Բազում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Բազում
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռի
ԳյուղապետՍրբուհի Հարությունյան
Այլ անվանումներԲզովդալ
Մակերես35.18 կմ²
ԲԾՄ1615 մ
Կլիմայի տեսակԽիստ փոփոխական
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1210[1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունբազումցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքlori.mtaes.am/about-communities/485 (հայ.)
Բազում (Հայաստան)##
Բազում (Հայաստան)

Բազում, գյուղ Հայաստանի Լոռու մարզում, մարզկենտրոնից 3 կմ հյուսիս-արևմուտք՝ Բազումի լեռների հարավային լանջում։

Նախնիները եկել են Իջևանից և Եղվարդից։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, դաշտավարությամբ և այգեգործությամբ։ Գյուղում առկա է 14 պատմամշակութային հուշարձան։

Գյուղն ունի նորակառույց միջնակարգ դպրոց, որտեղ սովորում է 166 աշակերտ։

Բնակչություն

Բազումի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 232 452 636 803 691 638 887 1285 984

Կլիմա

Տեղանքը հիմնականում լեռնային է, սակավահող, կլիման խիստ փոփոխական է և զերծ չի մնում կարկուտներից, սելավներից, հաճախակի են երաշտի տարիները, ինչը մեծ վնաս է հասցնում գյուղմթերքների արտադրությանը։

Տնտեսություն

Պուշկինյան լեռնանցքը

Գյուղի միջով հոսող Չալարի գետը, որը սկիզբ է առնում Պուշկինի լեռնանցքից, ոռոգում է գյուղի ցանքատարածությունների մոտ 40%-ը։ Գյուղը մեծ մասամբ զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ։ Ոռոգման ջուր չունենալու պատճառով համայնքը դժվարանում է կազմակերպել գյուղական մթերքների արտադրությունը։ Հիմնականում զբաղվում են կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարա-բոստանային մշակաբույսերի արտադրությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Գյուղն ունի 1 եկեղեցի, կառուցված 12-13-րդ դարերում։ Գյուղից 1-2 կմ հյուսիս-արևելքում գտնվում է Բերդատեղ վայրը՝ ամրոցի ավերակներով։ Գյուղում են գտնվում 4 գերեզմանոց, 2 տապանաքար, ձիթհան և Ք. ա. 2-1-ին հազարամյակների դամբարանադաշտ և բնակատեղի։ Կենտրոնում են գտնվում Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշակոթող և հուշաղբյուր։

Ծանոթագրություններ

  1. Լոռու մարզի մարդահաշիվ (անգլ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 41» (PDF). Վերցված է 2013 Նոյեմբերի 14-ին.