Արտամուսնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արտամուսնություն կամ էքսոգամիա, նախնադարյան հասարակությանը բնորոշ սովորույթ, որով արգելվում էր նույն ազգակցական խմբի մարդկանց ամուսնությունը։ Հայաստանում, սովորույթի իրավունքի ուժով, ամուսնությունն արգելվում էր մինչև ազգակցության 7-րդ աստիճանը։ Այս սովորույթը օրենքի ուժ է ստացել միջնադարյան հայ կանոնագրքերում և դատաստանագրքերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 134 CC-BY-SA-icon-80x15.png