Վարդաբլուր (Լոռու մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վարդաբլուր է կոչվում որովհետև գյուղը տեղակայվաց է վարդակաղնիների անտառի տեղում։ հնում այստեղ եղել է վարդակաղնիների անտառ։


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդաբլուր (այլ կիրառումներ)
Գյուղ
Վարդաբլուր
Վարդաբլուր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռի
Մակերես1349,0 հեկտար
ԲԾՄ1325 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1178[1] մարդ (2004)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Վարդաբլուր (Լոռու մարզ) (Հայաստան)##
Վարդաբլուր (Լոռու մարզ) (Հայաստան)

Վարդաբլուր, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 19 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը տեղակայված է Գարգառ գետի ձախ ափին՝ ծովի մակարդակից 1325մ բարձրության վրա։

Գյուղի ներկայիս բնակիչների նախնիները եկել են Մուշից,Մեծ Պառնիից և Սասունից։

Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ ու բանջարաբուծությամբ։

Պատմամշակութային կոթողներ

Գյուղի արևելյան կողմում է գտնվում Սբ. Սարգիս ամրոցը, հյուսիսային կողմում՝ Ձորագետի վտակի ափին, գտնվում է Ջգրաշեն եկեղեցին (6 դ.), գյուղում՝ Սբ. Աստվածածին եկեղեցին (11-19 դդ.), Սբ. Խաչ (12 դ.), Սբ. Սարգիս (10 դ.), Սբ. Գևորգ (12 դ.) մատուռները։

Բնակչություն

Վարդաբլուրի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1831 1886 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 75 830 1019 1597 1810 1517 1906 1146 1390 1353 1178

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Լոռու մարզի մարդահաշիվ
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 188» (PDF). Վերցված է 2013 Հոկտեմբերի 26-ին.