Կաճաճկուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաճաճկուտ (այլ կիրառումներ)
Գյուղ
Կաճաճկուտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռի
ԳյուղԱլավերդի (համայնք)
Հիմնադրված է1890 թ.
ԲԾՄ1425 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն408[1] մարդ (2004)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Կաճաճկուտ (Հայաստան)##
Կաճաճկուտ (Հայաստան)

Կաճաճկուտ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանում, Լալվար լեռան հարավ-արևելյան ստորոտին։ Ալավերդի քաղաքից 10 կմ արևմուտք[2]։

Պատմություն

Նախկինում գյուղը ունեցել է Սեդվի անվանումը[3]։

Գյուղի հիմքը դրվել է 1890-ական թվականներին։

Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1425 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 58 կմ հյուսիս-արևելք։

Գյուղի շրջակայքում պահպանվել են Սեդվի գյուղատեղին (10-13-րդ դդ.) և ամրոցի մնացորդները (13-14-րդ դդ.)։ Այստեղ են գտնվում նաև Սեդվու Սբ. Նշան վանքը (13-14-րդ դդ.) և 13-14-րդ դդ. մատուռը։

Կլիմա

Կաճաճկուտն ունի բարեխառն լեռնային կլիմա։

Ձմեռները ցուրտ ցուրտ են և տևական։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։

Ամառները տաք են և համեմատաբար խոնավ, հենց այդ պատճառով էլ գյուղը սողանքայն է։

Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը կազմում է 700-800մմ։

Բնակչություն

Ըստ ազգային վիճակագրական ծառայությունների՝ 2004 թվականին համայնքի բնակչությունը կասմել է 408 մարդ[4]։

Կաճաճկուտի ազգաբնակչության փոփոխությունը[5][6].

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 29 391 663 653 701 483 537 408

Գյուղատնտեսություն

Գյուղում զարգացած է երկրագործությունը։

Բնակիչները հիմնականում զբաղվում են այգեգործությամբ, դաշտավարությամբ, պտղաբուծությամբ(ազնվամորի, կեռաս, մասուր և այլն), զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ և թռչնաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Սուրբ Նշան վանական համալիր(Սեդվի)

Սուրբ Նշան վանական համալիր

Սուրբ Նշան Վանական համալիրը գտնվում է Թումանյանի շրջանի Աքորի գյուղից 4 կմ դեպի հարավ, Կաճաճկուտ գյուղից 3 կմ հարավ-արևելյան ստորոտին՝ Աքորի-Կաճաճկուտ ավտոճանապարհին մոտ, Սեդվու ձորում։

Վանական Համալրից պահպանվել են Սուրբ Նշան եկեղեցին(XIII դար) կից մատուռով։

Հասարակական կառույցներ

2019 թվականի դրությամբ գյուղն ունի միջնակարգ դպրոց և բուժկետ։

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Լոռու մարզի մարդահաշիվ
  2. «Կաճաճկուտ գյուղը գտնվում է․․․».
  3. «ՀՀ բնակավայրերի բառարան» (PDF).
  4. «Լոռու մարզի մարդահաշիվ» (PDF). lori.mtd.am.
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 106» (PDF). Վերցված է 2013 Հոկտեմբերի 27-ին.
  6. Հակոբյան, Թաթուլ. «Կաճաճկուտ գյուղի բնակչությունը 1897-1931 թվականներին | Aniarc» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019-11-07-ին.