Jump to content

Մեդովկա (Հայաստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեդովկա (այլ կիրառումներ)
Գյուղական համայնք
Մեդովկա
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
ՀամայնքՏաշիր համայնք[1]
ՀամայնքապետԷդգար Արշակյան (12.10.2022 թ․–ից)
Հիմնադրված է1828 թ.
Մակերես14.623 կմ²
ԲԾՄ1550 մ
Կլիմայի տեսակԲարեխառն
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն350[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Մեդովկա (Հայաստան) (Հայաստան)##
Մեդովկա (Հայաստան) (Հայաստան)

Մեդովկա, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում[1]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Տաշիր քաղաքից մոտ 2 կմ արևելք։

Կլիման բարեխառն է, ձմեռը երկարատև ու ցրտաշունչ, ամառը՝ զով։

Մեդովկա գյուղը հիմնադրվել է 1828 թվականին Ցարական Ռուսաստանի կայսրուհի Եկատերինայի կողմից արտաքսված ռուս մոլոկանների կողմից։ Ներկայումս գյուղում բնակություն են հաստատել նաև Խորհրդային Ադրբեջանից բռնագաղթված հայեր։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդովկայի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].

Տարի 1897 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 8 390 405 380 385 362 427 350[2]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 1213 հա, որից՝ 766,5 հա վարելահող, 125,9 հա խոտհարք, 258,2 հա արոտ։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1550 մ։ Տարածքը՝ 14.623 կմ2։ Հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և դաշտավարությամբ։ Հողերը անջրդի են։ Ցանվում է գարի, ցորեն և կարտոֆիլ։ Համայնքն ունի միջնակարգ դպրոց, բուժկետ, փոստի բաժանմունք։ Հարևան Կրուգլայա շիշկա գյուղի մոտ կա կապարի հանք։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Տեղեկություններ Տաշիր համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 05․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 135» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 26-ին.