Վլադիմիր Բոգորազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Բոգորազ
Bogoraz young.jpg
Ծնվել էապրիլի 15 (27), 1865
ԾննդավայրՕվրուչ, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինա
Մահացել էմայիսի 10, 1936(1936-05-10)[1][2][3][4][5] (71 տարեկանում)
Մահվան վայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ազգությունհրեա
ԿրթությունՉեխովի գիմնազիա
Մասնագիտությունմարդաբան, հեղափոխական, գրող, բանաստեղծ, լեզվաբան, գիտնական և քաղաքական գործիչ
ԱշխատավայրInstitute of the Peoples of the North
ԱնդամությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Waldemar Bogoras Վիքիպահեստում

Վլադիմիր Գերմանովիչ Բոգորազ (ապրիլի 15, 1865, Օվրուչ, Վոլինի նահանգ - մայիսի 10, 1936, Դոնի Ռոստով, ԽՍՀՄ), խորհրդային ազգագրագետ, գրող և հասարակական գործիչ (կեղծանունը՝ Վ․ Գ․ Տան), հեղափոխական, լեզվաբան, հյուսիսագետ[6]։ Որպես քաղաքական գործիչ՝ աքսորվել է Կոլիմա (1890-1898), որտեղ մասնակցել է ազգագրական արշավախմբերի, զբաղվել ծայրագույն հյուսիս-արևելքի ժողովուրդների կենցաղի, լեզվի և բանահյուսության ուսումնասիրությամբ։ Գրել է ազգագրության ընդհանուր խնդիրներին նվիրված աշխատություններ[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ուսուցիչ, ռաբին Մենդել Բոգորազի և Աննա Բոգորազի ընտանիքում, որը վաճառականի ընտանիքից էր։ Վիրաբույժ Նիկոլայ Բոգորազի եղբայրն է։ Ծնվելիս տրվել է հրեական Նաթան անունը, մկրտվելիս՝ Վլադիմիր Գերմանովիչ։ «Ն․ Ա․ Տան» կեղծանունը կազմավորվել է Նաթանից։ Արդյունքում Բոգորազը սկսեց կիրառել Թան կեղծանունը իրական անվան ու ազգանվան հետ[8]։

Սովորել է Տագանրոգի տղամարդկանց դասական գիմնազիայում։

1881 թվականից հաճախում էր նարոդովոլեցական խմբակներ։ 1885 թվականից միացավ նարոդովոլեցական խմբին։ Մասնակցել է գաղտնի տպագրական աշխատանքների։ Բազմիցս ձերբակալվել է, 1889 թվականին 10 տարով աքսորվել է Սրեդնեկոլիմսկ։

Աքսորում սկսում է զբաղվել ազգագրությամբ, ընդ որում այնքան հաջող, որ Կայսերական ակադեմիան 1894 թվականին նրան ներառում է իր արշավախմբի կազմի մեջ («Սիբիրյակի արշավախումբ»), որը նպատակ ուներ ուսումնասիրել չուկչաների և Եվրասիայի հյուսիսարևելյան այլ ժողովուրդների կյանքը։ Գիտարշավի ավարտից հետո Գիտությունների ակադեմիան թույլտվություն ստացավ, որ այն վերադառնա Պետերբուրգ, իսկ 1900 թվականին նոր գիտարշավ ուղարկեց՝ Հյուսիս-Խաղաղօվկիանոսյան[9]։

1896 թվականին սկսեց ծավալել գրական գործունեություն՝ տպագրելով ակնարկներ, պատմվածքներ և բանաստեղծություններ։ Առաջին արձակ ստեղծագործությունը՝ «Չուկոտյան պատմվածքներ»-ը, լույս տեսավ 1899 թվականին, իսկ 1900 թվականին՝ բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Բանաստեղծություններ»-ը։ Լեհական հայտնի հեղափոխական երգի՝ «Կարմիր դրոշ» ռուսական տեքստի հեղինակն էր։

Հետաքրքիր է, որ Թան Բոգորազը չխուսափեց ժամանակակից պոեզիայի ազդեցությունից և գրեց դեկադենտական բանաստեղծություններ, որոնք բացարձակապես համաձայնեցված չէին նրա գործունեության և արձակ ստեղծագործությունների հետ։

1899 թվականին մեկնում է ԱՄՆ, որտեղից մարդաբան Ֆրանց Բոասի ղեկավարությամբ ուղևորվում է գիտարշավի Հեռավոր Արևելք և հավաքում չուկչաների, կորյակների, իտելմենների և էսկիմոսների ազգագրական տվյալները։ Մինչև 1904 թվականը աշխատում էր Բնական պատմության ամերիկյան թանգարանում՝ ազգագրական հավաքածուի հսկիչ․ տպագրության է պատրաստել անգլերեն «Չուկչաներ» մենագրությունը, որը համաշխարհային ճանաչում ստացավ որպես չուկչաների ազգագրության և առասպելաբանության հիմնարար աշխատություն։ Այստեղ նա ռուսական մամուլի համար գրում է նաև ակնարկների շարք հոգեմարտիկների համայնքի կյանքի մասին, որոնք 1898-1899 թվականներին Ռուսաստանում հետապնդումների ենթարկվելու պատճառով արտագաղթել են Կանադա։ 1904 թվականին այս ակնարկները լույս են տեսել առանձին գրքով՝ «Ռուսները Կանադայում»։

1905 թվականին «Գյուղական միության» համահիմնադիրներից մեկն էր, իսկ 1906 թվականին Առաջին պետական դումայում մասնակցում էր «Աշխատավորական խմբի» կազմակերպմանը (անձամբ դումայի պատգամավոր չէր)։ Այդ ժամանակ գրել է մի շարք ակնարկներ և հրապարակախոսական ստեղծագործություններ՝ ժողովրդապրոպագանդիստական բնույթի։ Առաջին հեղափոխության տարիներին համագործակցում էր բոլշևիկյան զինվորական կազմակերպության «Կազարմա» թերթի հետ՝ հրապարակելով այդ տարիներին իր հայտնի բանաստեղծությունները («Մահառաջի երգ», «Արքայական հյուրեր», «Ցուսիմա» և այլն)։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հրապարակախոսական իր հոդվածներում, որոնք տպագրվում էին «Ռոսիա» և «Նովայա Ռոսիա» ամսագրերում, հանդես էր գալիս որպես ուղենշափոխական։

1918 թվականին Վլադիմիր Բոգորազը դարձավ Գիտությունների ակադեմիայի մարդաբանության և ազգագրության թանգարանի աշխատակից, իսկ 1921 թվականից մի շարք համալսարաններում սկսեց պրոֆեսոր աշխատել (մասնավորապես, դասավանդում էր Լենինգրադի պատմության, փիլիսոփայության և լեղվաբանության ինստիտուտում)։ 1929 թվականի դեկտեմբերին Բոգորազի նախաձեռնությամբ հիմնադրվում է Հյուսիսի ժողովուրդների ինստիտուտը, որտեղ նա աշխատում էր կրկին որպես պրոֆեսոր և կարդում էր ընդհանուր ժողովրդագիտության լեկցիաներ[10]։

Վլադիմիր Բոգորազը նախաձեռնեց «Հյուսիսային ծայրամասերի ժողովուրդների աջակցության կոմիտե»-ի ստեղծումը (ձևավորվեց 1924 թվականի հունիսի 20-ին Համառուսաստանյան Կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահությամբ), որի իսկական անդամը դարձավ․ կոմիտեի նպատակն էր «աջակցել Հյուսիսի ժողովուրդների պլանաչափական կազմավորմանը՝ գյուղատնտեսական, վարչադատական և մշակութասանիտարական առումով»[10][11]։

Կյանքի վերջին տարիներին իր կողմից 1932 թվականին հիմնադրած Կրոնի պատմության թանգարանի տնօրենն էր (մինչև 2000 թվականը տեղակայված էր Կազանի տաճարի թանգարանին փոխանցված շենքում)։

Մահացել է 1936 թվականի մայիսի 10-ին Դոնի Ռոստովի ճանապարհին։ Թաղված է Լենինգրադի Վոլկովի գերեզմանոցում[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Богораз Владимир Германович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Encyclopædia Britannica
  4. SNAC — 2010.
  5. Internet Speculative Fiction Database — 1995.
  6. «Богораз Владимир Германович»։ // Сайт Государственного музея истории религии։ Վերցված է 2015-02-08 
  7. Հայկական Սովետական Հանրագիտարան։ Երևան: Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն։ 1976։ էջ 500 
  8. Богораз Л. И.  Сны памяти. — Харьков: Права людини, 2009. — 239 с. — ISBN 978-966-8919-76-3 — С. 8—14.
  9. Народы Дальнего Востока СССР, 1985, էջ 21
  10. 10,0 10,1 Еремеева О. И.  Институт народов Севера в 1930-е гг.: первые шаги // Изв. Алтайского гос. ун-та. — 2010. — Т. 4, № 1. — С. 91—97.
  11. Народы Дальнего Востока СССР, 1985, էջ 8, 25
  12. Могила В. Г. Богораза на Волковском кладбище

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Карташёв Б. И. По стране оленных людей. Путешествия В. Г. Тана-Богораза. — М.: Географгиз, 1959. — 48 с. — (Замечательные географы и путешественники).
  • Народы Дальнего Востока СССР в XVII—XX вв.: Историко-этнографические очерки / Отв. ред. И. С. Гурвич. — М.: Наука, 1985. — 239 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]