Ակներ (Սյունիքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը ՀՀ Սյունիքի մարզի գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ակներ (այլ կիրառումներ)։
Գյուղ
Ակներ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ԳյուղապետՍպարտակ Մինասյան
Հիմնադրված է1880 թ.
Այլ անվանումներԲռուն
Մակերես1,89 կմ²
ԲԾՄ1700 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1 338 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունԱկներցի
Ժամային գոտիUTC+4
Ակներ (Սյունիքի մարզ) (Հայաստան)##
Ակներ (Սյունիքի մարզ) (Հայաստան)

Ակներ (նախկին անվանում՝ Բռուն), գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում, մարզկենտրոնից 73 կմ հյուսիս, Ակներ գետի ափին։

Գտնվում է Գորիս քաղաքի հյուսիսարևմտյան մասում, Վարարակ գետի ափին, հիմնադրվել է 1880 թվականին։ Ակները 1958-1990 թթ.-ին գտնվում էր Վերիշենի պետական տնտեսության կազմում, որից տարանջատվել է 1991 թ.-ին։

Ակներ է վերանվանվել 2006 թ.-ի հուլիսի 4-ին։

Բնակչություն

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2011 թվականին կատարած մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 1 338 մարդ, ինչը բարձրացել է համեմատած 2001 թվականի մարդահամարից (1116)։

Ակների ազգաբնակչության փոփոխությունը.[1]

Տարի 1880 1907 1922 1931 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 226 150 468 540 568 709 632 832 1087 1233

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ, դաշտավարությամբ և այգեգործությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Գյուղի մոտով է հոսում «Տերտերի առու» կոչվող ջրանցքը, որը կառուցված է եղել դեռևս X դարում։ Գյուղի տարածքում կան կիկլոպյան կառույցների, միջնադարյան բերդի ու այլ շինությունների հետքեր։

Ծանոթագրություններ

  1. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 80» (PDF). Վերցված է 2014 Հունիսի 17-ին.

Արտաքին հղումներ