Մաքսիմ Կովալևսկի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կովալևսկի (այլ կիրառումներ)
Մաքսիմ Կովալևսկի Максим Ковалевский | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 8, 1851[1] Խարկովի նահանգ, Մալոռուսական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | ապրիլի 5, 1916[1] (64 տարեկան) Պետրոգրադ, Ռուսական կայսրություն[3] |
Գերեզման | Նիկոլսկու գերեզմանատան Ալեքսանդրո-Նևսկի դափնիների ծառուղի |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մարդաբան, իրավունքի պատմաբան, սոցիոլոգ, պատմաբան, պրոֆեսոր, լրագրող, քաղաքական գործիչ և փաստաբան |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի կայսերական համալսարան և Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Պաշտոն(ներ) | Ռուսական կայսրության պետական դումայի անդամ և member of the State Council of the Russian Empire? |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա և Société de sociologie de Paris?[4] |
Ալմա մատեր | Խարկովի կայսերական համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[5] |
Հայտնի աշակերտներ | Մարկ Կոսվեն |
Կուսակցություն | Party of Democratic Reform? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Մաքսիմ Մաքսիմովիչ Կովալևսկի (ռուս.՝ Максим Максимович Ковалевский, սեպտեմբերի 8, 1851[1], Խարկովի նահանգ, Մալոռուսական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն[2] - ապրիլի 5, 1916[1], Պետրոգրադ, Ռուսական կայսրություն[3]), ռուս պատմաբան, իրավաբան, սոցիոլոգ, ազգագրագետ, Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1914)։
1906 թվականին հիմնել է սահմանադրական-միապետական՝ դեմոկրատական բարեփոխումների կուսակցությունը։ 1909 թվականից տնօրինել է «Վեստնիկ Եվրոպի» («BecraHK EBponu») ամսագիրը։ Ունեցել է պոզիտիվիստական հայացքներ, միաժամանակ կրել Մարքսի և Էնգելսի (որոնց ճանաչել է անձամբ) ազդեցությունը։
Խոշոր նշանակություն ունեն մարքսիզմի կլասիկների կողմից բարձր գնահատված համայնքի վերաբերյալ Կովալևսկու աշխատությունները։ Կազմակերպել է 3 արշավախումբ դեպի Կովկաս (1883, 1885, 1887 թվականներ) և հավաքած նյութերի հիման վրա (առավելապես՝ օսերի և Դաղստանի ժողովուրդների վերաբերյալ) ուսումնասիրություններ է գրել։
Հասարակական հաստատությունների զարգացման աստիճանական կատարելագործման գաղափարը Կովալևսկին հակադրել է մարքսիզմին։ Կովալևսկու սոցիոլոգիայի հիմնական օրենքը համարում էր սոցիալական համերաշխության աճի վրա հիմնված առաջադիմությունը։ Դասակարգային պայքարը դիտում էր որպես այս կամ այն հասարակական կարգի ոչ հասունության կամ «վերասերման» նշան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.hrono.ru/biograf/bio_k/kovalevskimax06.php
- ↑ 2,0 2,1 2,2 Ковалевский Максим Максимович // Ковалевский Максим Максимович (ռուս.) / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Ковалевский Максим Максимович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Comité des travaux historiques et scientifiques — 1834.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ольшанка, слобода Харьковской губернии // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- Ковалевский, Максим Максимович // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- Кони А. Ф. М. М. Ковалевский в законодательной деятельности. — Санкт-Петербург, [1916].
- Гуревич П. В. Максим Максимович Ковалевский // Правоведение. — 1971. — № 5. — С. 127-130.
- Карпачёв С. П. М. М. Ковалевский (1857—1916) // Масонство и масоны։ Сб. статей. Вып. 1 / Отв. ред. С. П. Карпачёв. — М.։ Эра, 1994. — С. 76-90.
- Долгова Е. А. «Ввиду вредного влияния М. М. Ковалевского на студентов…»։ Из официальной переписки о судьбе Русской школе высших общественных наук в Париже (1901—1904 гг.)// Исторический архив. 2011. № 3. С. 9-25.
- Долгова Е. А. Документы Русского социологического общества имени М. М. Ковалевского (1916—1923 гг.) // Социологические исследования (СОЦИС). 2011. № 6. С. 135—143.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 625)։ ![]() |
- Սեպտեմբերի 8 ծնունդներ
- 1851 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Ապրիլի 5 մահեր
- 1916 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոսներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս պատմաբաններ
- Խարկովի ազգային համալսարանի շրջանավարտներ
- 20-րդ դարի պատմաբաններ
- Իրավաբաններ
- Ռուս սոցիոլոգներ
- Ռուս ազգագրագետներ
- Ակադեմիկոսներ
- Ռուս քաղաքական գործիչներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Ռուս մարդաբաններ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ