Խոստովանահայրություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Խոստովանահայր Հայ Առաքելական եկեղեցում գոյություն ունի խոստովանության երկու տեսակ՝ ընդհանրական և անհատական։
Ընդհանրական խոստովանությունը տեղի է ունենում Սուրբ Պատարագի ժամանակ, երբ քահանան կարդում է հնարավոր բոլոր մեղքերի շարքը և թողություն տալիս խոստովանողներին, իսկ անհատական խոստովանությունը զրույց է հոգևորականի և խոստովանողի միջև։ Յուրաքանչյուր քրիստոնյա ինքն է ընտրում իր խոստովանահորը, ում ավելի է վստահում։ Խոստովանահայրը պետք է լինի ձեռնադրված հոգևորական (քահանա, աբեղա, վարդապետ, եպիսկոպոս, կաթողիկոս)։ Խոստովանահայրը պարտավոր է պահել խոստովանանքի նյութը, անկախ նրանից, թե խոստովանազավակը ինչ մեղք է գործել (գողություն, սպանություն, շնություն և այլն), այլապես խոստովանության գաղտնիքը հրապարակելու պատճառով կարգալույծ կհռչակվի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Խոստովանահայրություն կատեգորիայում։ |
|