Վյաչեսլավ Իվանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վյաչեսլավ Իվանով
Ծնվել էփետրվարի 16 (28), 1866[1][2] կամ փետրվարի 28, 1866(1866-02-28)[3][2]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[4][5]
Վախճանվել էհուլիսի 16, 1949(1949-07-16)[4][5][1][…] (83 տարեկան)
Վախճանի վայրՀռոմ, Իտալիա[4][5]
ԳերեզմանՀռոմի ոչ կաթոլիկական գերեզմանատուն
Մասնագիտությունդրամատուրգ, փիլիսոփա, բանաստեղծ, գրող, գրական քննադատ, կլասիցիստ, թարգմանիչ, ակնարկագիր, բանասեր, մանկավարժ և ուսուցիչ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ,  Ադրբեջանական ԽՍՀ,  Իտալիա,  Իտալիայի թագավորություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ[4] և Մոսկվայի 1-ին գիմնազիա
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Ժանրերպոեզիա, էսսե և հրապարակախոսություն
Գրական ուղղություններսիմվոլիզմ
ԱշխատավայրԲաքվի պետական համալսարան, Պապական Արևելյան ինստիտուտ և Collegium Russicum?
ԱմուսինԼիդիա Զինովևա-Աննիբալ[4]
ԶավակներԴմիտրի Վյաչեսլավովիչ Իվանով
 Vyacheslav Ivanov Վիքիպահեստում

Վյաչեսլավ Իվանով (ռուս.՝ Вячеслав Иванович Иванов, փետրվարի 16 (28), 1866[1][2] կամ փետրվարի 28, 1866(1866-02-28)[3][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[4][5] - հուլիսի 16, 1949(1949-07-16)[4][5][1][…], Հռոմ, Իտալիա[4][5]), ռուսական սիմվոլիզմի բանաստեղծ-տեսաբան, փիլիսոփա, թարգմանիչ, դրամատուրգ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր։ «Արծաթե դարի» վառ ներկայացուցիչ։

Գրական ասպարեզ մտնելով 1903 թվականին, երեսունվեց տարեկան հասակում, նա արագորեն ճանաչում ձեռք բերեց և տեղ գրավեց Ալեքսանդր Բլոկի, Անդրեյ Բելիի և սիմվոլիզմի «կրտսեր» սերնդի մյուս ներկայացուցիչների կողքին։ Հիմնական գաղափարը, որ ընկած է նրա տեսական աշխատությունների ու բանաստեղծությունների հիմքում՝ կյանքի ու արվեստի կոլեկտիվ, համընդհանուր կրոնական վերափոխման գաղափարն է, որ ենթադրում էր մարդկանց անջատվածության հաղթահարում, կրոնի նորոգում։ Իվանովը ուտոպիստական հույսեր էր փայփայում աշխարհի ու մարդկության ճակատագրի վերափոխման, նոր դարաշրջանի բացման մասին, երբ կհաղթանակեն «սինթետիկ», «համաժողովրդական» արվեստն ու գեղեցկությունը։ Նրա շատ բանաստեղծություններ ծանրաբեռնված են բանասիրական գիտելիքներով և դժվար են ընկալվում։ Բանաստեղծին հատուկ են ճոխ, գունեղ, արխայիկ, յուրահատուկ բառամթերքը, բարդ շրջադասությունները, բանաստեղծական տողի խտությունն ու ծանրությունը, անտիկ չափերի հաճախակի գործածությունը։ Նրա պոեզիայում կարևոր տեղ է գրավում մշակութային ժառանգության գաղափարը, այստեղից էլ՝ նրա մշտական հետաքրքրությունը անտիկ Հունաստանի, իտալական Վերածնության, Հին Ռուսիայի մշակույթի նկատմամբ։ Ռուսաստանը նրա բանաստեղծություններում հազվադեպ է երևան գալիս, ավելի հաճախ հանդիպում են անտիկ պատկերներ, իտալական բնանկարներ, հարավային Եվրոպայի լեռների ու ծովերի նկարագրություններ։ Իվանովը մեծ դեր է կատարել 20-րդ դարի սկզբի գրական շարժման մեջ։ Նրա առավել հայտնի գործերից են «Ձմեռային սոնետներն» ու «Հռոմեական սոնետները»։

Կազմավորում (1866-1886)[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրուզինիի Մեծ նահատակ Գեորգի Անպարտելիի եկեղեցին, որտեղ մկրտվել է Վյաչեսլավ Իվանովը։ Լուսանկար 1883 թվական։

Վյաչեսլավ Իվանովի հայրը՝ հողաշինարար Իվան Եվստիխիևիչ (Տիխոնովիչ) Իվանովը (1816-1871), կնոջ մահից հետո ամուսնության առաջարկություն է արել իր հանգուցյալ կնոջ ընկերուհուն՝ պառաված օրիորդ Ալեքսանդրա Դմիտրիևնա Պրեոբրաժենսկայային (1824-1896)։ Գյուղական քահանայի վաղ որբացած թոռնուհի Ալեքսանդրան, որպես ընթերցողուհի, վերցվել էր գերմանացի անզավակ պիետիստների ընտանիքի կողմից և իր գործատուներից ժառանգել հարգանք «Աստվածաշնչի, Գյոթեի և Բեթհովենի» հանդեպ[6]։ Իր առաջին ամուսնությունից Իվան Իվանովն ուներ երկու որդի և սեփական տուն (Վոլկովի նրբանցք 19)։ Երկրորդ ամուսնությունից մեկ տարի անց՝ 1866 թվականի փետրվարի 16-ին (28), ծնվել է նրանց որդին, երբ հայրն հիսուն տարեկան էր, իսկ մայրը՝ քառասուներկու։ Որդուն մկրտել են Գրուզինիի Սուրբ Մեծ նահատակ Գեորգի Անպարտելիի եկեղեցում։ Մոր թախանձանքով նրան անվանակոչել են ի պատիվ սուրբ իշխան Վյաչեսլավ (Վացլավ) Չեշսկու, այդ անունը հազվադեպ է հանդիպել այդ ժամանակներում, իսկ գործածական ազգանվան հետ միասին՝ արտասովոր է եղել[7][8][9]։ Իվանովը որդու ծնվելուց հետո հրաժարական է տվել առողջական պատճառներով և ազատ ժամանակն օգտագործել մատերիալիստական ​​և աթեիստական ​​գրականություն կարդալու համար՝ դառնալով համոզված նիհիլիստ։ Դա պարբերաբար առաջացրել է կենցաղային «աստվածաբանական վեճեր»։ Յուրի Զոբնինը կարծում էր, որ այդ իրավիճակը հավանաբար կարող էր առաջանալ «միայն 1860-ականների ռուս մտավորականների ընտանիքում»։ Դա մեծապես ազդել է Վյաչեսլավի անհատականության զարգացման վրա և դարձել նրա առաջին հիշողություններից մեկը։ 1869 թվականին Իվանովները տեղափոխվել են Հայրապետական լճակների մոտ գտնվող բնակարան, իսկ ընտանիքի ղեկավարն աշխատանքի է անցել Վերահսկիչ պալատում։ Հիվանդանալով սրընթացիկ թոքախտով՝ Իվանով Ավագը մահացել է 1871 թվականի մարտի սկզբին՝ մահից առաջ ապաշխարհելով և հրաժարվելով մատերիալիզմից։ Հոր հիվանդության օրերին Վյաչեսլավը երազում տեսել է մի ծերունու «թասակով, մորուքով, սև փարաջայով», որի մասին նա պատմել է մորը։ Սուրբ Ծննդյան տոներին (դեկտեմբերի 25 - հունվարի 5, 1872), այրի Ալեքսանդրա Իվանովան գուշակություն է արել Սաղմոսագրքով որդու համար։ Ալեքսանդրա Դմիտրիևնան դա ընդունել է որպես բանաստեղծական կոչման վկայություն և սկսել գիտակցաբար դաստիարակել բանաստեղծին[8][10]։

Իր 7-ամյա որդու համար մայրը վարձել է օտար լեզուների դասատուներ և պնդել, որ Իվանովն ամեն օր առավոտյան օրհներգություն կարդա և Ավետարանից մեկ գլուխ, մայր ու որդի «փոքր ուխտագնացություններ» են կատարել Պատրիարքական լճակներից դեպի Իվերսկայա մատուռ և Կրեմլ։ Աշխարհիկ գրականությունից 7-8 տարեկան Իվանովը մոր հետ կարդացել է Սերվանտես ու Դիքենս, իսկ ինքնուրույն կարդացել է Անդերսենի հեքիաթները և Ռոբինզոն Կրուզոյի ամբողջական տեքստը։ Վյաչեսլավին միտումնավոր թույլ չեն տվել շփվել իր հասակակիցների հետ, մայրը նրանց համարել է «կարճամիտ և վատ դաստիարակված»։ 1874 թվականին Վյաչեսլավին ուղարկել են Տուգան-Բարանովսկիների տնային դպրոց, որտեղ նա շփվել է սեփականատիրոջ որդու՝ ապագա տնտեսագետ և հասարակական գործիչ Միխայիլ Տուգան-Բարանովսկու հետ, կարդում էր Ժյուլ Վեռնի «Կապիտան Նեմոն» և գրել էր «Երիքովի գրավումը» բանաստեղծությունը Աստծո օրենքի դասի համար, որը ուսուցիչը համարել է օրինակելի[11][12]։

Գիմնազիա։ Կյանքի ուղու ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի համայնապատկերը 1867։ Առաջին պլանում Մոսկվայի առաջին գիմնազիան է

1875 թվականի աշնանը 9-ամյա Վյաչեսլավ Իվանովը սկսել է դասերի հաճախել Մոսկվայի առաջին գիմնազիայի նախապատրաստական ​​դասարանում։ Նրա ընդունվելը համընկել է կայսր Ալեքսանդր II-ի այցի հետ։ Հիվանդության պատճառով բաց է թողել գիմնազիայի առաջին տարվա գրեթե ամբողջ դասընթացը։ 1876 թվականին, երբ ընդունվել է առաջին դասարան, Վյաչեսլավն արագ դարձել է լավագույն աշակերտներից մեկը։ Այդ ժամանակահատվածում Իվանովին հետաքրքրել է ռոմանտիզմը և Շիլլերը։ Ռուս-թուրքական պատերազմը և հայրենասիրական վերելքն ուղղակիորեն ազդել են Իվանովների ընտանիքի վրա, Վյաչեսլավի երկու խորթ եղբայրներն էլ ծառայել են հրետանու դասակում, ընդ որում մեկին հրամանատար Միխայիլ Սկոբելևը վերցրել է որպես հանձնակատար։ Նույն ժամանակահատվածում Վյաչեսլավի մանկության կրոնասիրությունը հասել է իր գագաթնակետին, և նրա մայրը անհանգստացել է նրա հուզավառության համար։ Քանի որ ընտանիքի ֆինանսական վիճակը դժվարացել է, իսկ Իվանովից մնացած դրամական միջոցները սպառվել են, 13 տարեկանից Վյաչեսլավը ծառայել է որպես դասուսույց և, չսպասելով հին հունարենի դասերի մեկնարկին, ինքնուրույն ստանձնել է այն։ Գիմնազիայի ղեկավարությունը նրան համարել է հրաշամանուկ, և նրան ներոել են կանոնակարգը խախտելու և բացակայությունների համար։ Հունարեն տեքստերը թարգմանելիս օգտագործվել են Վյաչեսլավի խորհրդատվությունները, իսկ գրականության դասերին նրա ստեղծագործությունները կարդացվել են որպես օրինակելի։ 1880 թվականի հունիսի 6-ին նրան հրավիրել են Տվերսկոյ բուլվարում Ալեքսանդր Պուշկինի հուշարձանի բացման արարողությանը և թույլատրել մասնակցել Մոսկվայի համալսարանի հանդիսավոր նիստին։ Հանդեսի ժամանակ Իվանովն անձամբ տեսել է Ֆեոդոր Դոստոևսկուն և Իվան Տուրգենևին։ Ահա թե ինչպես է սկսվել նրա հետաքրքրությունը Դոստոևսկու ստեղծագործության նկատմամբ, որը շարունակվել է նրա ամբողջ կյանքում[13][14]։

1881 թվականի սկզբին Վյաչեսլավ Իվանովի կյանքում սկսվել է խորը փոփոխություն, որը նշանավորվել է մանկության հավատքի ճգնաժամով՝ «...հանկարծ և աներկյուղ ես ինձ ճանաչեցի որպես ծայրահեղ աթեիստ և հեղափոխական»։ 1881 թվականի մարտի 1-ին նարոդովոլեցների մահափորձը Ալեքսանդր ցարի նկատմամբ և ապրիլի 3-ին Սոֆյա Պերովսկայայի, Անդրեյ Ժելյաբովի և Նիկոլայ Կիբալչիչի ու նրանց ընկերների մահապատիժը հանգեցրին Վյաչեսլավի և նրա մոր ու դասընկերների միջև կոնֆլիկտի։ Նա սկսել է ռադիկալ գրականություն կարդալ գիշերները՝ չնայած դասերով և աշխատանքով չափազանց զբաղված լինելուն։ 1882 թվականին Իվանովը մտերմացել է դասընկերոջ՝ Ա. Մ. Դմիտրիևսկու հետ։ 1883-1884 թվականներին վերջին, ավարտական ​​դասարանում Իվանովի ռադիկալ ​​որոնումները հասել են իրենց գագաթնակետին։ Դմիտրիևսկու հետ նա տրիմետրով թարգմանել է մի հատված Սոֆոկլեսի «Էդիպուս արքաից» և գրել «Հիսուս» բանաստեղծությունը Փրկչի անապատի գայթակղության մասին, որի սյուժեն լուծվել է հեղափոխական ոգով։ Գործնականում փորձ է արվել նաև կյանքի կոչել իդեալը, որը քիչ է մնացել ավարտվեր ինքնասպանությամբ[15][16]։

Վյաչեսլավ Իվանովն ավելի շատ ժամանակ է անցկացրել Դմիտրիևսկիների տանը (Օստոժենկա 19) և ամառանոցում, որտեղ սկսվել են նրա հարաբերությունները Ալեքսեյի քրոջ՝ Դարիա Միխայլովնայի (1864-1933) հետ, որն այդ ժամանակ սովորել է Կոնսերվատորիայում[17]։

Մոսկվայի համալսարան։ Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավել Գավրիլովիչ Վինոգրադով։ Լուսանկարը 1900

Oլգա Շորը Վյաչեսլավ Իվանովի առաջին ծավալուն կենսագրականում նշել է, որ 1860-1880-ական թվականներին «առաջադեմ մտավորականությունը» մերժել է դասական կրթությունը՝ համարելով դա կառավարության կողմից «կենդանի ուժերը գրքային մանրախնդրության մեջ ներառելու, նրանց հասարակական աշխատանքից շեղելու փորձ»։ Սակայն, Իվանովը վաղ է հասկացել, որ «բնագետ» և «հասարակական գործիչ» բառերը ոչ մի կերպ հոմանիշ չեն, և որ ժողովրդին անհրաժեշտ գործողության ճանապարհն անցնում է պատմության միջով»[18]։ Գիմնազիայի տնօրեն Իվան Լեբեդևը, հասկանալով իր լավագույն աշակերտի տաղանդի բնույթն ու ուղղվածությունը, Իվանովին առաջարկել է ընդունվել Դմիտրի Տոլստոյի հիմնադրած Լայպցիգի համալսարանի բանասիրական սեմինարիա։ Վյաչեսլավը, սակայն, դա համարել է «դատապարտելի զիջում հետադիմությանը»։ Գիմնազիան ոսկե մեդալով ավարտելուց հետո Իվանովը Ա. Դմիտրիևսկու հետ ընդունվել է Պատմա-բանասիրական ֆակուլտետի պատմական գիտությունների բաժինը։ Առաջին կուրսում ընկերները, ովքեր իրենց «նվիրվել էին ժողովրդին ծառայելուն», մասնակցել են միայն Վասիլի Կլյուչևսկու, Վլադիմիր Գերիեի և Պավել Վինոգրադովի «ընտրովի դասախոսություններին»։ Առաջին կուրսում Իվանովը մրցանակ է ստացել լատիներեն ստեղծագործության և հունարեն գրավոր աշխատանքի համար, ինչպես նաև ստացել է երկու տարվա կրթաթոշակ։ Նրա հակումը Դարիա Դմիտրիևսկայայի նկատմամբ ուժեղացել է և մարտի 19-ին նա գրել է բանաստեղծական սիրո խոստովանություն նրա ալբոմում։ Ալեքսեյը ամեն կերպ խրախուսել է նրանց հարաբերությունները, արդյունքում նրանք ձևավորել են «եռմիասնություն»[Նշում 1][19]։ Գումար վաստակելու համար Իվանովը ամռանը որպես դասուսույց մեկնել է Գոլովինների մերձմոսկովյան կալվածք, որտեղ էլ մտերմացել է իր աշակերտներից մեկի՝ Ֆեոդոր Ալեքսանդրովիչի հետ։ Կալվածքի տերերը, ծանոթանալով Իվանովի բանաստեղծությունների ձեռագրերին, նրան անվանել է «սիմվոլիստ», չնայած մոտ մեկ տասնամյակ հետո այդ շարժումը ձևավորվել է Ռուսաստանում[20]։

1886 թվականին, համալսարանում վերսկսելով ուսումը, Իվանովն ակնհայտորեն անհարմար է զգացել իր նարոդնիկական ​​աշխարհայացքի համար։ Այդ մասին է վկայում նրա «Մտորմունք» բանաստեղծությունը («Ա՜խ, իմ ժողովուրդ, քեզ ի՞նչ զոհաբերեմ»)։ Նա ավարտել է Քրիստոսի մասին երկրորդ պոեմը, և նրա աշակերտներից մեկի ծնողները (նրա հիմնական եկամուտը դեռևս կրկնուսուցումից էր) պոեմը հանձնել են «Ռուսական տեղեկագրի» խմբագրությանը։ Միխայիլ Կատկովը համաձայնել է այն հրապարակել, սակայն Դմիտրիևսկիները զայրացել են «ռեակցիոն» ամսագրում տպագրվելու ցանկությամբ և Վյաչեսլավ Իվանովը հետ է կանչել հրապարակումը։ Պոեմը նվիրված էր մի հրեա տղայի, որն տառապել է Քրիստոսի հանդեպ արգելված, բայց անհաղթահարելի ուժեղ սիրուց և ըստ Սերգեյ Ավերիցևի, «նա քողարկում էր երիտասարդի զգացմունքները, ով երդվել էր հավատարիմ մնալ աթեիստական ​​սուրբ գրություններին, բայց ձգտում էր հավատքի» և հիշեցնում էր Հայնեի պատմողական բանաստեղծությունները[21]։ Իր գլխավոր դաստիարակ Պ. Վինոգրադովի ցուցումով Վյաչեսլավը վերջապես որոշել է գնալ Գերմանիա «իրական գիտության համար», մանավանդ որ «հետագա քաղաքական անգործությունը, եթե ինքը մնար Ռուսաստանում, իրեն բարոյապես անհնարին էր թվում։ Նա ստիպված է եղել իրեն նետել հեղափոխական գործունեության մեջ, բայց դրան այլևս չի հավատացել»։ Վինոգրադովը ծրագիր է մշակել Գիզեբրեխտի, Զոմի և Թեոդոր Մոմզենի մոտ Իվանովի պարապմունքների համար[22]։ Ըստ Սերգեյ Ավերինցևի՝ «դա փախուստ էր քաղաքական երկընտրանքից և ինչ որ տեղ նման էր արտագաղթի»[23]։

1886 թվականի հունիսի 4-ին՝ Գերմանիա մեկնելուց առաջ, 20-ամյա Վյաչեսլավ Իվանովն ամուսնացել է Դարիա Դմիտրիևսկայայի հետ։ Վյաչեսլավի մայրը ոգևորված չի եղել «ուսանողական ամուսնությունից», բայց համաձայնել է, քանի որ իր որդին չէր կարող «վարկաբեկել աղջկան»՝ հեռանալով նրանից անորոշ ժամանակով[24]։ Ինքը՝ Իվանովը, թեթևամտորեն պնդել է, որ միասին արտասահման մեկնելը «ավելի զվարճալի» կլիներ[25]]: Սերգեյ Ավերինցևը նշել է, որ Իվանովի արխիվը պարունակում է բանաստեղծություններ՝ ուղղված իր երիտասարդ կնոջը, դրանք «շատ տնական տոնով, ժպիտով զգայուն կամ անմեղ զգայական բանաստեղծություններ են», բոլորովին տարբերվում են նրա հետագա պոեզիայից և երբեք չեն տպագրվել։ Հետազոտողը կարծում էր, որ այդ ամուսնությունն ի սկզբանե դատապարտված էր՝ «այդ նուրբ երիտասարդ ծանր մտավոր ժառանգականությամբ[Նշում 2][26][27] կնոջը չէր վիճակված ընդմիշտ բացել Իվանովի բնական կաշկանդվածությունը»[28]։ Նրա զոքանչը՝ Ա. Տ. Դմիտրիևսկայան, «տարօրինակ, խելագար և պայծառատես կին» էր և հարսանիքի լուրը ընդունել է մարգարեությամբ․ «Ես գիտեմ, որ Դաշենկան ձեզ չի համապատասխանում, Ձեր ամուսնությունը կավարտվի դրամայով, բայց ամեն դեպքում ընդունեք, որ այդպես էլ պետք է լինի»[24].:

Եվրոպա (1886-1904)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Ավերինցևը Վյաչեսլավ Իվանովի կյանքի առաջին եվրոպական փուլը բնութագրել է այսպես․

...Արտասովոր է մարդկային լինելիության համար որոշիչ ժամանակի տևողությունը գրեթե ամբողջությամբ անց է կացվում արտասահմանում (Գերմանիա, Փարիզ, Իտալիա, հետագայում Անգլիա և Ժնև), այդ ընթացքում միայն կարճատև այցեր են եղել Ռուսաստան։ <…> Տարեցտարի, գրեթե երկու տասնամյակ, երիտասարդության համար աներևակայելի կարևոր ժամանակաշրջանում ապրել է արտագաղթի համար ավելի սովորական հանգամանքներում՝ Եվրոպայի «վերնահարկերում», որպես ազատ քաղաքացի «սարեկաբնում» օտարալեզու միջավայրում, որի հետ շփումը դառնում էր սովորություն[29]։

Բեռլինի համալսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուդվիգ Քնաուս։ Թեոդոր Մոմզենի դիմանկարը, 1881, Բեռլին, Ազգային հին պատկերասրահ

Իվանով ամուսինները Բեռլին են հասել շրջանցիկ ճանապարհով։ Շպանդաուում Վյաչեսլավ Իվանովը «La selva oscura» բանաստեղծությունը թվագրել է հուլիսի 18 (30)-ով, Դրեզդենում զույգը ուսումնասիրել է Ցվինգերը, պատկերասրահում դիտել Ռաֆայելի «Սիքստինյան Տիրամայրը», իսկ Թրիերում Իվանովն առաջին անգամ այցելել է իսկական հնության հուշարձան՝ Porta Nigra: Հոկտեմբերի 16-ին համալսարանում սկսվել է ձմեռային կիսամյակը, իսկ մնացած ժամանակն Իվանովն անցկացրել է վարձակալած ձեղնահարկում, որտեղ ջանասիրաբար սովորել է գերմաներեն[25]։

Գրեթե բոլոր ինքնակենսագրական վկայություններում Իվանովը առաջին պլան է մղել Թեոդոր Մոմզենի անհատականության ուժի տպավորությունները, ում նա համարել է իր գլխավոր ուսուցիչը, այդ անվան հետ Վյաչեսլավ Իվանովը սերտորեն զուգակցվել է ռուսական Արծաթե դարում, իսկ ավելի ուշ՝ արտագաղթում[30]։ Մինչդեռ Բեռլինում ունկնդրած 47 դասընթացներից միայն հինգն է դասավանդել Մոմզենը, որոնցից երեքը (այդ թվում «Römisches Staatsrecht»-ը)՝ ուսման առաջին տարում։ Իվանովը 12 դասընթաց է ունկնդրել է պրոֆեսոր Գիրշֆելդից, հենց նա էլ ղեկավարել է ուսանողի կրթական և գիտական ​​գործունեությունը և նրանց բավականին ներկայացուցչական նամակագրությունը պահպանվել է։ Սակայն Մոմզենից երիտասարդ գիտնականին գրավել է նրա անհատականության ուժն ու բազմակողմանիությունը, որը նա համարել է հանճարի մարմնացում։ Նրանց անմիջական հաղորդակցության հետքեր գրեթե չեն մնացել և դա, հավանաբար, նվազագույնն է, սակայն հետագայում Իվանովը նախընտրել է հիշատակել հանրությանը լայնորեն հայտնի Մոմզենին։ Նրա կերպարը փոխկապակցված է Իվանովի հասուն տարիների շրջապատի հետ և հարմար է «հուշերի արձանագրման» համար[31][32]։

Մինչև 1888 թվականը Իվանովի կյանքում տարբեր իրադարձություններ են տեղի ունեցել, ծնվել է նրա դուստրը, որին անվանել են Ալեքսանդրա, և այդ տարվա սկզբից նա սկսել է ինտելեկտուալ օրագիր պահել, որտեղ արձանագրել է իր հոգևոր կյանքի կարևոր իրադարձությունները։ Դա ամենակարևոր աղբյուրն է, որը փաստել է նրա զարգացումը որպես ինքնատիպ փիլիսոփա և հասարակական մտածող։ Տյուբինգենյան դպրոցի ռացիոնալիզմից և «քաղքենիական ​​ոգուց» նյարդայնացած Վյաչեսլավ Իվանովը վճռականորեն հակադրել է դրան տիեզերքի տրանսցենդենտալ բարդությանը և ջանասիրաբար ուսումնասիրել Վլադիմիր Սոլովյովին և Ալեքսեյ Խոմյակովին։ Տատյանայի օրը Իվանովը հանդիպել է Պ. Վինոգրադովի հետ, ով այդ ժամանակ գտնվել է Բեռլինում և առաջին ուսուցիչը նրան խորհուրդ է տվել անպայման զբաղվել բանասիրությամբ՝ հավանաբար հուսալով, որ Մոսկվա վերադառնալուն պես Վյաչեսլավը կմիավորի հին բանասիրությունը հռոմեական պատմության դասավանդման հետ։ Ամռանը Իվանովների ընտանիքը ստացել է մշտական ​​եկամտի աղբյուր,Վյաչեսլավ Իվանովիչը մտերմացել է «Նովոյե վրեմյա», «Քաղաքացի» և «Մոսկովյան տեղեկատու» թերթերի հատուկ թղթակից Գավրիիլ Վեսելիցկի-Բոժիդարովիչի հետ և աշխատանքի ընդունվել որպես նրա քարտուղար-օգնական, իսկ Դարիա Միխայլովնան երաժշտություն է սովորեցրել նրա երեխաներին[33]։

1889 թվականին Իվանովը, Ա. Դմիտրիևսկուն ուղղված նամակում իր իսկ խոստովանությամբ, քաղաքականապես անցել է սլավոնասիրական դիրքերին, իսկ հոգեպես՝ միստիկական դիրքերին։ Մինչև երրորդ կուրսի ավարտը, օգոստոս ամիսը նա աշխատել է Բոժիդարովիչի մոտ, թեև նրա մտավոր օրագրում (ընդհատվել է օգոստոսի 3-ին) գրառումները ցույց են տալիս առօրյա կյանքի նկատմամբ աճող գրգռվածությունը և ընդհանրապես նրա գիտական ​​կարիերայի նկատմամբ դժգոհությունը[34]։ 1890 թվականի քաղաքական ճգնաժամը և Բիսմարկի հրաժարականը արտացոլվել են «Հզոր ոգին վստահ է զորեղությամբ...» սոնետում, որը կանխագուշակել է Վիլհելմ II«Ֆայետոնի փառքը»։ Շուտով նա ազատվել է Վեսելիցկի-Բոժիդարովիչի մոտից և դառնում սենեկապետ Ֆեոդոր Կումանինի քարտուղարը։ Ի վերջո, 1891 թվականին Իվանովն ավարտել է իր իններորդ կիսամյակը Բեռլինի համալսարանում և հինգ տարվա բարձրագույն կրթությունը։ Ատենախոսության վրա հետագա աշխատանքները նախատեսվել է իրականացնել Ֆրանսիայի ազգային գրադարանում։ Իվանովները մեկնում են Փարիզ, որտեղ բնակվել են մոտ մեկ տարի[35]։

1892 թվականի եվրոպական ճանապարհորդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվանովը մոտավորապես 1900 թվականին

Փարիզում Իվանովը ծանոթանում է մագիստրատուրայի ուսանող Իվան Գրևսի հետ, ով Վյաչեսլավին տանում է Վագրամ պողոտայում գտնվող Հոլշտեյնների «ռուսական սրահ»։ Գրևսը, ով արդեն եղել է Հռոմում և Ֆլորենցիայում, ակտիվորեն համոզում էր Իվանովին մեկնել Իտալիա։ Ի վերջո, օգտվելով դրամական մուտքերից (աղբյուրն անհայտ է), 1892 թվականի փետրվարին Իվանովների ընտանիքը մեկնում է Լիոն և ավելի ուշ՝ Օրանժ և ՆիմՊոն դյու Գար), Առլ և Մարսել, Վյաչեսլավի հիմնական նպատակն է ուսումնասիրել «հռոմեական մշակույթի մնացորդները»։ Հետագայում նրանք այցելում են Ռիվիերա և Ջենովա։ Հասնելով Հռոմ՝ Իվանովները կանգ են առել Իսպանական հրապարակի մոտ գտնվող Վիա Մարգուտտայում։ Մարտի 28-ին Վյաչեսլավ Իվանովիչը գրանցվել է Գերմանիայի հնագիտական ​​ինստիտուտում, որն այդ ժամանակ գտնվել է Կապիտոլիումում։ Իվանովը և Գրևսը ընդգրկվել են ռուսական խմբակի կազմում, որի անդամներն էին Ալեքսանդր Կիրպիչնիկովը, բյուզանդացի Կարլ Կրումբախերը, ինչպես նաև նկարիչ Ֆ. Ռեյնմանը, ով նկարում էր կատակոմբների որմնանկարների պատճենները Կերպարվեստի թանգարանի համար, որի տնօրեն Իվան Ցվետաևը նույնպես գտնվել է Հռոմում։ Իվանովները մտերմացել են Սուրբ Նիկոլայ Միրլիկիյսկու դեսպանատան եկեղեցու վանահայր Քրիստոֆորի (Ֆլյորով) ընտանիքի հետ, իսկ Վյաչեսլավ Իվանովիչը գրեթե ամբողջությամբ հեռացել է դիսերտացիա գրելուց։ Այնուհետև Կրումբախերն առաջարկել է գնալ Իտալիայի հարավ, որտեղ Իվանովները մեկնել են 1892 թվականի հուլիսի 24-ին։ Օգոստոսին Վյաչեսլավը, Դարիա և Սաշա Իվանովներն այցելեցին Նեապոլ, Մեսինա, Տաորմինա, Սիրաքյուս, Պալերմո, հնագույն հուշարձանները հսկայական տպավորություն են թողել նրանց վրա։ Վյաչեսլավ Իվանովը նույնիսկ հատուկ թույլտվություն է վերցրել հնագետից և օգոստոսի 27-ին գնացել Պոմպեյի պեղումների տարածք։ Նեապոլում շարունակվել է ծանոթությունը Միխայիլ Կրաշենիննիկովի հետ, ով աշնանը Հռոմում Իվանովների համար էժան բնակարան է վարձել[36]։

Իվանովը 1892 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներն անցկացրել է Հռոմի գրադարաններում և Գերմանական ինստիտուտում՝ խորությամբ աշխատել իր դիսերտացիայի վրա և նույնիսկ ակնկալել է այն պաշտպանել հաջորդ տարվա գարնանը[37]։ 1893 թվականի ամռանը, երբ Իվանովը չի ավարտել իր ատենախոսությունը և չի գնացել Բեռլին, նրա շուրջը կրկին ռուսական խմբակ է ստեղծվել, Գրևսին ուղեկցել են պատմաբաններ, Միխայիլ Ռոստովցևը և Կոնստանտին Շվարսալոնը[38]։ Շվարսալոնը շուտով մեկնել է Վենետիկ, իսկ Իվանովը մտերմացել է Ռոստովցևի հետ, նրան ներկայացրել Գերմանական ինստիտուտին և տարել Պոմպեյ։ Իվանովը, ով ամռանը մնացել է Հռոմում, ծանոթացել է Միխայիլ Նեստերովի հետ, որն այդ ժամանակ ուսումնասիրել է քրիստոնեական արվեստը։ Այնուհետև Իվանովը և Կրաշենիննիկովը մասնակցել են Թեոդոր Մոմզենի 50-ամյա գիտական ​​գործունեության տարեդարձի նախապատրաստմանը և գիտական ​​հիմնադրամ ուղարկել 10 նամականիշ, նախատեսվել է լայն արշավ կազմակերպել ռուսական մամուլում։ Հոկտեմբերին Հռոմ է ժամանել ինքը հոբելյարը, բայց այդ ժամանակ Իվանովն արդեն իր ատենախոսությունն ընկալել է որպես «ձանձրալի բեռ»[39]։

Ծանոթություն Լիդիա Շվարսալոնի հետ և հետագա իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիդիա Զինովևան երիտասարդ տարիքում։ Լուսանկարը՝ Վյաչեսլավ Իվանովի հռոմեական արխիվից

1880-1890-ական թվականների եվրոպական ժամանակաշրջանում Իվանովի աշխարհայացքը զարգացել է երկու տարբեր ուղղություններով, որոնք, ինչպես միշտ նրա մոտ հեռանկարում ձևավորել են միասնություն՝ Խոմյակովի և Սոլովյովի քրիստոնեական համերաշխություն և նիցշեականություն։ Ըստ Սերգեյ Ավերինցևի՝ սկզբնական ազդակը քաղաքական է եղել, քանի որ և՛ հաշտարարության ռուս ջատագովները, և՛ Նիցշեն առաջարկել են արմատական ​​այլընտրանք «պետականության պաշտամունքին», որն այն ժամանակ ողողել է Եվրոպան։ Նիցշեի ճակատագիրը անձնական օրինակ է եղել Իվանովի համար, սկզբում նա ևս հելլենիստ բանասեր էր և գրել է լատիներեն ատենախոսություն, բայց շուտով բաժանվել է ակադեմիական գիտությունից և փորձել անձամբ զգալ հելլենական մշակույթի նախահիմքը որպես ամբողջական երևույթ։ Իվանովի համար դա դարձել է բացահայտում և որոշել է ուսումնասիրել ոչ միայն նրա բանաստեղծական և գիտական ​​հետաքրքրությունների հիմնական թեման, այլ նաև զուտ անձնական հարցերը՝ Դիոնիսոսում, ըստ Սերգեյ Ավերինցևի, «անհատը մոռանում է իր և աշխարհի սահմանների մասին, ուրախության և վշտի միջև, ինչպես նաև թույլատրվածի և արգելվածի միջև»[40]։ Այսպիսով, Ավերինցևն առաջարկել է Լիդիա Շվարսալոնի և Վյաչեսլավ Իվանովի հանդիպումը ընկալել ոչ միայն հուզական հարթությունում, այլև ռուսական մշակույթի ճգնաժամի ֆոնին որպես «ապրելու կարողություն», որը նախապատրաստել է Նադսոնի հայտնվելը և սիմվոլիզմը[41]։

1894 թվականի հուլիսին այդ հանդիպումը ինքնաբուխ կազմակերպել է Իվան Գրևսը, քանի որ Լիդիան, որն այդ ժամանակ գժտված է եղել ամուսնու հետ, ցանկացել է սեփական աչքերով տեսնել «հրաշալի մարդուն»[42]։ Հռոմում նրանց զրույցները «անավարտության» տպավորություն են թողել, սակայն Լիդիա Դմիտրիևնան մեկնել է Ժնև, այնուհետև՝ Սանկտ Պետերբուրգ՝ իր երեխաներին այցելելու, իսկ Իվանովները ստիպված են եղել հեռանալ Հռոմից օգոստոսին (նրանց տանտերը վաճառել է բնակարանը) և հաստատվել են Ֆլորենցիայում։ Վյաչեսլավը Դարիա Միխայլովնային և դստերը՝ Սաշային ուղարկել է Շվեյցարիա, իսկ ինքը մնացել քաղաքում, քանի որ պետք է աշխատեր դիսերտացիայի վրա։ Հոկտեմբերի 18-ին կայացել է Լիդիայի և Վյաչեսլավի բացատրությունները՝ նա թույլ է տվել կարդալ իր օրիորդական օրագրից էջեր, որ գրել է այդ օրը․ «Ես սիրում եմ նրան, ենթադրենք, որ սիրում եմ նրան։ Մենք զույգ ենք»[43]։ Հետո եկել է կրկնակի ճգնաժամ․ Իվանովը վերջապես հասկացել է, որ իր ատենախոսությունը փակուղի է մտել և պայքարել է Զինովիևա-Շվարսալոնի հանդեպ ունեցած զգացմունքների դեմ՝ մտածելով Ռուսաստան վերադառնալու մասին։ Զինովևայի ամուսինը՝ Կ. Շվարսալոնը, հենց այդ ժամանակ հայց է ներկայացրել նրա դեմ՝ պահանջելով 2000 ռուբլի տարեկան ռենտա՝ որպես ամուսնական անհավատարմության զոհ (Իվան Գրևսի հետ, ինչը չի համապատասխանել իրականությանը)[44]։ 1895 թվականն անցել է չափազանց լարված՝ Իվանովն ու Զինովևան հասկացել են, որ չեն կարողանում պայքարել իրենց զգացմունքների դեմ, բայց միևնույն ժամանակ նրանց նամակագրությունը ցույց է տվել մշտական ​​լարվածություն հարաբերություններում, հաճախակի վեճեր և թյուրիմացություններ[45]։ Մարտի 16-ին Դարիա Իվանովան եկել է Լիդիա Շվարսալոնի մոտ բացատրություն պահանջելու, ինչի մասին Զինովևան նամակով հայտնել է Վյաչեսլավին։ Իրավիճակից տպավորության ներքո Իվանովը գնացել է Campo Verano գերեզմանատուն, որտեղ ինչ-որ «պանթեիստական թեոֆանիայի» ապրումներ է ունեցել, որը նրան իր գոյության «նիցշեական» զգացումներ է տվել, «Բարուց և չարից անդին»։ Սա տարօրինակ կերպով հանգեցրել է բանաստեղծական գործունեության և «Դաֆնիսի երգերի» ստեղծմանը[46]։

Հետագա հարաբերությունները նույնպես մնացել են չափազանց խառնաշփոթ վիճակում։ Դարիա Միխայլովնայի և Վյաչեսլավ Իվանովի միջև կապերի խզումը տեղի է ունեցել 1895 թվականի Զատիկին։ Մեկնելուց առաջ նա խնդրել է, որ իր համար արտագրեն 10 տարվա ամուսնության ընթացքում գրված բոլոր բանաստեղծությունները, ինչը Իվանովն արել է՝ լրացնելով երկու ալբոմ։ Դարիա Միխայլովնան և Սաշան մեկնել են Բեռլին, որտեղ նրանց դիմավորել է Ա. Տ. Դմիտրիևսկայան, այնուհետև նրանք Վյաչեսլավի հետ վերադարձել են Մոսկվա։ Դրանով Իվանովի և Դմիտրիևսկայայի հարաբերությունները չեն ավարտվել, նա հավանաբար դեմ չի եղել եռանկյունու պահպանմանը։ Ավելին, Դարիա Միխայլովնան Մոսկվայից գրել է Գրևսին, որ համաձայնել է «կիսել» իր ամուսնուն Լ. Դ. Շվարսալոնի հետ՝ ենթադրելով, որ Իվանովը «ազնվաբարո ու հանճարեղ մարդ է, և որ իրեն՝ որպես հանճարի, երջանկության հատուկ պայմաններ են անհրաժեշտ»։ Սակայն դա վրդովեցրել է Լիդիա Դմիտրիևնային, այն աստիճան, որ Իվանովը պատրաստ է եղել վերադառնալ Դարիա Միխայլովնայի մոտ։ Հունիսի 1-ին (14) Դարիա Իվանովան այցելել է Վլադիմիր Սոլովյովին և նրան նվիրել Վյաչեսլավի բանաստեղծություններով ալբոմները։ Նա հայտարարել է, որ պոեզիան «հոյակապ է», խորհուրդ է տվել բանաստեղծությունները հրատարակել առանձին ժողովածուով և խոստացել գրախոսականներ տալ մի քանի ամսագրերի։ Սակայն հաշտությունը կարճ է ստացվել և եղբոր պնդմամբ հուլիսի 7-ին Դարիա Միխայլովնան ամուսնալուծություն է պահանջել։ Արդյունքում Իվանովը Եվրոպայում 9 տարի ապրելուց հետո հոկտեմբերին երկու շաբաթով ժամանել է Սանկտ Պետերբուրգ և Մոսկվա, որպեսզի ոստիկանությունում գրանցվի որպես «անհավատարիմ ամուսին»։ Հոկտեմբերի 9-ին (22) Վյաչեսլավ Իվանովիչը «Անգլետեր» հյուրանոցում հանդիպել է Վլադիմիր Սերգեևիչ Սոլովյովին։ Հին մայրաքաղաքում նա վերջին անգամ հանդիպել է ծանր հիվանդ մորը, ով ապրել է Դմիտրևսկիների տանը[47]։

Ատենախոսություն պաշտպանելու փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլյամ Պապե։ Օտտոն Հիրշֆելդի դիմանկարը, 1903 թվական, Բեռլինի պատկերասրահ

Մի շարք կենսական հանգամանքների պատճառով Իվանովը գրեթե երկու տարի կորցրել է կապը իր գիտական ղեկավար Հիրշֆելդի հետ[48]։ Ըստ Մ. Վախտելի՝ այսպես առաջին անգամ ի հայտ եկավ այն երևույթը, որ հենց ինքը՝ Վյաչեսլավ Իվանովն այն անվանել է իր «սպասելու և դանդաղկոտության սկզբունքը»։ Դա զուգորդվել է մալարիայից առաջացած լուրջ հիվանդության հետ, ինչի արդյունքում նա չի կարողացել հասնել Բեռլին մինչև 1893 թվականի հոկտեմբերը՝ պատրաստի տեքստով։ Ատենախոսության մասին հաջորդ հիշատակումը կատարվել է Լիդիա Զինովևային ուղղված 1895 թվականի փետրվարի 25-ի նամակում, իսկ ավարտուն տեքստը Վյաչեսլավ Իվանովը ներկայացրել է Հիրշֆելդին 1895 թվականի նոյեմբերին։ Աշխատանքը կիսով չափ բանասիրական, կիսով չափ իրավաբանական բնույթ է կրել, ենթադրվել է, որ հիմնական հակառակորդը լինելու է Մոմզենը[49]։ Այդ ժամանակ աշխատանքի գլխավոր հակառակորդը, ինչպես նաև «գիտական աստիճան շնորհողը» (որակավորման ստուգողը) համարվել է գլխավոր քննող անձը։ Մոմզենը Իվանովի հետ անձնական հանդիպման ժամանակ սառն է եղել, բայց հաստատել է ատենախոսության ծավալը կրճատելու ծրագիրը (4 գլուխ 12-ի փոխարեն), ձեռագիրը վերանայելուց հետո նա բարձր է գնահատել ոճն ու բովանդակային արժանիքները։ Սակայն, 1896 թվականին ամուսնալուծության գործընթացի և Իվանովի մոր մահվան պատճառով պաշտպանական գործընթացն ընդհատվել է։ 1896 թվականի դեկտեմբերի 20-ին Իվանովը, այնուամենայնիվ, հանդիպել է Հիրշֆելդի հետ, ով ընդունել է նրան «շատ քաղաքավարի», բայց Մոմզենը դեկտեմբերի 22-ին, իհարկե ոչ առանց զայրույթի, հայտարարել է, որ վաղեմության ժամկետի պատճառով ինքը չի հիշում ատենախոսական աշխատանքը, ինչպես նաև իր գրախոսականը, բայց ի վերջո համաձայնվել է վերընթերցել տեքստը։ 1897 թվականի հունվարի 5-ին Մոմզենը հայտնել է, որ դժգոհ է ատենախոսությունից, սակայն համաձայնվել է քննել Իվանովին և նույնիսկ թույլ է տվել կարդալ իր գրախոսականը, որը երբեք չի տրամադրվել դոկտորանտներին։ Զինովևայի նամակում մեջբերված կարծիքն ավարտվել է հետևյալ կերպ․ «Պարոն Իվանովի աշխատանքից <…> երևում է որ նա տիրապետում է հարուստ փաստական նյութերի <…> բանասիրական գրականության մանրազնին օգտագործումը, ինքնուրույն մտածողությունը և վերջապես, անջատ-անջատ նյութերի ճիշտ, թեև ոչ միշտ հեշտ և հաճախ հավակնոտ լատիներենով ներկայացնելու կարողությունը։ Սակայն, մյուս կողմից, պետք է ասել, որ հեղինակը գերագնահատել է իր ուժերը և մի շարք դեպքերում չի կարողացել հաղթահարել ընտրված առաջադրանքի կատարման դժվարությունները»[50][51]։

Իվանովը մինչև փետրվարի սկիզբն աշխատել է քննության օրը հետաձգելու ուղղությամբ, բացի այդ, S. Calvary & Co ընկերությունը նրանից պահանջել է 500 մարկ չվերադարձվող գրավ՝ կոմերցիոն հետաքրքրություն չունեցող ատենախոսության տպագրության համար։ Չնայած քննության ֆորմալ բնույթի մասին Հիրշֆելդի հորդորներին, ինչպես նաև համալսարանում հաբիլիտացիա անցնելու և որպես մասնավոր պրիվատ-դոցենտ գրանցվելու առաջարկին, Վյաչեսլավ Իվանովը վերջնական որոշում է կայացրել չմասնակցել գիտական աստիճանի շնորհմանը[52]։ Այնուամենայնիվ, մինչև 1898 թվականի ձմեռային կիսամյակը նա ընդգրկված է եղել Բեռլինի համալսարանի անվանական ցուցակներում[53]։

Իվանովը երկար ժամանակ չի հրաժարվել ակադեմիական միջավայրում իրեն դրսևորելու մտքից, թեև Եվգենի Անանինը պնդում է, որ Վյաչեսլավ Իվանովիչը խորթ էր համալսարանական գիտությանը[54]։ Պարբերաբար նա վերսկսել է նամակագրությունը Հիրշֆելդի հետ։ 1906 թվականին վերադարձել է Ռուսաստանում իր ատենախոսությունը հրատարակելու գաղափարին, իսկ այդ ժամանակ դրա միակ ձեռագիր պատճենը գտնվել է Բեռլինի համալսարանի արխիվում։ Հիրշֆելդը համաձայնել է պատճենել այն և 1910 թվականին հրատարակված կապալառուների հռոմեական հասարակության մասին ուսուցչին նվիրված «Ottoni Hirschfeldio, Magistro» գիրքը[55]։

Ամուսնություն Լիդիա Զինովևայի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Կրամսկոյ, «Վլադիմիր Սոլովյովի դիմանկարը», 1885, կտավ յուղաներկ, 113 × 94 սմ, Ռուսական պետական թանգարան

1896 թվականին Իվանովի անձնական կյանքի իրադարձություններն էլ ավելի դրամատիկ են դարձել։ Վյաչեսլավ Իվանովիչը և Լիդիա Դմիտրիևնան տարեսկզբից բնակվել են Փարիզում, որտեղ ապրիլի 28-ին ծնվել է նրանց դուստրը՝ Լիդիան (1896-1985)։ Ծնողների իրավիճակի պատճառով նա չի մկրտվել և ոչ մի փաստաթուղթ չի ստացել։ Իվանովը շփվել է ընկերների չափազանց նեղ շրջանակի հետ, որոնց դասավանդել է Նիցշեն։ Ապրիլին Մոսկվայում մահացել է նրա մայրը, երբեք չիմանալով Դարիա Դմիտրիևսկայայի հետ գժտության մասին, որոշ ժամանակ դա արթնացրել է Իվանովի մանկության կրոնականությունը։ Հայտնի չէ՝ արդյոք նա մեկնել է Մոսկվա մոր հուղարկավորությանը մասնակցելու համար։ Մայիսի 24-ին (31), Սանկտ Պետերբուրգի թեմի որոշմամբ, Իվանովներն ամուսնալուծվել են, ընդ որում Վյաչեսլավին արգելվել է նորից ամուսնանալ և ենթարկվել է յոթ տարվա ապաշխարության։ Ամուսնալուծությունից հետո նախկին զոքանչը՝ Ա. Տ. Դմիտրիևսկայան, Դարիային և Ալեքսանդրային տարել է Խարկով և այդ ժամանակվանից խոչընդոտել նրանց շփմանը Իվանովի հետ։ Ամուսնալուծությունը Վյաչեսլավին դարձրել է անցանկալի կերպար նույնիսկ իր ամենամոտ ընկերների մոտ[56]։ Լիդիա Դմիտրիևնայի ամուսնալուծությունը բավականին ծանր ընթացք է ունեցել այն աստիճան, որ նա ստիպված է եղել երեխաներին թաքցնել Կ. Շվարսալոնից և վարել ծածկագրված նամակագրություն։ 1897 թվականից Իվանովը և Զինովևան բնակություն են հաստատել Արենցանո գյուղում, որը գտնվել է Ջենովայից յոթ կիլոմետր հեռավորության վրա, որտեղ Վյաչեսլավը դասավանդել է Վերա և Սերգեյ Շվարսալոնովներին փարիզյան լիցեյի ծրագրով։ Չամուսնացած զույգը եղել է Ասսիզիում և Ֆլորենցիայում, բայց հիմնականում ապրել են առանձին։ Կ. Շվարսալոնի հերթական հայցի պատճառով Լիդիան և Վյաչեսլավը, թողնելով իրենց երեխաներին Շվեյցարիայում, մեկնել են Սանկտ Պետերբուրգ։ Իվանովը վերսկսել է իր գիտական ​​ուսումնասիրությունները և ըստ ամենայնի, անձամբ հանդիպել է Վլադիմիր Սոլովյովին, սկսելով աշխատել իր «Աստղերի նավապետը» բանաստեղծությունների ժողովածուի հրատարակման վրա։ Սոլովյովի շնորհիվ կայացել է Իվանովի բանաստեղծական դեբյուտը՝ «Շաբաթվա օրեր» բանաստեղծությունը հայտնվել է «Եվրոպայի տեղեկագրի» սեպտեմբերյան համարում, իսկ «Դիոնիսոսի հոգեհացը» բանաստեղծությունը՝ «Cosmopolis» ամսագրի դեկտեմբերի համարում[57]։

1898 թվականի մարտին Լիդիա Շվարսալոնը ամուսնալուծվել է և վերադարձրել իր օրիորդական ազգանունը, որից հետո սկսել է ջանքեր գործադրել Իվանովի հետ ամուսնանալու համար, նա կրկին հղի է եղել։ Սանկտ Պետերբուրգում նրանք բնակություն են հաստատել Զինովևայի երկարամյա ընկերուհու՝ Մարիա Զամյատնինայի մոտ, որն իր հերթին մեկնել է Նեապոլ՝ երեխաներին խնամելու։ Այդ ժամանակվանից մինչև իր մահը՝ 1919 թվականը, Մարիա Զամյատնինան ծառայել է որպես Իվանովի տան կառավարչուհի և դաստիարակ։ Հունիսին «Չորս սոնետներ»-ը տպագրվել է «Եվրոպայի տեղեկագրի» թիվ 6 համարում։ Վյաչեսլավ Իվանովիչը նորից փորձել է տեսնել Վլադիմիր Սոլովյովինի, սակայն չի կարողացել գտնել Սոֆյա Խիտրովոյի Պուստինկայի կալվածքում (Սաբլինո կայարանում)։ Անհաջող որոնումների ընթացքում Իվանովն իրեն համոզել է, որ ինքը հեռազգացության «մենախոսություն» է ունեցել փիլիսոփայի հետ, որի ընթացքում համոզվել է, որ «եկեղեցին համընդհանուր սիրո և Քրիստոսում ազատ միասնության խորհուրդն է և կեցության առեղծվածի համարժեք իմացությունը, որը հնարավոր է միայն միստիկ հաղորդակցության մեջ, այսինքն՝ Եկեղեցում»[58]։

Լիվորնոյի Սանտիսսիմա Աննունցիատա հունական եկեղեցու ինտերիերը 2009 թվական

Այսպես սկսվել է Զինովևայի հետ պսակադրության համար պայքարը։ Դա հնարավոր է եղել միայն ռուսական օրենքների միտումնավոր և համակարգված խախտմամբ։ Գաղտնապահության նպատակով իտալերեն գրված նամակում Իվանովը հայտնել է, որ 1899 թվականին նա մեծ կաշառք է տվել անձնագիրը փոխելու համար, որտեղ նշված է եղել ամուսնության արգելքի մասին, սակայն Ռուսաստանում ամուսնությունն անհնար է եղել[45]։ Սկզբում պայմանավորվել են Վենետիկում հույն վարդապետի հետ, բայց Ռուսաստանի հյուպատոսը Իվանովից պահանջել է պաշտոնական փաստաթուղթ, որը թույլ է տվել նոր ամուսնություն (այն կարող էր տրվել միայն ամուսնալուծված կողմի համաձայնությամբ, այսինքն՝ Դ. Մ. Դմիտրիևսկայայի), հաղորդությունը տապալվել է, և նա ստիպված է եղել շտապ հեռանալ քաղաքից՝ «վտանգավոր գործի բացահայտման» պատճառով։ Օգոստոսին, Լիվորնոյում, մի հին հույն քահանա խղճաց Լիդիա Դմիտրիևնային, ով ութ ամսական հղի էր և պսակեց նրանց առանց որևէ փաստաթուղթ պահանջելու[59]։ Օլգա Շորը մասնավորապես նկարագրել է «դիոնիսյան» ծեսը, ըստ որի՝ ամուսնացողների գլխին ռուսական հարսանյաց թագերի փոխարեն գառան բրդով փաթաթված խաղողի ոլորված վազեր են դրել։ Դա մասամբ դարձել է Իվանովի այն պատճառաբանության ելակետը, որ հելլենական կրոնը, հրեականի հետ մեկտեղ, քրիստոնեության նախակարապետն է[60]։ 1899 թվականի հոկտեմբերի 17-ին ծնվել է Իվանովի և Զինովևայի դուստրը՝ Ելենան, ով մահացել է նոյեմբերի 27-ին՝ Անգլիայում եղած ժամանակ։ Այդ ժամանակ ընտանիքի բոլոր անդամները, նաև ինքը՝ Վյաչեսլավը, ծանր հիվանդացել են։ 1899 թվականի ամռանը նրանք վերադարձել են Ժնև, քանի որ անհրաժեշտ է եղել «օրինականացնել» իրենց դստերը՝ Լիդիային, ով չուներ համապատասխան փաստաթղթեր։ 1900 թվականին Իվանովը և Զինովևան բնակվել են Սանկտ Պետերբուրգում և Սեստրորեցկում, Վյաչեսլավ Իվանովը Ռուսաստան է բերել «Աստղերի նավապետի» ձեռագիրը։ Հուլիսի 31-ին մահացել է Վլադիմիր Սոլովյովը, որը մեծ հարված է եղել Իվանովի համար։ Լիդիա Դմիտրիևնայի նոր հղիությունը շատ դժվար է անցել, և նա չի կարողացել հեռանալ Կոպորեից։ Սեպտեմբերի 7-ին (20) նա վիժել է, որը պահանջել է բարդ վիրահատություն։ Ապաքինվելով՝ դեկտեմբերին նրանք մեկնել են Շվեյցարիա, իսկ ճանապարհին՝ Մյունխենում մկրտել են 4-ամյա Լիդիային հունական եկեղեցում՝ առանց մոր համաձայնության[61]։

Աթենք և Երուսաղեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթենքի գերմանական հնագիտական ​​ինստիտուտի գրադարանը 2012 թվականին

1901 թվականի մարտին Վյաչեսլավ Իվանովը և Լիդիա Զինովևա-Աննիբալը մեկնել են Աթենք՝ տեղում ուսումնասիրելու հելլենական հնությունները։ Աշխատանքն ինքնաբերաբար ընդհատվել է հույն ուխտավորների հետ Ավագ շաբաթվա և Զատկի տոների հետ կապված Պաղեստին մեկնելու կապակցությամբ։ 1901 թվականի մարտի 20-ին նրանք դուրս են եկել Պիրեյոսից և մարտի 24-ին (գրիգորյան օրացույցով ապրիլի 6-ին) հասել են Ալեքսանդրիա։ Հետագա պլանները ձախողվել են Եգիպտոսում ժանտախտի համաճարակի պատճառով, ինչի հետ կապված շոգենավով ուղևորությունն ընդհատվել է։ Զինովիևան, որը հիանալի ձիավար է եղել, որոշել է ճանապարհորդել ձիով։ Զատիկը նշելով Երուսաղեմում (ապրիլի 14-ին), ճանապարհորդները մեկնել են Նազարեթ, իսկ այնտեղից Հայֆայով Յաֆֆա՝ այցելելով աստվածաշնչյան գրեթե բոլոր սրբավայրերը։ Մայիսին Զինովիևան Մ. Զամյատնինային հայտնել է, որ ձիով ճանապարհորդությունը չափազանց բարդ է ստացվել՝ 7 օր նրանք ձիով անցել են 40-45 մղոն, իսկ Վյաչեսլավը ձին կամակոր է եղել, որը երկու անգամ ընկել է իր ձիավորի հետ։ Դրա արդյունքում Վյաչեսլավ Իվանովիչը վնասել է ծունկը և ստացել գլխի ծանր վնասվածք՝ քունքի շրջանում կտրած վերքով։ Իրադարձությունները տեղի են ունեցել անապատի կիզիչ շոգին, և այդ վիճակում Նազարեթ մեկնելու համար պահանջվել է երկու օր։ Յաֆֆայում նրանց հաջողվել է նավ նստել ուժեղ փոթորկի ժամանակ, քանի որ այդ օրերին նավերը չեն կարողացել ափին մոտենալ, երկու արաբական նավակ շրջվել է։ Երբ Իվանովը որոշ չափով ապաքինվել է, որոշել են Պորտ Սաիդից Կահիրե մեկնել, բայց այստեղ նրանք սպասել են երեք օր։ Այնուամենայնիվ, ամուսինները բարձրացել են Քեոփսի բուրգի գագաթը։ Վերջապես հին տոմարով մայիսի 20-ին նրանք վերադարձել են Հունաստան և Զինովիևան հայտարարել է, որ «մենք կյանքից հեռացել էինք այս վերջին 6-7 անսպասելի ու սարսափելի շաբաթների ընթացքում և հիմա նորից կապրենք, կարծես հարություն էինք առել ինչ-որ անհասկանալի վիճակից»։ Մալարիայի սրացման հետ մեկտեղ, Վյաչեսլավ Իվանովը ուղևորության ընթացքում վարակվել է տիֆով, որի ծանր ձևը տևել է 45 օր։ Աթենքի հյուրանոցի սեփականատերերը Իվանովներին 1400 դրախմայի հաշիվ է ներկայացրել այն պատրվակով, որ տիֆով հիվանդը վնաս է հասցնում հաստատությանը և սպառնացել է դատի տալ նրանց։ Իվանովը, չնայած իր վատառողջ վիճակին, 6 էջանոց վերլուծություն է ներկայացրել նրանց պահանջների վերաբերյալ և կարողացել է բանակցել 200 դրախմա վճարելու վերաբերյալ։ Այնուհետև Իվանովը և Զինովիևան բնակություն են հաստատել հույն վարսավիրի հետ Լիկավիտոսի հարավային լանջին[62][63][64]։ Ավերինցևը ուխտագնացությունից հետո բանաստեղծի և գիտնականի հիվանդությունը համարել է որպես սկզբնավորման տեսք՝ իջնել մինչև մահվան սահմանները[65]։

1901 թվականի նոյեմբերի 19-ին (դեկտեմբերի 2) Վյաչեսլավ Իվանովիչը Իվան Գրևսին ուղղված նամակում բողոքել է, որ երեխաները Ժնևում սպասել են Զինովևին Ամանորի տոներին, բայց ինքը, երկարատև հիվանդության պատճառով, գրեթե ոչինչ չի հասցրել անի։ Ուստի Իվանովն իր համար ցավալի որոշում է կայացրել մեկուսանալ և Հունաստանի մայրաքաղաքում է մնացել մինչև 1902 թվականի մարտը՝ երեք ամիս ամեն օր նամակներ է ուղարկել։ Այդ նամակագրությունը ամբողջությամբ պահպանվել է[66]։ Ինչպես Հռոմում գտնվելու ժամանակ, Իվանովը կապ է հաստատել գերմանական հնագիտական ​​ինստիտուտի հետ, օգտագործել նրա հիմնարար գրադարանը, մասնակցել դասախոսությունների և պեղումների[67]։ Նա չի սահմանափակվել գերմանացի գիտնականների շրջանակով և ֆրանսիական հնագիտական ​​դպրոցում մասնակցել է Թեոֆիլ Հոմոլի Դելֆիի պեղումների մասին դասախոսություններին և Արթուր Էվանսի՝ Բրիտանական հնագիտական ​​դպրոցի Կնոսոսում նոր սկսված հետազոտություններին։ Այդուհանդերձ, Հելլադայում նրա գլխավոր ուսուցիչըը գերմանական ինստիտուտի առաջին քարտուղար Վիլհելմ Դյորպֆելդն է եղել։ Իվանովը նրա իրավահաջորդ Լյուդվիգ Կուրտիուսի հետ հաղորդակցվել է Հռոմում արդեն 1930-ական թվականներին։ Դեռևս 1896 թվականին Դյորպֆելդը հրատարակել է անտիկ թատրոնի մասին նորարարական աշխատություն, որից այնուհետև Իվանովը բազմաթիվ մեջբերումներ է կատարել «Տառապող Աստծո հելլենական կրոն»-ում[68]։ Սակայն, Իվանովին հետաքրքրել են հնագիտական ​​հայտնագործությունները՝ նոր ժամանակների պրոեկցիայով։ Փետրվարի 24 (11)-ին կնոջը գրված նամակում Վյաչեսլավ Իվանովը նշել է, որ Դորպֆելդն առաջարկել է կառուցել նոր թատրոններ հնագույնների մոդելով, որպեսզի հանդիսատեսի նստատեղերը շրջապատեին բեմի զգալի մասը, ինչը կբարձրացներ ներկայացման արտահայտչականությունը։ Դյորպֆելդը պնդել է, որ հին ժամանակներում գործողությունները կատարվել են մարմնական ներդաշնակ համաչափությամբ, հենց հանդիսատեսի միջավայրում։ Իվանովի համար դա դարձել է ապագայի թատրոնում հնագույն ողբերգության վերածննդի և դրանում հանրության մասնակցության անբաժանելի խմբերգային ներկայացման մասին քննարկումների մեկնակետը[69]։

Զինովիևա-Աննիբալը 1901 թվականի հուլիսի 17-ին Մ. Զամյատնինային գրված նամակում նշել է․

Այստեղ հարություն առավ նրա մեջ եղած գիտնականը, որին սպասում էին Մոմզենը, Հիրշֆելդը, Կրումբախերը, Վինոգրադովը, Գրևսը և շատ ուրիշներ։ Նա ամբողջովին խորասուզվեց իր թեմայի մեջ և այստեղ՝ Աթենքում, առաջին անգամ գիտությունը հաշտվեց և սիրային միության մեջ մտավ պոեզիայի հետ[70]։

Փարիզ-Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ՝ Իվանովը և ռուսական գրական գործընթացը[խմբագրել | խմբագրել կոդը]

1902 թվականի ապրիլին, չդիմանալով ընտանիքից բաժանմանը, Վյաչեսլավ Իվանովը կիսատ է թողել Պելոպոնես և Հունական արշիպելագ կատարած իր ուղևորությունը և վերադարձել Ժնև։ Նրա կյանքի հաջորդ տարին շատ սակավ է փաստագրված. նրա բոլոր մտերիմները եղել են իր կողքին, նա օրագիր չի պահել և նամակագրությունը պատահական է կատարվել։ Հիմնականում բոլորն ապրել են ժնևյան ամառանոցներում։ Սակայն 1903 թվականի սկզբին Մ. Մ. Զամյատնինան գրական գործերով մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ դառնալով «գրական էմիսար», այնուհետև Զինովևա-Աննիբալն այցելել է մահամերձ մոր մահճին։ Իվանովը ցանկացել է օգտվել դրանից և հրատարակել Զինովևայի «Ջահերը» վեպը, Զամյատնինայի շնորհիվ նա նամակագրական կապ է հաստատել Դմիտրի Մերեժկովսկու, Վասիլի Ռոզանովի, Ալեքսանդր Բենուայի և «Կարիճ» հրատարակչության ներկայացուցիչների՝ առաջին հերթին Բրյուսովի և Պոլյակովի հետ։ Սակայն գործը դանդաղ է ընթացել՝ և՛ Մերեժկովսկու «Նոր ուղի»-ին և՛ Բրյուսովը Իվանովի կարիքն են ունեցել, բայց ոչ ոք չի պատրաստվել հրատարակել Զինովիևա-Աննիբալի վեպը (այն այդպես էլ մնացել է ձեռագիր վիճակում)[71]։

1903 թվականի փետրվարին ի հայտ է եկել Իվանովին Փարիզի հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցի աշխատանքներում ներգրավելու նախագիծ, որը ղեկավարել է Մաքսիմ Կովալևսկին։ Նրան հրավիրել է Իվան Իվանովիչ Շչուկինը, ում հետ նրանք ծանոթ էին 1895 կամ 1896 թվականներից և միասին շփվել են Իվան Գրևսի հետ։ Նախագիծը հետաքրքրել է Վյաչեսլավ Իվանովին, քանի որ դպրոցում դասավանդել են նրա ծանոթները՝ Եվգենի Անիչկովը, հետագայում մտերիմ ընկեր, Վլադիմիր Բոգորազը, որի բանաստեղծությունները հետաքրքրել են Իվանովին, Պյոտր Բոբորիկինը, որի վեպերը կարդացել է Իվանովը, Յու. Ֆ. Սեմյոնովը, ով ամուսնացած էր Ա. և Վ. Հոլշտեյնների դստեր հետ և նույնիսկ Կոնստանտին Բալմոնտը, որի ստեղծագործություններին հետևել է Իվանովը[Նշում 3][72]։ Շչուկինի հրավերի նամակը, որը գրվել է փետրվարի 8-ին, կապված է եղել «Աստղերի նավապետը» գրքի հրապարակման հետ։ Իվան Իվանովիչն առաջարկել է դասախոսություններ կարդալ Իվանովի դոկտորական ատենախոսության թեմայով՝ դեռ չիմանալով նրա հետաքրքրությունների փոփոխության մասին[73]։ Երբ նրանք պայմանավորվեցին, դասընթացը որոշվեց անվանվել «Տառապող Աստծո հունական կրոնը (Դիոնիսոսի կրոնը)», այսինքն՝ այն միավորել է երկու տեքստերի վերնագրերը, որոնք հետագայում հրապարակվել են «Նոր ճանապարհ» և «Կյանքի հարցեր» ամսագրերում[74]։ Ապրիլի 25-ի երեկոյան Իվանովը միայնակ մեկնել է Փարիզ՝ երեխաների մոտ[75]։ Հենց առաջին դասախոսությունը հաջողությամբ է անցել ինչպես ունկնդիրների, այնպես էլ գործընկերների և տնօրեն Մաքսի Կովալևսկու համար։ Իվանովն անմիջապես ընտրվել է պրոֆեսոր և դպրոցի խորհրդի անդամ, առաջարկվել է միանալ նրա մշտական ​​կազմին[76] և 1903-1904 ուսումնական տարվա համար հայտարարվել է երկու դասընթաց՝ «Հունական դիցաբանության կապը հնագույն փիլիսոփայական համակարգերի հետ» և «Հռոմեական կառավարական հաստատությունների պատմությունը»։ Ինչպես պարզվել է, դրանք երբեք չեն կարդացվել, Իվանովին նյարդայնացրել են դպրոցի արմատական ​​տրամադրված ունկնդիրները, դասախոսությունները, չնայած խանդավառությանը, վերածվել են հնամոլության, և 1904 թվականի գարնանը նա խզել է պայմանագիրը Ռուս-ճապոնական պատերազմի բռնկման պատրվակով[77]։

Վալերի Բրյուսովի հետ անձնական ծանոթությունը սկզբունքային է դարձել Իվանովի ողջ ճակատագրի համար[Նշում 4][78]։ Այդ կապակցությամբ Բրյուսովն ասել է․

Բայց ամենահետաքրքիրը, իհարկե, Վյաչեսլավ Իվանովն էր։ Նա Դիոնիսոսի մասին կարդացել է ռուսական դպրոցում։ Նա իսկական մարդ է, ով փոքր-ինչ տարված է իր Դիոնիսոսով։ Մենք խոսեցինք նրա հետ հրապուրված ոտանավորի նրա տեխնիկայով և քիչ էր մնում մեզ վրաերթի ենթարկեր ֆիակրան...[79]

1904 թվականի մարտի 16-ին (19) Իվանովը և Զինովևան ժամանել են Մոսկվա և տեղավորվել Տրոիցկի կահավորված սենյակներում՝ Նիկիտսկի դարպասների մոտ, որտեղ նրանք ապրել են մինչև հուլիս ամիսը[80]։ Իվանովը մտել է մոսկովյան սիմվոլիստների շրջանակ՝ անցնելով «դու»-ի Բրյուսովի, Բալմոնտի և Բալտրուշայտիսի հետ[81]։ Ապրիլին Իվանովը և Զինովևան մեկնել են Սանկտ Պետերբուրգ, որտեղ նրանք առաջինն այցելել են Մերեժկովսկուն։ Սակայն հեշտ շփում ու ամբողջական փոխըմբռնում չի ստացվել, Զինովևան նույնիսկ գրել է․ «Այստեղ ոգին այլ է։ Չկա խորը համերաշխություն, չկա բանաստեղծների մանկական գուրգուրանք, բայց կա համառ ու կատաղի պայքար՝ Վյաչեսլավին Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ հասցնելու համար»[82]։ Հյուսիսային մայրաքաղաքում 10 օր մնալուց հետո Իվանով ամուսինները վերադարձել են Մոսկվա։ Այստեղ որոշում է կայացվել վերադառնալ հայրենիք։ Վյաչեսլավ Իվանովիչը կարող էր լավ վաստակել, շատ հրատարակություններ խնդրել են նրա տեքստերը, իսկ հրատարակված գրքերը լավ վաճառվել են։ Ընդ որում, Մերեժկովսկիները չեն երաշխավորել ո՛չ վաստակ, ո՛չ ազատություն, մինչդեռ Բրյուսովը ցանկացել է Իվանովին դարձնել «Կշեռք»-ի մշտական ​​հեղինակ և չի հավակնել լինել միակ գաղափարախոսը[83]։ Մի շարք պատճառներով Իվանովը և Զինովիևա-Աննիբալը վերադարձել են Ժնև և հաստատվել են Ռուսաստանում միայն 1905 թվականի գարնանը[84][Նշում 5][85]։

«Աշտարակ» (1905-1912)[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին տարին աշտարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանկտ Պետերբուրգի Տվերսկայա փողոցի թիվ 1 տունը, որտեղ Իվանովի բնակարանում հավաքվում էին երիտասարդ սիմվոլիստներն ու ապագա ակմեիստները։ Լուսանկարը՝ 3 հուլիսի, 2015 թվական

1904-1905 թվականներին, դեռևս գտնվելով Շվեյցարիայում, Իվանովը լիովին զբաղված է եղել «Կշեռքների» և «Հյուսիսային ծաղիկների» գործերով և միայն «Կշեռքներ»-ում նույն ժամանակահատվածում տպագրվեցին Վյաչեսլավ Իվանովիչի 6 հոդվածները, 4 գրախոսությունները (այդ թվում՝ Բլոկի և Վեռլենի մասին), Զինովիևա-Աննիբալի մեծ հոդվածը և Մ. Զամյատնինայի երկու գրախոսությունները։ Իվանով-Զինովևա-Աննիբալ ընտանիքը Ռուսաստան է մեկնել 1905 թվականի մարտի 20-ին (հին տոմարով), բայց անսպասելիորեն պարզվել է, որ մոսկովյան սիմվոլիստական ​​շարժումը խորը ճգնաժամ է ապրում։ Բացի այդ, ռուսական հեղափոխության սկիզբը սիմվոլիստական ​​հրապարակումների կտրուկ օտարում է առաջացրել ընթերցողների շրջանում։ Ավելին, Իվանովը, ով պահպանողական էր 1880-ականներից, արագորեն «տեղափոխվել է դեպի ձախ», մինչդեռ Բրյուսովը չի թաքցրել իր աջակողմյան համոզմունքները, ինչը լրացուցիչ տարաձայնություններ է առաջացրել նրանց հարաբերություններում[86]։ Նյութական առումով ամեն ինչ բարենպաստ է եղել՝ Սանկտ Պետերբուրգի «Կյանքի հարցերը» շարունակել է տպագրել Դիոնիսոսի մասին մենագրությունը, որի համար հրատարակիչ Դմիտրի Ժուկովսկին վճարել է 50 ռուբլի մեկ տպագրված էջի համար։ Հունիսի կեսերին Իվանովը և Զինովևան, «Կարիճ»-ի խմբագրությունից վերցնելով 65 ռուբլի, հեռացել են Մոսկվայից և մեկ ամիս մեկուսացած բնակվել Սանկտ Պետերբուրգում, Մ. Զամյատնինայի բնակարանում, «առանց վարագույրները բարձրացնելու» նոր ծրագրեր են կազմել[87]։

Փաստորեն, «Աշտարակ»-ը Տավրիչեսկայա փողոցի 25/1 շենքի 24-րդ բնակարանում հայտնվել է պատահականորեն։ Դրա մասին առաջին հիշատակումը կատարվել է 1905 թվականի հուլիսի 25-ին, Զինովիևա-Աննիբալի դստերն ուղղված նամակում հաղորդվել է, որ բնակարանը գտնվել է վեցերորդ հարկում և չորս սենյակները շատ «ընդարձակ» են եղել[88]։ Ավելի մանրամասն տեղեկություններ կան Մ. Զամյատնինայի օգոստոսի 1-ի նամակում․

Միակ բնակարանը ողջ Սանկտ Պետերբուրգում։ Ինչ-որ բան շատ ֆանտաստիկ և գեղեցիկ է։ 6-րդ հարկ, խոհանոցից մուտք կա դեպի տանիք և կարելի է զբոսնել քաղաքի ամենաբարձր շենքի տանիքին, որտեղից տեսարան է բացվում դեպի քաղաքի չորս կողմերը, փշատերև անտառներն ու կապույտ հեռուները։ Բնակարանն ունի մեծ նախասենյակ։ Ուղիղ մուտքով հսկայական, խորը սենյակի վերջում այն ​​վերածվում է մեկ պատուհանով աղեղնակամարի, որը թեքվում է դեպի դուրս։ Ինչ-որ գոթական բան։ Այդտեղից մուտք կա դեպի տան կլոր անկյունաձև մեծ սենյակ (Տվերսկայա և Տավրիչեսկայա)։ Այն բաժանված է միջնապատերով (ներքին պատերով) երեք սենյակների, որոնք աշտարակի շնորհիվ ունեն տարօրինակ ձև[88]։

Աշտարակի միջավայրը հեռու է եղել շքեղությունից և տարրական հարմարավետությունից, կահույքը մնացել է հանգուցյալ Դ. Զինովևից և դա բավարար չէ, Իվանովը գրադարանը հավաքել է Զամյատնինայի բնակարանում պահվող գրքերից,պատերին ու անկյուններին բորբոս է հայտնվել, իսկ երեկոները կազմակերպել են միասին։ Բազմիցս նկարագրված աշտարակային հավաքույթները հիմնված են եղել միայն սեփականատերերի և նրանց այցելուների խանդավառության և արտիստիզմի վրա[89]։ Իվանովները Սանկտ Պետերբուրգում հայտնվել են «մեռյալ սեզոնի» ժամանակ, ինչը նրանց թույլ է տվել չշտապել գրական շրջանակներ մտնելու հարցում, բայց արդեն օգոստոսի վերջին նոր ինտելեկտուալ կենտրոնի մասին լուրերը տարածվել են Սանկտ Պետերբուրգում։ Առաջինը արձագանքեցին թատերական գործիչները՝ օգոստոսի 22-ին Նիկոլայ Վաշկևիչը առաջարկել է ստեղծել «Դիոնիսյան գործ» թատրոնը, իսկ սեպտեմբերի 5-ին հայտնվել է Վսևոլոդ Մեյերխոլդը։ Այդ նախագիծը հետագայում հանգեցրել է Վ. Ֆ. Կոմիսարժևսկայայի կողմից թատրոնի ստեղծմանը։ Սեպտեմբերի առաջին շաբաթից սկսվել են հայտնի «չորեքշաբթիները», որոնց մասնակցել են Վլադիմիր Էռնը և Վլադիմիր Պյաստը։ Սեպտեմբերի 15-ից նամակագրությանը մասնակցել են Ֆեոդոր Սոլոգուբը, Ալեքսեյ Ռեմիզովը, Գեորգի Չուլկովը, Օսիպ Դիմովը և կայացել է Կոնստանտին Բալմոնտի «գալուստը»[90]։ Սեպտեմբերի վերջին Աշտարակ են այցելել Անաստասիա Չեբոտարևսկայան, Դմիտրի Մերեժկովսկին, Դմիտրի Ֆիլոսովը և Միխայիլ Գերշենզոնը[91]։ Հավաքույթները շատ տարբեր են եղել մասնակիցների ուղղվածությամբ և կազմով՝ ինչպես համախոհների նեղ շրջանակի, այնպես էլ «մոդեռնիստների» հետ «ռեալիստների» լայն քննարկումների համար, երբ աշտարակ են այցելեկ Մաքսիմ Գորկին, Միխայիլ Արցիբաշևը, գրականագետ Դմիտրի Օվսյանիկո-Կուլիկովսկին և շատ ուրիշներ։ Սեփականատերերը փորձել են մթնոլորտը հնարավորինս հանգստացնող դարձնել։ Այսպես, հոկտեմբերի 5-ի նամակում Զինովիևա-Աննիբալը նշում է, որ Արցիբաշևի ստեղծագործության վերլուծությանը նվիրված հանդիպման ժամանակ «օգտագործվել է 80 բուտերբրոդ» (նշված է բնօրինակում), կերել են 70 կարագով բրդուճ, խմել 5 շիշ գինի և 3 շիշ գարեջուր[92]։ Դեկտեմբերին աշտարակային հավաքույթներում առաջին անգամ ներկա են եղել Կոնստանտին Սոմովը, Մստիսլավ Դոբուժինսկին և Նիկոլայ Բերդյաևը[93]։ 1905 թվականի օրացուցային տարվա վերջին «չորեքշաբթի օրը»՝ դեկտեմբերի 28-ին, ավարտվել է ոստիկանության կարգադրիչի և տասնյակ քաղաքապահ ոստիկանների այցելությամբ և խուզարկությամբ։ Որոշ միջադեպեր են եղել. նրանք փորձել են բերման ենթարկել բանաստեղծի մորը՝ Ելենա Օտտոբալդովնա Վոլոշինային, իսկ Մերեժկովսկին, ով ժամանել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը սկսել է խուզարկությունը, կորցրել է գլխարկը[94]։

«Վյաչեսլավ Իվանովի դիմանկարը», նկարիչ՝ Կոնստանտին Սոմով (1906)[Նշում 6][95]

1906 թվականի հունվարի 18-ի չորեքշաբթի օրը նվիրված է եղել երիտասարդ բանաստեղծներին և առաջին անգամ աշտարակում հայտնվել է Միխայիլ Կուզմինը, որին տանտերերն այնքան վատ են ճանաչել, որ Իվանովը հյուրերի ցանկում նրա ազգանունը գրել է տառասխալով[96]։ Հունվարի 22-ին Բրյուսովին հրավիրելու փորձը հանգեցրել է քաղաքական հողի վրա մեծ վիճաբանության[97], սակայն այդ վիճաբանության արդյունքում Վյաչեսլավ Իվանովը հայտնվել է «Ոսկե գեղմ»-ի խմբագրությունում[98]։ Փետրվարի 7-ին Բարեկենդանի հանդիպմանը ներկա է եղել Անատոլի Լունաչարսկին, ում ելույթի վերաբերյալ Իվանովն ասելէ. «Մեր քննադատն ուզում է մարգարե լինել, բայց ամենավատն այն է, որ նա պահանջում է, որ նկարիչը նույնպես մարգարե լինի»[99]։ Այնուհետև, աշտարակում զարգացումները գնացին իրականության վերափոխման տարբեր նախագծերի ուղղությամբ, որոնք կարող էին իրականացվել «միջավայրից» դուրս[100]։ Զինովիևա-Անիբալը վճռականորեն պահանջել է հեռանալ քաղաքականությունից (չնայած «Դժոխքի փոստ» երգիծական հրատարակության փորձին)։ Աշտարակի կյանքում շատ ավելի վճռորոշ դարձավ «հաֆիզիտների» (պարսիկ բանաստեղծի անունից) խմբակի հիմնադրումը, իսկ չորեքշաբթիների սեզոնը փակվել է 1906 թվականի ապրիլի 26-ին[Նշում 7][101][102]։

Երկրորդ տարի։ Լիդիա Զինովևա-Անիբալի մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1906 թվականին Իվանովը և նրա կինը մտերմացել են Սերգեյ Գորոդեցկու հետ՝ նպատակ ունենալով ձևավորել «երեք կենդանի մարդկանց հոգևոր-մտավոր-ֆիզիկական ամբողջություն»[103]։ Այդ մտերմությունը Իվանովին նոր թեմաներ է տվել, և 1907 թվականին նա հրատարակել է «Էրոս» ժողովածուն։ Ժամանակակիցները Իվանովի հարաբերությունները Գորոդեցկու հետ համարել են ավելի քան ընկերական, ինչպես և Զինովիևա-Աննիբալի «սիրահարական» հարաբերությունները Մարգարիտա Սաբաշնիկովայի հետ[104]։ Այնուամենայնիվ, Գորոդեցկու նկատմամբ գրավչությունը սպառել է Իվանովի գաղտնի համասեռամոլությունը և Սաբաշնիկովայի և Իվանով ամուսինների միջև «եռյակ դաշինք» ստեղծելու փորձը հանգեցրել է Մարգարիտա Վասիլևնայի նյարդային ծանր պոռթկմանը և Վոլոշինի հետ սկանդալի[105]։ Միխայիլ Կուզմինը Իվանովներին բացառել է համասեռական կողմնորոշված ​​շրջանակից, չնայած, ըստ ժամանակակիցների (օրինակ՝ Մաքսիմիլիան Վոլոշինի) վկայությունների, Վյաչեսլավ Իվանովի ու Գորոդեցկու հարաբերությունները միանշանակ են ընկալվել։ Այնուամենայնիվ, Կուզմինը և Վալտեր Նուվելը ցանկացել եին 1907 թվականի աշնանը ստեղծել «Հաֆիզի նման կազմակերպություն» առանց Իվանովների[106]։ 1907 թվականի ապրիլի 30-ին Իվանովին է այցելել գրող Նադեժդա Դմիտրիևնա Սանժարը, ով այդ ժամանակ տարված է եղել առողջ և մարդասեր մարդկանց երեխաներին «աղքատ այլասերվածներով» փոխարինելու գաղափարով։ Այդ նպատակով նա «կազմավորման» համար այցելել է իր կարծիքով նշանավոր մարդկանց, մասնավորապես, Ֆեոդոր Բատյուշկովին և Ալեքսանդր Բլոկին։ Բլոկը, Սանժարի աշտարակ այցելությունից հետո, ապրիլի 29-ին հեռագիր է ուղարկել Իվանովին հետևյալ բովանդակությամբ․ «Կազմավորման համաձայնություն տրվե՞լ էք։ ժլատ մի՛ եղեք»[107][108]։

Սաբաշնիկովայի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով Իվանովը և Զինովևան 1907 թվականին որոշել են վաղաժամ մեկնել իրենց ամառային արձակուրդներին։ Դա պայմանավորված է եղել նաև նրանով, որ Աննա Մինցլովան՝ նրանց ճանաչող Թեոսոֆական ընկերության ակտիվիստը, անցել է Սաբաշնիկովայի կողմը և անընդունելի ճնշում գործադրել Իվանովի շրջապատի վրա[109]։ Մայիսին որոշվել է գնալ Զագորիե կալվածք, որը գտնվում է Մոգիլյովսկի նահանգում, բայց նախապատրաստական ​​աշխատանքները տևել են շուրջ մեկ ամիս, որի ընթացքում Իվանովը համակվել է միստիկ տրամադրություններով և խորհել «Պրոմեթևս» բանաստեղծության մասին[110]։ Առաջինը Զագորիե է ուղարկվել Մ.Զամյատնինան Կոնստանտինի և Լիդիայի հետ (Վերան դեռ չէր վերադարձել Ժնևից), իսկ հունիսի 21-ին ժամանել են Վյաչեսլավ Իվանովիչը և Լիդիա Դմիտրիևնան։ Երկու օր անց Զինովիևա-Աննիբալի օրագրում հայտնվել է հետևյալ գրառումը․

Զագորիե։ Հունիսի 23, 1907։ Շաբաթ։

Վյաչեսլավը գերագնահատում է արժեքները՝ ամեն ինչ ճեղքվում է։ Թե՛ ռուսական, թե՛ համամարդկային պոեզիան գահավիժում է։ Պուշկինն իր դարն ապրել է՝ անտանելի սառնություն է ու անբնականություն, չկա բանաստեղծական անմիջականություն։ Ռուս գրականության մեջ կան միայն փայլուն սկսնակներ՝ Դոստոևսկին և Լերմոնտովը։ Տյուտչևը ապաշնորհ հանճարեղ է։ Պուշկինն ամենուր ձանձրալի բարոյախոս է։ Տոլստոյը հասկացավ, որ գրականությունը «անցողիկ է» և հրաժարվեց արվեստից։ Եվ գրականությունը և քանդակագործությունը շառլատանություն են` երաժշտությունը նույնպես։ Միայն գեղանկարիչները պետք է ազնիվ լինեն։

Ես դա ընդմիշտ փնտրել եմ գրականության, պոեզիայի մեջ։ Միայն ժողովրդական երգերը և առասպելաբանությունը պետք է գոյատևեն, թե չէ գրականությունը կմեռնի[111]։

Սաբաշնիկովայի հետ էմոցիոնալ բարդ նամակագրային շփումից հետո Իվանովի և Զինովևա-Անիբալի հարաբերությունները հանդարտվել են հուլիսին[112]։ Սակայն Վերա Շվարսալոնի և Մարգարիտա Սաբաշնիկովայի Ժնևից գյուղ վերադառնալուց հետո իրավիճակը կրկին բարդացել է[113]։ Հարաբերությունների վերջնական հստակեցումից և հեռանալուց հետո Սաբաշնիկովան Իվանովի կողմից սկսել է ընկալվել ինչ որ կողմնակի անձ, նա նույնիսկ ընդգծված ընդհատեց նրա հետ նամակագրությունը[114]։ Միևնույն ժամանակ սկանդալ էր հասունանում «Ոսկե գեղմ»-ի խմբագրությունում, որի խմբագրակազմից օգոստոսին ցուցադրաբար հեռացել են Մերեժկովսկին և Գիպիուսը։ Աստիճանաբար աճող ճգնաժամի ֆոնին 1907 թվականի հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը Զինովիևա-Աննիբալը հիվանդացել է քութեշով։ Օ. Շորը, հավանաբար հիմնվելով Իվանովի խոսքերի վրա, գրել է, որ համաճարակը բռնկվել է կալվածքի կողքին գտնվող գյուղում, և Լիդիա Դմիտրիևնան սկսել է գյուղացի կանանց սովորեցնել, թե ինչպես վարվել հիվանդ երեխաների հետ, առանց մտածելու, որ ինքը մանկության տարիներին հիվանդ չի եղել[115]։ Մահից առաջ Զինովևա-Աննիբալը օրագիր է պահել, որն այնուհետև շարունակել է Իվանովը, հիվանդության ընթացքի վերաբերյալ արձանագրային նշումներ է թողել նաև Վ. Շվարսալոնը[116]։ Հոկտեմբերի 17-ին Լիդիա Զինովևան մահացել է։ Հուղարկավորության հոգսերը իր վրա է վերցրել նրա եղբայրը՝ Պետական ​​խորհրդի անդամ Ալեքսանդր Զինովևը և պայմանավորվել Ալեքսանդրո-Նևսկի մայրավանքի Նիկոլսկոյե գերեզմանատանը տեղ հատկացնելու մասին[117]։

Իվանովի ներքին կյանքում մինչև 1908 թվականի կեսերը հսկայական տեղ են զբաղեցրել մահացած կնոջ հետ կապվախ հիշողությունները և նրա հետ «հաղորդակցությունը», որն իրականացվել է ավտոմատ նամակագրության մեթոդով։ Սկզբում խոսքը վերաբերել է տեսողական հալյուցինացիաներին, որոնք ուղեկցվել են լսողական հալյուցինացիաներով, հետագայում հիմնական տեղ են գրավել լսողականները։ Ավելի քան 100 նման տեսիլքներ գրանցված են Իվանովի հավաքածուում և դեռևս անհայտ է, թե քանի այդպիսի տեսիլքներ կան տարբեր սևագիր արձանագրություններում։ Ըստ Իվանովի սեփական դատողությունների՝ Զինովևայի հետ առաջին տեսիլքը տեղի է ունեցել 1907 թվականի դեկտեմբերի 25-ին, որին ներկա է եղել նաև Աննա Մինցլովան[118]։

Աշտարակը Զինովիևա-Աննիբալի մահից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշտարակի բնակիչները։ Նստած են՝ Աննա Մինցլովան, Վյաչեսլավ Իվանովը, Միխայիլ Կուզմինը, նրանց հետևում ձախից աջ՝ Եվգենյա Գերցիկը, Կոնստանտին Շվարսալոնը, Մարիա Զամյատնինան, Վերա Շվարսալոնը, հունվարի 9 կամ մարտի 5, 1908

Նիկոլայ Բոգոմոլովը Զինովիևա-Աննիբալի մահից հետո աշտարակի գոյությունը բնութագրել է որպես «այլակեցություն», որը տարբերվում է «հերոսական» ժամանակաշրջանից, բացի այդ, 1907 թվականից հետո իրադարձությունների հաջորդականությունը դժվար է վերակառուցել։ Բնակարանում բնակվել են գրեթե նույն մարդիկ, սակայն աշտարակի կարգավիճակը՝ որպես մշակութային կենտրոն, վճռականորեն փոխվել է։ Սալոնից այն վերածվել է իր ժամանակի գրականության մեջ շատ բարձր դիրք ունեցող մարդու կացարանի[119]։ Այրի տղամարդուն մխիթարելու համար Աննա Մինցլովան տեղափոխվել է նրա բնակարան, ով նրան ծանոթացրել է անդրաշխարհային պրակտիկային, ինչպես նաև Բեթհովենի ստեղծագործություններին։ Նրա սոնատների գիշերային կատարումները վերածվել են մի տեսակ ծիսակարգի, որի ժամանակ ներկա Գերցիկ քույրերը երբեմն ծնկի են եկել[120]։ Այնուամենայնիվ, Օլգա Շորը Իվանովի կենսագրության մեջ, որը գրվել է 1970 թվականին, պնդում է, որ Մինցլովան ամուսնական ծրագրեր է կազմել բնակարանի սեփականատիրոջ համար[121]։ Իվանովի տանը տնային տնտեսությունը շարունակել է ղեկավարել նրա հանգուցյալ կնոջ ընկերուհին՝ Մարիա Զամյատնինան (1862-1919), ով պատասխանատու է եղել նաև երեխաների՝ Վերա և Կոնստանտին Շվարսալոնների և Լիդիա Իվանովայի դաստիարակության համար։ Այդ նույն տարիներին (1907-1908), Գեորգի Չուլկովի «միստիկական անարխիզմի» տեսությանը աջակցելու պատճառով խզում է առաջացել բանաստեղծի, Բալմոնտի և Մերեժկովսկիների միջև։ Իվանովի նոր խորհրդապահը եղել է սկսնակ գրող Ալեքսեյ Սկալդինը, որի հետ երկար նամակագրություն է սկսվել[122]։ 1908 թվականի գարնանը և ամռանը Գերցիկ քույրերը Իվանովի ընտանիքին (այդ թվում Մինցլովային) հրավիրել են Սուդակում գտնվող իրենց ղրիմյան կալվածք։ Այդ ժամանակ Եվգենյա Գերցիկը սիրահարված է եղել Իվանովին, ինչն իր արտացոլումն է գտել հետագայում նրա գրած հուշերում[123]։

1908-1909 թվականներին Իվանովը շարունակել է «շփվել» հանգուցյալ Զինովիևա-Աննիբալի ոգու հետ, որի հիմնական տարածքը երազանքներն էին, այդ մասին նա հաճախակի գրառումներ է արել իր օրագրում։ Մինցլովան առաջարկել է մեկնաբանել ձեռնադրման հետևողական թեոսոֆիկ հայեցակարգի Ռուդոլֆ Շտայների տարբերակը և Իվանովի հետ նրա գրեթե ողջ նամակագրությունը հանգեցրել է նրա անցմանը ձեռնադրման ուղուն[124]։ Մինցլովան ուղղակիորեն Իվանովին անվանել է «սուրբ» և ենթադրել, որ, ընդունելով նախաձեռնությունը, նա ինքն էլ կկարողանա հիմնել միստիկական նոր ուսմունք կամ կրոն։ Oլգա Շորը, մեկնաբանելով այդ իրադարձություններից ոգեշնչված «Cor ardens»-ի տեքստերը, փորձել է հարմարեցնել Իվանովի երազատեսական վարքը սրբության քրիստոնեական մոդելին, հավանաբար չհասկանալով, որ քրիստոնեական սրբերի պարանորմալ հատկությունները չեն բացառում անդրաշխարհային ​​մեկնաբանությունները[125]։ Այդ տարիների առեղծվածային փորձը սկզբունքորեն կարևոր է դարձել Վյաչեսլավ Իվանովի ստեղծագործության և քրիստոնեական եկեղեցու շրջանակներում ինքնորոշման համար։ Մարդասիրական շարժման ակտիվ գործիչ Անդրեյ Բելին, ինքն էլ Իվանովի ստեղծագործական էվոլյուցիան մեկնաբանել է որպես ձեռնադրման ճանապարհի ձախողում տերմինաբանական տեսանկյունից[126]։

1909 թվականին Միխայիլ Կուզմինը վիճել է քրոջ ընտանիքի հետ և Իվանովի հրավերով տեղափոխվել Աշտարակում ապրելու, ով այդ բնակարանում մնացել է մինչև 1912 թվականը։ Մարգարիտա Սաբաշնիկովան այցելել է աշտարակ 1909 թվականի հունիսի վերջին, բայց նրա վիճակն այնքան հուզավառ է եղել, որ Իվանովը ստիպված է եղել հետ կանչել իր հրավերը և հանդիպել նրա հետ միայն Աննա Մինցլովայի և Վերա Շվարսալոնի ներկայությամբ։ Սակայն նրա հիմնական զբաղմունքը եղել է «Cor Ardens»-ի և սեփական լատիներեն ատենախոսության սրբագրումը, ինչպես նաև Նովալիսի թարգմանությունները[127]։ Իվանովը, ըստ երևույթին, խաղաղվել է, ինչի մասին է վկայում 1909 թվականի հունիսի 25-ով թվագրված նրա օրագրի գրառումը.

Ամառային օրեր են քաղաքում։ Հանգիստ է աշտարակի վրա։ Զով, հանգիստ օազիս է Տավրիդյան այգում և նրա կանաչով շրջապատված լճակում՝ արծաթափայլ ջրատարածքում։ Լատիներեն սրբագրումներ, բանասիրական լուսաբանումներ, դիցաբանություն։ Երեկոյան իմ բաց կիսաշրջանաձև պատուհանը, պապիկիս հին բյուրոյի ձախ կողմում, որի հետևում ես մեջքով նստած եմ Լիդինի մյուս փոքրիկ կարմրափայտի բյուրոն է, որտեղ նրա դիմանկարի դիմաց վարդեր են, իմ պատուհանը դառնում է կախարդական բացվածք դեպի կանաչ, կապույտ, մանուշակագույն բծերի աշխարհը, որը լույսի հետևում կարկաչում է ուրվական ծովերի գետը, ամպամած հեռուներ և բոսորագույն մայրամուտի պատրանքներ։ Գիշեր շոգենավերի երաժշտական ​​սուլոցներ և ծովահարսերի ճչոցները[128]։

1909 թվականի գարնանը աշտարակում տեղի է ունեցել ութ գրական հանդիպումներ, որոնք հետահայաց կերպով մեկնաբանվել են որպես «Պրոակադեմիա»։ Իվանովը դասավանդել է հին հունական տաղաչափական արվեստի դասընթաց երիտասարդ բանաստեղծներին, որոնց թվում կային իրենց արվեստին ոչ բավականաչափ տիրապետողներ»։ Դրանց թվում են եղել Նիկոլայ Գումիլյովը, Պյոտր Պոտյոմկինը և Ալեքսեյ Տոլստոյը, որոնց նախաձեռնությամբ էլ կազմակերպվել են այդ հանդիպումները։ Նույն թվականի սեպտեմբերին Գումիլյովը խնդրել է վերսկսել դասախոսությունները, ինչի արդյունքում էլ «Ապոլոն» ամսագրի խմբագրությունում ստեղծվել է Գեղարվեստական ​​խոսքի նվիրյալների ընկերություն, որի հիմնադիրը եղել է Սերգեյ Մակովսկին։ Խորհրդի սկզբնական կազմում են եղել նաև Վալերի Բրյուսովը, Միխայիլ Կուզմինը, Ալեքսանդր Բլոկը և Եվգենի Զնոսկո-Բորովսկին։ Նրանք սովորաբար հանդիպել են ամիսը մեկ կամ երկու անգամ, հանդիպումները քիչ թե շատ կանոնավոր կերպով կարողացել են կազմակերպել երեք աշնանա-գարնանային սեզոններին։ Իրականում, Միությունում ներքին տարաձայնությունները հանգեցրել են ընդդիմության՝ Գումիլյովի և Գորոդեցկու «Բանաստեղծների արտադրամասի» առանձնացմանը։ Փետրվարի 18-ին Միության ժողովում «ընդդիմադիրները» դուրս են եկել նրա կազմից, իսկ քիչ անց նրանք հայտարարել են նոր ուղղություն՝ ակմեիզմի ստեղծման մասին։ Սանկտ Պետերբուրգից Իվանովի հեռանալուց հետո Միությաքն գործունեությունը շարունակվել է իներցիայով, բայց դա եղել է «Ակադեմիա առանց Լոմոնոսովի»[129]։

Ամուսնություն Վերա Շվարսալոնի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վյաչեսլավ Իվանովը Վերա Շվարսալոնի հետ

Իր խորթ դստեր, առաջին ամուսնությունից Լիդիա Իվանովայի դստեր՝ Վերա Կոնստանտինովնա Շվարսալոնի (1889-1920) հետ հարաբերությունների պատմությունը Իվանովը նշանավորել է Իտալիա երկու անգամ այցելությամբ։ Ա. Մինցլովայի հետ հարաբերությունները խզելուց հետո, ով ակտիվորեն պատրաստվել էր Իտալիա ուղևորություն, մասնավորապես՝ Ասսիզի, Վյաչեսլավ Իվանովը այնուամենայնիվ մեկնել է այնտեղ[130]։ Ըստ Նիկոլայ Բոգոմոլովի, Ռուսաստանի պետական գրադարանում պահպանված Մինցլովայի նամակները լիովին հերքվում է Օլգա Շորի վարկածը կուսակրոնության երդման պահանջի մասին[121]․ ենթադրվում է, այլ բնույթի «միստիկական եռանկյունու» ստեղծում։ Նույն Մինցլովան նշել է, որ Իվանովը ծրագրել է 1910 թվականի ձմեռը անցկացնել Հռոմում Վերայի հետ, մինչդեռ Օլգա Շորն ուղղակիորեն գրել է իր «դստեր» նկատմամբ Վյաչեսլավ Իվանովի հակասական զգացմունքների մասին։ 1910 թվականի մայիսի 31-ին Վերա Շվարսալոնը Ֆ.Զելինսկու ղեկավարությամբ մեկնել է գիտական ​​շրջագայության Հունաստան, իսկ Իվանովը մնացել է Սանկտ Պետերբուրգում[131]։ Դատելով առկա տվյալներից՝ հուլիսի 31-ին Իվանովը մեկնել է Իտալիա, որտեղ Ֆլորենցիայում նրան սպասել է Վերան՝ Վ.Մեյերհոլդի հսկողության ներքո, ով նույնպես Հունաստանում աշխատում էր Զելինսկու մոտ[132]։ Հետո նրանք միասին գնացին Հռոմ, որտեղ հանդիպեցին Ռոստովցև ամուսիններին, դատելով Իվանովի 1910 թվականի օգոստոսի 13-ի նամակից, հենց այդ ժամանակ էլ սկսվել են սերտ հարաբերություններ Վերայի հետ՝ Լիդիա Զինովևայի «շարունակությունը»[133]]: Այդ պատմությունը իր դրամատիկ գագաթնակետին հասավ 1912 թվականին՝ հունվարին Իվանովը կիսվել է իր ապրումներով աշտարակում ապրող Միխայիլ Կուզմինի հետ, իսկ Միխայիլ Ալեքսեևիչի ապրիլի 16-ի օրագրում գրված է, որ «Վերան ինձ ասաց, որ հղի է Վյաչեսլավից, որ նա սիրում էր ինձ նույնիսկ, չէր կարող ապրել առանց նրա, ինչը երկար ժամանակ շարունակվել է, և նա առաջարկել է ինձ ֆիկտիվ ամուսնանալ իր հետ։ Ես ցնցված էի։ Ավելին, այստեղ խառնված էր Լ[իդիա] Դմ[իտրիևնայի] ստվերը»[134]։ Ոչ մի այլ աղբյուր չէր պահպանվել, որը կպարզաբաներ այդ դրվագը[Նշում 8]։

Այդ ժամանակ Վյաչեսլավ Իվանովի և Կուզմինի հարաբերությունները արդեն խախտված էին, որից հետո Միխայիլ Ալեքսեևիչը, ով մայիսին տեղափոխվել է այնտեղ, այլևս չի ամաչել իրեն վստահված ինտիմ մանրամասները պատմելուց։ Դա հանգեցրել է մեծ սկանդալի և հոկտեմբերին քիչ է մնացել հարցը մենամարտի հասնի Կուզմինի և Վերայի ավագ եղբոր՝ Սերգեյ Շվարսալոնի միջև։ Գրական շրջանակներում պատմությունը հանգեցրեց Նիկոլայ Վենտցելի «Պարոն Իվանովի երկերեսանիությունը» պարոդիական պիեսի հայտնվելուն, որը պատմություն է պարոն Իվանովի առասպելաբանորեն իմաստալից ինցեստի մասին[135]։ Իվանովների ընտանիքում տիրող իրավիճակը իր արտացոլումն է գտել նաև Կուզմինի «Հանգուցյալ կինը տանը» պատմվածքում։ 1912 թվականի մայիսի 19-ին Իվանովը, Վերան և նրա դուստր Լիդիան, լքել են Ռուսաստանը և տեղափոխվել Ֆրանսիա։ 1912 թվականի հուլիսի 17-ին՝ Զինովիևա-Աննիբալի մահից ուղիղ 5 տարի 9 ամիս անց, ծնվել է Իվանովի միակ որդին՝ Դմիտրին, Էվիանի մոտ գտնվող Նևեսելի ամառանոցում[136]]: Նրա ծնունդից կարճ ժամանակ առաջ Իվանովը և Վերա Շվարսալոնն ամուսնացել են Լիվորնոյի եկեղեցում, նույն քահանայի մոտ, ով ամուսնացրել է Իվանովին Զինովևա-Աննիբալի հետ։ Կրկնվել է «Դիոնիսյան» ծիսակարգը, ինչը առիթ է տվել Ռ. Բիրդին նշելու, որ այդ իրադարձության դեպքում «դժվար էր մի առասպելն առանձնացնել մյուսից, ամենայն հավանականությամբ, պետք է ուշադրություն դարձնել այն փաստին, որ Իվանովին անհրաժեշտ էր կատարել այդ առասպելները մեկ ծիսակարգի տեսքով։ Ծիսակարգի իրականացումը արգելվել է, օրինակ, նրանով, որ ամուսնությունն անօրինական էր ինչպես եկեղեցական կանոնների, այնպես էլ Ռուսաստանի քաղաքացիական օրենքների համաձայն»[137]։

Ամուսինները իրենց որդու՝ Դմիտրիի և դստեր Լիդիայի հետ Ռուսաստան են վերադարձել 1913 թվականին։ Մինչև 1916 թվականը Իվանովը բնակություն է հաստատել Մոսկվայում, որտեղ գումար է վաստակել՝ Սաբաշնիկովի հրատարակչությունում զբաղվելով լրագրությամբ և թարգմանություններով։ 1916 թվականին հրատարակված «գեղագիտական ​​և քննադատական ​​փորձերի» գիրքը կոչվել է «Ակոսներ և սահմաններ»։ Նույն թվականի աշնանը Իվանովը տեղափոխվել է Սոչի (ավելի հստակ՝ Կրասնայա Պոլյանա)՝ ձևականորեն աշխատելու Էսքիլեսի թարգմանությունների վրա։ Մոտակայքում ապրել են Վլադիմիր Էռնի և կիևցի պրոֆեսոր Կուլակովսկու ընտանիքները, որոնք կազմել են բանաստեղծի ընկերների մշտական հաղորդակցության շրջանակը։ Իվանովը նույնիսկ այցելել է մոտակայքում թաքնված իմյասլավ ճգնավորներին[138][139]։

Հեղափոխություն։ Մոսկվա-Բաքու (1917-1924)[խմբագրել | խմբագրել կոդը]

Վյաչեսլավ Իվանով, 1910-ական թվականներ[Նշում 9][140]

1917 թվականի փետրվար-հոկտեմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականի փետրվարյան հեղափոխական իրադարձությունները Վյաչեսլավ Իվանովը, ինչպես ողջ կրթված ռուսական հասարակությունը, ոգևորությամբ են դիմավորել, թեև նա այդ պահին գտնվել է Սոչիում։ Վլադիմիր Էռնին ուղղված մարտի 7-ի նամակում նա օգտագործել է բժշկական տերմինաբանություն՝ խոսելով «կյանք փրկող վիրահատության մասին... այն պահին, երբ արյան վարակն արդեն սկսվել էր» և գրել է «իր մնացած կյանքի մեծ ուրախության մասին»։ Դրա բանաստեղծական արձագանքն են դարձել երկու բանաստեղծություններ՝ «Սուրբ Վյաչեսլավի աղոթքը» և «Հանգիստ հունձք»[141], որոնք փոխանցել են մարգարեի ինքնագիտակցությունը, որի կանխատեսումները իրականացել են։ Նույն տոնով ընդունվել է «Ինքնակենսագրական նամակի» հետգրությունը, որը ներառված չէր տպագիր տեքստում[142]։ Վյաչեսլավ Իվանովը հրապարակել է բազմաթիվ հոդվածներ մոսկովյան «Ճշմարտության ճառագայթ» թերթում, որը Զինվորների և գյուղացիների կրթության միության օրգանն էր։ Ժամանակակից պատմագրության մեջ այդ հոդվածները դիտարկվում են որպես մեկ ամբողջություն, ինչն ապացուցվում է ոճաբանությամբ, պրոբլեմատիկայով, պատկերագրությամբ, փաստարկման մեթոդներով և հռետորական տեխնիկայով։ Բովանդակային առումով Իվանովի լրագրությունը կարելի է համարել գրողի արտագաղթի պատճառների հիմնավորում։ 1917 թվականի ընթացքում «Ճշմարտության ճառագայթ» թերթը արտահայտել էր մոսկովյան մտավորականության՝ կադետների և սոցիալ-դեմոկրատների կողմնակիցների կարծիքները[143]։

1917 թվականի ապրիլին Իվանովը մասնակցել է Ռուսաստանի նոր պետական օրհներգը գրելու մրցույթին, նրա կողմից ներկայացված տեքստը վերնագրվել է «Նոր Ռուսաստանի երգչախմբային երգը»[144]։ Ըստ Գ. Օբատնինի, դա հղում էր պետությանը՝ Ռուսաստանի Առաջին հեղափոխության ժամանակ, Իվանովի գեղագիտական ​​ուտոպիային՝ տաճարային (հունարեն՝ «երգչախմբային»), ինչպես նաև «ազգային արվեստի» իդեալին։ Դա դարձել է 1917 թվականից հետո Իվանովի մշակութային և քաղաքական իրադարձությունների ընկալման խոնարհումը, որը որոշել է նրա քաղաքական դիրքորոշումը։ Ավելին, նա հակված է եղել քաղաքական իրադարձություններին առեղծվածային իմաստ վերագրելուն, ինչը, մասամբ, մոտեցրել է նրան նեոսլավոֆիլների հետ։ 1917 թվականի ապրիլին հողային հարցի քննարկումը նա ընկալել է որպես հրեշտակապետի աշխատանք և Մարիամ Աստվածածնի՝ Երկրի մոր պաշտամունքի արտահայտություն[145]։ Նա իսկական հեղափոխությունը համարել է կրոնական, «մղում այլակեցուությանը» և քաղաքական ժողովրդավարությունը՝ որպես ժողովրդի ներկայացուցիչների տաճարային հավաքի մաս։ Այդ հույսերը ցրվել են 1917 թվականի սեպտեմբերի վերջին Մոսկվա վերադառնալուց անմիջապես հետո։ Այդ մասին Իվանովը գրել է «Հեղափոխությունը և ժողովրդական ինքնորոշումը» հոդվածում, որը երկու անգամ աշնանը կարդացել է «Ժողովրդավարություն» ամսագրի խմբագրությունում։ Իվանովը գիտակցել է, որ հեղափոխությունը տեղի է ունենում ոչ կրոնական ճանապարհով և բոլոր ուժերը, այդ թվում՝ բոլշևիկները, շեղում են այն ճիշտ ճանապարհից՝ տանելով դեպի կործանում և անարխիա։ Նույնիսկ ավելի վատ՝ Ռուսաստանը օգտվելով մեղք գործելու իր ազատությունից՝ ծնում է անառակություն և բոլշևիկներին[146]։

Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Իվանովը փորձել է դիմել ակտիվության, ընդ որում նա կտրականապես չի ընդունել նոր իշխանությանը։ Նա ընտրվել է Ռուսաստանի մշակույթի լիգայի ժամանակավոր կոմիտեի անդամ, որը միավորել է աջ ազատական ​​և ազգայնական մտավորականությանը։ Զարմանալի չէ, որ «Խորքից» ժողովածուում նա ներառել է մի հոդված, որն ուղղված էր ուղղագրական բարեփոխումների դեմ։ Մամուլի մասին հրամանագրի դեմ բողոքի ակցիային մասնակցել է նաև Վյաչեսլավ Իվանովիչը։ Դեկտեմբերին նա հրատարակել է «Սոցիալական մաքիավելիզմ և մշակութային մազոխիզմ» հոդվածը, որն այնուհետև ներառվել է «Հայրենիք ևտիեզերք» ժողովածուի մեջ։ Վյաչեսլավ Իվանովը հանդես է եկել քննադատության հիմնական օբյետի, իրադարձությունների խորհրդանշական հյուսվածքի ոչնչացման օգտին՝ պնդելով ռուս ժողովրդի և մտավորականության «մշակութային մազոխիզմը»՝ գաղտնի բացահայտությունը գերմանական ազդեցությունների նկատմամբ և ներթափանցում գերմանական մշակույթ։ Դա ուղեկցվել է բոլշևիկների հակակրոնական քաղաքականության և հաշտվողական քաղաքականության քննադատությամբ։ Իվանովի աշխարհայացքի առանձնահատկությունը, սակայն, ճակատագրապաշտությունն էր, որը բխում էր յուրաքանչյուր իրադարձության խորհրդանշական ըմբռնումից։ Եթե ​​իրադարձությունները փոխվում էին աղետալիորեն, յուրաքանչյուր իրադարձություն դառնում էր իրականության խորհրդանիշ և պատմության օրենքները բացահայտվում էին, ճիշտ այնպես, ինչպես մարդկային էության բնույթը՝ մեկուսացված կրոնական էքստազի պահին։ Ուստի մարգարեն պետք է ենթարկվի պատմությանը, ավելի ճիշտ՝ պատմական ընթացքը կառավարող նրա բարձրագույն «շարժիչ» ուժերին[147]։ Արդյունքում, 1918 թվականի մայիսի 6-ին (19) Ազատ արվեստի տանը Իվանովը զեկուցում է կարդացել ցնցումների ժամանակաշրջաններում ստեղծագործական գործողությունների անհնարինության մասին․

Հնարավո՞ր է ձևերի ստեղծագործություն, երբ մետաղը հալված է։ Հնարավո՞ր է գործել ծննդաբերության ժամանակ։ Մենք զգում ենք, որ կյանքն է մեզ ստեղծում, իսկ մենք չենք ստեղծում կյանքը։ Այստեղից էլ ճակատագրի զգացողությունը...[148]

Վյաչեսլավ Իվանովը և Խորհրդային իշխանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղափոխությունն ընդունելով որպես կատարված փաստ՝ Վյաչեսլավ Իվանովը, գոյատևման նկատառումներից ելնելով, ստիպված է եղել նոր կառավարության հետ համագործակցության ուղիներ փնտրել։ 1918 թվականի մայիսի սկզբին նա ծառայության է անցել Կրթության ժողովրդական կոմիսարիատում՝ Անատոլի Լունաչարսկու գլխավորությամբ, ում հետ բանաստեղծը ծանոթ էր դեռևս 1906 թվականից։ Լունաչարսկու, Պյոտր Կոգանի և Օ. Կամենևի հետ մերձեցման շնորհիվ Իվանովը աճը բավականին վստահ կարիերայի աճ է ունեցել[148][149]։ Վյաչեսլավ Իվանովի դիրքորոշումը իր արտացոլումն է գտել նրա ուղղագրության մեջ՝ 1919 թվականին նա հատուկ թույլտվություն է խնդրել տպագրելու իր ստեղծագործությունները հին ուղղագրությամբ, բայց Լունաչարսկու հետ նամակագրության մեջ նա քիչ թե շատ հետևողականորեն օգտագործել է բարեփոխվածը[150]։ 1918 թվականի հոկտեմբերի 15-ից Իվանովը եղել է Լուսժողկոմի թատերական բաժնի պատմական և տեսական բյուրոյի նախագահը՝ Օ. Կամենևի ղեկավարությամբ, իսկ 1919 թվականի հունիսի 14-ից դարձել է Կենտրոնական թատրոնի գիտա-գեղարվեստական ​​կոլեգիայի անդամ, որի մեջ ընդգրկվել է թատերական բաժինը արդեն Լունաչարսկու ղեկավարությամբ։ 1919 թվականի դեկտեմբերից մինչև 1920 թվականի օգոստոսը ղեկավարել է Ակադեմիական ենթաբաժինը և եղել Գրական միավորման կոլեգիայի անդամ՝ Վալերի Բրյուսովի գլխավորությամբ։ Վյաչեսլավ Իվանովը աշխատել է նաև Պետական ​​հրատարակչության գրականության և բանասիրության բաժնի խմբագիր, ինչպես նաև կես դրույքով աշխատել է բանվորա-գյուղացիական թատրոնների համառուսաստանյան կոնգրեսի գեղարվեստական ​​բյուրոյի երաժշտական ​​բաժնում և կազմակերպել է Ալեքսանդր Սկրյաբինի հիշատակին նվիրված համերգները։ 1918 թվականից Իվանովի կինն ու դուստրն աշխատել են Կրթության ժողովրդական կոմիսարիատում։ Խորհրդային ​​չափանիշներով նրանք լավ աշխատավարձ են ստացել, օրապահիկ, ինչպես նաև նյութական օգնություն Գիտնականների կենցաղի բարելավման կենտրոնական հանձնաժողովից և Պրոլետկուլտից, ինչը հնարավորություն է տվել ընտանիքին 1919-1920 թվականներին իրենց ժամանակի մեծ մասն անցկացնել առողջարաններում։ Սակայն, նույնիսկ ավերածությունների և ռազմական կոմունիզմի պայմաններում, ոչ ոք պաշտպանված չէր աղետներից․ 1919 թվականի Ավետման օրը Մարիա Զամյատնինան մահացել է ուժասպառությունից և տիֆից, իսկ գրողի դուստրն ու որդին տառապել են թոքախտի սրացումից[151]։ Տան քանդման պատճառով, Իվանովները, 1918 թվականին ստացել են երեք սենյականոց բնակարան Բոլշոյ Աֆանասևսկի նրբանցքի թիվ 4 շենքում, սակայն 1919 թվականի ձմռանը ամբողջ ուժով դրսևորվել է ցրտի և սովի խնդիրը[152]։ Իվանովները բնակվել են մի հսկայական կոմունալ բնակարանում, որը վարակված է եղել միջատներով ու կրծողներով, Վյաչեսլավ Իվանովիչը շատ է վախեցել մկներից ու առնետներից[153]։

Իվանովը որոշ իմաստով հայտնվել է սեփական աշխարհայացքի պատանդի կարգավիճակում։ Իր անձնական նամակներից մեկում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարելի է համատեղել կուսակցությունն ու Քրիստոսը, նա պնդել է, որ բարձրագույն ճշմարտությունն ու սուտը միավորված են բոլշևիկների իշխանության մեջ։ Նա դա նկարագրել է կաշին փոխող օձի տեսքով, որը ներկայացրել է իր «Մտորումներ։ Հումանիզմի ճգնաժամի մասին» հոդվածում։ Հումանիզմը, ըստ Իվանովի, մահացել է և դրա փոխարեն պատմության թատերաբեմում ի հայտ է եկել հակահումանիստական ​​համերաշխությունը՝ համաժողովրդականությունը, որը ապագայում ծնելու է իր նոր առասպելը։ Հեղափոխությունն իր բնույթով հակամարդկային է, չի ժառանգել հումանիզմի ավանդույթները (ի տարբերություն Ֆրանսիական Մեծ հեղափոխության, որն ընդունել է «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը»), այլ, ընդհակառակը, վերակենդանացրել է Հին Հունաստանի նախահումանիստական ​​առասպելը[148]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В зрелые годы, общаясь с учениками и коллегами (например, Моисей Семёнович Альтманом), Иванов с предельной откровенностью утверждал, что «я тогда души не чаял в её брате. И, может быть, не люби я так брата, не женился бы на его сестре»
  2. В семье Дмитриевских по наследству передавалась шизофрения; дочь Вячеслава и Дарьи Михайловны — Александра — явно демонстрировала симптомы задержки умственного и социального развития и скончалась не позднее 1917 года
  3. В Школе работали также И. И. Мечников, Макс Нордау, Казимир Валишевский, Элизе Реклю, Георг Брандес, К. А. Тимирязев
  4. Вяч. Иванов в тот период считал себя латентным гомосексуалом, и даже писал в дневнике о влюблённости в Валерия, впрочем, даже не вербализованной
  5. Одной из главных причин, привязывавших Иванова и Зиновьеву к Женеве, была необходимость ухода за тестем — Д. В. Зиновьевым. После его кончины 14 (27) сентября дочерние обязанности более не тяготили Лидию Дмитриевну, однако материальные условия и необходимость доучить детей в европейских школах сильно задержали решённый отъезд
  6. Создан по заказу Николай Павлович Рябушинского и впервые опубликован в № 3 журнала «Золотое руно» за 1907 год. Ныне хранится в Третьяковской галерее
  7. Общий эскиз круга посетителей Башни см. в публикации И. Толстого
  8. Лидия Иванова, которой было тогда 15 лет, в ретроспективных воспоминаниях совершенно по-другому описывала эти события. Она утверждала, что Вячеслав (его называли по имени все члены семьи) пригласил её к себе, и разъяснил, что для него «Вера есть продолжение мамы, как бы дар, которые ему посылает мама». Далее Лидия была поставлена перед выбором: если она примет союз Веры и Вячеслава, то останется с ними, если нет — ей будет предоставлено право и возможность выстраивать жизнь самостоятельно
  9. Согласно свидетельству Лидии Ивановой, её отец был страстным курильщиком, употреблявшим до 80 папирос в день. Когда он преподавал на Высших женских курсах, весной 1912 года, торопясь, Иванов «зажёг спичку и для защиты от ветра сунул её в раздвинутую коробку, не заметив, что спички в коробке направлены головками вверх». «Самосожжение» бороды вызвало даже насмешки в прессе, но с тех пор профессор Иванов бороды и усов никогда не носил

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառարանա-հանրագիտարանային հրատարակություններ
  • Аверинцев С. С. Ива́нов Вячесла́в Ива́нович // Католическая энциклопедия. — М. : Издательство Францисканцев, 2005. — Т. II. — Стб. 26—31. — 1818 стб. — ISBN 5-89208-054-4.
  • Гоготишвили Л. А. Иванов Вячеслав Иванович // Новая философская энциклопедия. В четырёх томах / Научно-ред. совет: В. С. Стёпин, А. А. Гусейнов, Г. Ю. Семигин. — М. : Мысль, 2010. — Т. II. — С. 65—66. — 634 с. — ISBN 978-2-244-01117-3.
  • Иванов Вячеслав Иванович [Избранная библиография] // Русская литература конца XIX — начала XX века: библиографический указатель / Сост. Николай Всеволодович Котрелёв. — М. : ИМЛИ РАН, 2010. — Т. I: А–М. — С. 607–695. — 953 с. — ISBN 978-5-920-80355-9.
  • Искржицкая И. Ю. Ива́нов Вячеслав Иванович // Русские писатели 20 века : Биографический словарь / Гл. ред. П. А. Николаев. — М. : Большая российская энциклопедия, Рандеву-АМ, 2000. — С. 301—303. — 808 с. — ISBN 5-85270-289-7.
  • Лексикон русской литературы XX века = Lexikon der russischen Literatur ab 1917 / В. Казак ; [пер. с нем.]. — М. : РИК «Культура», 1996. — XVIII, 491, [1] с. — 5000 экз. — ISBN 5-8334-0019-8.. — С. 161—162.
  • Николай Всеволодович Котрелёв. Ива́нов Вячеслав Иванович // Православная энциклопедия. — М. : Церковно-научный центр «Православная энциклопедия», 2009. — Т. 20. — С. 645—652. — 752 с. — ISBN 978-5-89572-036-3.
  • Борис Васильевич Михайловский. Иванов Вячеслав Иванович // Литературная энциклопедия: В 11 т. — М. : Изд-во Ком. Акад., 1930. — Т. 4. — Стб. 404—409.
  • Печко Л. П. Ива́нов Вяч. И. // Краткая литературная энциклопедия / Гл. ред. А. А. Сурков. — М. : Сов. энцикл., 1966. — Т. 3: Иаков — Лакснесс. — Стб. 38—39.
  • Ремарчук В. В. ИВАНОВ Вячеслав Иванович // Императорский Московский университет: 1755—1917: энциклопедический словарь / составители А. Ю. Андреев, Д. А. Цыганков. — М.: Российская политическая энциклопедия (РОССПЭН), 2010. — С. 261—262. — 894 с. — 2000 экз. — ISBN 978-5-8243-1429-8
  • Котрелёв Н. В. Иванов Вячеслав Иванович // Русские писатели, 1800—1917 : Биографический словарь / гл. ред. П. А. Николаев. — М. : Большая российская энциклопедия, 1992. — Т. 2 : Г—К. — С. 372—377. — 623 с. — (Сер. биогр. словарей: Русские писатели. 11—20 вв.). — 60 000 экз. — ISBN 5-85270-011-8. — ISBN 5-85270-064-9 (т. 2).
  • Фёдоров В. С. ИВАНОВ Вячеслав Иванович // Русская литература ХХ века. Прозаики, поэты, драматурги : биобиблиографический словарь : в 3 т. / под ред. Н. Н. Скатова. — М. : ОЛМА-ПРЕСС Инвест, 2005. — Т. 2 : З—О. — С. 75—82. — 720 с. — ISBN 5-94848-211-1. — ISBN 5-94848-262-6 (т. 2).
  • Манфред Шруба Общество ревнителей художественного слова // Литературные объединения Москвы и Петербурга 1890—1917 годов: Словарь. — М: Новое литературное обозрение, 2004. — С. 156—159. — 448 с. — ISBN 5-86793-293-1
Առաջնային աղբյուրներ
  • Archivio italo-russo II = Русско-итальянский архив II / a cura di Cristiano Diddi e Andrei Shishkin. — Salerno, 2001. — Вып. 2. — 344 с. — (Collana di Europa orientalis, ISSN 0392-4580). — ISBN 978-88-6235-021-1.
  • Archivio italo-russo III = Русско-итальянский архив III : Vjačeslav Ivanov - Testi inediti / a cura di Daniela Rizzi e Andrei Shishkin. — Salerno, 2001. — 574 с. — (Collana di Europa orientalis, ISSN 0392-4580).
  • Альтман М. С. Разговоры с Вячеславом Ивановым / Составление и подготовка текстов В. А. Дымшица и К. Ю. Лаппо-Данилевского. Статья и комментарии К. Ю. Лаппо-Данилевского. — СПб. : Инапресс, 1995. — 384 с. — (Свидетели истории). — ISBN 5-87135-020-8.
  • Вячеслав Иванов. Материалы и исследования. — М. : Наследие, 1996. — 392 с. — ISBN 5-86562-027-4.
  • Вяч. Иванов: pro et contra, антология / Сост. К. Г. Исупов, А. Б. Шишкин; коммент. Е. В. Глуховой, К. Г. Исупова, С. Д. Титаренко, А. Б. Шишкина и др. — СПб. : РХГА, 2016. — Т. 1. — 996 с. — (Русский путь). — ISBN 978-5-88812-724-7.
  • Вяч. Иванов: pro et contra, антология / Сост. К. Г. Исупов, А. Б. Шишкин; коммент. коллектива авт. — СПб. : ЦСО, 2016. — Т. 2. — 960 с. — (Русский путь). — ISBN 978-5-906623-17-1.
  • Иванов Вяч. Собрание сочинений / Под ред. Д. В. Иванова и О. Дешарт; с введ. и примеч. О. Дешарт. — Брюссель : Foyer Oriental Chrétien, 1971. — Т. 1. — 872 с.
  • Иванов Вяч. Собрание сочинений / Под ред. Д. В. Иванова и О. Дешарт; с введ. и примеч. О. Дешарт. — Брюссель : Foyer Oriental Chrétien, 1974. — Т. 2. — 851 с.
  • Иванов Вяч. Собрание сочинений / Под ред. Д. В. Иванова и О. Дешарт; с введ. и примеч. О. Дешарт; при участии А. Б. Шишкина. — Брюссель : Foyer Oriental Chrétien, 1987. — Т. 4. — 800 с.
  • История и поэзия: Переписка И. М. Гревса и Вяч. Иванова / Изд. текстов, исследование и комментарии Г. М. Бонгард-Левина, Николай Всеволодович Котрелева, Е. В. Ляпустиной. — М. : Российская политическая энциклопедия (РОССПЭН), 2006. — 448 с. — ISBN 5-8243-0650-8.
  • Иванов Вячеслав, Зиновьева-Аннибал Лидия. Переписка: 1894—1903 / Подг. текста Д. О. Солодкой и Н. А. Богомолова при участии М. Вахтеля. — М. : Новое литературное обозрение, 2009. — Т. 1. — 752 с. — ISBN 978-5-86793-733-1.
  • Иванов Вячеслав, Зиновьева-Аннибал Лидия. Переписка: 1894—1903 / Подг. текста Д. О. Солодкой и Н. А. Богомолова при участии М. Вахтеля. — М. : Новое литературное обозрение, 2009. — Т. 2. — 568 с. — ISBN 978-5-86793-734-8.
  • Иванов Вяч., Гершензон М. Переписка из двух углов / Подг. текста, прим., ист.-лит. комм, и иссл. Роберта Бёрда. — М. : Водолей Publishers; Прогресс-Плеяда, 2006. — 208 с. — ISBN 5-902312-60-4.
  • Иванов В. Повесть о Светомире царевиче / Изд. подготовили А. Л. Топорков, О. Л. Фетисенко, А. Б. Шишкин. — М. : Ладомир, Наука, 2015. — 824 с. — (Литературные памятники). — ISBN 978-5-86218-532-4.
  • Кузмин М. А. Дневник 1934 года / под ред. со вступ. ст. и примеч. Глеб Алексеевич Морева. — СПб. : Издательство Ивана Лимбаха, 1998. — 408 с. — ISBN 978-5-89059-114-2.
  • Лидия Иванова. Воспоминания. Книга об отце. — М. : Феникс, 1992. — 432 с. — ISBN 5-85042-038-X.
Հետազոտություն ռուսերենով
Հետազոտություններ անգլերենով
  • Bird R. The Russian Prospero : the creative universe of Viacheslav Ivanov. — Madison : The University of Wisconsin Press, 2006. — 310 p. — ISBN 0-299-21830-9.
  • Creating Life: The Aesthetic Utopia of Russian Modernism / Ed. by Irina Paperno and Joan Delaney Grossman. — Stanford : Stanford University Press, 1994. — 300 p. — ISBN 0-8047-2288-9.
  • Davidson P. Vyacheslav Ivanov's Translations of Dante // Oxford Slavonic Papers. New Series. — 1982. — Vol. XV. — P. 103—131.
  • Davidson P. The poetic imagination of Vyacheslav Ivanov: a Russian symbolist's perception of Dante. — Cambridge University Press, 1989. — 319 p. — (Cambridge studies in Russian literature). — ISBN 0-521-36285-7.
  • Davidson P. Viacheslav Ivanov: A reference guide. — N. Y. : G. K. Hall & Co. An Imprint of Simon & Schuster Macmillan, 1996. — xlii, 382 p. — (A Reference Guide to Literature Series). — ISBN 0816118256.
  • Kalb J. E. Russia’s Rome : imperial visions, messianic dreams, 1890—1940. — Madison : The University of Wisconsin Press, 2008. — 299 p. — ISBN 978-0-299-22920-7.
  • Kleberg L. Theatre as Action. Soviet Russian Avant-Garde Aesthetics / Translated from Swedish by Charles Rougle. — Լ. : Macmillan, 1993. — 152 p. — ISBN 978-0-333-56817-0.
  • Plioukhanova M., Shishkin A. The Museum and the Research Centre Vyacheslav Ivanov Archive in Rome: Literature, music, art, and the city // Literature, Music, and Cultural Heritage Proceedings of the ICLM Annual Conference 2015. — 2016. — P. 90—101. — ISBN 978-5-933-22112 -8.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  3. 3,0 3,1 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 75—82. — ISBN 5-94848-262-6
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 3.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Иванов Вячеслав Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. Аверинцев, 2002, էջ 25—26
  7. Зобнин, 2011, էջ 1
  8. 8,0 8,1 Иванов, 1971, О. Дешарт. Предисловие, էջ 7
  9. Аверинцев, 2002, էջ 24
  10. Зобнин, 2011, էջ 1—2
  11. Иванов, 1971, О. Дешарт. Предисловие, էջ 7—8
  12. Зобнин, 2011, էջ 3
  13. Иванов, 1971, О. Дешарт. Предисловие, էջ 8—9
  14. Зобнин, 2011, էջ 4—5
  15. Иванов, 1971, О. Дешарт. Предисловие, էջ 9
  16. Аверинцев, 2002, էջ 29
  17. Иванов, 1971, О. Дешарт. Предисловие, էջ 10
  18. Иванов, 1971, О. Дешарт. Предисловие, էջ 11—12
  19. Иванов, 1971, О. Дешарт. Предисловие, էջ 178
  20. Зобнин, 2011, էջ 8
  21. Аверинцев, 2002, էջ 30
  22. Зобнин, 2011, էջ 8—9
  23. Аверинцев, 2002, էջ 31—32
  24. 24,0 24,1 Иванов, 1971, О. Дешарт. Предисловие, էջ 11
  25. 25,0 25,1 Зобнин, 2011, էջ 9
  26. Иванов, 1971, О. Дешарт. Предисловие, էջ 177
  27. Переписка Вяч. Иванова с С. А. Венгеровым : [арх. 23 Հունիսի 2019] / Публикация О. А. Кузнецовой // Ежегодник рукописного отдела Пушкинского дома на 1990 год. — 1993. — С. 98—99.
  28. Аверинцев, 2002, էջ 33
  29. Аверинцев, 2002, էջ 36
  30. Wachtel, 1994, էջ 353—354
  31. Аверинцев, 2002, էջ 34
  32. Зобнин, 2011, էջ 9—11
  33. Зобнин, 2011, էջ 11—13
  34. Зобнин, 2011, էջ 14—15
  35. Зобнин, 2011, էջ 16
  36. Зобнин, 2011, էջ 16—18
  37. Зобнин, 2011, էջ 19
  38. «Шварсалон Константин Семенович». Биографика СПбГУ. Санкт-Петербургский государственный университет. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.
  39. Зобнин, 2011, էջ 19—20
  40. Аверинцев, 2002, էջ 39—41
  41. Аверинцев, 2002, էջ 44
  42. Зобнин, 2011, էջ 22
  43. Зобнин, 2011, էջ 24
  44. Зобнин, 2011, էջ 25
  45. 45,0 45,1 Переписка 1, 2009, М. Вахтель. Дионис или Протей? О ранней переписке Вяч. Иванова с Л. Д. Зиновьевой-Аннибал, էջ 8
  46. Зобнин, 2011, էջ 28
  47. Зобнин, 2011, էջ 29—30
  48. Wachtel, 1994, էջ 355
  49. Wachtel, 1994, էջ 356—357
  50. Зобнин, 2011, էջ 35—36
  51. Wachtel, 1994, էջ 358—359
  52. Зобнин, 2011, էջ 36
  53. Wachtel, 1994, էջ 359
  54. Pro et contra 1, 2016, էջ 658
  55. Wachtel, 1994, էջ 360
  56. Зобнин, 2011, էջ 33
  57. Зобнин, 2011, էջ 37—38
  58. Зобнин, 2011, էջ 39—40
  59. Зобнин, 2011, էջ 40
  60. Иванов, 1971, О. Дешарт. Предисловие, էջ 35
  61. Зобнин, 2011, էջ 43—44
  62. История и поэзия, 2006, էջ 233
  63. Переписка 1, 2009, էջ 720—723
  64. Зобнин, 2011, էջ 46
  65. Аверинцев, 2002, էջ 65
  66. Переписка2, 2009, էջ 87—438
  67. Pro et contra 2, 2016, М. Вахтель. Рождение русского авангарда из духа немецкого антиковедения… : Вильгельм Дерпфельд и Вячеслав Иванов, էջ 390
  68. Pro et contra 2, 2016, М. Вахтель. Рождение русского авангарда из духа немецкого антиковедения… : Вильгельм Дерпфельд и Вячеслав Иванов, էջ 391—392
  69. Pro et contra 2, 2016, М. Вахтель. Рождение русского авангарда из духа немецкого антиковедения… : Вильгельм Дерпфельд и Вячеслав Иванов, էջ 394
  70. Переписка 1, 2009, էջ 725—726
  71. Богомолов, 2009, էջ 44—47, 57—58
  72. Богомолов, 2009, էջ 60
  73. Богомолов, 2009, էջ 59—60
  74. Богомолов, 2009, էջ 63
  75. Богомолов, 2009, էջ 66
  76. Богомолов, 2009, էջ 68
  77. Богомолов, 2009, էջ 78—79
  78. Богомолов, 2009, էջ 72—73
  79. Брюсов В. Я. Дневники. Автобиографическая проза. Письма / Сост., вступ. ст. Е. В. Ивановой. — М. : ОЛМА-ПРЕСС, Зведный мир, 2002. — С. 151. — 415 с. — (Эпохи и судьбы). — ISBN 5-94850-030-6.
  80. Богомолов, 2009, էջ 93
  81. Богомолов, 2009, էջ 103
  82. Богомолов, 2009, էջ 105
  83. Богомолов, 2009, էջ 106—108
  84. Богомолов, 2009, էջ 114
  85. Богомолов, 2009, էջ 115
  86. Богомолов, 2009, էջ 116—117
  87. Богомолов, 2009, էջ 119—121
  88. 88,0 88,1 Богомолов, 2009, էջ 123
  89. Богомолов, 2009, էջ 124
  90. Богомолов, 2009, էջ 126—127
  91. Богомолов, 2009, էջ 129
  92. Богомолов, 2009, էջ 133—134
  93. Богомолов, 2009, էջ 144
  94. Богомолов, 2009, էջ 147—150
  95. Кузмин, 1998, Июль. Примечание 176, էջ 273
  96. Богомолов, 2009, էջ 153—155
  97. Богомолов, 2009, էջ 157—158
  98. Богомолов, 2009, էջ 160
  99. Богомолов, 2009, էջ 164—165
  100. Богомолов, 2009, էջ 177
  101. Богомолов, 2009, էջ 186—187
  102. И. Толстой (07.09.2015). «Кто украл шапку Мережковского?». Радио Свобода. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  103. Кузмин, 1998, Август. Примечание 48, էջ 288
  104. Иванов, 1974, О. Дешарт. Комментарии, էջ 743—765
  105. Зобнин, 2011, էջ 107—115
  106. Кузмин, 1998, Август. Примечание 47, էջ 287
  107. Кузмин, 1998, Август. Примечания 49—51, էջ 288
  108. Зобнин, 2011, էջ 116
  109. Богомолов, 2009, էջ 204
  110. Богомолов, 2009, էջ 206—208
  111. Богомолов, 2009, էջ 208
  112. Богомолов, 2009, էջ 210—215
  113. Богомолов, 2009, էջ 218—219
  114. Богомолов, 2009, էջ 222
  115. Иванов, 1971, О. Дешарт. Предисловие, էջ 119
  116. Богомолов, 2009, էջ 245
  117. Богомолов, 2009, էջ 248
  118. Обатнин, 2000, էջ 35
  119. Башня, 2006, Богомолов Н. В. Из «башенной» жизни 1908—1910, էջ 35
  120. Кузмин, 1998, էջ 287—288
  121. 121,0 121,1 Иванов, 1971, О. Дешарт. Предисловие, էջ 140
  122. Иванов, 1971, О. Дешарт. Предисловие, էջ 140—141
  123. Башня, 2006, Богомолов Н. В. Из «башенной» жизни 1908—1910, էջ 35—36
  124. Обатнин, 2000, էջ 37
  125. Обатнин, 2000, էջ 43
  126. Обатнин, 2000, էջ 173
  127. Башня, 2006, Богомолов Н. В. Из «башенной» жизни 1908—1910, էջ 43
  128. Иванов, 1974, էջ 773
  129. Шруба, 2004, էջ 157
  130. Богомолов, 2002, էջ 105—107
  131. Богомолов, 2002, էջ 107—108
  132. Богомолов, 2002, էջ 109
  133. Богомолов, 2002, էջ 112—114
  134. Иванова, 1992, էջ 45—46
  135. Николай Алексеевич Богомолов, Малмстад Дж. Михаил Кузмин: Искусство, жизнь, эпоха : [арх. 11 Հուլիսի 2019]. — СПб. : Вита Нова, 2007. — С. 285—286. — 560 с. — ISBN 978-5-93898-150-8.
  136. Кузмин, 1998, էջ 216—217
  137. Бёрд, 2011, էջ 194
  138. Иванова, 1992, էջ 64—67
  139. Иванов, 1971, О. Дешарт. Предисловие, էջ 141—142
  140. Иванова, 1992, էջ 43—44
  141. Иванов, 1987, էջ 55
  142. Обатнин, 1997, էջ 225
  143. Тернова, 2017, էջ 30
  144. Иванов, 1987, էջ 61, 718
  145. Обатнин, 1997, էջ 226
  146. Обатнин, 1997, էջ 227
  147. Обатнин, 1997, էջ 227—228
  148. 148,0 148,1 148,2 Обатнин, 1997, էջ 228
  149. Бёрд, 1999, էջ 305
  150. Бёрд, 1999, էջ 322
  151. Бёрд, 1999, էջ 306, 309
  152. Иванова, 1992, էջ 78
  153. Иванов, 1971, О. Дешарт. Предисловие, էջ 163—164

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հրաչյա Թամրազյան, Վյաչեսլավ Իվանով (Ծանոթագրություններ)։ XX դարասկզբի ռուսական բանաստեղծություն, Ե., Երևանի համալսարանի հրատարակչություն, 1982, էջ՝ 503-504։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վյաչեսլավ Իվանով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 422