Սոֆյա Բախմետևա
Սոֆյա Բախմետևա | |
---|---|
Ծնվել է | 1848 |
Ծննդավայր | Սմոլկովո, Սարանսկի վարչական շրջան, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1910 |
Մահվան վայր | Զելենոգորսկ, Վիբորգի նահանգ, Ռուսական կայսրություն |
Ամուսին | Միխայիլ Խիտրովո |
Ծնողներ | մայր՝ Սոֆյա Բախմետովա |
Սոֆյա Պետրովնա Բախմետովա (ռուս.՝ Сóфья Петрóвна Бахмéтева, ամուսնությամբ Խիտրովո ռուս.՝ Хитровó, 1848, Սմոլկովո, Սարանսկի վարչական շրջան, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն - 1910, Զելենոգորսկ, Վիբորգի նահանգ, Ռուսական կայսրություն), կոմս Ալեքսեյ Տոլստոյի որդեգրած դուստրը, դիվանագետ և բանաստեղծ Միխայիլ Խիտրովոյի կինը, Սանկտ Պետերբուրգի սալոնի սեփականատերը։ Փիլիսոփա Վլադիմիր Սոլովյովի սիրուհին ու մուսան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա մայրը՝ Սոֆյա Անդրեևնա Բախմետևան, սիրավեպ է ունեցել իշխան Գրիգորի Նիկոլաևիչ Վյազեմսկու հետ, որն ավարտվել է հղիությամբ։ Իշխանը հրաժարվել է ամուսնությունից, և նրան մենամարտի են կանչել։ 1847 թվականին Պետրովսկ-Ռազումովսկիում տեղի ունեցած մենամարտի արդյունքում մահացել է Սոֆիայի եղբայրը՝ Յուրին[1]։ 1848 թվականի փետրվարի 29-ին ծնվել է Սոֆյան[2] արտաամուսնական կապից։ Սկանդալից խուսափելու համար նրան գրանցել են որպես Պյոտրի եղբոր դուստր։
Սոֆյան իր մանկությունն անցկացրել է Սմալկովո գյուղում՝ հորեղբոր՝ Պյոտր Անդրեևիչ Բախմետևի կալվածքում։ 1857 թվականին կալվածքի վաճառքից հետո մոր հետ տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ։ 60-ականներին նա ակտիվ մասնակցություն է ունեցել գրական սրահներին և հասարակական միջոցառումներին։ Դեմքի մոնղոլական դիմագծերի համար Սոֆյա Պետրովնային հասարակության մեջ հաճախ անվանել են Թուրանյան Եվա և Տափաստանային Մադոննա։ Ժամանակակիցների կարծիքով նա շատ հետաքրքիր անձնավորություն է եղել[3]․
1863 թվականին Բախմետևայի մայրն ամուսնացել է Ալեքսեյ Տոլստոյի հետ և փորձել է հարմար ամուսին գտնել իր դստեր համար։ 1868 թվականին Սոֆյա Պետրովնայի ամուսինն է դարձել նրա զարմիկ[4] դիվանագետ և բանաստեղծ Միխայիլ Ալեքսանդրովիչ Խիտրովոն։ Հարսանիքից հետո նա ամուսնու հետ բնակվել է Կոստանդնուպոլսում, սակայն պատերազմից անմիջապես առաջ վերադարձել է Սանկտ Պետերբուրգ։
Փաստացի բաժանվելով ամուսնուց՝ Բախմետովան բնակվել է մոր տանը։ Նրանք երկուսն էլ «փիլիսոփայության մեծ սիրահարներ են եղել, շատ են կարդացել և նույնիսկ Հանրային գրադարան են գնացել դրա համար»[5]։ Ծանոթություն է պահպանել գրական-գեղարվեստական բազմաթիվ գործիչների՝ Ֆետի[6], Սոլովյովի, Ստրախովի, Ուխտոմսկու և այլոց հետ։
1877 թվականին Սոֆյա Պետրովնան ծանոթացել է հայտնի կրոնական փիլիսոփա, բանաստեղծ, հրապարակախոս՝ 24-ամյա Վլադիմիր Սերգեևիչ Սոլովյովի հետ։ Սոլովյովը ողջ կյանքում մեծ սեր է տածել նրա հանդեպ։ Ժամանակին Սոֆյա Պետրովնան համարվել է նրա հարսնացուն։ Բայց նրանց ամուսնությունն այդպես էլ չի կայացել։ Նրանք բաժանվել են և նորից միացել։ 1896 թվականին, Միխայիլ Խիտրովոյի մահից հետո, Սոլովյովը կրկին առաջարկություն է արել Սոֆյա Պետրովնային, սակայն նա հրաժարվել է, քանի որ պատրաստվել է տատիկ դառնալ։
Սոֆյա Պետրովնան ակտիվորեն զբաղվել է բարեգործական գործունեությամբ։ Նրան է պատկանել Զվենիգորոդի մոտ գտնվող Նիկոլսկոե-Ուրյուպինո կալվածքը և 1030 դեսյատին հողատարածք Շլիսելբուրգի գավառում։
Մահացել է 1910 թվականի սեպտեմբերի 22-ին Տերիյոկիում։
Ամուսնության ընթացքում ունեցել է երեխաներ․
- Ելիզավետա (1870 - 1918 թվականից հետո), պալատական ազնվական օրիորդ, ամուսնացած է եղել Գեորգի Ալեքսանդրովիչ Մուխանովի (1870-1933) հետ։
- Անդրեյ (1872-1900), գվարդիական անձնակազմի լեյտենանտ, ամուսնացած է եղել իշխանուհի Ելենա Նիկոլաևնա Գոլիցինայի հետ (1867-1943)։
- Գրիգորի (1875-1916), պաժական կորպուսի շրջանավարտ, կոլեգիալ խորհրդական։
- Մարիա (1877-1956), առաջին ամուսնությունը եղել է Նիկիտսկու հետ, երկրորդը՝ Եվգենի Նիկոլաևիչ Գրուշեցկու հետ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Стафеев Г. И. Сердце полно вдохновенья: Жизнь и творчество А. К. Толстого. — Тула, 1973.
- ↑ «Бахметева, Софья Петровна». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 6-ին.
- ↑ К. Ф. Головин. Мои воспоминания. Том 1.— СПб., 1908. — С. 220.
- ↑ «Ближайшие предки и потомки его матери Вяземской Е. Н.». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Из письма Н. Н. Страхова — Л. Н. Толстому 4-5 апреля 1877 года Արխիվացված 2014-10-23 Wayback Machine
- ↑ «С. А. Толстая, С. П. Хитрово и Фет: К истории отношений». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 30-ին.
|