Jump to content

Ֆրանցիսկոս (Հռոմի պապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-06-09 20:08:04 ֆորմատով

Ֆրանցիսկոս
Franciscus PP.
Ֆրանցիսկոսը 2014 թվականին
Դրոշ
Դրոշ
266-րդ Հռոմի Պապ
 2013 թվականի մարտի 13
Ընտրություն՝ 2013 թվականի մարտի 23
Գահակալեցում 2013 թվականի մարտի 19
Եկեղեցի՝ Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Նախորդող՝ Բենեդիկտոս XVI
Սուրբ Ռոբերտ Բելլարմինի եկեղեցու կարդինալ-հոգևորական տիտղոսով
 
Կրթություն Սան Միգելի փիլիսոփայության և աստվածաբանության ֆակուլտետ և Բուենոս Այրեսի համալսարան
Գիտական աստիճան աստվածության դոկտոր
Մասնագիտություն Լատինական կաթոլիկ քահանա, քիմիկոս, գրող, աստվածաբան, քարոզիչ, Խոստովանահայրություն, pastor, Latin Catholic bishop և կաթոլիկ եպիսկոպոս
Ծննդյան անուն իսպ.՝ Jorge Mario Bergoglio
Բնօրինակ անուն
ծննդյան պահին:
Jorge Mario Bergoglio
Ծնունդ դեկտեմբերի 17, 1936(1936-12-17)[1][2][3][…] (87 տարեկան)
Ֆլորես, Կոմունա 7, Բուենոս Այրես, Արգենտինա կամ Բուենոս Այրես, Արգենտինա[4]
Հայր Մարիո Խոսե Բերգոլիո
Մայր Ռեգինա Մարիա Սիվորի
Կուսակրոնության ընդունում 1973 թվականի ապրիլի 22 [5]
 
Ստորագրություն Изображение автографа
|
 
Պարգևներ

Ֆրանցիսկոս (լատին․՝ Franciscus, իտալ.՝ Francesco, իսպ.՝ Francisco, ավազանի անունը՝ Խորխե Մարիո Բերգոլիո, իսպ.՝ Jorge Mario Bergoglio [Ն 1], դեկտեմբերի 17, 1936(1936-12-17)[1][2][3][…], Ֆլորես, Կոմունա 7, Բուենոս Այրես, Արգենտինա և Բուենոս Այրես, Արգենտինա[4], Արգենտինա), Հռոմի Կաթոլիկ եկեղեցու 266-րդ պապ։ Հռոմի պապ ընտրվելուց հետո վերցրել է Ֆրանցիսկոս անունը՝ ի պատիվ սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցու։ Ֆրանցիսկոսն առաջին ճիզվիտ պապն է, առաջին պապը՝ Լատինական Ամերիկայից, առաջինը՝ Հարավային կիսագնդից և առաջին ոչ եվրոպացի պապը՝ սիրիացի Գրիգոր III պապից հետո, ով վախճանվել է 741 թվականին։

Ծնվել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում։ Նախքան ճեմարանում ուսանելը որոշ ժամանակ աշխատել է որպես քիմիական տեխնոլոգ և դռնապան՝ գիշերային ակումբում[10]։ 1969 թվականին ձեռնադրվում է քահանա։ 1973-1979 թվականներին եղել է Արգենտինայի ճիզվիտների գավառական ավագ։ Արգենտինայում Ազգային վերակազմավորման գործընթացի կառավարության (1976-1983) տապալումից հետո նա մեղադրվեց Կեղտոտ պատերազմի ժամանակ երկու քահանաների առևանգման գործում մասնակցություն ունենալու մեջ, սակայն ապացույցների բացակայության պատճառով դատական գործը վերջ ի վերջո կասեցվեց։ 1998 թվականին դարձավ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս, իսկ 2001 թվականին Հովհաննես Պողոս II պապի կողմից արժանացավ կարդինալական աստճանի։ 2001 թվականի դեկտեմբերին երկրում տիրող խռովությունների ժամանակ գլխավորում էր Արգենտինայի կաթոլիկ եկեղեցին, և Նեստոր Կիրշների ու Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշների վարչակարգը նրան դիտարկում էր որպես քաղաքական թշնամի։ 2013 թվականի փետրվարի 28-ին Բենեդիկտոս XVI պապի հրաժարականից հետո մարտի 13-ին կոնկլավը որպես հաջորդ պապ ընտրեց կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոյին։

Իր ողջ հասարակական կյանքի ընթացքում Ֆրանցիսկոս պապն աչքի է ընկել իր համեստությամբ, հատուկ նշանակություն տվել Աստծո ողորմածությանը, մտահոգվել աղքատներով և այլ դավանանք ունեցող անձանց նկատմամբ իր հանդուրժողական վերաբերմունքով։ Նրան գնահատում են պապական իշխանության հանդեպ ունեցած համեստ, քիչ պաշտոնական վերաբերմունքի համար։ Օրինակ՝ ի տարբերություն նախկին պապերի՝ նա նախընտրեց բնակվել Վատիկանի Domus Sanctae Marthae հյուրատանը և ոչ թե Վատիկանի առաքելական պալատի պապական հարկաբաժնում։ Ճիզվիտական և իգնատիոսական գեղագիտական ճաշակի շնորհիվ, նախընտրում է անպաճույճ եկեղեցական հագուստներ, իր ընտրության ժամանակ հրաժարվել է ավանդական պապական մոցցետայից, պապական իշխանության խորհրդանիշ համարվող ոսկե Ձկնորսի մատանու փոխարեն ընտրել է արծաթեն և պահպանել նույն լանջախաչը, որը կարդինալ ժամանակ էր կրում։ Շարունակում է պահպանել եկեղեցու բաց և հյուրընկալ լինելը։ Չի աջակցում սանձարձակ կապիտալիզմին, մարքսիզմին կամ ազատագրման աստվածաբանության մարքսիստական տարբերակներին։ Ֆրանցիսկոսը պահպանում է եկեղեցու ավանդական հայացքները վիժումների, էվթանազիայի, հակաբեղմնավորիչների, համասեռականության, կանացի քահանայության և կուսակրոնության վերաբերյալ։ Դեմ է գնողունակ պահանջարկին, չափից դուրս զարգացմանը և հատկապես մեծ աջակցություն է ցուցաբերում կլիմայի փոփոխությանն դեմ ուղղված միջոցառումներին, որին է նվիրված նրա Laudato si’ (Գովեմ զՔեզ) շրջաբերականը[11]։ 2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Ֆրանցիսկոս պապը մատուցել է Սուրբ Պատարագ և իր ելույթում նշել, որ հայերին պատահած ողբերգությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր[12]։ 2016 թվականի հունիսի 24-26-ը Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը այցելելու է Հայաստան[13][14]։

Վաղ տարիներ

Խորխե Մարիո Բերգոլիոն կանգնած է 2-րդ շարքում՝ ձախից 4-րդը, 1948 թվական

Խորխե Մարիո Բերգոգլիոն ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 17-ին Բուենոս Այրեսի մոտ գտնվող Ֆլորես բնակավայրում[15]: Նա Մարիո Խոսե Բերգոլիոյի (1908–1959) և Ռեգինա Մարիա Սիվորիի հինգ զավակներից ավագն էր[16]։ Մարիո Բերգոլիոն իտալացի ներգաղթյալ հաշվապահ էր[17]՝ ծնված Պորտակոմարոյում՝ Իտալիայի Պիեմոնտ շրջանում։ Ռեգինա Սիվորին տնային տնտեսուհի էր Բուենոս Այրեսից[18]՝ ծագմամբ հյուսիսային Իտալիայից[19][20][21]։ Մարիո Խոսեի ընտանիքը թողել է Իտալիան 1929 թվականին՝ փախչելով Բենիտո Մուսոլինի|ից[22]։ Մարիա Էլենա Բերգոլիոն՝ Ֆրանցիսկոս պապի միակ կենդանի քույրը, հաստատել է, որ իրենց ներգաղթը կապված չի եղել տնտեսական պատճառների հետ[23]։ Մյուս քույրերն ու եղբայրներն էին Ալբերտո Հորացիոն, Օսկար Ադրիանը և Մարտա Ռեգինան[24]։ Նրա քրոջ և եղբոր թոռները՝ Անտոնիոն և Ժոզեֆը, մահացել են ավտովթարից[25][26]։

6-րդ դասարանում Բերգոլիոն հաճախել է Վիլֆրիդ Բարոն դե լոս Սանտոս Անխելես դպրոցը, որը Ռամոս Մեխիայում գտնվող Դոն Բոսկոյի Սալեզիան միաբանությանն էր պատկանում։ Հաճախել է Էսկուելա Տեկնիկա Ինդուստրիալի N° 27 Հիպոլիտո Իրիգոյեն[27] միջնակարգ դպրոցը և այն ավարտել՝ քիմիական տեխնոլոգի դիպլոմով[28][29]։ Նա մի քանի տարի այդ մասնագիտությամբ աշխատել է Հիքեթիեր Բախմանի լաբորատորիայում[28][29], իսկ նրա տնօրենը եղել է Էսթեր Բալեստրինոն։ Մինչ Ճիզվիտական միաբանությանն անդամակցելը ակումբում աշխատել է դռնապան և փորձեր իրականացրել քիմիական լաբորատորիայում[30][31]։

21 տարեկանում Բերգոլիոն տառապել է կյանքի համար վտանգավոր թոքաբորբով: Հիվանդությունից հետո նրա թոքի մի մասը հեռացրել են[27][32]։ Բերգոլիոն Սան Լորենցո դե Ալմագրո ֆուտբոլային ակումբի երկրպագուներից է: Բերգոլիոն նաև Տիտա Մերելլոյի մասնակցությամբ ֆիլմերի[33], նեոռեալիզմի, տանգոյի և Արգենտինայի, Ուրուգվայի ազգային երաժշտության՝ միլոնգայի սիրահար է[33]։

Կարիերա

Ճիզվիտ

1969 թվականի դեկտեմբերի 13-ին Ռամոն Խոսե Կաստելյանոյի՝ Իոմնիտենսիսի տիտղոսակիր եպիսկոպոսի կողմից ձեռնադրվեց քահանա և նշանակվեց Արգենտինայի մայրաքաղաքում գտնվող Սան Միգել քոլեջի աստվածաբանական ֆակուլտետի պրոֆեսոր: 1970-ական թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել Արգենտինայի ճիզվիտական միաբանությունում։

Ճիզվիտական միաբանության ղեկավարությունը, տպավորված լինելով Խորխե Մարիոյի առաջնորդական հատկություններով, ի վերջո բարձրացրին Բերգոլիոյի պաշտոնը, և 1973-1979 թվականներին նա Արգենտինայի գավառական ավագն էր: 1980 թվականին նշանակվեց իր Ալմա մատերի՝ Սուրբ Հովսեփի ճեմարանի ռեկտոր և այդ պաշտոնը զբաղեցրեց մինչ 1986 թվականը։ Այնուհետև Գերմանիայում պաշտպանեց դոկտորական ատենախոսություն և վերադառնալով հայրենիք սկսեց Կորդովայի արքեպիսկոպոսությունում պաշտոնավարել որպես խոստովանահայր և թեմի հոգևոր տնօրեն, որտեղ նրա անմիջական ղեկավարն էր կարդինալ Ռաուլ Պրիմատեստան։


Եպիսկոպոս

1992 թվականի մայիսի 20-ին նա նշանակվում է Բուենոս Այրեսի թեմի օգնական եպիսկոպոս և նույն թվականի հունիսի 27-ին ընդունում է եպիսկոպոսական ձեռնադրություն, որը գլխավորում էր կարդինալ Անտոնիո Կվարրասսինոն։ Երբ կարդինալ Անտոնիո Կվարրասինոն մահացավ, նա դարձավ Բուենոս-Այրեսի արքեպիսկոպոս։ 2001 թվականի փետրվարի 21-ին Հովհաննես Պողոս II-ի կողմից արժանացավ կարդինալական աստիճանի։

Կարդինալ

Որպես կարդինալ Բերգոլյո նշանակվեց միանգամից տարբեր ադմինիստրատիվ պաշտոններում։ Կարդինալ Բերգոլյոն հայտնի է իր համեստությամբ։ Վարում է բավականին պարզ ապրելակերպ։ Ապրում է փոքր բնակարանում, որը չի հիշեցնում արքեպիսկոպոսի պալատ։ 2005 թվականին մարդու իրավունքների պաշտպանը քրեական գործ հարուցեց Բերգոլյոի դեմ՝ մեղադրելով նրան 1976 թվականին երկու ճիզվիտական եկեղեցականների առևանգման կապի համար։ Սակայն դատավորը հերքեց այդ մեղադրանքը։

Հռոմի պապ

Որպես Հռոմի պապ ընտրվել է 2013 թվականի մարտի 1-ին՝ ընդունելով Ֆրանցիսկոս անունը։ Այդ անվան օգտագործումը առաջինն էր պապության ողջ պատմության մեջ։ Ֆրանցիսկոս պապը դարձավ առաջին ճիզվիտ պապը և առաջին Հռոմի պապը Ամերիկայից։

Դիրքորոշումը բարոյական և սոցիալական հարցերում

Պատկեր:Pope Francis graffiti.jpg
Գրաֆիտի Ֆրանցիսկոսի պատկերով
Ֆրանցիսկոս, 2013 թվական
Ֆրանցիսկոսն արարողակարգի ժամանակ, 2014 թվական

Ազատման աստվածաբանություն

Հմուտ աստվածաբան Բերգոլիոն դեռևս իր կարիերայի սկզբում հեռացել է «Ազատման աստվածաբանությունից»: Մասնագետները ենթադրում են, որ նա մոտ է Comunione e Liberazione պահպանողական աշխարհիկ շարժմանը:

Աբորտներ և էֆտանազիա

Կարդինալ Բորգոլիոն կոչ էր անում հոգևորականությանն ու իր ժողովրդին դեմ դուրս գալ աբորտներին ու էֆտանազիային[34]:

Միասեռականություն

Նա հաստատակամորեն դեմ է արտահայտվում 2010 թվականին Արգենտինայի կառավարության կողմից հաստատված միասեռ ամուսնությունները թույլատրող օրենսդրությանը: Բուենոս Այրեսի եկեղեցիներին ուղղված նամակում նա գրում էր.

Եկե՛ք միամիտ չլինենք, մենք չենք խոսում սովորական քաղաքական պայքարի մասին, սրանք ավերիչ մղումներ են ընդդեմ Աստծո պլանի: Մենք չենք խոսում սովորական օրինագծի մասին, այլ ավելի շուտ զեղծարարության՝ ստի հոր հետ, որը ձգտում է մոլորեցնել ու խաբել Աստծո զավակներին:

Նա պնդում էր նաև, որ միասեռականների կողմից որդեգրումը երեխաների հանդեպ տարբերակման տեսակներից է: Սրան արձագանքեց Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշները, որը հայտարարեց, որ եկեղեցու խոսելաձև հիշեցնում է «միջնադարն ու հավատաքննությունը»[35]:

2013 թվականի հուլիսի տված հարցազրույցում Ֆրանցիսկոսը հայտարարեց. «Եթե մարդը միասեռական է և ունի բարի կամք և ձգտում է դեպի Աստված, ապա ո՞վ եմ ես, որպեսզի դատապարտեմ նրան»: Հղում կատարելով Հռոմի կաթոլիկ եկեղեցու կատեխիզիսին՝ նա նշեց, որ միասեռականները «չպետք է դառնան լուսանցքներ, այլ պետք է ներառվեն հասարակության մեջ»: Միևնույն ժամանակ պապը դատապարտեց այսպես կոչված «գեյ-լոբբիները»»[36]:

Չնայած արված հայտարարություններին՝ Ֆրանցիսկոս պապի դիրքորոշումը շարունակում է մնալ ոչ միանշանակ. օրինակ՝ դատապարտելով «գեյ-լոբբիները»՝ նա շարունակում է աջակցել ազատամիտ եպիսկոպոսներին, որոնք կողմ են միասեռ ամուսնություններին[37]:

Սոցիալական արդարություն

Չնայած Բերգոլիոն հետևողականորեն քարոզում է գթասրտություն աղքատների հանդեպ, բայց որոշ դիտորդներ հիասթափված են այն փաստից, որ նա շեշտը չի դնում սոցիալական արդարության խնդիրների վրա: Քաղաքական խնայողությունների հանդեպ հստակ դիրքորոշում չձևավորելով՝ Բերգոլիոն նախընտրում է հոգևորության և սրբության կարևորության ընդգծումը, կարծելով, որ դա բնականոն կերպով կտանի դեպի աղքատների տանջանքների հանդեպ ավելի մեծ գթասրտության: Այնուամենայնիվ նա աջակցություն է հայտնել սոցիալական ծրագրերին և հրապարակայնորեն կասկածի ենթարկել ազատ շուկայական հարաբերությունների արդարությունը

2014 թվականի նոյեմբերին Հռոմի պապը թույլ տվեց Վատիկանի կենտրոնում՝ Սուրբ Պետրոսի հրապարակում, տեղադրել երեք անվճար լոգախցիկներ, որոնք նախատեսված էին տնանկների համար: Ֆրանցիսկոսի նախաձեռնությամբ այդպիսի լոգախցիկներ են տեղադրվում Հռոմի բոլոր եկեղեցական ծխական համայնքներում[38]:

Արտամուսնական երեխաների մասին հայտարարություններ

Քննադատելով արտամուսնությունից ծնված երեխաներին մկրտել չցանկացող հոգևորականներին՝ կարդինալ Բերգոլիոն պնդում էր, որ չամուսնացած մայրերը ճիշտ են վարվել՝ լույս աշխարհ բերելով երեխային, ոչ թե նախընտրելով աբորտը, և եկեղեցին չպետք է երես թեքի նրանցից[39][40][41]: Նա ասել է.

«Մեր եկեղեցական միջավայրում կան որոշ հոգևորականներ, որոնք չեն ցանկանում մկրտել միայնակ մայրերի երեխաներին, որովհետև այդ երեխաները չեն ծնվել սուրբ ամուսնությունից: Դրանք ժամանակակից փարիսեցիներ են: Նրանք են, ովքեր կղերականացնում են եկեղեցին, նրանք են, ովքեր ուզում են Աստծո ժողովրդին բաժանել փրկությունից: Իսկ խեղճ աղջիկը, որը փոխարենը վերադարձնելու երեխային ուղարկողին խիզախություն է ունեցել լույս աշխարհ բերել, ստիպված է մի ծխից մյուսն անցնել, որպեսզի մկրտի նրան[39][40][41]:

Այց Հայաստան

Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։Արտահայտության սխալ․ չճանաչված կետադրական նշան՝ «բ»։

Պատկեր:Այց I քրիստոնյա պետություն.jpg
Ֆրանցիսկոս Պապի ՀՀ այցի տարբերանշանը՝ կարգախոսով

2015 թվականին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հրավիրեց Հռոմի պապին այցելել Հայաստան, որը Վատիկանի առաջնորդը սիրով ընդունեց: Սկզբում ամսաթվեր չէին նշվում[42]: Հետո հաստատվեց, որ Հռոմի պապը Հայաստան կժամանի 2016 թվականին[43]: Այցը նախատեսվում էր ապրիլին, բայց 2016 թվականի փետրվարին հայտարարվեց, որ այցը տեղի կունենա սեպտեմբերին՝ Վրաստան և Ադրբեջան այցերին զուգահեռ[44]: Մարտին Վատիկանը հայտնեց, որ ամենայն հավանականությամբ այցը տեղի կունենա հունիսի երկրորդ կեսին, չնայած պլանավորման սկզբնական փուլում է[45]: 2016 թվականի ապրիլի 9-ի մամլո հաղորդագրությունում հայտնվում էր, որ Հռոմի պապը Հայաստան կժամանի հունիսի 24-ից 26-ը:

Խնդրում եմ աղոթել ինձ համար, քանի որ ես մի քանի օրից ուխտագնացության եմ մեկնում Արևելք` Հայաստան, մի երկիր, որի ժողովուրդն առաջիններից էր, որ ստացավ Հիսուսի Ավետարանը:

— Հռոմի պապ Ֆրանցիսկոս[46]

Պապական կոնդակներ

Անձնական կյանք

Նշումներ

  1. Արտասանություն՝ [ˈxorxe ˈmaɾjo βerˈɣoɣljo] (իսպաներեն), [berˈɡɔʎʎo] (իտալերեն)

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  2. 2,0 2,1 Stefon M. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. Pope Francis Jorge Mario Bergoglio, S.J.
  6. http://www.karlspreis.de/de/aktuelles/karlspreis-2016
  7. https://www.domradio.de/nachrichten/2016-11-11/papst-franziskus-mit-bambi-ausgezeichnet
  8. Time / N. GibbsNYC: Time Inc., 1923. — ISSN 0040-781X; 2169-1665
  9. https://www.emma.de/artikel/der-emma-award-sexist-man-alive-papst-franziskus-338977
  10. Green, Shannon Rae (3 December 2013). «Pope Francis' latest cool confession: He was a bouncer». USA Today. Վերցված է 29 September 2015-ին.
  11. «Laudato si (Գովեմ զՔեզ)» շրջաբերականի համառոտ էությունը. ինչպե՞ս հաղթահարել ճգնաժամը
  12. Պապ. Հայերի հետ կատարվածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր
  13. Արփի Կիրակոսյան (հունիսի 3, 2016). ««Հռոմի պապի այցելությունը Հայաստան ինչ-որ իմաստով պատմական է և բացառիկ»․ Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյան». www.aravot.am. Վերցված է հունիսի 20, 2016-ին.
  14. «Ֆրանցիսկոս Սրբազան Պապը Հայաստան կայցելի 2016 թ. հունիսի 24-26-ը». ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԵՒՐՈՊԱՅԻ. ապրիլի 9, 2016. Վերցված է հունիսի 20, 2016-ին.
  15. Claudio Iván Remeseira: Pope Francis: A humble and outspoken man, and technically also Italian NBCLatino, 14 March 2013
  16. Garrido, J. (16 March 2013). «Vida y trayectoria de Bergoglio en seis capítulos». La Tercera. Վերցված է 24 March 2013-ին.
  17. «Vatican Web site, from L'Osservatore Romano, Year LXIII, number 12: biography of the Holy Father Francis». Holy See. Վերցված է 18 July 2013-ին.
  18. «Regina María Sívori, su mamá». La Nación. 17 March 2013. Վերցված է 19 March 2013-ին.
  19. Rice-Oxley, Mark (13 March 2013). «Pope Francis: the humble pontiff with practical approach to poverty». London: The Guardian (UK). Վերցված է 13 March 2013-ին.
  20. Donovan, Jeffrey (13 March 2013). «Argentina's Cardinal Bergoglio Is Elected Pope Francis». Bloomberg L.P. Վերցված է 13 March 2013-ին.
  21. Henderson, Barney (14 March 2013). «Pope Francis elected leader of Catholic Church: latest». London: The Daily Telegraph. Վերցված է 14 March 2013-ին.
  22. Rosales, Olivera, էջ 5
  23. «Jorge is against regimes. It is because of fascism that our father emigrated». La Stampa. 17 March 2013. Վերցված է 18 March 2013-ին.
  24. «Los Bergoglio, la familia más sorprendida» (Spanish). La Nación. 14 March 2013. Վերցված է 22 April 2015-ին. {{cite web}}: Unknown parameter |trans_title= ignored (|trans-title= suggested) (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. «3 relatives of pope killed in crash in Argentina – Chicago Tribune». Chicago Tribune. 19 August 2014. Վերցված է 4 October 2014-ին.
  26. «CNS STORY: Pope asks prayers after great nephews, their mother die in car crash». Վերցված է 4 October 2014-ին.
  27. 27,0 27,1 «Jorge Bergoglio, un sacerdote jesuita de carrera». La Nación (Spanish). 13 March 2013. {{cite journal}}: Unknown parameter |trans_title= ignored (|trans-title= suggested) (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  28. 28,0 28,1 «Biography: who is Jorge Mario Bergoglio?». News.va. 13 March 2013. Վերցված է 15 March 2013-ին.
  29. 29,0 29,1 Reese, Thomas (3 June 2015), Does Pope Francis have a MA in chemistry?, National Catholic Reporter, Վերցված է 3 June 2015-ին
  30. Burke, Daniel (3 December 2013). «Pope: I was once a bar bouncer». CNN. Վերցված է 3 December 2013-ին.
  31. Chua, Howard (11 December 2013). «TIME's Person of the Year 2013 Pope Francis, The People's Pope». Time. Վերցված է 27 December 2013-ին.
  32. Lifschitz, Alejandro (13 March 2013). «Argentina's pope a modest man focused on the poor». Reuters. Վերցված է 14 March 2013-ին.
  33. 33,0 33,1 «Bergoglio, sobre todo 'pastor', tanguero y simpatizante de San Lorenzo» (Spanish). Agencia Informativa Católica Argentina. 13 March 2013. Վերցված է 19 March 2013-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  34. Le cardinal Bergoglio invite à défendre la culture de la vie avec ardeur
  35. Catholic cardinal says gay marriage in Argentina is the work of the devil
  36. Папа Франциск: кто я такой, чтобы судить геев? // Русская служба BBC. 29 июля 2013
  37. «Что на самом деле Папа Франциск думает о ЛГБТ?». REF News. 16 июля 2015 года.
  38. Italy’s homeless to get showers at the Vatican — The Local
  39. 39,0 39,1 The Guardian. «Pope Francis on gay marriage, unmarried mothers … and journalists».
  40. 40,0 40,1 Fox News. «Francis is first pope from the Americas».
  41. 41,0 41,1 ABC News. «Francis Becomes First Latin American Pope».
  42. «Pope Francis accepts invitation to visit Armenia». Public Radio of Armenia. Վերցված է 20 September 2014-ին.
  43. «Pope Francis to visit Armenia next year». 12 April 2015. Վերցված է 12 April 2015-ին.
  44. «Pope's potential visit to Armenia, could take place in September». Vatican Insider. 8 February 2016. Վերցված է 9 February 2016-ին.
  45. «Pope Francis is studying a trip to Armenia in June, a year after he termed the Ottoman-era slaughter of Armenians as a genocide». Daily Journal. 18 March 2016. Վերցված է 19 March 2016-ին.
  46. «Pray for Armenia trip Pope Francis urges». ANSA Vatican. 16 Հունիսի 2016. Վերցված է 20 Հունիս 2016-ին.
  47. «Ди Стефано заявил, что, возможно, играл в футбол с новым Папой Римским». Р-Спорт. 18 марта 2013. Արխիվացված է օրիգինալից 2013-03-21-ին. Վերցված է 2013-03-18-ին.
  48. Папа Франциск: аскет, иезуит и страстный поклонник футбола
  49. «Нового Папу отличают строгость и любовь к футболу — помощник Бергольо». РИА Новости. 14 марта 2013. Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին. Վերցված է 2013-03-14-ին.

Աղբյուր

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանցիսկոս (Հռոմի պապ)» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանցիսկոս (Հռոմի պապ)» հոդվածին։