Լոռի բերդ (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լոռի բերդ (այլ կիրառումներ)
Գյուղ
Լոռի բերդ
Lori Berd.JPG
Լոռու բերդը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
ԳյուղապետԽաչատուր Բալայան[1]
Հիմնադրված է1750-ականներին թ.
Մակերես4.084 կմ²
ԲԾՄ1375 մ
Կլիմայի տեսակԱռողջարար
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն405[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունլոռիբերդցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքlori.mtad.am/about-communities/506 (հայ.)
##Լոռի բերդ (գյուղ) (Հայաստան)
Red pog.png

Լոռի Բերդ, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանում՝ Ստեփանավան քաղաքից մոտ 1 կմ արևելք։ Գյուղը տեղակայված է Ձորագետի ձախ ափին՝ ծովի մակերևույթից 1375 մ բարձրության վրա։ Վարչական տարածքը կազմում է 408.4 հա, որից գյուղի բնակատեղը 36 հա[3]։ Հեռավորությունը Ստեփանավան քաղաքից 2 կմ։

Գյուղի մոտ են գտնվում պատմական Լոռի բերդի ավերակները և Լոռի բերդի կամուրջը (10-13-րդ դարեր)։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Լոռի Բերդի մշտական բնակչությունը կազմել է 405, առկա բնակչությունը` 386 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1979 2001 2011
Բնակիչ 20 298 218 527 373 398 450 405[2]

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի աշխարհագրական դիրքը նախալեռնային է, կլիմայական պայմանները անբարենպաստ։ Տարվա եղանակներից անհամեմատ լավ է աշունը, ձմռանը երբեմն ձյուն չի գալիս, գարունը սովորաբար ուշացած է գալիս, հաճախակի քամիներով, իսկ ամառը տաք է, լինում են նաև կարկտահարություններ։

Գյուղն ունի առողջարար կլիմա։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում տնային տնտեսությունների թիվը կազմում է մոտ 135։ Հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, կարտոֆիլի և բանջարաբոստանային կուլտուրաների արտադրությամբ, անասնապահությամբ։ Գործում է քարարդյունահանող ձեռնարկություն։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոռի բերդ քաղաքատեղին
Պատի հատված

Գյուղը շատ հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Գյուղում կա 26 խաչքար, գործում է 6 եկեղեցի, կա 17 դամբարան, 2 գերեզմանոց։ Գյուղի տարածքում կա Ք. ա. 2-րդ հազարամյակի բնակատեղի և դամբարանադաշտ։ Լոռի բերդ քաղաքատեղիում և շրջակայքում կան շատ արվարձաններ, ճանապարհներ, խանդակներ, պարիսպներ, քարայրներ, կացարաններ, կամուրջներ, աշտարակներ, ջրաղացներ, ջրատարներ, գաղտնուղիներ, մթերանոցներ, բաղնիքներ, մուտքեր, մատուռներ, բնակելի տուն և այլն։

Միջնաբերդի հարավային եզրին կա 11-րդ դարի մի պալատ։

Պատկերադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]