Վահագնաձոր
Գյուղ | ||
---|---|---|
Վահագնաձոր | ||
Սիսի բերդ ամրոցը | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Լոռի | |
Գյուղ | Լոռու մարզ և Գուգարքի շրջան | |
ԲԾՄ | 1040 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | ▼300 մարդ (2011)[1] | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Վահագնաձոր (նախկին անվանումը՝ Շահալի կայարան), գյուղ Հայաստանի Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանում։ 2021 թվականին ընդգրկվել է Փամբակ համայնքի կազմում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը տեղակայված է Փամբակ գետի ափին՝ ծովի մակերևույթից 1040 մ բարձրության վրա։ Գտնվում է մարզկենտրոն Վանաձորից մոտ 10 կմ հյուսիս-արևելք և Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 20-րդ կմ-ի վրա։ Գյուղի կենտրոնով հոսում են Փամբակ գետը, ինչպես նաև Զամառլու և Սիսի կոչվող փոքրիկ գետերը։ Փամբակ գետը համայնքը բաժանում է երկու թաղամասերի։ Գետի վրա կառուցված երեք կամուրջները թաղամասերը կապում են միմյանց հետ։ Կլիման ձմռանը մեղմ է, ամռանը՝ զով։
Համայնքը սահմանակցում է Վահագնի, Եղեգնուտ և Փամբակ գյուղերին[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկին Շահապի կայարան գյուղը բնակեցվել է 1980 թվականին։ Սակայն գյուղը ավելի հին հիմքեր ունի, որի մասին է խոսում գյուղում կառուցված երկաթգծի Զամառլու կոչվող կամուրջը։ Համայնքը նախկինում միացված է եղել Վահագնի գյուղին։ 1990 թվականից համարվել է առանձին համայնք[2]։
Նախկինում եղել է երկաթուղային կայարանին կից ավան[3]։ Վահագնաձոր է վերանվանվել 1978 թվականի հունվարի 25-ին[3]։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գտնվում է 19-րդ դարի կամուրջ։ 2015 թվականի հոկտեմբերի 17-ին ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օծվել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է համայնքաբնակ Արտուշ Փարեմուզյանի և նրա ընտանիքի բարերարությամբ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թվական մարդահամարի արդյունքների՝ Վահագնաձորի մշտական բնակչությունը կազմել է 300, առկա բնակչությունը՝ 295 մարդ[4], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ և երկրագործությամբ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ 2,0 2,1 Շախկյան, Գառնիկ (2017). Թումանյանական աշխարհ. մշակութային գիտարան. Երևան. էջ 442.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ 3,0 3,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 735 — 916 էջ։
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.