Հացավան (Սյունիքի մարզ)
Գյուղ | ||
---|---|---|
Հացավան | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Սյունիքի | |
Գյուղապետ | Շուշան Մարգարյան | |
Մակերես | 8,03 կմ² | |
ԲԾՄ | 1730 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 280 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | Հացավանցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Հացավան (նախկին անվանում՝ Սիսիան), գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում։ Այն գտնվում է Որոտանի ավազանի Զոհաջուր գետի ձախ ափին, մարզկենտրոնից 112 կմ հյուսիս–արևմուտք, ծովի մակերևույթից 1775 մ բարձրության վրա։ Հացավան է վերանվանվել 1940 թվականին։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2011 թվականին կատարած մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 280 մարդ, ինչը ավելացել է համեմատած 2001 թվականի մարդահամարից (262)։ Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների, ծխախոտի մշակությամբ և անասնապահությամբ։ Այստեղ պահպանվել են «Սիրունքար» գյուղատեղին, հին կամուրջը, «Բերդ» գյուղի ավերակները։
Մինչև 1940 թվականը բնակավայրը կոչվել է «Սիսիան»։ Հացավանի շրջակայքում գտնվում է Վասկաբերդ կոչվող ամրոցի ավերակները, ինչպես նաև հին գերեզմանոց։
Վասկաբերդի ներսից ստորգետնյա ուղի է իջնում դեպի ձորը։ Ենթադրվում է, որ ամրոցի պաշարման ժամանակ մարդիկ այդ ուղով իջել և գետից ջուր են վերցրել։
Հայտնի մարդիկ
- Աշոտ Ավագյան, հայ նկարիչ