Թասիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թասիկ (այլ կիրառումներ)
Գյուղ
Թասիկ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ԳյուղապետԽաչիկ Հովհաննիսյան
Մակերես19,14 կմ²
ԲԾՄ1740 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն291 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Թասիկ (Հայաստան)##
Թասիկ (Հայաստան)

Թասիկ (նախկին անվանումներ՝ Գուղճի, Թազագյուղ, Թազաքենդ, Ղուշճի, Կուշչի, Ղուշչի), գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2011 թվականին կատարած մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 291 մարդ, ինչը ավելացել է համեմատած 2001 թվականի մարդահամարից (274)։

Ըստ պատմական տեղեկությունների գյուղի բնակչության բացարձակ մեծամասնությունը գաղթել է 1828թ. Իրանի Ատրպատականի նահանգի Սարաբի խանության Գարմալի շրջանի (ներկայումս Թավրիզի Սարաբի գավառի Աբարղան շրջան)Կուշչի հայաբնակ գյուղից: Ընդհանուր թվով շուրջ 700 հոգի՝154 ընտանիք, այդ թվում նույն շրջանի Ուզումչի, Կարագովշան(Ղարաքովշահ), Հասանաբադ գյուղերից 1828թ. սկզբից Պարսկաստանից անցել են Ղարաբաղ, այնուհետև Սիսիանի տարածաշրջան: Ճանապարհին Պարսկաստանի Կալեյբարի գավառում տեղի մուսուլման բնակչության կողմից ենթարկվել են հարձակումների և թալանի: Բնակչության մի փոքր հատվածը Թասիկ է տեղափոխվել հարևան Հացավան գյուղից և այլ վայրերից: Գյուղից հարավ գտնվում են միջնադարում կառուցված Թանահատի վանքը, Դիքբաշ կոչվող սրբատեղին, ավերակ գյուղատեղիներ։

Հայտնի մարդիկ

Տես նաև

Արտաքին հղումներ