Կոնստանտին Սոմով
Կոնստանտին Սոմով ռուս.՝ Константин Сомов | |
---|---|
![]() | |
Ի ծնե | ռուս.՝ Константин Андреевич Сомов |
Ծնվել է | նոյեմբերի 18 (30), 1869[1] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | մայիսի 6, 1939[2][3][4][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1892) և Կոլարոսսիի ակադեմիա |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարազարդող, ջրանկարիչ, նկարիչ և գծանկարիչ |
Ոճ | մոդեռնիզմ |
Ժանր | գրաֆիկա |
Թեմաներ | գեղանկարչություն[5] և իլյուստրացիա[5] |
Ուշագրավ աշխատանքներ | Lady in Blue? և The Boxer.? |
Հայր | Անդրեյ Սոմով |
ստորագրություն![]() | |
![]() |
Կոնստանտին Անդրեևիչ Սոմով (նոյեմբերի 18 (30), 1869[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - մայիսի 6, 1939[2][3][4][…], Փարիզ, Ֆրանսիա[2]), ռուս նկարիչ, «Միր իսկուստվա» («Мир искусства») ամսագրի հիմնադիրներից։ Արվեստաբան Անդրեյ Սոմովի որդին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Պետերբուրգի գեղարվեստի (1888-1897, 1913 թվականից՝ ակադեմիկոս) և Փարիզի Կոլարոսսի ակադեմիաներում։ Պետրոգրադի ազատ գեղարվեստական ուսումնական արվեստանոցների պրոֆեսոր (1918 թվականից)։ 1923 թվականին Ռուսաստանից մեկնել և 1925 թվականից ապրել է Փարիզում։ Կրել է «մոդեռն» ոճի անգլերեն և գերմաներեն գրաֆիկների, ինչպես և ռոկոկոյի արվեստի ու Վենեցիանովի դպրոցի վարպետների ազդեցությունը։ Դիմելով 18-րդ դարից մինչև 19-րդ դարի սկզբի ազնվական կենցաղին, իտալական կոմեդիա դելլ արտեի մոտիվների, էրոտիկ սյուժեների՝ Սոմովն իր գործերում ստեղծել է տիկնիկա-ստաֆֆաժային կերպարներով բնակեցված մտացածին, առանձնահատուկ մի «փոքր աշխարհ» («Զբոսանք անձրևից հետո», 1896 թվական, ռուսական թանգարան, Լենինգրադ, «Քնած երիտասարդ կինը», 1909 թվական, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)։ Սոմոնովի բազմաթիվ դիմանկարներում բնորդի դիպուկ բնորոշումը հաճախ զուգակցված է «մոդեռն»-ին տիպական դիմանկար-դիմակի գաղափարի հետ (Ալեքսաանդր Բլոկի դիմանկարը, 1907 թվական, Տրետյակովյան պատկերասրահ)։ Ձևավորել է «Միր իսկուստվա» («Мир искусства») և «Յուգենդ» («Jugend») ամսագրերը, կատարել գրքերի պատկերազարդումներ, փոքրաչափ քանդակներ։ Սոմովի ինը աշխատանքներ գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Сомов Константин Андреевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Konstantin Andreevich Somov (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 5,0 5,1 Czech National Authority Database
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 502)։ ![]() |
|
- Նոյեմբերի 30 ծնունդներ
- 1869 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Մայիսի 6 մահեր
- 1939 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Կոլարոսի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ռուս նկարիչներ
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- Ռուս քանդակագործներ