Կաղապար:Քիմիական տարրերի ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քիմիական տարրերի ցանկ
Քիմիական տարրեր Անվան ծագում
[1][2]
Պարբերական աղյուսակի խումբ Պարբերություն (քիմիա) Պարբերական աղյուսակի բլոկ Ստանդարտ
ատոմային
զանգված
Ar°(E)
Խտություն Հալման ջերմաստիճան Եռման ջերմաստիճան Տեսակարար ջերմունակություն Էլ. բաց. Տարրերի
առատությունը
երկրակեղևում
Ծագում Վիճակը
Ատոմական համար
Z
Նշան Անուն (զ. ա. մ.) (գսմ3) (Կ) (Կ) (Ջգ ·Կ) (մգկգ)
 
1 H Ջրածին այերեն անվանումը պատճենում է լատիներեն անվանումից, որն իր հերթին ծագում է հին հունարեն՝ ὕδωρ` «ջուր» և γεννάω` «ծնում եմ» արմատներից[3]։ 1 1 s-բլոկ 1.0080 0.00008988 14.01 20.28 14.304 2.20 1400 նախասկզբնական գազ
2 He Հելիում Ծագում է հին հունարեն՝ ἥλιος (հելիոս)` «Արեգակ» բառից։ Այդպես է անվանվել այն պատճառով, որ առաջին անգամ հայտորոշվել է Արեգակի սպեկտրում վառ դեղին գծի միջոցով, որը չէր վերագրվում այդ ժամանակ հայտնի որևէ տարրի։ 18 1 s-բլոկ 4.0026 0.0001785 4.22 5.193 0.008 նախասկզբնական գազ
3 Li Լիթիում Ծագում է հին հունարեն՝ λίθος (լիթոս)` «քար» բառից, քանի որ հայտնաբերվել է միներալից, մինչդեռ այդ ժամանակ հայտնի մյուս ալկալիական մետաղները (նատրիում և կալիում) հայտնաբերվել էին բույսերի հյուսվածքներից։ 1 2 s-բլոկ 6.94 0.534 453.69 1560 3.582 0.98 20 նախասկզբնական պինդ
4 Be Բերիլիում Ծագում է բերիլ միներալի անվանումից։ «Բերիլ» անվանումն իր հերթին ծագում է հին հունարեն՝ βήρυλλος (բերիլլոս), «կապտականաչ բյուրեղ», պրակրիտ լեզուներով वॆरुलिय (վերուլիյա), պալի լեզվով वेलुरिय (վերուլիյա), भेलिरु (վելիրու) կամ भिलर् (վիլար) «գունատվել» ձևերից, որոնք վերաբերում էին բաց գույնի կիսաթանկարժեք բերիլ քարին[4]։ 2 2 s-բլոկ 9.0122 1.85 1560 2742 1.825 1.57 2.8 նախասկզբնական պինդ
5 B Բոր Անվանումը ծագել է արաբ․՝ بورق‎‎ (բուրակ) կամ պարս.՝ بوره (բուրաh) բառերից, որոնցով անվանում էին բորաքսը[5]։ 13 2 p-բլոկ 10.81 2.34 2349 4200 1.026 2.04 10 նախասկզբնական պինդ
6 C Ածխածին Հայերեն անվանումը պատճենում է լատիներեն անվանումից, որը ծագում է carbō` «ածուխ» բառից։ 14 2 p-բլոկ 12.011 2.267 >4000 4300 0.709 2.55 200 նախասկզբնական պինդ
7 N Ազոտ Հավանաբար ծագում է հին հունարեն՝ ἄζωτος (ազոտոս)՝ «անկենդան» բառից, սակայն հնարավոր է նաև սնդիկի ալքիմիական անվանումներից մեկից` ազոթ ձևից կամ անդալուսյան արաբերեն al-zuq բառից։ Լատիներեն անվանումը նշանակում է «սելիտրա ծնող»։ 15 2 p-բլոկ 14.007 0.0012506 63.15 77.36 1.04 3.04 19 նախասկզբնական գազ
8 O Թթվածին Հայերեն անվանումը պատճենում է հունարեն անվանումից, որը ծագում է հին հունարեն՝ ὀξύς ` «թթու» և γεννάω` «ծնում եմ» բառերից[6]։ 16 2 p-բլոկ 15.999 0.001429 54.36 90.20 0.918 3.44 461000 նախասկզբնական գազ
9 F Ֆտոր Ծագում է հին հունարեն՝ φθόρος (ֆթորոս)` «ոչնչացում» բառից։ Լատիներեն անվանումը ծագում է fluere՝ «հոսել» բայից, որը կապվում է ֆլյուորիտ միներալի (կալցիումի ֆտորիդ) հետ. այն օգտագործվում էր երկաթի ձուլման ժամանակ։ 17 2 p-բլոկ 18.998 0.001696 53.53 85.03 0.824 3.98 585 նախասկզբնական գազ
10 Ne Նեոն Ծագում է հին հունարեն՝ νέος (նեոս)` «նոր» բառից։ 18 2 p-բլոկ 20.180 0.0009002 24.56 27.07 1.03 0.005 նախասկզբնական գազ
11 Na Նատրիում Ծագում է արաբ․՝ نطرون‎‎ (նատրուն)` «փրփրող նյութ», եգիպտերեն netjeri և եբրայերեն՝ נתר‎` «ալկալի» (օճառային հեղուկ)[7] բառերից։ Ի սկզբանե այդպես էին անվանում բնական սոդան (նատրիումի կարբոնատ)։ Հունարենին է անցել νίτρον (նիտրոն) ձևով։ 1 3 s-բլոկ 22.990 0.968 370.87 1156 1.228 0.93 23600 նախասկզբնական պինդ
12 Mg Մագնեզիում Ծագում է Հունաստանի Թեսալիա մարզի Մագնեսիա (հին հունարեն՝ Μαγνησία, Մագնիսիա) շրջանի անունից, որի շրջակայքում հնագույն ժամանակներում հայտնաբերվել են մագնեզիտ միներալի հանքավայրեր։ 2 3 s-բլոկ 24.305 1.738 923 1363 1.023 1.31 23300 նախասկզբնական պինդ
13 Al Ալյումին Ծագում է լատին․՝ alumen` «պաղլեղներ» բառից։ Բառացի նշանակում է «դառը աղ»[8]։ 13 3 p-բլոկ 26.982 2.70 933.47 2792 0.897 1.61 82300 նախասկզբնական պինդ
14 Si Սիլիցիում Ծագում է լատին․՝ slilicium անվանումից, որն առաջացել է լատին․՝ silex` «կայծքարային ապարներ» բառից։ 14 3 p-բլոկ 28.085 2.3290 1687 3538 0.705 1.9 282000 նախասկզբնական պինդ
15 P Ֆոսֆոր Ծագում է հին հունարեն՝ φῶς (ֆոս)` «լույս» և φέρω (ֆերո)` «բերում եմ» բառերից[9]։ Բառացի նշանակում է «լուսաբեր», քանի որ սպիտակ ֆոսֆորը թթվածնի հետ շփումից թույլ լույս է արձակում։

Ֆոսֆորը նաև Վեներա մոլորակի կամ Հեսպերոսի հին անվանումն էր։

15 3 p-բլոկ 30.974 1.823 317.30 550 0.769 2.19 1050 նախասկզբնական պինդ
16 S Ծծումբ Հայերեն անվանումը կազմված է կրկնությամբ՝ այլուստ չհանդիպող *ծում արմատից՝ -բ-ի հավելմամբ։ Համեմատելի է վրացերեն փոխառյալ cumcuma, cumcuba, cuncuba բառերի հետ[10]։ Պարզ չէ, թե *ծում-ը կապ ունի արդյոք հնդեվրոպական *swelp-` «այրվել» արմատի հետ, որից հավանաբար ծագում է լատին․՝ sulp(h)ur` «ծծումբ» բառը[11]։ 16 3 p-բլոկ 32.06 2.07 388.36 717.87 0.71 2.58 350 նախասկզբնական պինդ
17 Cl Քլոր Ծագում է հին հունարեն՝ χλωρός (խլորոս)` «բաց դեղնականաչավուն» բառից։ Անվանումն ստացել է քլոր գազի գույնի պատճառով[12]։ 17 3 p-բլոկ 35.45 0.0032 171.6 239.11 0.479 3.16 145 նախասկզբնական գազ
18 Ar Արգոն Ծագում է հին հունարեն՝ ἀργός (արգոս)` «ծույլ», «դանդաղ» բառից։ 18 3 p-բլոկ 39.95 0.001784 83.80 87.30 0.52 3.5 նախասկզբնական գազ
19 K Կալիում Ծագում է արաբ․՝ القلي կամ القلية‎‎ (ալ-կալի)` «բույսերի մոխիր» բառից։ Հնում այդպես էին անվանում պոտաշը (կալիումի կարբոնատ), քանի որ այն ստանում էին ծառերի և խոտաբույսերի մոխրից։ 1 4 s-բլոկ 39.098 0.89 336.53 1032 0.757 0.82 20900 նախասկզբնական պինդ
20 Ca Կալցիում Ծագում է լատին․՝ calx ` «կիր» բառի calcis սեռական հոլովաձևից[13]։ Կալցիումը հայտնի էր դեռևս առաջին դարում, երբ հին հռոմեացիները ստանում էին կիր և կալցիումի օքսիդ։ 2 4 s-բլոկ 40.078 1.55 1115 1757 0.647 1.00 41500 նախասկզբնական պինդ
21 Sc Սկանդիում Անվանվել է Սկանդինավիայի լատիներեն Scandia անունով։ 3 4 d-բլոկ 44.956 2.985 1814 3109 0.568 1.36 22 նախասկզբնական պինդ
22 Ti Տիտան Անվանվել է հունական դիցաբանության կերպարների` տիտանների անունով։ 4 4 d-բլոկ 47.867 4.506 1941 3560 0.523 1.54 5650 նախասկզբնական պինդ
23 V Վանադիում Անվանվել է գեղեցկության սկանդինավյան աստվածուհի Ֆրեյայի Վանադիս (հին սկանդինավերեն` Vanadís` «Վաների դուստր») անունով։ Անվանումն ստացել է գեղեցիկ և բազմերանգ քիմիական միացությունների շնորհիվ։ 5 4 d-բլոկ 50.942 6.11 2183 3680 0.489 1.63 120 նախասկզբնական պինդ
24 Cr Քրոմ Ծագում է հին հունարեն՝ χρῶμα (խրոմա)` գույն բառից։ Անվանումն ստացել է բազմերանգ քիմիական միացությունների շնորհիվ[14]։ 6 4 d-բլոկ 51.996 7.15 2180 2944 0.449 1.66 102 նախասկզբնական պինդ
25 Mn Մանգան Ծագում է Հունաստանի Թեսալիա մարզի Մագնեսիա (հին հունարեն՝ Μαγνησία) շրջանի անունից, որտեղ հայտնաբերվել է։ Մագնեսիա բառը իտալերենում վերածվել է manganese, ֆրանսերենում՝ manganèse ձևերի, որից առաջացել է մանգան անվանումը։ 7 4 d-բլոկ 54.938 7.21 1519 2334 0.479 1.55 950 նախասկզբնական պինդ
26 Fe Երկաթ Հայերեն անվանումը հավանաբար ծագում է բնիկ հնդեվրոպական *d(i)u>*d(e)i - «փայլել, շողալ» արմատից՝ *u աճականով, և նույն զարգացմամբ, ինչ երկին բառում։ Երկաթ բառը կապվում է երկինք բառի հետ, քանի որ ստացվել է երկնաքարերից։ Հայերեն երկին ձևի հետ է կապվում նաև քարթվելական բառաձևերը՝ վրացերեն, մեգրելերեն՝ rkina, լազերեն՝ erkina, լատին․՝ ferrum[10]։ 8 4 d-բլոկ 55.845 7.874 1811 3134 0.449 1.83 56300 նախասկզբնական պինդ
27 Co Կոբալտ Ծագում է գերմ.՝ կոբոլդ բառից, որով անվանում էին ստորգետնյա հարստությունների պահապան ոգիներին։ Հանքագործներն այդպես են անվանել մետաղը, որը թունավոր էր և խնդրահարույց, քանի որ հանդիպում էր արդյունահանվող այլ տարրերի, օրինակ՝ նիկելի հետ։

Ըստ մեկ այլ վարկածի` անվանումը կապվում է արծաթի հանքագործների այն համոզմունքի հետ, որ կոբոլտները գողանում էին արծաթը և դրա փոխարեն կոբալտ թողնում։

Կան ենթադրություններ, որ անունը կարող է ծագած լինել հին հունարեն՝ κόβαλος (կոբալոս)` «հանք» բառից, որը կարող է ընդհանուր արմատներ ունենալ «կոբոլդ», «գոբլին» և «կոբալտ» բառերի հետ։

9 4 d-բլոկ 58.933 8.90 1768 3200 0.421 1.88 25 նախասկզբնական պինդ
28 Ni Նիկել Ծագում է շվեդ.՝ kopparnickel բառից, որը նշանակում է «պղնձագույն հանքաքար»։ Խոսքը վերաբերում էր նիկոլիտ հանքաքարին, որից այն ստացվել էր[15]։ 10 4 d-բլոկ 58.693 8.908 1728 3186 0.444 1.91 84 նախասկզբնական պինդ
29 Cu Պղինձ Փոխառություն է իրանական աղբյուրից, հավանաբար մեդերենից։ Համեմատելի է պարս.՝ birinĵ բառի հետ[10]։

Լատիներեն անվանումը գալիս է Կիպրոս կղզու (հին հունարեն՝ Κύπρος, լատին․՝ Cuprum) անունից, որտեղ արդյունահանվում էր պղինձ[16]։

11 4 d-բլոկ 63.546 8.96 1357.77 2835 0.385 1.90 60 նախասկզբնական պինդ
30 Zn Ցինկ Ծագում է ունի գերմ.՝ Zinken ` «ծայր» բառից՝ հավանաբար վերաբերելով ցինկի սրածայր բյուրեղներին։ Կարող է ծագած լինել հին պարսկերենից։ 12 4 d-բլոկ 65.38 7.14 692.88 1180 0.388 1.65 70 նախասկզբնական պինդ
31 Ga Գալիում Գալիումը որպես ազատ մետաղ ստացել է քիմիկոս Լեկոկ դը Բուաբոդրանը, որն այն անվանել է իր հայրենի երկրի` Ֆրանսիայի անունով, որի լատիներեն անվանումն էր Գալիա (լատին․՝ Gallia): Ավելի ուշ մեղադրանքներ են հնչել, թե նա քիմիական տարրն անվանել էր իր անունով, քանի որ նրա անունը` Լեկոկ, նույն կերպ է հնչում, ինչ ֆր.՝ le coq` «աքաղաղ» բառը։ Այդպես է թարգմանվում նաև լատին․՝ gallus բառը։ Սակայն նա պնդել է, որ այդպիսի մտադրություն չի ունեցել[17]։ 13 4 p-բլոկ 69.723 5.91 302.9146 2673 0.371 1.81 19 նախասկզբնական պինդ
32 Ge Գերմանիում Անվանվել է Գերմանիայի անունով։ 14 4 p-բլոկ 72.630 5.323 1211.40 3106 0.32 2.01 1.5 նախասկզբնական պինդ
33 As Մկնդեղ Ծագում է հին հունարեն՝ ἀρσενικόν (արսենիկոն) բառից, որն իր հերթին փոխառություն էր ասորերեն՝ ܠܫܢܐܠܐ ܙܐܦܢܝܐ (ալ-զարնիկա)[18] և պարս.՝ زرنيخ (զարնիխ)` «դեղին աուրիպիգմենտ» բառերից։ Առնչվում է նաև հին հունարեն՝ ἀρσενικός (արսենիկոս)` «ուժեղ», «առնական» բառի հետ։

Արսենի հայերեն մեկ այլ անվանումը կապված է նրա միացությունների օգտագործման հետ։ Դրանք կիրառում էին մկների և առնետների դեմ պայքարելու նպատակով, որտեղից էլ ծագել է «մկնդեղ» անվանումը։

15 4 p-բլոկ 74.922 5.727 1090 887 0.329 2.18 1.8 նախասկզբնական պինդ
34 Se Սելեն Ծագում է հին հունարեն՝ σελήνη (սելենե)` Լուսին բառից։ Այդպես էր կոչվում նաև Լուսնի աստվածուհին հունական դիցարանում։

Տարրն այդպես է անվանակոչվել այն պատճառով, որ նման է տելուր տարրին, որն իր անվանումն ստացել է Երկիր մոլորակի անունով, որի արբանյակն է Լուսինը։

16 4 p-բլոկ 78.971 4.81 453 958 0.321 2.55 0.05 նախասկզբնական պինդ
35 Br Բրոմ Ծագում է հին հունարեն՝ βρῶμος (բրոմոս)` «գարշահոտություն» բառից[19]։ Անվանումն ստացել է բնորոշ հոտի պատաճառով։ 17 4 p-բլոկ 79.904 3.1028 265.8 332.0 0.474 2.96 2.4 նախասկզբնական հեղուկ
36 Kr Կրիպտոն Ծագում է հին հունարեն՝ κρυπτός (կրիպտոս)` «թաքնված» բառից։ Այդ անվանումն է ստացել անգույն, անհոտ, անհամ լինելու և գազային հատկությունների, ինչպես նաև բնության մեջ հազվադեպ հանդիպելու պատճառով։ 18 4 p-բլոկ 83.798 0.003749 115.79 119.93 0.248 3.00 1×10−4 նախասկզբնական գազ
37 Rb Ռուբիդիում Ծագում է լատին․՝ rubidus` «մուգ կարմիր» բառից, սպեկտրալ գծի գույնի պատճառով։ 1 5 s-բլոկ 85.468 1.532 312.46 961 0.363 0.82 90 նախասկզբնական պինդ
38 Sr Ստրոնցիում Անվանվել է ստրոնցիանիտ հանքանյութի անունով, որն այդպես է կոչվել Շոտլանդիայում գտնվող Ստրոնթիան բնակավայրի անունով, որտեղ այն առաջին անգամ հայտնաբերվել է։ 2 5 s-բլոկ 87.62 2.64 1050 1655 0.301 0.95 370 նախասկզբնական պինդ
39 Y Իտրիում Ծագում է իտերբիտ միներալի անունից, որից առաջին անգամ առանձնացվել է իտրիումը։ Միներալն իր հերթին անվանվել է Շվեդիայի Իտերբի բնակավայրի անունով[Ն 1]։ 3 5 d-բլոկ 88.906 4.472 1799 3609 0.298 1.22 33 նախասկզբնական պինդ
40 Zr Ցիրկոնիում Անվանվել է ցիրկոն միներալի անունով, որից առաջին անգամ ստացվել է։ Ցիրկոն բառն իր հերթին ծագում է ասորերեն՝ ܙܐܪܓܥܢܥ (զարգոնո)[20], արաբ․՝ زركون‎‎ (զարքուն) կամ պարս.՝ زرگون (զարգուն) բառերից, որոնք նշանակում են «ոսկեգույն»։ 4 5 d-բլոկ 91.224 6.52 2128 4682 0.278 1.33 165 նախասկզբնական պինդ
41 Nb Նիոբիում Անվանվել է հին հունական դիցաբանության հերոսուհի Նիոբեի՝ Տանտալոսի դստեր անունով` նիոբիում և տանտալ քիմիական տարրերի նմանության պատճառով։ 5 5 d-բլոկ 92.906 8.57 2750 5017 0.265 1.6 20 նախասկզբնական պինդ
42 Mo Մոլիբդեն Ծագում է հին հունարեն՝ μόλυβδος (մոլիբդոս)` «կապար» բառից։ Այդպես է անվանվել մոլիբդենիտի (որից առաջին անգամ առանձնացվել է մոլիբդենի օքսիդը) և գալենիտի` կապարի սուլֆիդի արտաքին նմանության պատճառով։ 6 5 d-բլոկ 95.95 10.28 2896 4912 0.251 2.16 1.2 նախասկզբնական պինդ
43 Tc Տեխնեցիում Ծագում է հին հունարեն՝ τεχνητός (տեխնետոս)` «արհեստական» բառից, քանի որ առաջին արհեստականորեն ստացվող տարրն էր։ 7 5 d-բլոկ [97] 11 2430 4538 1.9 ~ 3×10−9 քայքայումից պինդ
44 Ru Ռութենիում Անվանվել է Ռուսաստանի անունով, Կիևյան Ռուսիայի լատիներեն էկզոնիմ Ռուտենիայի (լատին․՝ Ruthenia) անունով[21]։ 8 5 d-բլոկ 101.07 12.45 2607 4423 0.238 2.2 0.001 նախասկզբնական պինդ
45 Rh Ռոդիում Ծագում է հին հունարեն՝ ῥόδον (ռոդոն)` «վարդ» բառից, քանի որ ռոդիումի միացություններին բնորոշ է մուգ բոսորագույնը։ 9 5 d-բլոկ 102.91 12.41 2237 3968 0.243 2.28 0.001 նախասկզբնական պինդ
46 Pd Պալադիում Անվանվել է Պալաս աստղակերպի անունով, որը հայտնաբերվել էր տարրից երկու տարի առաջ։ Աստղակերպն իր հերթին անվանվել է իմաստության և հաղթանակի աստվածուհի Աթենաս Պալասի անունով։ Պալադիում բառը ծագում է Παλλάδος սեռական հոլովաձևից[22]։ 10 5 d-բլոկ 106.42 12.023 1828.05 3236 0.244 2.20 0.015 նախասկզբնական պինդ
47 Ag Արծաթ Հայերեն արծաթ, ինչպես և հին հունարեն՝ ἄργυρος (արգիրոս) անվանումը, ծագում է բնիկ հնդեվրոպական * arg՛ «փայլուն, սպիտակավուն» արմատից (-աթ-ով համընկնում է երկաթ բառի հետ)։ Համեմատելի է հին հնդկերեն rajatám, ավեստերեն՝ ərəzata, լատին․՝ argentum, հին իռլանդերեն arggat` «արծաթ» բառերի հետ[10]։ 11 5 d-բլոկ 107.87 10.49 1234.93 2435 0.235 1.93 0.075 նախասկզբնական պինդ
48 Cd Կադմիում Անվանվել է այն միներալի հին հունարեն՝ καδμεία (կադմեյա) անունով, որից ստանում էին կադմիում։ Միներալն իր անունը ստացել է հին հունական դիցաբանական հերոս Կադմոսի անունից։ 12 5 d-բլոկ 112.41 8.65 594.22 1040 0.232 1.69 0.159 նախասկզբնական պինդ
49 In Ինդիում Անվանվել է ինդիումի սպեկտրալ գծի ինդիգո գույնի անունով։ Ինդիգո բառն իր հերթին ծագում է իսպ.՝ indico և հոլանդերեն indigo (պորտուգալերեն endego-ից), լատին․՝ indicum, հին հունարեն՝ ἰνδικόν (ինդիկոն) ձևերից, որոնք նշանակում են «կապույտ ներկ Հնդկաստանից»։ 13 5 p-բլոկ 114.82 7.31 429.75 2345 0.233 1.78 0.25 նախասկզբնական պինդ
50 Sn Անագ Հայերեն անվանումը փոխառություն է խուռիերեն anagi ձևից, որն իր հերթին հավանաբար ծագում է շումերերեն, ապա աքքադերեն՝ anāku ձևից[10]։

Լատիներեն անվանումը հավանաբար ունի կելտական ծագում[23]։

14 5 p-բլոկ 118.71 7.265 505.08 2875 0.228 1.96 2.3 նախասկզբնական պինդ
51 Sb Ծարիր Հայերեն անվանումը փոխառություն է ասորերեն՝ səδiδā բառից[10]։

Լատիներեն անվանումը ծագում է հին հունարեն՝ στίβι (ստիբի), στίμμι (ստիմմի) ձևերից, որոնք հավանաբար ծագում են արաբերեն կամ եգիպտերեն sdm արմատից, որը նշանակում է «աչքի ներկ»։

15 5 p-բլոկ 121.76 6.697 903.78 1860 0.207 2.05 0.2 նախասկզբնական պինդ
52 Te Տելուր Ծագում է լատին․՝ tellus ` Երկիր բառի telluris սեռական հոլովաձևից։ 16 5 p-բլոկ 127.60 6.24 722.66 1261 0.202 2.1 0.001 նախասկզբնական պինդ
53 I Յոդ Ծագում է հին հունարեն՝ ἰώδης ` «մանուշակագույն» բառից[24], որը կապված է ծովային ջրիմուռների մոխրի և խիտ ծծմբական թթվի հետ ֆրանսիացի քիմիկոս Բեռնար Կուրտուայի կատարած փորձերի ընթացքում ստացված գոլորշու գույնի հետ։ 17 5 p-բլոկ 126.90 4.933 386.85 457.4 0.214 2.66 0.45 նախասկզբնական պինդ
54 Xe Քսենոն Ծագում է հին հունարեն՝ ξένος ` «օտար» բառից։ 18 5 p-բլոկ 131.29 0.005894 161.4 165.03 0.158 2.60 3×10−5 նախասկզբնական գազ
55 Cs Ցեզիում Ծագում է լատին․՝ caesius «երկնագույն կապույտ» բառից։ Տարրի հայտորոշումն առաջին անգամ կատարվել է սպեկտրի երկու վառ կապույտ գծերի միջոցով։ Ցեզիումն առաջին տարրն է, որը հայտնաբերվել է սպեկտրասկոպի միջոցով[25]։ 1 6 s-բլոկ 132.91 1.93 301.59 944 0.242 0.79 3 նախասկզբնական պինդ
56 Ba Բարիում Ծագում է հին հունարեն՝ βαρύς ` «ծանր», քանի որ բարիումի օքսիդն ունի այդպիսի նյութերի համար անսովոր բարձր խտություն։ Հեմֆրի Դևին տարրն այդպես է անվանել, քանի որ այն ի սկզբանե գտնվել է բարիտ միներալում[26]։ 2 6 s-բլոկ 137.33 3.51 1000 2170 0.204 0.89 425 նախասկզբնական պինդ
57 La Լանթան Ծագում է հին հունարեն՝ λανθάνω ` «թաքնվում եմ» բառից։ f-block groups 6 f-բլոկ 138.91 6.162 1193 3737 0.195 1.1 39 նախասկզբնական պինդ
58 Ce Ցերիում Անվանվել է ի պատիվ Սերես աստղակերպի, որը հայտնաբերվել էր երկու տարի առաջ։ Աստղակերպը, որն այժմ դասակարգվում է որպես գաճաճ մոլորակ, անվանվել է հռոմեական դիցարանի պտղաբերության աստվածուհի Կերեսի անունով։ «Կերես» բառը ծագում է հնդեվրոպական նախալեզվի *ker արմատից, որը նշանակում է «աճել»[27][28]։ f-block groups 6 f-բլոկ 140.12 6.770 1068 3716 0.192 1.12 66.5 նախասկզբնական պինդ
59 Pr Պրազեոդիմ Ծագում է հին հունարեն՝ πράσιος ` «բաց կանաչ» и δίδυμος` «երկվորյակ» բառերից։ Անվանումն ստացել է այն պատճառով, որ պրազեդիումը և նեոդիմն անջատվում են դիդիմիում նյութից[Ն 2]։ f-block groups 6 f-բլոկ 140.91 6.77 1208 3793 0.193 1.13 9.2 նախասկզբնական պինդ
60 Nd Նեոդիմ Ծագում է հին հունարեն՝ νέος ` «նոր» и δίδυμος` «երկվորյակ» բառերից, քանի որ պրազեդիումը և նեոդիմն անջատվում են դիդիմիում նյութից[Ն 2]։ f-block groups 6 f-բլոկ 144.24 7.01 1297 3347 0.19 1.14 41.5 նախասկզբնական պինդ
61 Pm Պրոմեթիում Տարրն անվանվել է առասպելական հերոս Պրոմեթևսի անունով, որը Զևսից կրակ էր գողացել և փոխանցել մարդկանց։ f-block groups 6 f-բլոկ [145] 7.26 1315 3273 1.13 2×10−19 քայքայումից պինդ
62 Sm Սամարիում Անվանումը կապված է սամարսկիտ միներալի հետ, որից այն առաջին անգամ առանձնացվել է։ Վերջինս իր հերթին անվանվել է ինժեներ Վասիլի Սամարսկի-Բիխովեցի անունով։ f-block groups 6 f-բլոկ 150.36 7.52 1345 2067 0.197 1.17 7.05 նախասկզբնական պինդ
63 Eu Եվրոպիում Անվանվել է Եվրոպա մայրցամաքի անունով, որտեղ այն հայտնաբերվել է։ Մայրցամաքն իր հերթին անվանվել է փյունիկյան առասպելական արքայադուստր Եվրոպայի անունով։ f-block groups 6 f-բլոկ 151.96 5.244 1099 1802 0.182 1.2 2 նախասկզբնական պինդ
64 Gd Գադոլինիում Անվանվել է ի պատիվ ֆինն քիմիկոս Յոհան Գադոլինի[29], որը Հյուսիսային Եվրոպայի երկրներում քիմիայի հիմնադիրներից է և հայտնաբերել է իտրիումը։ Նրա անունով է կոչվում նաև գադոլինիտ միներալը։ f-block groups 6 f-բլոկ 157.25 7.90 1585 3546 0.236 1.2 6.2 նախասկզբնական պինդ
65 Tb Տերբիում Անվանվել է Շվեդիայի Իտերբի բնակավայրի անունով[Ն 1]։ f-block groups 6 f-բլոկ 158.93 8.23 1629 3503 0.182 1.2 1.2 նախասկզբնական պինդ
66 Dy Դիսպրոզիում Ծագում է հին հունարեն՝ δυσπρόσιτος ` «դժվարամատչելի» բառից։ f-block groups 6 f-բլոկ 162.50 8.540 1680 2840 0.17 1.22 5.2 նախասկզբնական պինդ
67 Ho Հոլմիում Անվանվել է Ստոկհոլմքաղաքի հին լատիներեն Հոլմիա (Holmia) անվանմամբ։ f-block groups 6 f-բլոկ 164.93 8.79 1734 2993 0.165 1.23 1.3 նախասկզբնական պինդ
68 Er Էրբիում Անվանվել է Շվեդիայի Իտերբի բնակավայրի անունով[Ն 1]։ f-block groups 6 f-բլոկ 167.26 9.066 1802 3141 0.168 1.24 3.5 նախասկզբնական պինդ
69 Tm Թուլիում Անվանվել է հեռավոր հյուսիսում գտնվող առասպելական երկրի հին հռոմեական և հունական Թուլե (հին հունարեն՝ Θούλη) անունով, որը հավանաբար Սկանդինավիան էր։ f-block groups 6 f-բլոկ 168.93 9.32 1818 2223 0.16 1.25 0.52 նախասկզբնական պինդ
70 Yb Իտերբիում Անվանումը ստացել է իտերբիայից՝ իտերբիումի օքսիդային միացությունից։ Իտերբիան իր հերթին անվանվել է Շվեդիայի Իտերբի բնակավայրի անունով[Ն 1]։ f-block groups 6 f-բլոկ 173.05 6.90 1097 1469 0.155 1.1 3.2 նախասկզբնական պինդ
71 Lu Լուտեցիում Անվանվել է Փարիզի անունով` քաղաքի լատիներեն Լյուտեցիա (Lutetia) անունով (գալերենից թարգմանաբար նշանակում է «ցեխոտ տեղ»)։ 3 6 d-բլոկ 174.97 9.841 1925 3675 0.154 1.27 0.8 նախասկզբնական պինդ
72 Hf Հաֆնիում Անվանվել է Կոպենհագենի անունով` քաղաքի լատիներեն Հաֆնիա (Hafnia) անունով։ 4 6 d-բլոկ 178.49 13.31 2506 4876 0.144 1.3 3 նախասկզբնական պինդ
73 Ta Տանտալ Տարրն անվանվել է հին հունական դիցաբանության հերոս Տանտալոսի անունով[30]։ 5 6 d-բլոկ 180.95 16.69 3290 5731 0.14 1.5 2 նախասկզբնական պինդ
74 W Վոլֆրամ Ծագում է գերմ.՝ Wolf Rahm` «գայլի փրփուր» անվանումից, ինչը պայմանավորված է նրանով, որ անագի հանքաքարերի հետ հանդիպող վոլֆրամը խանգարում էր անագի հալույթի ստացմանը` այն վերածելով խարամների փրփուրի)։ 6 6 d-բլոկ 183.84 19.25 3695 5828 0.132 2.36 1.3 նախասկզբնական պինդ
75 Re Ռենիում Ծագում է Հռենոս գետի լատիներեն Rhenus անվանումից 7 6 d-բլոկ 186.21 21.02 3459 5869 0.137 1.9 7×10−4 նախասկզբնական պինդ
76 Os Օսմիում Ծագում է հին հունարեն՝ ὀσμή ` «հոտ» բառից` օսմիումի քառօքսիդիգարշահոտ լինելու պաճառով։ 8 6 d-բլոկ 190.23 22.59 3306 5285 0.13 2.2 0.002 նախասկզբնական պինդ
77 Ir Իրիդիում Ծագում է հին հունարեն՝ ἶρις ` «ծիածան» բառից` իրիդիումի աղերի բազմերանգ գույների պատճառով։ 9 6 d-բլոկ 192.22 22.56 2719 4701 0.131 2.20 0.001 նախասկզբնական պինդ
78 Pt Պլատին Անունը տրվել է իսպանացի կոնկիստադորների կողմից, որոնք 16-րդ դարի կեսերին Հարավային Ամերիկայում առաջին անգամ հանդիպեցին նոր մետաղի, որը նման էր արծաթի (իսպ.՝ plata)։ Տարրի անվանումը բառացիորեն նշանակում է «փոքրիկ արծաթ», «արծաթիկ»[31]։ Պլատինը երկար ժամանակ կիրառություն չէր գտնում բացառիկ դժվարահալության պատճառով և արծաթից երկու անգամ էժան էր գնահատվում[32]։ 10 6 d-բլոկ 195.08 21.45 2041.4 4098 0.133 2.28 0.005 նախասկզբնական պինդ
79 Au Ոսկի Հայերեն անվանումը չունի հավաստի ստուգաբանություն․ կասկածելի են և՛ հնդեվրոպական մեկնաբանությունները (օրինակ՝ *aues- «լուսավորել» արմատից), և՛ ոչ հնդեվրոպական (փոխառության) վարկածները (հմմտ․ ֆիններեն՝ aske «պղինձ» և շումերերեն guškin «ոսկի»)[10]։

Լատիներեն Aurum անվանումը նշանակում է «շողացող լուսաբաց»։

11 6 d-բլոկ 196.97 19.3 1337.33 3129 0.129 2.54 0.004 նախասկզբնական պինդ
80 Hg Սնդիկ Հայերեն անվանման ստուգաբանությունն անհայտ է[10]։

Լատիներեն անվանումը ծագում է հին հունարեն՝ ὕδωρ ջուր և ἀργυρός արծաթ (hydor and argyros) բառերից և բառացիորեն թարգմանվում է «հեղուկ արծաթ», քանի որ սենյակային ջերմաստիճանում հեղուկ վիճակում է և ունի արծաթյա փայլ։

12 6 d-բլոկ 200.59 13.534 234.43 629.88 0.14 2.00 0.085 նախասկզբնական հեղուկ
81 Tl Թալիում Ծագում է հին հունարեն՝ θαλλός` «կանաչ, մատղաշ ճյուղ» բառերից։ Անվանումն ստացել է սպեկտրի բնորոշ կանաչ գծերի և բոցի կանաչ գույնի պատճառով։ 13 6 p-բլոկ 204.38 11.85 577 1746 0.129 1.62 0.85 նախասկզբնական պինդ
82 Pb Կապար Հայերեն անվանումը փոխառություն է ասորերեն՝ qapār կամ իրանական *kapar ձևերից։ Ավելի քիչ հավանական է հին հունարեն՝ καππαρις բառից, որն ունի կրկնակ π։ Կապպար ձևը ծագում է արաբ․՝ qabbār‎‎ ձևից[10]։

Հյուբշմանը համարում է փոխառություն հունարենից, Աճառյանը՝ ասորերենից կամ պահլավերենից։

14 6 p-բլոկ 207.2 11.34 600.61 2022 0.129 1.87 (Օքսիդացման աստիճան)
2.33 (4+)
14 նախասկզբնական պինդ
83 Bi Բիսմութ Ծագում է գերմ.՝ Wismuth բառից, որը հավանաբար weisse Masse` «սպիտակ զանգված» արտահայտության աղավաղված ձևն է։ 15 6 p-բլոկ 208.98 9.78 544.7 1837 0.122 2.02 0.009 նախասկզբնական պինդ
84 Po Պոլոնիում Անվանվել է տարրը հայտնաբերողներից Մարի Կյուրիի հայրենիքի` Լեհաստանի անունով` երկրի լատիներեն Պոլոնիա (Polonia) անվանումով։ 16 6 p-բլոկ [209] 9.196 527 1235 2.0 2×10−10 քայքայումից պինդ
85 At Աստատ Ծագում է հին հունարեն՝ ἄστατος (աստատոս)` «անկայուն» բառից։ 17 6 p-բլոկ [210] (8.91–8.95) 575 610 2.2 3×10−20 քայքայումից unknown phase
86 Rn Ռադոն Անվանումն ստացվել է radium emanation բառերի կրճատումից, քանի որ ռադոնն առաջանում է ռադիում տարրի ռադիոակտիվ քայքայումից։ 18 6 p-բլոկ [222] 0.00973 202 211.3 0.094 2.2 4×10−13 քայքայումից գազ
87 Fr Ֆրանցիում Անվանվել է Ֆրանսիայի անունով, որտեղ առաջին անգամ ստացվել է Փարիզի Կյուրի ինստիտուտում։ 1 7 s-բլոկ [223] (2.48) 281 890 >0.79[33] ~ 1×10−18 քայքայումից անհայտ
88 Ra Ռադիում Ծագում է լատին․՝ radius` «ճառագայթ» բառից` ճառագայթաակտիվ լինելու պատճառով։ 2 7 s-բլոկ [226] 5.5 973 2010 0.094 0.9 9×10−7 քայքայումից պինդ
89 Ac Ակտինիում Ծագում է հին հունարեն՝ ἀκτίς` «ճառագայթ» բառից։ f-block groups 7 f-բլոկ [227] 10 1323 3471 0.12 1.1 5.5×10−10 քայքայումից պինդ
90 Th Թորիում Անվանվել է սկանդինավյան դիցարաբանությունում ամպրոպի աստված Թորի անունով։ f-block groups 7 f-բլոկ 232.04 11.7 2115 5061 0.113 1.3 9.6 նախասկզբնական պինդ
91 Pa Պրոտակտինիում Տարրն այդպես է անվանվել, քանի որ 231Pa-ի α-քայքայման ժամանակ առաջանում է ակտինիում (227Ac)։ f-block groups 7 f-բլոկ 231.04 15.37 1841 4300 1.5 1.4×10−6 քայքայումից պինդ
92 U Ուրան (տարր) Անվանվել է Ուրան մոլորակի անունով, որը հայտնաբերվել էր ութ տարի առաջ՝ 1781 թվականին։ Մոլորակն անվանվել է հունական դիցարաբանության երկնքի աստված Ուրանոսի (հին հունարեն՝ Οὐρανός) անունով։ f-block groups 7 f-բլոկ 238.03 19.1 1405.3 4404 0.116 1.38 2.7 նախասկզբնական պինդ
93 Np Նեպտունիում Անվանումն ստացել է Նեպտուն մոլորակի անունից, որն իր հերթին անվանվել է հռոմեական դիցարանի օվկիանոսների աստված Նեպտունի անունով։ f-block groups 7 f-բլոկ [237] 20.45 917 4273 1.36 ≤ 3×10−12 քայքայումից պինդ
94 Pu Պլուտոնիում Անվանվել է Արեգակնային համակարգի Պլուտոն մոլորակի անունով[Ն 3]` ուրանի և նեպտունիումի համանմանությամբ։ Մոլորակն իր հերթին անվանումն ստացել է Պլուտոն աստծո անունից։ f-block groups 7 f-բլոկ [244] 19.85 912.5 3501 1.28 ≤ 3×10−11 քայքայումից պինդ
95 Am Ամերիցիում Անվանվել է Ամերիկա աշխարհամասի անունով (եվրոպիումի համանմանությամբ), քանի որ հայտնաբերվել է Միացյալ Նահանգներում։ «Ամերիկա» անվանումն իր հերթին ծագում է ֆլորենտացի ծովագնաց Ամերիգո Վեսպուչիի անունից։ f-block groups 7 f-բլոկ [243] 12 1449 2880 1.13 սինթեզված պինդ
96 Cm Կյուրիում Անվանվել է Պիեռ և Մարի Կյուրիների անունով, որոնք հայտնաբերել են ռադիումը և ռադիոակտիվությունը։ f-block groups 7 f-բլոկ [247] 13.51 1613 3383 1.28 սինթեզված պինդ
97 Bk Բերկլիում Անվանվել է Բերքլի քաղաքի անունով, որտեղ առաջին անգամ ստացվել է Կալիֆոռնիայի համալսարանում։ Քաղաքն անվանվել է Ջորջ Բերքլիի անունով։ f-block groups 7 f-բլոկ [247] 14.78 1259 2900 1.3 սինթեզված պինդ
98 Cf Կալիֆորնիում Անվանվել է Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանի անունով, որտեղ առաջին անգամ ստացվել է։ Ինչպես գրել են հեղինակները, այս անունն ընտրելով` նրանք ցանկանում էին նշել, որ իրենց համար նույնքան դժվար էր նոր տարր հայտնաբերելը, որքան մեկ դար առաջ Ամերիկայի նորաբնակների համար Կալիֆոռնիա հասնելը։ f-block groups 7 f-բլոկ [251] 15.1 1173 (1743) 1.3 սինթեզված պինդ
99 Es Էյնշտեյնիում Անվանվել է ի պատիվ Ալբերտ Այնշտայնի, տեսական ֆիզիկայի բնագավառում կատարած աշխատանքի համար։ f-block groups 7 f-բլոկ [252] 8.84 1133 (1269) 1.3 սինթեզված պինդ
100 Fm Ֆերմիում Անվանվել է ի պատիվ իտալացի ֆիզիկոս Էնրիկո Ֆերմիի։ f-block groups 7 f-բլոկ [257] (9.7) (1125)[34]
(1800)[35]
1.3 սինթեզված անհայտ
101 Md Մենդելեվիում Անվանվել է ի պատիվ Դմիտրի Մենդելեևի, որը ստեղծել է քիմիական տարրերի պարբերական աղյուսակը։ f-block groups 7 f-բլոկ [258] (10.3) (1100) 1.3 սինթեզված անհայտ
102 No Նոբելիում Անվանվել է ի պատիվ Ալֆրեդ Նոբելի։ f-block groups 7 f-բլոկ [259] (9.9) (1100) 1.3 սինթեզված անհայտ
103 Lr Լոուրենսիում Անվանվել է ի պատիվ ցիկլատրոնի հայտնագործող, ֆիզիկոս Էռնեստ Լոուրենսի։ 3 7 d-բլոկ [266] (14.4) (1900) 1.3 սինթեզված անհայտ
104 Rf Ռեզերֆորդիում Անվանվել է ի պատիվ անգլիացի մեծանուն ֆիզիկոս Էռնեստ Ռեզերֆորդի։ 4 7 d-բլոկ [267] (17) (2400) (5800) սինթեզված անհայտ
105 Db Դուբնիում Անվանվել է Դուբնա քաղաքի անունով։ Այստեղ է գտնվում է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը, որտեղ հայտնաբերվել է տարրը։ 5 7 d-բլոկ [268] (21.6) սինթեզված անհայտ
106 Sg Սիբորգիում Անվանվել է ի պատիվ ամերիկացի ֆիզիկոս Գլեն Սիբորգի, որը մասնակցել է պլուտոնիումի և ինը այլ տրանսուրան տարրերի հայտնաբերմանը, առաջարկել ակտինիդների տեսությունը։ 6 7 d-բլոկ [269] (23–24) սինթեզված անհայտ
107 Bh Բորիում Անվանվել է ի պատիվ դանիացի ֆիզիկոս Նիլս Բորի, որը հիմնարար ներդրում է ունեցել ատոմի կառուցվածքի և քվանտային մեխանիկայի ուսումնասիրության բնագավառում։ 7 7 d-բլոկ [270] (26–27) սինթեզված անհայտ
108 Hs Հասիում Անվանվել է ի պատիվ Գերմանիայի Հեսսեն երկրամասի։ Հասսիան ( լատին․՝ Hassia) միջնադարյան Հեսսեն իշխանության լատիներեն անվանումն է։ Հասիում տարրը սինթեզվել է Ծանր իոնների հետազոտության կենտրոնում, որը գնվում է Հեսսեն երկրամասի կենտրոն Դարմշտադտ քաղաքում։ 8 7 d-բլոկ [269] (27–29) սինթեզված անհայտ
109 Mt Մայտներիում Անվանվել է ի պատիվ ավստրիացի ֆիզիկոս Լիզա Մայտների, որը մասնակցել է միջուկի ճեղքման հայտնաբերմանը։ 9 7 d-բլոկ [278] (27–28) սինթեզված անհայտ
110 Ds Դարմշտադտիում Անվանվել է ի պատիվ Դարմշտադտ քաղաքի, որտեղ հայտնաբերվել է Ծանր իոնների հետազոտության կենտրոնում։ 10 7 d-բլոկ [281] (26–27) սինթեզված անհայտ
111 Rg Ռենտգենիում Անվանվել է ի պատիվ հայտնի գերմանացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Վիլհելմ Ռենտգենի, որը հայտնաբերել է ռենտգենյան ճառագայթները։ 11 7 d-բլոկ [282] (22–24) սինթեզված անհայտ
112 Cn Կոպեռնիցիում Անվանվել է ի պատիվ Նիկոլայ Կոպեռնիկոսի։ 12 7 d-բլոկ [285] (14.0) (283±11) (340±10) սինթեզված անհայտ
113 Nh Նիհոնիում Անվանվել է ի պատիվ Ճապոնիայի։ Նիհոն անվանումը Ճապոնիայի ինքնանվանումն է, որը նշանակում է «ծագող արևի երկիր»։ 13 7 p-բլոկ [286] (16) (700) (1400) սինթեզված անհայտ
114 Fl Ֆլերովիում Անվանվել է ի պատիվ խորհրդային միջուկային ֆիզիկայի բնագավառում առաջատար գիտնական և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հիմնադիր Գեորգի Ֆլյորովի, որի գլխավորած խումբը սինթեզել է պարբերական աղյուսակի 102-110 կարգաթվով տարրերը։ 14 7 p-բլոկ [289] (11.4±0.3) (284±50) սինթեզված անհայտ
115 Mc Մոսկովիում Անվանվել է ի պատիվ Մոսկվայի մարզի, որտեղ հայտնաբերվել է Դուբնա գիտական քաղաքում։ 15 7 p-բլոկ [290] (13.5) (700) (1400) սինթեզված անհայտ
116 Lv Լիվերմորիում Անվանվել է ի պատիվ Կալիֆոռնիայի Լիվերմոր քաղաքում գտնվող Լոուրենսի անվան Լիվերմորի ազգային լաբորատորիայի, որը մասնակցել է տարրի հայտնաբերմանը։ Քաղաքն իր հերթին անվանվել է կալիֆոռնիացի ագարակատեր Ռոբերտ Լիվերմորի անունով։ 16 7 p-բլոկ [293] (12.9) (700) (1100) սինթեզված անհայտ
117 Ts Թենեսսին Անվանվել է ի պատիվ ԱՄՆ-ի Թենեսի նահանգի, որտեղ գտնվում են Օք Ռիջի ազգային լաբորատորիան, Վանդերբիլթի համալսարանը և Թենեսիի համալսարանը, որոնք մեծ ներդրում են ունեցել գերծանր տարրերի սինթեզման գործում։

«Թենեսի» անվանումը ծագում է չերոկիական Թանասի (չերոկի` ᏔᎾᏏ) բնակավայրի անունից։

17 7 p-բլոկ [294] (7.1–7.3) (700) (883) սինթեզված անհայտ
118 Og Օգանեսոն Անվանվել է ի պատիվ մեծանուն ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանի, որի գլխավորած խումբը սինթեզել է պարբերական աղյուսակի 114-118 կարգաթվով տարրերը։ Հովհաննիսյանն այժմ կենդանի միակ գիտնականն է, որի անունով քիմիական տարր է անվանակոչվել։ 18 7 p-բլոկ [294] (7) (325±15) (450±10) սինթեզված անհայտ
  1. «Periodic Table – Royal Society of Chemistry». www.rsc.org (անգլերեն).
  2. «Online Etymology Dictionary». etymonline.com (անգլերեն).
  3. Harper, Douglas. «hydrogen | Etymology, origin and meaning of hydrogen by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  4. Harper, Douglas. «beryl | Etymology, origin and meaning of beryl by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  5. Shipley, Joseph T. (2001). The Origins of English Words: A Discursive Dictionary of Indo-European Roots. JHU Press. ISBN 9780801867842.
  6. Harper, Douglas. «oxygen | Etymology, origin and meaning of oxygen by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  7. Библейская симфония с еврейским и греческим словарём
  8. Harper, Douglas. «aluminum | Etymology, origin and meaning of aluminum by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  9. Harper, Douglas. «phosphorus | Etymology, origin and meaning of phosphorus by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 Ջահուկյան, Գ. Բ. (2010). Հայերեն ստուգաբանական բառարան. Երևան: Ասողիկ. ISBN 978-9939-50-121-5. OCLC 787877496.
  11. Mallory & Adams (2006). The Oxford introduction to Proto-Indo-European and the Proto-Indo-European world. Oxford University Press.
  12. Harper, Douglas. «chlorine | Etymology, origin and meaning of chlorine by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  13. Harper, Douglas. «calcium | Etymology, origin and meaning of calcium by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  14. Harper, Douglas. «chromium | Etymology, origin and meaning of chromium by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  15. Harper, Douglas. «nickel | Etymology, origin and meaning of nickel by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  16. Harper, Douglas. «copper | Etymology, origin and meaning of copper by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  17. Weeks, Mary Elvira (1932-09). «The discovery of the elements. XV. Some elements predicted by Mendeleeff». Journal of Chemical Education. 9 (9): 1605. doi:10.1021/ed009p1605. ISSN 0021-9584.
  18. Harper, Douglas. «arsenic | Etymology, origin and meaning of arsenic by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  19. Harper, Douglas. «bromine | Etymology, origin and meaning of bromine by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  20. Pearse, Roger. «Oriental Fathers: Syriac Literature». www.tertullian.org. Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  21. Magocsi, Paul R. (1996 թ․ հունվարի 1). A History of Ukraine (անգլերեն). University of Toronto Press. ISBN 978-0-8020-7820-9.
  22. Harper, Douglas. «palladium | Etymology, origin and meaning of palladium by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  23. «Tin | The American Heritage Dictionary entry:». www.ahdictionary.com. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  24. Harper, Douglas. «iodine | Etymology, origin and meaning of iodine by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  25. Harper, Douglas. «cesium | Etymology, origin and meaning of cesium by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  26. Harper, Douglas. «barium | Etymology, origin and meaning of barium by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  27. Campbell, Mike. «Meaning, origin and history of the name Ceres». Behind the Name (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  28. Harper, Douglas. «cereal | Etymology, origin and meaning of cereal by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  29. Pyykkö, Pekka (2015-08). «Magically magnetic gadolinium». Nature Chemistry (անգլերեն). 7 (8): 680–680. doi:10.1038/nchem.2287. ISSN 1755-4349.
  30. Harper, Douglas. «tantalus | Etymology, origin and meaning of tantalus by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  31. Woods, Ian (2004). The Elements: Platinum. Benchmark Books. ISBN 978-0-7614-1550-3.
  32. Harper, Douglas. «platinum | Etymology, origin and meaning of platinum by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  33. Originally assessed as 0.7 by Pauling but never revised after other elements' electronegativities were updated for precision. Predicted to be higher than that of caesium.
  34. Konings, Rudy J. M.; Beneš, Ondrej. «The Thermodynamic Properties of the 𝑓-Elements and Their Compounds. I. The Lanthanide and Actinide Metals». Journal of Physical and Chemical Reference Data. doi:10.1063/1.3474238.
  35. «Fermium». RSC.


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found