Գետաթաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Գետաթաղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ԳյուղապետԱրթուր Դավթյան
Մակերես21,76 կմ²
ԲԾՄ1470 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն220 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունգետաթաղցի, գետաթաղեցի
Ժամային գոտիUTC+4
Գետաթաղ (Հայաստան)##
Գետաթաղ (Հայաստան)

Գետաթաղ (այլ անվանում՝ Վաղադին), գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2011 թվականին կատարած մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 220 մարդ, ինչը ավելացել է համեմատած 2001 թվականի մարդահամարից (194)։ Գյուղում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1702 թվականին[1]։

Միջնադարյան ժամանակաշրջանում գյուղը մտել է Սյունյաց աշխարհի Ծղուկք գավառի մեջ։ Ներկայից բնակիչների մեծ մասի նախնիները գյուղ են եկել Արցախի, Նախիջևանի, Խոյի և Սալմաստի բնակավայրերից։ Եղել է գրչության կենտրոն. հասել են XVII դարի այստեղ գրված մի քանի հայերեն ձեռագրեր։ XVIII դարում կազմված հարկացուցակով Գետաթաղի բնակիչները Տաթևի վանքին տարեկան վճարել են 800 դահեկան պտղի հարկ։

Գետաթաղի մոտակայքում են գտնվում Բաբայավար, Բհարլու, Թամբալ և Խաչի հողեր գյուղատեղիները։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Կիսլինգ, «Հայաստանի վերահայտնաբերումը», էջ 94, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կայքը

Արտաքին հղումներ