Իշխանասար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իշխանասար (այլ կիրառումներ)
Գյուղ
Իշխանասար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ԳյուղապետԱրարատ Պետրոսյան
Մակերես12,75 կմ²
ԲԾՄ1900 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն271 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունիշխանասարեցի
Ժամային գոտիUTC+4
Իշխանասար (Հայաստան)##
Իշխանասար (Հայաստան)

Իշխանասար (նախկին անվանում՝ Ղջլջուղ,Ղզլջուղ,Կժլջուղ), գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ Իշխանասարի բնակչությունը 2011 թվականին կատարած մարդահամարի տվյալների համաձայն կազմում է 271 մարդ, ինչն ավելացել է համեմատած 2001 թվականի մարդահամարից (147)։

Գյուղը գտնվում է համանուն լեռան ստորոտային մասում։ Գյուղի շրջակայքում գտնվող միջնադարյան գերեզմանոցը, ինչպես նաև «Սյունի բերդ», «Ղարայի ժայռ» և «Քյալափա-Քյարավեկ» ամրոցների ավերակները վկայում են, որ տարածքը բնակեցված է եղել դեռևս հին ժամանակներում։

Մինչև 1988 թվականը բնակեցված է եղել ադրբեջանցիներով, որոնց տեղափոխումից հետո այստեղ են հաստատվել Ադրբեջանից գաղթած հայերը։

Տես նաև

Արտաքին հղումներ