Ալֆրեդ Նոբել
| Հավանաբար, այս էջը կամ բաժինը խախտում է հեղինակային իրավունքները։ Հավանական է, որ բովանդակությունը պատճենված է http://www.zhamanc.am/index.php?nish=1&do=showx¶m2=7&parentid=6&menuid=27 կայքից համարյա առանց փոփոխությունների։ Խնդրում ենք, ստուգեք ենթադրվող աղբյուրի թվականը Համացանցի (Ինտերնետի) արխիվում և համեմատեք հոդվածում խմբագրումների ներմուծման թվականի հետ։ Եթե դուք կարծում եք, որ դա այդպես չէ, ապա հայտնեք ձեր կարծիքը այս հոդվածի քննարկման էջում։ Եթե դուք եք հեղինակը, ապա ձևավորեք տեքստի օգտագործման թույլատվությունը։ |
Ալֆրեդ Բերնխարդ Նոբելը ծնվել է Ստոքհոլմում, 1833 թ. հոկտեմբերի 21-ին և դարձել ընտանիքում չորրորդ զավակը։ Շատ թույլ էր և իր ամբողջ մանկությունն անցել է կացրել տարբեր հիվանդություններով։ Պատանի տարիքում նա մտերիմ և ջերմ հարաբերությունների մեջ էր մոր հետ, որոնք հենց այդպիսին էլ մնացին հետագա տարիներին։ Ալֆրեդը շատ հաճախ էր այցելում նրան և աշխուժորեն նամակագրության մեջ էր նրա հետ:
Նա միջին հասակի, բարեկազմ, մուգ մազերով, մուգ կապույտ աչքերով և մորուքով մարդ էր։ Այն ժամանկվա մոդային համաձայն՝ կրում էր սև ժապավենով պենսնե:
Ազգանվան մասին տեղեկություններ ի հայտ են գալիս Նոբելիուս մականվնան հավելմամբ, միայն17-րդ դարի վերջում։ Նրա Ալֆրեդ պապիկը՝ դալլաք-արյունառուն, 1775թ. կրճատեց իր ազգանունը։ Նրա ավագ որդի Էմմանուելը(1801-1872) դառավ փոքրիկ Ալֆրեդի հայրը։ Ճարտարապետ-շինարար, գյուտարար Էմմանուելը մի քանի տարի շարունակ մի կերպ գոյատևում էր պատահաբար վաստակած գումարներով, մինչև նրա ընտանիքը որոշեց բախտը փորձել Ռուսաստանում, Բաքվի նավթարդյունաբերությունում։ 1827թ.վերջինս ամուսնացավ Կարոլինե Անդրիետտե Ալսելի( 1803-1879) հետ, ունեցան ութ երեխա, սակայն նրանցից միայն երեքը՝ Ռոբերտը, Լյուդվիգը և Ալֆրեդը, կենդանի մնացին մինչև պատանեկություն։
Շվեդ քիմիկոս–փորձարար, դինամիտի և այլ պայթուցիկ նյութերի գյուտարար Ալֆրեդ Նոբելը տարբերվում էր վարքի անհավատալի հակասականությամբ և տարօրինակությամբ։ Ժամանակակիցները գտնում էին, որ նա չէր համապատասխանում 19-րդ դարի երկրորդ կեսի բուռն արդյունաբերական զարգացման շրջանի առաջադեմ կապիտալիստի կերպարին։ Նոբելը հակված էր մենության, հանգստին, տանել չէր կարողանում քաղաքի խառնաշփոթությունը, չնայած կյանքի մեծ մասն անց էր կացրել հենց քաղաքային պայմաններում, բացի դրանից նա նաև բավականին հաճախ էր ճանապարհորդում։ Ի տարբերություն գործարար աշխարհի իր ժամանակակիցներից շատերի, Նոբելին կարելի էր, ավելի շուտ, անվանել «սպարտացի», քանի որ նա երբեք չէր ծխում, չէր օգտագործում ալկոհոլ, խուսափում էր խաղաքարտերից և այլ մոլեխաղերից։
Չնայած նա ծագումով շվեդացի էր, սակայն, ավելի շուտ, եվրոպական մտքի կոսմոպոլիտ էր, հրաշալիորեն խոսում էր ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, ասես դրանք նրա համար մայրենի լինեին։ Առևտրական և արդյունաբերական գործունեությունը չէր կարող Նոբելին խոչընդոտել ստեղծել մի հսկայական գրադարան, որտեղ կարելի էր ծանոթանալ այնպիսի հեղինակների աշխատությունների հետ , ինչպիսիք էին Հերբերտ Սփենսերը, Վոլտերը, Շեքսպիրը և այլ ակնառու անձիք։
19-րդ դարի գրողներից Նոբելն ավելի մեծ ուշադրություն էր դարձնում ֆրանսիական հեղինակներին. Նա հիացմունք էր ապրում ռոմանիստ և բանաստեղծ Վիկտոր Հյուգոյի, կարճ պատմվածքների վարպետ Գի դե Մոպասանի, հայտնի ռոմանիստ Օնորե դե Բալզակի, որի սրատես աչքից չէր կարող վրիպել մարդկային կատակերգությունը, և պոետ Ալֆոնս Լամարտինի նկատմամբ ։
Նա նաև սիրում էր ռուս ռոմանիստ Իվան Տուրգենևի և նորվեգացի դրամատուրգ և պոետ Հենրիխ Իբսենի գործունեությունը։ Ֆրանսիացի ռոմանիստ Էմիլ Զոլյայի նատուրալիստական մոտիվները, այնուամենայնիվ, չէին խրախուսում նրա պատկերացումներին; Բացի դրանից, նրա վրա ազդեցություն էին գործում Պերս Բիշի Շելլիի պոեզիան, ում ստեղծագործությունները նույնիսկ նրա մեջ ցանկություն առաջացրեցին նվիրվել գրական գործունեությանը։ Այդ ժամանակահատվածում նա գրեց զգալի թվով պիեսներ, վեպեր և բանաստեղծություններ, որոնցից միայն մեկ ստեղծագործություն էր հրատարակվել։ Բայց հետո նա սառեց գրական զբաղմունքի հանդեպ և իր բոլոր մտքերն ուղղեց քիմիկոսի կարիերային:
Նոբելը բացարձակապես պահանջկոտ չէր կյանքում և նույնիսկ ինչ-որ չափով ճգնավոր էր։ Շատ քչերին էր վստահում և երբեք օրագիր չէր պահում։ Նույնիսկ ճաշելիս և ընկերների շրջապատում նա պարզապես ուշադիր ունկնդիր էր, բոլորի հետ նույն կերպ բարեհամբույր էր և նրբավարի։ Փարիզի շքեղ ռայոններից մեկում գտնվող իր տանը կազմակերպվող ճաշկերույթները տոնական էին և միևնույն ժամանակ էլեգանտ։ Նա հյուրընկալ տանտեր և հետաքրքիր զրուցակից էր։ Ընդունակ էր ցանկացած հյուրի հետ գրավիչ զրույց վարել։
1876 թվականի սկզբին, ցանկանալով աշխատանքի ընդունել աղախին և համատեղության գծով անձնական քարտուղարուհի, Նոբելը հայտարարություն տվեց ավստրիական թերթերում. «Փարիզում բնակվող կայացած և բարձրագույն կրթություն ունեցող տարեց ջենտլմենը ցանկություն է հայտնում ընդունել լեզվի իմացությամբ հասուն տարիքի մի անձի քարտուղարի և աղախնի աշխատանքի համար»։ Հայտարարությանը արձագանքողներից մեկը երեսուներեք ամյա Բերտա Կինսկին էր, ով այդ պահին Վենայում սպասուհի էր աշխատում ։ Նա ուղևորվեց Փարիզ և Նոբելին տպավորեց իր արտաքնով ու արագ թարգմանությամբ։ Սակայն ընդամենը մեկ շաբաթից հայրենիքի հանդեպ կարոտը նրան ետ տարավ Վենա, որտեղ և նա ամուսնացավ իր նախկին տանտիրուհու որդու, բարոն Ալբերտ ֆոն Զուտների հետ։ Բայց նրան վիճակված էր կրկին հանդիպել Նոբելին, և վերջին տասը տարիների ընթացքում նրանք նամակագրվում էին ՝քննարկելով Երկիր մոլորակի խաղաղության ամրապնդման նախագծերը։ Բերտա ֆոն Զուտները դառավ Եվրոպա մայրցամաքի խաղաղության համար պայքարող առաջատար դեմքը, ինչին ոչ պակաս նպաստեց Նոբելի ֆինանսական աջակցությունը։ 1905թ. Բերտան արժանացավ նոբելյան խաղաղության մրցանակին։
Կյանքի վերջին հինգ տարիների ընթացքում Նոբելն աշխատում էր անձնական օգնական, երիտասարդ շվեդացի քիմիկոս Ռագնար Սոլմանի հետ, որը աչքի էր ընկնում ծայրահեղ տակտիկայով և համբերությամբ։ Վերջինս աշխատում էր որպես քարտուղար և լաբորանտ։ Նրան հաջողվեց նվաճել Նոբելի վստահությունն այն աստիճան, որ նրան կոչում էր «իր ցանկությունների գլխավոր իրականացնողը»։ Սոլմանը հիշում էր. «Ոչ միշտ էր հեշտ լինել նրա օգնականը: Նա պահանջկոտ էր, անկեղծ և միշտ անհամբեր էր թվում: Նրա հետ գործ ունեցող յուրաքանչյուրը պետք էր ինչպես հարկն է թափ տար իրեն, որպեսզի հասներ նրա մտքի թռիչքների հետևից և պատրաստ լիներ ամենազարմանալի քմահաճույքներին, երբ նա հանկարծակիորեն հայտնվում էր և նույն արագությամբ անհետանում»։
Կյանքի ընթացքում Նոբելը հաճախ էր արտասովոր շռայլություն ցուցաբերում Սոլմանի և իր մյուս ծառաների նկատմամբ։ Երբ իր օգնականը պատրաստվում էր ամուսնանալ, Նոբելն անմիջապես կրկնապատկեց նրա աշխատավարձը, իսկ դրանից առաջ, երբ իր ֆրանսուհի խոհարարուհին էր ամուսնանում, նրան նվիրեց այն ժամանակներին հսկայական գումար համարվող քառասուն հազար ֆրանկ։
Չնայած Ալֆրեդին հաճախակի կոչում էին դինամիտի թագավոր, նա խիստ դեմ էր կիրառել իր հայտնագործությունները ռազմական նպատակներով։ Կյանքին հրաժեշտ տալուց երեք տարի առաջ նա նշեց. «Իմ կողմից ես ցանկանում եմ, որպեսզի կարելի լիներ բոլոր թնդանոթներն իրենց պիտույքներով և ծառաներով ուղարկել գրողի ծոցը, այսինքն նրանց համար ամենահամապատասխան տեղը, որպեսզի հնարավոր լիներ դրանք ցուցադրել և օգտագործել»։ Մեկ այլ առիթով նա ընդգծեց, որ պատերազմը հանդիսանում է սարսափների սարսափը և ամենաահեղ հանցանքը, հետագայում ավելացնելով՝ «Ես կցանկանայի հայտնագործել այնպիսի ավերիչ հզորությամբ նյութ կամ մեքենա, որ յուրաքանչյուր պատերազմ ընդհանրապես անհնարին դառնար»։
Որպես վառ երևակայություն ունեցուղ գյուտարար և բիզնեսմեն, իր գաղափարները արդյունաբերական և առևտրական նպատակներով շահագործող՝ Ալֆրեդ Նոբելն իր ժամանակին բնորոշ ներկայացուցիչ էր։ Զարմանալին այն է, որ նա ճգնավոր էր, ձգտում էր մենակությանը, և նրա համաշխարհային փառքը խոչընդոտ էր հանդիսանում կյանքում հասնել այն խաղաղությանը, որին նա այդքան բուռն կերպով նկրտում էր:
