Jump to content

Քունքոսկր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քունքոսկր
Տեսականատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասpneumatized bone?[1], մարդու ոսկոր[2], անհատական ​​անատոմիական կառուցվածք և խառը ոսկոր
Մասն էԳանգ[2], neurocranium? և Դեմքի կմախք
Կազմված էքունքոսկրի վիմային մաս, թմբկաձև մաս, քունքոսկրի խրթեշային մաս, վիմաթմբկային ճեղք, petrosquamous suture?, թմբկախրթեշային ճեղք և թմբկապտկաձև ճեղք
Անատոմիական տեղայնացումneurocranium?
Միանում էսեպոսկր, գանգոսկրային ոսկոր, այտոսկր, գագաթոսկր և Ստորին ծնոտ
ՄասնագիտությունՆյարդավիրաբուժություն և Լոգոպեդիա
MeSHA02.835.232.781.885
Անատոմիայի հիմնարար մոդել52737
Անատոմիական տերմինոլոգիա 98A02.1.06.001
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[3] և Սովետական մեծ հանրագիտարան (1926—1947)
 Temporal bone Վիքիպահեստում

Քունքոսկր (լատիներեն՝ os temporale), ուղեղային գանգի բարդ կառուցվածք ունեցող զույգ ոսկր։

Մասնակցում է գանգի հիմի և կողմնային պատի կազմությանը, հաստության մեջ են գտվում լսողության և հավասարակշռության օրգանները

Քունքոսկրը ստորին ծնոտի հետ կազմում է քունքստործնոտային հոդը, իսկ այտոսկրի հետ՝ այտային աղեղը:

Քունքոսկրն ունի 4 մասեր՝ խրթեշային, թմբկային, վիմային(բրգային) և պտկաձևային։

  • Խրթեշային մասը (pars squamosa) տափակ ոսկրային թիթեղ է, որը մասնակցում է գանգատուփի կողմնային պատի կազմությանը։
  • Թմբկային մասը (pars tympanica) քառանկյուն ոսկրյա թիթեղ է, ձևավորում է արտաքին լսանցքի առաջային, հետին և ստորին պատերը։
  • Պտկաձևային մասը(pars mastoidea) կազմում է բրգի հետին մասը, որը դեպի վար վերջանում է պտկաձևային ելունով(processus mastoideus):
  • Վիմային (բրգային) մասը (pars petrosa) կարծր մաս է, նման է եռանիստ բուրգի, հիմը դարձած է դեպի դուրս, իսկ գագաթը՝ առաջ, դեպի սեպոսկրը։

Քունքոսկրի խողովակները վեցն են.

  • Քնային խողովակ (canalis caroticus), որի միջով միջով գանգի խոռոչ է մտնում ներքին քնային զարկերակը:
  • Քնաթմբկային խողովակիկներ (canaliculi caroticotympanici)՝ սկսվում են քնային խողովակի հետին պատի վրա և բացվում թմբկախոռոչում:
  • Դիմային խողովակ՝ (canalis facialis s. Fallopii) սկսվում է ներքին լսողական անցուղու հատակից:
  • Թմբկալարի խողովակիկ (canaliculus chordae tympani):
  • Մկանափողային խողովակ (canalis musculotubarius):
  • Թմբկային խողովակիկ (canaliculus tympanicus), որով անցնում է թմբկային նյարդը:

Քունքոսկորի կոտրվածքները բաժանվել են երեք հիմնական կատեգորիաների՝ երկայնական, հորիզոնական և թեք: Հորիզոնական կոտրվածքները կապված են դեմքի նյարդի վնասվածքների հետ, իսկ երկայնականը՝ միջին ականջի ոսկրերի վնասվածքների հետ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու նորմալ անատոմիա (1995թ.): Հեղինակներ՝ Ա.Ա. Սարաֆյան և Գ.Պ. Քյալյան (էջեր՝ 38-39):

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

https://ysmubooks.am/uploads/ԳԱՆԳ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քունքոսկր» հոդվածին։
  1. անատոմիայի հիմնարար մոդել
  2. 1 2 Височная кость (ռուս.) // Вильом — Водемон — 1930. — Т. 11. — С. 227.
  3. http://www.bartleby.com/107/34.html