոռի
Ներքին բաժանում Մեդովկա, Կրուգլայա շիշկա
Համայնքապետ Սամվել Ավետիսյան
Հիմնադրված է 1828 թ.
Մակերես 14.623 կմ²
ԲԾՄ 1550 մ
Կլիմայի տեսակ Բարեխառն
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 302[1] մարդ (2004)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
##Մեդովկա (Լոռու մարզ) (Հայաստան)
Red pog.png

Մեդովկա, գյուղական համայնք Հայաստանի Լոռու մարզում։ Համայնքի կազմում ընդգրկված են Մեդովկա և Կրուգլայա շիշկա գյուղերը։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 44 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից 6 կմ հարավ-արևելք։ Կլիման բարեխառն է, ձմեռը երկարատև ու ցրտաշունչ, ամառը՝ զով։ Գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 1213 հա, որից՝ 766,5 հա վարելահող, 125,9 հա խոտհարք, 258,2 հա արոտ։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1550 մ։ Տարածքը՝ 14.623 կմ2։ Հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և դաշտավարությամբ։ Հողերը անջրդի են։ Ցանվում է գարի, ցորեն և կարտոֆիլ։ Համայնքն ունի միջնակարգ դպրոց, բուժկետ, փոստի բաժանմունք։ Մեդովկա համայնքի Կրուգլայա Շիշկա գյուղի մոտ կա կապարի հանք։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդովկա և Կրուգլայա Շիշկա գյուղերը հիմնադրվել են 1828 թվականին ցարական Ռուսաստանի կայսրուհի Եկատերինայի կողմից արտաքսված ռուս մոլոկանների կողմից և մինչև արցախյան ժողովրդական շարժումը բնակեցված է եղել ռուսներով։ Ներկայումս համայնքի բնակչության մեջ մեծ տեղ են զբաղեցնում Ադրբեջանից բռնագաղթվածները և շրջակա գյուղերից վերաբնակիչները։ Նախնիները եկել են Տաշիրից։ Մեդովկայի ազգաբնակչության փոփոխությունը[1].

Տարի 1897 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 8 390 405 380 385 427 302

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]