Անուշավան Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անուշավան Վարդանյան
Anushavan Vardanyan.jpg
Ծնվել էմարտի 21, 1879(1879-03-21)
ԾննդավայրՑղնա
Վախճանվել էհունիսի 4, 1954(1954-06-04) (75 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդրամատուրգ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Անուշավան Վարդանյան Վիքիդարանում

Անուշավան Հայրապետի Վարդանյան (մարտի 21, 1879(1879-03-21), Ցղնա - հունիսի 4, 1954(1954-06-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1907 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նախիջևանի Ցղնա գյուղում։ 1891 թվականին մեկնել է Թիֆլիս և աշխատել Մալյան-Սահակյան և Տեր-Ղազարյան մասնավոր արհեստանոցում, ապա Ադելխանովի և «Սոգոր» կոշիկի ֆաբրիկաներում։ 1919 թվականին փոխադրվել է Ղարաքիլիսա։ 1921-1929 թվականներին եղել է Երևանի կաշվի գործարանի կառավարիչը, 1933-1935 թվականներին՝ Դիլիջանի առողջարանի տնօրենը։ Հետագայում աշխատել է հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության պետ։

1912 թվականին Թիֆլիսում բեմադրվել է նրա «Գործադուլ» պիեսը։ 1908 թվականին գրել է «Անարխիստը», 1913 թվականին՝ «Ուրվականներ կամ Սունդուկենց Գաբոյի տանը» պիեսները։ Վերջինը նվիրված է Գաբրիել Սունդուկյանի հիշատակին։

Հետագայում գրել է «Բանդիտներ» (1925), «Նախօրյակին» (1926), «Ժողովը» (1926), «Դանել աղա» (1926), «Դիրքերում» (1931), «Ազնիվ քաղաքացիներ» (1930), «Ազդանշան» (1931), «Կարմիր պարտիզաններ» (1937), «Արաքսի ափին» (1940), «Հերոսներ», «Հայրենասերներ», «Հայրենիքի կարոտը», «Ճակատի և թիկունքի միասնությունը», «Կովկասի դարպասների մոտ» (1946) պիեսները։

Մահացել է Երևանում[1][2]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անարխիստը, Թիֆլիս, 1908, 32 էջ:
  • Ուրվականներ կամ Սունդուկենց Գաբոյի տանը, Թիֆլիս, 1916, 36 էջ:
  • Բանդիտներ (պիես), Ղարաքիլիսա, 1924, 92 էջ:
  • Գործադուլ կամ տգիտության զոհեր (դրամա), Երևան, Պետհրատ, 1924, 68 էջ:
  • Դանիել աղա, Երևան, Պետհրատ, 1926, 36 էջ:
  • Ժողովը, Երևան, Պետհրատ, 1926, 38 էջ:
  • Նախօրյակին, Երևան, պետհրատ, 1926, 56 էջ:
  • Բանդիտներ, Երևան, Պետհրատ, 1927, 51 էջ:
  • Գործադուլ կամ տգիտության զոհեր, Երևան, պետհրատ, 1928, 61 էջ:
  • Ազդանշան (պիես), Երևան, Պետհրատ, 1931, 83 էջ:
  • Դիրքերում (պիես), Երևան, Պետհրատ, 1931, 139 էջ:
  • Դրամակիկական երկեր, Երևան, Պետհրատ, 1937, 394 էջ[3]:
  • Արաքսի ափին (պիես), Երևան, Պետհրատ, 1940, 105 էջ:
  • Կովկասի դարպասների մոտ, Երևան, Հայպետհրատ, 1947, 60 էջ:
  • Պիեսներ, Երևան, Հայպետհրատ, 1949, 222 էջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 529 
  2. «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007:
  3. Vardanian Anushavan (1937)։ Tramadigagan yerger (հայերեն)։ Pethrat