Սարամեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Սարամեջ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռի
Հիմնադրված է1861 թ.
ԲԾՄ1770 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1344 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Սարամեջ (Հայաստան)##
Սարամեջ (Հայաստան)

Սարամեջ, գյուղ Հայաստանի Լոռու մարզում։

Հիմնադրվել է 1861 թ.-ին։ Բնակիչների նախնիները եկել են Մուշից։ Գյուղը նախկինում կոչվել է Չոթուռ։

Ընդամենը 200 ընտանիք ունեցող Չոթուռը Հայրենական պատերազմի տարիներին ռազմաճակատ ուղարկեց 268 երիտասարդների, որոնցից 75-ը իրենց կյանքը նահատակեցին՝ նվիրելով հայրենի տարածքներից գերմանական զավթիչներին դուրս շպրտելու մեծ գործին։

Բնակչություն

2001 թ.-ի մարդահամարի տվյալներով Սարամեջում գրանցվել է 1407 մշտական բնակիչ, իսկ առկա բնակիչների թիվը կազմել է 1119։

Սարամեջի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1873 1897 1926 1931 1939 1959 1970 1979 1989 1993 2001 2004
Բնակիչ 363 572 845 904 865 857 1120 1137 489 1454 1407 1590

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է երկրագործությամբ և անասնապահությամբ։ Հիմնական մշակաբույսերն են կարտոֆիլը, կաղամբը, այլ բանջարաբույսեր, հացահատիկային՝ ցորենը, գարին, նաև անասնակերերի նպատակով ՝ կորենգան, առվույտ ու խոտաբույսեր։

1981 թ.-ից Սարամեջ գործել է Սպիտակի կարի արտադրական միավորման մասնաճյուղը։

Մինչև երկրաշարժը, խորհրդային շրջանում, երբ Սպիտակում գործում էր շաքարի գործարանը, գյուղի կոլտնտեսությունը մշակում էր շաքարի ճակնդեղ, որի հումքը հանձնվում էր գործարանին։ Անասնապահության (կովեր, ոչխարներ, այծեր, խոզեր) շնորհիվ մարդիկ հոգում են իրենց առօրյա հոգսերը։ Ծառապտուղներից են (տանձը, խնձորը, բալը, կեռասը, սալորը)։ Իսկ սարերում ու անտառներում աճում են հատապտուղներ ու տարբեր բանջարաբույսեր։

Կրթություն և մշակույթ

1903 թվականին ավարտվել է 1901 թվականին սկսած եկեղեցու շինարարությունը, ստեղծվել է ծխական դպրոց։

Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, հեռախոսակայան, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար, կինո, մանկապարտեզ, բուժկայան։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 176» (PDF). Վերցված է 2013 Նոյեմբերի 12-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։