Իվան Շչուկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իվան Շչուկին
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 5, 1869(1869-12-05)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 2, 1908(1908-01-02) (38 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի կայսերական համալսարան
Մասնագիտությունգրող, ուսուցիչ, արվեստի կոլեկցիոներ և մեկենաս
Ծնողներհայր՝ Ivan Vassilievitch Shchukin?
Պարգևներ և
մրցանակներ
Պատվավոր Լեգեոնի շքանշան
Ստորագրություն
Stchoukine Signature.png
Ivan Stchoukine Վիքիպահեստում

Իվան Իվանովիչ Շչուկին (ռուս.՝ Ива́н Ива́нович Щу́кин, դեկտեմբերի 5, 1869(1869-12-05), Մոսկվա, Ռուսական կայսրություն - հունվարի 2, 1908(1908-01-02), Փարիզ, Ֆրանսիա), մոսկովյան վաճառական, լրագրող, քննադատ, արվեստի ստեղծագործությունների հավաքորդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան իվանովիչ Շչուկինը ծնվել է մոսկովյան հնածիսական վաճառական ընտանիքում։ Հայրը Մոսկվայի հայտնի գործարանատեր, հնածես Իվան Վասիլևիչ Շչուկինն է, մայրը՝ Եկատերինա Պետրովնան (Բոտկինա)։ Ընտանիքում կար վեց տղա՝ Նիկոլայ, Պյոտր, Սերգեյ, Վլադիմիր, Դմիտրի և Իվան։ Իվանը և եղբայրները ստացել են հիանալի կրթություն․ նրանց հետ տանը պարապել են տնային դաստիարակները, ապա նրանք հետևողականորեն սովորել են Վիբորգում գտնվող գերմանական դպրոցում և Սանկտ Պետերբուրգի գերմանական գիշերօթիկ դպրոցում։

Իվանը սովորել է Օստոժենկի գահաժառանգ Նիկոլայի լիցեյում[1]՝ արտոնյալ մոսկովյան ուսումնական հաստատությունում։ Ապա ՄՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում։ Ստացել է Ռուսաստանի պատմության և կրոնական ուսմունքների մասնագիտություն։ Դեռևս ուսանող ժամանակ համագործակցել է ռուսական թերթերի խմբագրությունների հետ (Սուվորինսկի «Նոր ժամանակներ» և այլն)։ 1890 թվականից գրել է թերթերի համար՝ տողը 5 կոպեկով։ Կեղծանունը եղել է Ժան Բրոշե (Ինչը նշանակում է Իվան Շչուկա)։ Մի քանի տարի անց ձեռնամուխ է եղել գեղարվեստական ամսագրերին։ Նրա լրագրողական թեման եղել է արվեստի պատմությունը։ Դասեր է վերցրել հայտնի նկարիչ և մանկավարժ Ալեքսանդր Կիսելևից, չնայած տառապում էր դալթոնիզմով։ «Բիրոնը Իվան Սոկոլովի փորագրանկարներում» (1893 թվական) գրքի հեղինակն է։

Շչուկին եղբայրները մորից ժառանգել են արվեստի և բարեգործության նկատմամբ սերը[2]։

Կյանք Փարիզում[խմբագրել | խմբագրել կոդը]

1895 թվականին վերջնական տեղափոխվել է Փարիզ ապրելու։ Վահրամ ավենյուում գտնվող շքեղ բնակարանում ստեղծել է ռուսական գեղարվեստական և գրական խմբակ[3]։ «Շչուկինի երեքշաբթիները» հայտնիություն են ստացել ռուս և արտասահմանյան մտավորականության շրջանում։ Այստեղ են այցելել Բոբորկինը, Սուվորինը, Չեխովը, Մերեժկոսկին, Վոլոշինը, Բալմոնտը, Ալեքսանդր Բենուան։ Իվան Իվանովիչը հաճախ իր մոտ է հյուրընկալել ֆրանսիացի նկարիչներին՝ Օգյուստ Ռոդենին, Էդգար Դեգաին, Պիեռ-Օգյուստ Ռենուարին։ Գեղանկարիչ Իգոր Գրաբարը հիշում է․ «Շչուկինը ոչ միայն ճանաչում էր ոչ միայն բոլոր ռուս, այլ նաև ֆրանսիացի, գերմանացի, անգլիացի, իսպանացի նկարիչներին և նրանց մասին մանրամասներ էր փոխանցում, որոնք ես պատրաստ էի լսել ողջ օրը»[4]։

Հուշեր է թողել Վլադիմիր Սոլովյովի մասին[5]։ Դասախոսություններ է կարդացել Բրյուսելում՝ Վոլնի ինստիտուտում, Արևելյան լեզուների ինստիտուտում և Փարիզում Ռուսաստանի հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցում, որտեղ 1903 թվականին դասախոսություն էր կարդացել Լենինը։

Ցավոք, Իվան Իվանովիչը չի դիմացել փարիզյան գայթակղություններին։ Հայրական ունեցվածքը սպառվում էր, իսկ եղբայրներից օգնություն նա չէր ստանում։ Այդ ժամանակ Իվանը որոշել է վաճառել իր հավաքածուն, սակայն 1907 թվականի ապրիլի 9-ին Բեռլինի «Ռեյներ և Քելլեր» առևտրական տան աճուրդում պարզվել է, որ կտավների մեծ մասը հմուտ կեղծիքներ են (չնայած իր գեղարվեստական հոտառությանը՝ Իվան Շչուկինը դարձել է խաբեբաների ձեռքի խաղալիք)։ 1908 թվականի հունվարի 2-ին նա ինքնասպան է եղել[3]։ Նրա հավաքածուները վաճառվել են աճուրդներում, իսկ գրքերը գնել է Փարիզի Արևելյան լեզուների գրադարանը (BULAC) (Լեզուների և քաղաքակրթության համալսարանային գրադարան)[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Основатель Лицея — Катков, «Катковкий лицей»
  2. Геринас, Валентина.  Щукины дети. Коллекции купцов Щукиных легли в основу собраний крупнейших российских музеев // Наше время. — 2006. — № 10 за 13 сентября. (Ստուգված է 31 Հոկտեմբերի 2015)
  3. 3,0 3,1 «Александрова Н. В.»  «Щукин Иван Иванович (1869—1908)»։ // Сайт «Меценаты нового искусства»։ Վերցված է 2015-10-31 
  4. Казанцева, Елена.  Инвестиции в вечность // Discovery. — 2010. — № 10 (22).(չաշխատող հղում) (Ստուգված է 31 Հոկտեմբերի 2015)
  5. Lib.ru/Классика: Щукин Иван Иванович. Парижские поминки по Вл. С. Соловьеве
  6. Ашешова А. А. Новое о биографии И. И. Щукина по французским архивам // Исторические Боткинские чтения. — СПб: СПбГМИСР, 2017. — Т. Вып. I. — С. 168—169. — ISBN 978-5-906931-80-1

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бурышкин П. А. Москва купеческая. — М.: Столица, 1990. — С. 140—143. — ISBN 5-7055-1136-1
  • Наталия Семёнова Жизнь и коллекция Сергея Ивановича Щукина. — М.: Трилистник, 2002. — ISBN 5-89480-046-3 (аннотация в журнале «Русское искусство»)
  • Семёнова Н. Ю. Московские коллекционеры. — М.: Молодая Гвардия, 2010. — ISBN 978-5-235-03319-1
  • Семёнова Н. Ю. Сага о Щукиных. — М.: Слово, 2019. — ISBN 978-5-378-01553-3
  • Демская А. А., Семенова Н. Ю. У Щукина на Знаменке — М.: Арена, 1993. — ISBN 5-87474-009-0
  • Щукин И. И. Парижские акварели. СПб., 1901. — С. 237—239.
  • Ашешова А. А. Новое о биографии И. И. Щукина по материалам французских архивов // Исторические Боткинские чтения. Т. I. — СПб.: СПбГМИСР, 2017. —С. 163—173. — ISBN 978-5-906931-80-1.