Վաղատին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Վաղատին
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ԳյուղապետՇահեն Գրիգորյան
Առաջին հիշատակումXII դար
Այլ անվանումներՎաղադին
Մակերես40,82 կմ²
ԲԾՄ1580 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն756 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՎաղատինցի
Ժամային գոտիUTC+4
Վաղատին (Հայաստան)##
Վաղատին (Հայաստան)

Վաղատին (այլ անվանում՝ Վաղադին), գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2011 թվականին կատարած մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 756 մարդ, ինչը ավելացել է համեմատած 2001 թվականի մարդահամարից (631)։

Գյուղի մասին առաջին հիշատակումները տրվում են XII-XIII դարերում՝ Ստեփանոս Օրբելյանի կողմից։ Հիշատակվել է նաև Ղևոնդ Ալիշանի կողմից, ով օգտագործել է Վաղադին տարբերակը։ Ինչևէ 1990 թվականին ՀԽՍԽ Գերագույն խորհուրդը հաստատում է Վաղատին տարբերակը։

Միջնադարում գյուղը եղել է գրչության կենտրոն, որտեղ ապրել և լայնամասշտաբ գործունեություն է ծավալել Հովհան Որոտնեցին։ Գրիգոր Տաթևացին գյուղի շրջակայքում գտնվող Որոտնավանքում լատիներենից թարգմանել է Պետրոս Արագոնացու «Գիրք առաքինությանց» աշխատությունը։

Տես նաև

Արտաքին հղումներ