Jump to content

Բեռլինյան պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեռլինյան պատկերասրահ
Տեսակպատկերասրահ և ոչ առևտրային կազմակերպություն
Երկիր Գերմանիա[1]
ՏեղագրությունՖրիդրիխսհայն Կրոյցբերգ
ՎայրԿրոյցբերգ
Կազմված էLibrary of the Berlinische Galerie, State Museum for Modern Art, Photography and Architecture? և Q116185200?
Ղեկավարության նստավայրԲեռլին, Գերմանիա
Հիմնադրվել է1975
Կայքberlinische-galerie.de(գերմ.)
Քարտեզ
Քարտեզ

Բեռլինյան պատկերասրահ (գերմ. Berlinische Galerie), Բեռլինյան ժամանակակից արվեստի, նկարների և ճարտարապետական կառույցների թանգարան։

Բեռլինյան պատկերասրահը ներկայումս գտնվում է Ալտե Յակոբշտրասսեյի փողոցում, որն էլ մտնում է Կրոյցբերգ շրջանի մեջ, ոչ շատ հեռու Եվրոպական թանգարանից։

Ի սկզբանե 1975 թվականին այստեղ հիմնադրվել էր մի միություն, որի գլխավոր նպատակն էր այստեղ ցուցադրել ժամանակակից բեռլինյան նկարիչների և ճարտարապետների աշխատանքներ։ Սկզբնական ժամանակաշրջանում պատկերասրահը գտնվել է Շարլոտենբերգի շրջանում, որտեղ գտնվում էր նաև իր բյուրոն։ Ցուցահանդեսները անցկացվել են բեռլինյան նկարչության Ակադեմիայի և նոր ազգային պատկերասրահի օգնությամբ։ 1978 թվականին պատկերասրահը տեղափոխվեց բեռլինյան կայարան՝ Կենդանաբանական այգու մոտերքում գտնվող պատկերների թանգարանի շենք։ 1986 թվականին նա տեղափոխվեց Մարտին Գրոպիուսի Տուն, իսկ 2004 թվականի հոկտեմբերին, Ալտե Յակոբշտրասսեյի փողոցում, պաշտոնական ձևով բացվեց պատկերասրահի շենքը։

Պատկերասրահի երկու հարկերում ցուցադրված են տարբեր տեսակի ցուցանմուշներ, որոնք ցուցադրվում են ինչպես նրա մշտական ցուցահանդեսներով, այնպես էլ ժամանակակից ցուցանդրություններով. նաև այստեղ գործում է կոնֆերենցի սրահ, արխիվ, գրադարան, ուսումնառության սրահ, և նաև երեխաների և մեծահասակների համար, նկարչական դպրոց։

Պատկերասրահի հավաքածուների մեջ ամենահին գործերը ստեղծվել էին 1870 թվականին։ Այս թանգարանի «Կերպարվեստի» բաժնում պահվում են Բեռլինյան Սեցեսիոնի վարպետների գործեր (այդպիսիք, ինչպիսիք էին Մաքս Լիբերմանը և Լովիս Կորինտը, Նոր Օբյեկտիվության և էքսպրեսիոնիզմի հետևորդների (Օտտո Դիկս, Գեորգ Գրոսս, Հաննա Խեխ) գործեր, և նաև Գեորգ Բազելիվի, Վոլֆ Ֆոստելի, Ուրպսուլի Սակսի և այլ ժամանակակիցների աշխատություններ։

Բացի կերպարվեստի հավաքածուից, թանգարանում նաև մեծ տեղ է զբաղեցնում գրաֆիկաների հավաքածուները (ավելի քան 15.000 ցուցանմուշ), լուսանկարներ և ճարտարապետական մոդելներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. archINFORM (գերմ.) — 1994.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռլինյան պատկերասրահ» հոդվածին։