Սուրբ Աստվածածին եկեղեցի (Եղիպատրուշ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵղիպատրուշ[1]
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ԹեմԱրագածոտնի թեմ
Հիմնական ամսաթվերը13-րդ դար
Կազմված էԳավիթ, Խաչքար և Խաչքար
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված13-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Yeghipatrush Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Եղիպատրուշի Սուրբ Աստվածածին եկեղեցի, կանգուն հայկական եկեղեցի է Հայաստանի Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում։

Հիշատակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթողիկե եկեղեցու, ինչպես նաև գավթի պատերին շինարարական որևէ արձանագրություն չի պահպանվել։ Այդպիսին թերևս փորագրված է եղել կաթողիկե եկեղեցու մուտքի բարավորին է, սակայն ճակատակալ քարը ամբողջովին քայքայվել Է և միայն արձանագրության առաջին երկու տողերի վերշին մեկ֊երկու տառերն են երևում։ Նման պայմաններում դժվար Է որոշակիորեն նշել կառուցման ժամանակը։ 13-րդ դարի այս եկեղեցական համալիրի կառուցման ժամանակը ճշտելուն կարող Է օգնել սկզբնապես կաթողիկե եկեղեցու հարավային դրսի պատի երեք քարերի վրա փորագրված արձանագրությունը, որի առաջին մասը պարունակող երկու քարերը այժմ գտնվում են կաթողիկե եկեղեցու ներսում։ Արձանագրությունը փորագրվել Է ՈԾԷ (1208) թվականին։ Թվագրված արձանագրությունը թույլ Է տալիս ասելու, որ կաթողիկե եկեղեցին կառուցվել Է 13-րդ դարի 10-20-ական թվականներին։ Արագածոտնի, Նիգի տեր, Վաչուտյան իշխանական տան հիմնադիր Վաչե Վաչուտյանի օրոք։ Այս կառույցների վրա կատարված հավելումները՝ գավիթների ծածկերի վրա կառուցվել է զանգակատունը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթողիկե եկեղեցին բավականին ընդարձակ Է։ Այն դրսից քառակուսի, ներսից խաչաձև կառուցվածք Է։ Գմբեթը հենված Է կողմնային պատերից բարձրացող թռիչք-հենար անների վրա։ Եկեղեցուն խաչաձևություն Է հաղորդում կառույցի չորս անկյուններում տեղադրված կրկնահարկ խորանների համակարգը։ Կաթողիկե եկեղեցու գմբեթը ունի սրածայր վեղար։ Արևմտյան պատի դրսի երեսպատման քարերի մի մասը քանղվել֊թափվել Է, այդ կողմից պատը ճեղքվածքներ ունի։ Ներսի պատերին որմնանկարներ են եղել, որոնցից մի փոքրիկ հատված պահպանվել Է արևմտյան պատին։

Արևմուտքից եկեղեցուն կից կառուցված Է ընդարձակ գավիթը, որի ծածկը և հարավային պատն ամբողջովին քանդված են, կանգուն են միայն հյուսիսային և արևմտյան շքադռան պատերը։ Այն պատկանում Է քառասյուն գավաթների տիպին՝ 13-րդ դարի մյուս գավիթների նման։ Մենաստանի գավիթը տարբերվում Է աչքի ընկնող հավելվածծով՝ նրա և կաթողիկե եկեղեցու միացման մասում, գավթի ծածկի երկու անկյուններում, կրկնահարկ ավանդատների ծածկի վրա կառուցված են երկու փոքր եկեղեցիներ, որոնք քառանիստ կառուցվածք են։ Այսպիսի հավելված ունի նաև Աշտարակի շրջանի Տեղեր գյուղում Մամախաթուն Վաչուտյանի կառուցած գավիթը։ Սակայն Տեղերի եկեղեցում գավթի կտուրի վրա կառուցված փոքրիկ եկեղեցիները գտնվում են գավթի շքադռան անկյուններում՝ անմիջապես ծածկի վրա։ Մենաստանի կաթողիկե եկեղեցին և գավիթը ունեն չորսական ավանդատուն֊խորաններ (չհաշված գավթի կտուրի վրա կառուցված փոքրիկ եկեղեցիները)։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]