Արավուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Արավուս
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ԳյուղապետԱրգամ Հովսեփյան
Մակերես4,43 կմ²
ԲԾՄ1350 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն168[1] մարդ
Ագլոմերացիա2011
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Արավուս (Հայաստան)##
Արավուս (Հայաստան)

Արավուս, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում, Գորիսի տարածաշրջանի Տեղ գյուղի մոտ, Գորիս-Ստեփանակերտ մայրուղու ձախ կողմում, լեռնալանջի վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից մոտ 1350-1390 մ է, հեռավորությունը մարզկենտրոնից 89 կմ հյուսիս-արևելք է, hեռավորությունը Գորիս քաղաքից՝ 22 կմ։

Գյուղում 1933 թվականին կազմավորվել է կոլտնտեսություն, որը լուծարվել է 1991 թվականին, նախկինում ընդգրկված էր Տեղի գյուղխորհրդի կազմում, տարանջատվել է 1991 թվականին։

Բնակչություն

Արավուսցիների նախնիները 18-րդ դարում այստեղ են եկել Արցախի Արավուս (Քարագլուխ) գյուղից։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2001 թվականին կատարած մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 168 մարդ։

Արավուսի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1831 1873 1907 1922 1959 1970 1979 1989 2001 2004 2008
Բնակիչ 16 68 108 198 251 200 117 325 168 156 209

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ և դաշտավարությամբ։

Գյուղատնտեսությամբ զբաղվում է 47 գյուղացիական տնտեսություն։ Անասնագլխաքանակը 2012 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.

  • խոշոր եղջերավոր անասուններ՝ 373 գլուխ,
  • մանր եղջերավոր անասուններ՝ 496 գլուխ,
  • խոզեր՝ 3 գլուխ

Համայնքում 2010 թվականին կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 180 հա աշնանացան։

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)՝ 443 հա, այդ թվում՝

  • Գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 410 հա, որից՝
  • վարելահող՝ 229 հա, խոտհարք՝ 22 հա, արոտ՝ 50 հա, այլ հողատեսք՝ 109 հա
  • բնակավայրերի հողեր՝ 28 հա,
  • արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր՝ 1 հա
  • էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր՝1 հա
  • հատուկ պահպանվող տարածքների հողեր՝ 1 հա,
  • ջրային հողեր՝ 3 հա։

Պատմամշակութային կառույցներ

Արավուսում կան 18 դարի Սբ. Սարգիս եկեղեցի և Սբ. Հռիփսիմե մատուռ։

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. Սյունիքի մարզի մարդահաշիվ
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 26» (PDF). Վերցված է 2014 Հունիսի 17-ին.